Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt 2 Սամուել 1 ։ 1–24 ։ 25
  • 2 Սամուել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 2 Սամուել
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
2 Սամուել

ՍԱՄՈՒԵԼԻ

ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ

(կամ՝ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԳԻՐՔԸ)

1 Սավուղի մահից հետո Դավիթը հաղթեց* ամաղեկացիներին, ապա վերադարձավ Սիկելակ+ ու երկու օր մնաց այնտեղ: 2 Երրորդ օրը Սավուղի բանակատեղիից մի երիտասարդ եկավ՝ պատառոտված հագուստով ու գլխին հող լցրած: Մոտենալով Դավթին՝ նա ծնկի եկավ և մինչև գետին խոնարհվեց:

3 Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»: Նա պատասխանեց. «Իսրայելի բանակատեղիից եմ փախել»: 4 Դավիթը հարցրեց. «Ի՞նչ է պատահել, պատմիր ինձ, խնդրում եմ»: Նա էլ ասաց. «Ռազմիկները փախել են կռվի դաշտից, և շատերը զոհվել են: Նույնիսկ Սավուղն ու նրա որդին՝ Հովնաթանն են զոհվել»:+ 5 Դավիթը իրեն լուր բերած երիտասարդին հարցրեց. «Որտեղի՞ց գիտես, որ Սավուղն ու նրա որդին՝ Հովնաթանը, մահացել են»: 6 Երիտասարդը պատասխանեց. «Պատահաբար Գելբուե լեռան վրա էի:+ Այնտեղ տեսա Սավուղին. նա հենվել էր իր նիզակի վրա, և կառքերն ու ձիավորները նրան էին մոտենում:+ 7 Նա շրջվեց և ինձ տեսնելով՝ ձայն տվեց: Ես պատասխանեցի. «Լսում եմ, տե՛ր իմ»: 8 Նա հարցրեց ինձ. «Ո՞վ ես դու»: Ես էլ պատասխանեցի. «Ամաղեկացի եմ»:+ 9 Նա ասաց. «Խնդրում եմ, մոտեցիր ու սպանիր ինձ. թեև դեռ ողջ եմ, բայց սաստիկ ցավերի մեջ եմ»: 10 Ուստի ես մոտեցա ու սպանեցի նրան,+ որովհետև վիրավոր ընկած էր, և գիտեի, որ չի ապրի: Հետո նրա գլխից հանեցի թագը և բազկից՝ ապարանջանը* ու բերեցի այստեղ՝ իմ տիրոջ մոտ»:

11 Այդ ժամանակ Դավիթը պատռեց իր հագուստները: Նույնը արեցին նաև իր բոլոր մարդիկ: 12 Նրանք մինչև երեկո ողբացին, լաց եղան ու ծոմ պահեցին+ Սավուղի, նրա որդու՝ Հովնաթանի, ու Եհովայի ժողովրդի՝ Իսրայելի համար,+ քանի որ նրանք սրով սպանվել էին:

13 Դավիթը հարցրեց իրեն լուր բերած երիտասարդին. «Որտեղի՞ց ես»: Նա էլ պատասխանեց. «Ես մի պանդուխտ ամաղեկացու որդի եմ»: 14 Դավիթն ասաց նրան. «Ինչպե՞ս համարձակվեցիր ձեռք բարձրացնել Եհովայի օծյալի վրա ու սպանել նրան»:+ 15 Դավիթը իր մարդկանցից մեկին կանչեց և ասաց. «Մոտեցի՛ր ու սպանի՛ր դրան»: Նա էլ սրով հարվածեց, ու երիտասարդը մեռավ:+ 16 Դավիթն ասաց. «Դու ես մեղավոր մահվանդ մեջ,* որովհետև քո իսկ բերանով վկայություն տվեցիր քո դեմ, երբ ասացիր. «Ես սպանեցի Եհովայի օծյալին»»:+

17 Հետո Դավիթը Սավուղի և նրա որդու՝ Հովնաթանի մասին այս ողբերգը երգեց+ 18 ու պատվիրեց, որ Հուդայի ժողովուրդը սովորի այն. ողբերգը կոչվում է «Աղեղ» և գրված է «Յաշար»* գրքում:+

19 «Քո գեղեցկությունը, ո՜վ Իսրայել, սպանված է բարձունքներիդ վրա:+

Ընկե՜լ են զորավորները:

20 Մի՛ պատմեք այդ մասին Գեթում,+

Մի՛ հայտարարեք Ասկաղոնի փողոցներում,

Որ չլինի թե փղշտացիների դուստրերն ուրախանան,

Որ չլինի թե անթլփատների աղջիկները հրճվեն:

21 Ո՜վ Գելբուե լեռներ,+

Թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա,

Եվ թող ձեր հողը բերք չտա սուրբ նվիրաբերությունների համար,+

Քանի որ ձեզ վրա պղծվեց հզորների վահանը:

Սավուղի վահանն այլևս յուղով չի օծվի:

22 Հովնաթանի աղեղը և Սավուղի սուրը հետ չէին դառնում՝+

Առանց արյուն թափելու և առանց զորավորների ճարպի մեջ մխրճվելու.

Դրանք երբեք չէին վրիպում:

23 Սավուղն ու Հովնաթանը,+ որոնք սիրված ու գնահատված էին իրենց ողջ կյանքում,

Նույնիսկ մահվան ժամանակ իրարից չբաժանվեցին:+

Արծիվներից ավելի սրընթաց էին նրանք,+

Առյուծներից ավելի զորեղ:+

24 Ո՜վ Իսրայելի դուստրեր, ողբացե՛ք Սավուղի վրա,

Որն ալ կարմիր ու շքեղ զգեստներ էր հագցնում ձեզ,

Որը զարդարում էր ձեր հագուստները ոսկե զարդերով:

25 Ընկե՜լ են զորավորները պատերազմում:

Հովնաթանը սպանված ընկած է քո բարձունքների վրա:+

26 Սիրտս ցավո՜ւմ է քեզ համար, եղբա՛յր իմ Հովնաթան:

Դու ինձ համար շատ սիրելի էիր,+

Քո սերը ինձ համար կանանց սիրուց առավել էր:*+

27 Ընկե՜լ են զորավորները,

Փշրվե՜լ են պատերազմի զենքերը»:

2 Հետո Դավիթը հարցրեց Եհովային.+ «Գնա՞մ Հուդայի քաղաքներից մեկը»: Եհովան պատասխանեց. «Գնա՛»: Դավիթը հարցրեց. «Ո՞ւր գնամ»: Նա ասաց. «Քեբրոն»:+ 2 Ուստի Դավիթը իր երկու կանանց՝ հեզրայելացի Աքինոամի+ և Աբիգեայի՝+ կարմեղոսցի Նաբաղի այրու հետ գնաց այնտեղ: 3 Դավիթը նաև իր մարդկանց տարավ իրենց ընտանիքներով,+ և նրանք բնակվեցին Քեբրոնում ու շրջակա քաղաքներում: 4 Հետո Հուդայի ցեղից որոշ տղամարդիկ եկան և այնտեղ Դավթին օծեցին որպես Հուդայի տան թագավոր:+

Դավթին ասացին. «Սավուղին Հաբիս-Գաղաադի բնակիչներն են թաղել»: 5 Դավիթն էլ պատգամաբերներ ուղարկեց Հաբիս-Գաղաադի բնակիչների մոտ, որ ասեն. «Թող Եհովան օրհնի ձեզ, քանի որ սեր ու նվիրվածություն* ցուցաբերեցիք ձեր տիրոջ՝ Սավուղի նկատմամբ՝ թաղելով նրան:+ 6 Թող Եհովան սեր ու նվիրվածություն,* ինչպես նաև հավատարմություն դրսևորի ձեր հանդեպ: Ես էլ իմ հերթին բարություն կդրսևորեմ ձեր հանդեպ, քանի որ դուք արեցիք այդ բանը:+ 7 Ձեր տերը՝ Սավուղը, զոհվել է, և Հուդայի ցեղը ինձ է թագավոր օծել: Եվ հիմա զորացե՛ք ու քա՛ջ եղեք»:

8 Բայց Սավուղի զորագլուխ Աբեները՝+ Ների որդին, Սավուղի որդի Հեբուսթեին+ տարել էր Մանայիմ՝+ Հորդանան գետի մյուս կողմը, 9 և դարձրել էր Գաղաադի,+ ասուրացիների, Հեզրայելի,+ Եփրեմի+ ու Բենիամինի՝ ամբողջ Իսրայելի թագավորը: 10 Հեբուսթեն՝ Սավուղի որդին, 40 տարեկան էր, երբ սկսեց թագավորել Իսրայելի վրա: Նա իշխեց երկու տարի: Սակայն Հուդայի ցեղը Դավթին էր աջակցում:+ 11 Դավիթը Քեբրոնում Հուդայի տան վրա թագավորեց յոթ տարի և վեց ամիս:+

12 Որոշ ժամանակ անց Աբեները՝ Ների որդին, և Սավուղի որդի Հեբուսթեի մարդիկ Մանայիմից+ գնացին Գաբաոն:+ 13 Շարուհեայի+ որդին՝ Հովաբը,+ և Դավթի մարդիկ նույնպես գնացին Գաբաոն ու ավազանի մոտ հանդիպեցին նրանց: Մի խումբը նստեց ավազանի մի կողմում, իսկ մյուս խումբը՝ մյուս կողմում: 14 Հետո Աբեներն ասաց Հովաբին. «Թող երիտասարդ տղաները վեր կենան ու կռվեն* մեր առաջ»: Հովաբը պատասխանեց. «Թող վեր կենան»: 15 Ուստի ընտրեցին 12 Բենիամինյան՝ Հեբուսթեի՝ Սավուղի որդու կողմից, ու 12 հոգի՝ Դավթի մարդկանցից, և նրանք դեմ առ դեմ շարվեցին, որ կռվեն: 16 Իրար դեմ կռվողները բռնեցին միմյանց գլուխներից, և ամեն մեկն իր սուրը հակառակորդի կողը խրեց. բոլորը մեռան: Ուստի այդ տեղը, որը Գաբաոնում է, Քելկաթ-Ասուրիմ* կոչվեց:

17 Այդ օրը կատաղի մարտ տեղի ունեցավ, և ի վերջո Դավթի մարդիկ պարտության մատնեցին Աբեներին ու իսրայելացիներին: 18 Այնտեղ էին Հովաբը,+ Աբեսսան+ և Ասայելը՝+ Շարուհեայի երեք որդիները:+ Ասայելը արագավազ էր. նա վազում էր, ինչպես այծեղջերուն՝ բաց դաշտում: 19 Ասայելն ընկավ Աբեների հետևից և նրան հետապնդելիս աջ կամ ձախ չշեղվեց: 20 Աբեները հետ նայեց ու հարցրեց. «Այդ դո՞ւ ես, Ասայե՛լ»: Նա էլ պատասխանեց. «Ես եմ»: 21 Աբեներն ասաց նրան. «Աջ կամ ձախ գնա, բռնիր երիտասարդներից մեկին և ինչ որ ունի, քեզ վերցրու»: Բայց Ասայելը չցանկացավ դադարեցնել հետապնդումը: 22 Աբեները կրկին ասաց Ասայելին. «Մի՛ հետապնդիր ինձ: Ինչո՞ւ ես ինձ ստիպում սպանել քեզ: Հետո ինչպե՞ս եմ նայելու եղբորդ՝ Հովաբի աչքերին»: 23 Բայց Ասայելը կանգ չառավ: Այդ ժամանակ Աբեները նիզակի հետևի ծայրը խրեց նրա որովայնը+ այնպես, որ նիզակը մյուս կողմից դուրս եկավ. նա ընկավ ու տեղում մեռավ: Ովքեր անցնում էին Ասայելի դիակի կողքով, կանգ էին առնում:

24 Հովաբն ու Աբեսսան Աբեների հետևից ընկան: Երբ արևը մայր էր մտնում, նրանք մոտեցան Ամմա բլրին, որ Գիայի դիմաց է՝ Գաբաոնի անապատի ճանապարհին: 25 Բենիամինյանները համախմբվեցին Աբեների շուրջը և դիրքավորվեցին մի բլրի վրա: 26 Աբեները ձայն տվեց Հովաբին. «Մի՞թե սուրը անվերջ խժռելու է: Մի՞թե չգիտես, որ սա դառը հետևանք է ունենալու: Դեռ ինչքա՞ն պետք է անցնի, որ քո մարդկանց հրամայես՝ դադարեն իրենց եղբայրներին հետապնդել»: 27 Հովաբն էլ ասաց. «Երդվում եմ ճշմարիտ Աստծու գոյությամբ. եթե դու չխոսեիր, մարդիկ միայն առավոտյան կողմ կդադարեին իրենց եղբայրներին հետապնդել»: 28 Այդ ժամանակ Հովաբը հնչեցրեց եղջերափողը, և նրա մարդիկ այլևս չհետապնդեցին իսրայելացիներին. կռիվը դադարեց:

29 Աբեներն ու իր մարդիկ ամբողջ գիշեր քայլեցին Արաբայի+ հովտով, հետո անցան Հորդանանը և կտրելով ողջ կիրճը՝* վերջապես հասան Մանայիմ:+ 30 Երբ Հովաբը դադարեց հետապնդել Աբեներին, բոլոր մարդկանց մեկտեղ հավաքեց: Ասայելից բացի՝ Դավթի մարդկանցից զոհվել էր ևս 19 հոգի: 31 Բայց Դավթի մարդիկ պարտության էին մատնել Բենիամինյաններին ու Աբեների մարդկանց. նրանցից սպանվել էր 360 հոգի: 32 Ասայելի+ դին տարան Բեթլեհեմ+ ու թաղեցին իր հոր գերեզմանում: Դրանից հետո Հովաբն ու իր մարդիկ ամբողջ գիշեր քայլեցին և լուսաբացին հասան Քեբրոն:+

3 Պատերազմը Սավուղի տան և Դավթի տան միջև շարունակվեց երկար ժամանակ. Դավիթը գնալով հզորանում էր,+ իսկ Սավուղի տունը՝ թուլանում:+

2 Քեբրոնում ապրելու ընթացքում Դավիթը որդիներ ունեցավ:+ Նրա առաջնեկը Ամնոնն էր,+ որի մայրը հեզրայելացի Աքինոամն էր:+ 3 Երկրորդը Քիլաբն էր, որին ծնել էր Աբիգեան՝+ կարմեղոսցի Նաբաղի այրին: Երրորդը Աբիսողոմն էր.+ նրան ծնել էր Մաաքան՝ Գեսուրի թագավոր Թոլմիի+ դուստրը: 4 Չորրորդը Ադոնիան էր,+ որի մայրը Ագգիթն էր: Հինգերորդը Սափատիան էր. նրան ծնել էր Աբիտալը: 5 Վեցերորդը Եթրամն էր, որին ծնել էր Էգլան. նա նույնպես Դավթի կինն էր: Դավիթն իր այս որդիներին ունեցավ Քեբրոնում:

6 Մինչ Սավուղի տան ու Դավթի տան միջև պատերազմը շարունակվում էր, Աբեները+ Սավուղի տանը իր դիրքն էր ամրապնդում: 7 Սավուղը Ռեսփա անունով մի հարճ էր ունեցել,+ որը Այիայի դուստրն էր: Մի անգամ Հեբուսթեն+ ասաց Աբեներին. «Ինչո՞ւ ես հարաբերություն ունեցել հորս հարճի հետ»:+ 8 Աբեները խիստ բարկացավ Հեբուսթեի խոսքերից և ասաց. «Մի՞թե ես Հուդայից մի շուն* եմ: Մինչև հիմա ես հավատարիմ սեր եմ ցուցաբերել քո հոր՝ Սավուղի տան, նրա եղբայրների ու ընկերների հանդեպ և քեզ Դավթի ձեռքը չեմ մատնել, իսկ դու այսօր մի կնոջ համար մեղադրում ես ինձ: 9 Թող Աստված խստորեն պատժի* Աբեներին, եթե Դավթի համար չանեմ այն, ինչ Եհովան երդվել է նրան.+ 10 նա երդվել է թագավորությունը Սավուղի տնից վերցնել ու Դավթի գահը հաստատել Իսրայելի և Հուդայի վրա՝ Դանից մինչև Բերսաբեե»:+ 11 Հեբուսթեն մի բառ անգամ չհամարձակվեց ասել Աբեներին, քանի որ վախենում էր նրանից:+

12 Աբեներն անմիջապես պատգամաբերներ ուղարկեց Դավթի մոտ, որ ասեն նրան. «Ո՞ւմն է այս երկիրը: Ինձ հետ դաշինք կապիր, և ես ձեռքիցս եկածը կանեմ, որ ամբողջ Իսրայելին քո կողմը դարձնեմ»:+ 13 Ի պատասխան՝ Դավիթն ասաց. «Լա՛վ, ես դաշինք կկապեմ քեզ հետ, բայց մի բան պետք է անես. երբ գաս ինձ տեսնելու, հետդ բեր Սավուղի աղջկան՝ Մեղքողին,+ այլապես չփորձես իմ առաջ ներկայանալ»: 14 Դրանից հետո Դավիթը պատգամաբերներ ուղարկեց Հեբուսթեի՝+ Սավուղի որդու մոտ՝ ասելով. «Ի՛նձ տուր իմ կնոջը՝ Մեղքողին, որի հետ նշանվեցի փղշտացիների 100 թլիփի դիմաց»:+ 15 Ուստի Հեբուսթեն Մեղքողին բերել տվեց նրա ամուսնու՝ Լայիսի որդի Փալտիելի+ մոտից: 16 Փալտիելը Մեղքողի հետևից գնաց մինչև Բահուրիմ+ և ամբողջ ճանապարհին լաց եղավ: Հետո Աբեներն ասաց նրան. «Հե՛տ դարձիր»: Եվ նա հետ դարձավ:

17 Այդ ընթացքում Աբեները Իսրայելի երեցներին այս խոսքերը հաղորդեց. «Արդեն երկար ժամանակ է՝ դուք ուզում եք Դավթին ձեր թագավորը դարձնել: 18 Ուստի հիմա գործի՛ անցեք: Չէ՞ որ Եհովան ասել է Դավթին. «Իմ ծառա Դավթի+ միջոցով ես կփրկեմ ժողովրդիս՝ Իսրայելին, փղշտացիների և մյուս բոլոր թշնամիների ձեռքից»»: 19 Դրանից հետո Աբեները խոսեց Բենիամինյանների+ հետ: Նա նաև գնաց Դավթի մոտ՝ Քեբրոն, որպեսզի առանձին խոսի Դավթի հետ ու ասի նրան, թե Իսրայելը և Բենիամինի ամբողջ ցեղը ինչ համաձայնության են եկել:

20 Երբ Աբեները 20 մարդկանցով եկավ Դավթի մոտ՝ Քեբրոն, Դավիթը Աբեների և նրա մարդկանց համար խնջույք կազմակերպեց: 21 Աբեներն ասաց Դավթին. «Տե՛ր իմ թագավոր, թույլ տուր՝ գնամ ու ամբողջ Իսրայելին հավաքեմ քեզ մոտ, որ նրանք դաշինք կապեն քեզ հետ, և դու թագավորես ողջ ազգի վրա, ինչպես և ցանկանում ես»: Դավիթն էլ թողեց, որ Աբեները խաղաղությամբ հեռանա:

22 Այդ ժամանակ Հովաբն ու Դավթի մարդիկ վերադարձան արշավանքից՝ իրենց հետ մեծ ավար բերելով: Աբեներն արդեն Քեբրոնում չէր, քանի որ Դավիթը թողել էր, որ նա գնա խաղաղությամբ: 23 Երբ Հովաբն+ իր ողջ զորքով եկավ, նրան տեղեկացրին. «Ների+ որդի Աբեները+ եկել էր թագավորի մոտ, և թագավորը թողեց, որ նա խաղաղությամբ գնա»: 24 Մտնելով Դավթի մոտ՝ Հովաբն ասաց նրան. «Այդ ի՞նչ ես արել: Աբեները եկել էր քեզ մոտ, իսկ դու հեշտ ու հանգիստ թողեցիր, որ գնա՞: 25 Դու լավ գիտես Ների որդի Աբեներին: Նա եկել էր, որ խաբի քեզ, իմանա քո ամեն մի քայլը և տեղեկանա քո բոլոր գործերի մասին»:

26 Դավթին տեսնելուց հետո Հովաբը գնաց ու մարդիկ ուղարկեց Աբեների հետևից, և նրանք Սիրա ջրամբարի մոտից նրան հետ դարձրին: Բայց Դավիթը ոչինչ չգիտեր այդ մասին: 27 Երբ Աբեները վերադարձավ Քեբրոն,+ Հովաբը նրան մի կողմ տարավ՝ դարպասներից ներս, որ նրա հետ առանձին խոսի: Բայց այնտեղ նա խոցեց Աբեների որովայնը, և նա մեռավ:+ Այդպես Հովաբը վրեժ առավ նրանից իր եղբոր՝ Ասայելի սպանության* համար:+ 28 Ավելի ուշ, երբ Դավիթը լսեց այդ մասին, ասաց. «Ես և իմ թագավորությունը Աբեների սպանության համար Եհովայի առաջ ոչ մի առումով արյունապարտ+ չենք: 29 Թող մեղքը Հովաբի ու նրա հոր ամբողջ տան վրա լինի,+ և թող Հովաբի տնից անպակաս լինեն արտահոսում+ ունեցողը, բորոտը,+ իլիկ պտտող տղամարդը,* սրով սպանվածը և հացի կարիք ունեցողը»:+ 30 Այսպիսով՝ Հովաբն ու իր եղբայրը՝ Աբեսսան,+ սպանեցին Աբեներին,+ քանի որ նա Գաբաոնում պատերազմի ժամանակ սպանել էր իրենց եղբորը՝ Ասայելին:+

31 Դավիթը Հովաբին ու նրա բոլոր մարդկանց պատվիրեց. «Պատռե՛ք ձեր հագուստները, քո՛ւրձ հագեք և սո՛ւգ արեք Աբեների համար»: Ինքը՝ Դավիթ թագավորը, գնում էր պատգարակի հետևից: 32 Աբեներին թաղեցին Քեբրոնում: Թագավորը բարձր ձայնով լաց եղավ նրա գերեզմանի մոտ: Ամբողջ ժողովուրդը նույնպես լաց եղավ: 33 Թագավորը Աբեների համար ողբերգ երգեց.

«Մի՞թե Աբեները անմիտ մարդու մահով պետք է մեռներ:

34 Քո ձեռքերը կապված չէին,

Եվ քո ոտքերը ոտնաշղթաների* մեջ չէին:

Դու ընկար ինչպես հանցագործների* զոհ»:+

Եվ ժողովուրդը դարձյալ լաց եղավ նրա համար:

35 Ավելի ուշ, քանի դեռ ցերեկ էր, Դավթի բոլոր մարդիկ եկան նրա մոտ, որպեսզի նրան հաց տան ուտելու, որ նա մխիթարվի,* բայց նա երդվեց՝ ասելով. «Աստված թող խստորեն պատժի ինձ, եթե մինչև մայրամուտ հաց կամ ուրիշ բան ուտեմ»:+ 36 Բոլորը տեսան, թե թագավորն ինչպես արձագանքեց, և դա նրանց դուր եկավ, ինչպես որ նրա արած բոլոր բաներն էին նրանց դուր գալիս: 37 Այդ օրը Դավթի բոլոր մարդիկ ու ողջ Իսրայելը հասկացան, որ թագավորը պատասխանատու չէ Ների որդու՝ Աբեների սպանության համար:+ 38 Թագավորն ասաց իր ծառաներին. «Դուք գիտեք, թե այսօր ով ընկավ Իսրայելում. մի իշխան և մի մեծ մարդ:+ 39 Թեև թագավոր եմ օծված,+ սակայն այսօր ես անզոր եմ այս մարդկանց՝ Շարուհեայի որդիների դեմ,+ քանի որ նրանք չափազանց դաժան են:+ Թող Եհովան չարագործին հատուցի նրա չարության համաձայն»:+

4 Երբ Հեբուսթեն՝+ Սավուղի որդին, լսեց, որ Աբեները Քեբրոնում մահացել է,+ սիրտը դող ընկավ:* Ողջ Իսրայելը նույնպես տագնապով լցվեց: 2 Սավուղի որդին հրոսակախմբեր* ուներ: Դրանք գլխավորում էին երկու հոգի՝ Բաանահն ու Ռեքաբը: Նրանք Բենիամինի ցեղից բեերոթացի Ռեմոնի որդիներն էին: (Բեերոթը+ Բենիամինի տարածքի մաս էր կազմում: 3 Բեերոթացիները փախան Գեթթայիմ+ և մինչ օրս որպես պանդուխտ այնտեղ են բնակվում):

4 Սավուղի որդի Հովնաթանը+ մի տղա ուներ՝ երկու ոտքից կաղ:+ Նրա անունը Մեմփիբոսթե էր:+ Նա հինգ տարեկան էր, երբ Սավուղի և Հովնաթանի մահվան մասին լուրը եկավ Հեզրայելից:+ Այդ ժամանակ նրա դայակը վերցրեց նրան ու փախավ, բայց երբ խուճապահար փախչում էր, տղան ընկավ ու հաշմանդամ դարձավ:

5 Ռեքաբն ու Բաանահը՝ բեերոթացի Ռեմոնի որդիները, օրվա ամենաշոգ ժամանակ, երբ Հեբուսթեն հանգստանում էր, գնացին նրա տուն: 6 Նրանք մտան տուն, իբր եկել են ցորեն տանելու, և սուրը խրեցին նրա որովայնը: Դրանից հետո Ռեքաբն ու իր եղբայրը՝ Բաանահը,+ փախան: 7 (Երբ նրանք մտել էին Հեբուսթեի տուն, նա իր ննջասենյակում պառկած էր եղել անկողնում: Նրան սրով հարվածելուց ու սպանելուց հետո կտրել էին գլուխը և տարել իրենց հետ): Ռեքաբն ու Բաանահը ամբողջ գիշեր գնացին Արաբա տանող ճանապարհով: 8 Նրանք Հեբուսթեի+ գլուխը բերեցին Դավիթ թագավորի մոտ՝ Քեբրոն, և ասացին նրան. «Ահա Հեբուսթեի գլուխը՝ նրա, ով քո մահը կամեցած+ թշնամուդ՝+ Սավուղի որդին է: Եհովան այսօր իմ տեր թագավորի վրեժն առավ Սավուղից ու նրա սերունդներից»:

9 Սակայն Դավիթը բեերոթացի Ռեմոնի որդիներին՝ Ռեքաբին ու նրա եղբորը՝ Բաանահին, ասաց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ, նրա, ով ազատեց ինձ բոլոր նեղություններից.+ 10 երբ մի մարդ հայտնեց ինձ, որ Սավուղը մեռած է,+ և իրեն թվաց, թե լավ լուր է բերել, ես սպանել տվեցի նրան+ Սիկելակում: Դա էր այն վարձատրությունը, որ նա ստացավ ինձանից: 11 Մի՞թե առավել ևս չեմ պատժի այն չար մարդկանց, որոնք մի անմեղ մարդու են սպանել իր անկողնում՝ իր իսկ տան մեջ: Մի՞թե ձեզնից հաշիվ չեմ պահանջի նրա արյան համար+ և ձեզ չեմ վերացնի երկրի երեսից»: 12 Այնուհետև Դավիթը հրաման տվեց, և իր մարդիկ սպանեցին նրանց,+ հետո կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և դիերը կախեցին+ Քեբրոնի ավազանի մոտ: Իսկ Հեբուսթեի գլուխը վերցրին ու թաղեցին Քեբրոնում՝ Աբեների գերեզմանում:

5 Որոշ ժամանակ անց Իսրայելի բոլոր ցեղերը եկան Դավթի մոտ՝ Քեբրոն,+ ու ասացին. «Մենք քո միսն ու արյունն ենք:*+ 2 Այն ժամանակ, երբ Սավուղն էր մեր թագավորը, դու էիր Իսրայելին առաջնորդում ռազմարշավների:*+ Եվ Եհովան ասաց քեզ. «Դու ես հովվելու իմ ժողովրդին՝ Իսրայելին, դու ես դառնալու Իսրայելի առաջնորդը»»:+ 3 Իսրայելի բոլոր երեցները եկան թագավորի մոտ՝ Քեբրոն, և Դավիթ թագավորը այնտեղ նրանց հետ դաշինք կապեց Եհովայի առաջ:+ Դրանից հետո նրանք Դավթին օծեցին Իսրայելի թագավոր:+

4 Դավիթը 30 տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և թագավորեց 40 տարի:+ 5 Նա 7 տարի ու 6 ամիս Քեբրոնում թագավորեց Հուդայի վրա և 33 տարի Երուսաղեմում+ թագավորեց ամբողջ Իսրայելի և Հուդայի վրա: 6 Թագավորն ու իր մարդիկ գնացին Երուսաղեմ՝ այնտեղ ապրող հեբուսացիների դեմ կռվելու:+ Հեբուսացիները ծաղրեցին Դավթին՝ ասելով. «Դու երբեք չես մտնի այստեղ: Նույնիսկ կույրերն ու կաղերը կկարողանան քեզ վռնդել»: Նրանք մտածում էին, որ Դավիթը երբեք չի մտնի այնտեղ:+ 7 Դավիթը, սակայն, գրավեց Սիոնի ամրոցը, որն այժմ կոչվում է Դավթի քաղաք:+ 8 Այդ օրը Դավիթն ասաց. «Հեբուսացիների վրա հարձակվողները թող անցնեն ջրանցքով,* որ սպանեն «կաղերին ու կույրերին», որոնք ատելի են ինձ՝ Դավթիս համար»: Դա է պատճառը, որ ասում են. «Կույրերն ու կաղերը երբեք չեն մտնի այս տուն»: 9 Դավիթը բնակություն հաստատեց այդ ամրոցում, և այն կոչվեց* Դավթի քաղաք: Հետո նա սկսեց պարիսպներ և այլ շինություններ կառուցել Թումբի*+ վրա ու քաղաքի այլ տեղերում:+ 10 Դավիթը գնալով հզորանում էր,+ և Զորքերի տերը՝ Եհովա Աստված, նրա հետ էր:+

11 Տյուրոսի թագավոր Քիրամը+ պատգամաբերներ ուղարկեց Դավթի մոտ: Նաև ուղարկեց ատաղձագործներ ու պատշարներ և նրանց հետ՝ մայրու գերաններ:+ Նրանք սկսեցին Դավթի համար պալատ կառուցել:+ 12 Դավիթը հասկացավ, որ իր թագավորական իշխանությունը Եհովան ամուր հաստատել է Իսրայելի վրա+ և իր թագավորությունը,+ հանուն Իր ժողովրդի՝ Իսրայելի, փառահեղ է դարձրել:+

13 Քեբրոնից Երուսաղեմ գալուց հետո Դավիթը ուրիշ հարճեր+ ու կանայք էլ առավ և էլի որդիներ ու դուստրեր ունեցավ:+ 14 Երուսաղեմում ծնված նրա որդիների անուններն են՝ Սամուա, Սոբաբ, Նաթան,+ Սողոմոն,+ 15 Եբաար, Ելիսուա, Նաֆեկ, Հաբիե, 16 Ելիսամա, Ելիադա և Ելիֆալետ:

17 Երբ փղշտացիներն իմացան, որ Դավիթը օծվել է Իսրայելի թագավոր,+ գնացին նրա դեմ կռվելու:+ Լսելով այդ մասին՝ Դավիթը իջավ ապաստան:+ 18 Փղշտացիները եկան ռաֆայիմների հովիտ+ ու դիրքավորվեցին այնտեղ: 19 Դավիթը հարցրեց Եհովային.+ «Գնա՞մ փղշտացիների դեմ կռվելու: Կմատնե՞ս նրանց իմ ձեռքը»: Եհովան պատասխանեց. «Գնա, ես անպայման քո ձեռքը կմատնեմ փղշտացիներին»:+ 20 Ուստի Դավիթը գնաց Բաալ-Փարասին և այնտեղ կոտորեց նրանց: Նա ասաց. «Եհովան իմ առաջ ճեղքեց թշնամիներիս+ շարքերը, ինչպես որ ջրերն են ճեղքում պատնեշը»: Դրա համար էլ Դավիթն այդ տեղը կոչեց Բաալ-Փարասին:*+ 21 Փղշտացիներն իրենց կուռքերը այնտեղ թողեցին, և Դավիթն ու իր մարդիկ տարան դրանք:*

22 Դրանից հետո փղշտացիները նորից եկան ռաֆայիմների հովիտ+ ու դիրքավորվեցին այնտեղ: 23 Դավիթը Եհովային խնդրեց ուղղություն տալ իրեն: Սակայն Աստված ասաց. «Ուղիղ նրանց դեմ մի՛ գնա, այլ շրջանցիր թիկունքից, դուրս եկ թփերի* դիմաց ու հարձակվիր նրանց վրա: 24 Երբ թփերի վերնամասից ձայն լսես, ասես զորք է քայլում, վճռականորեն գործի անցիր, որովհետև Եհովան արդեն քո առաջ կլինի, որ կոտորի փղշտացիների բանակը»: 25 Դավիթն արեց ճիշտ այնպես, ինչպես Եհովան պատվիրեց իրեն. նա կոտորեց փղշտացիներին+ Գեբայից+ մինչև Գազեր:+

6 Դավիթը կրկին հավաքեց Իսրայելի լավագույն զինվորներին՝ 30 000 մարդ: 2 Հետո նա և իր բոլոր մարդիկ գնացին Բաալ-Հուդա, որպեսզի այնտեղից բերեն ճշմարիտ Աստծու տապանակը,+ որի առջև մարդիկ կանչում են Զորքերի տեր Եհովայի+ անունը՝* նրա, ով նստած է գահի վրա՝ քերովբեների վերևում:*+ 3 Ճշմարիտ Աստծու տապանակը դրեցին մի նոր սայլի վրա,+ որպեսզի տեղափոխեն Աբինադաբի տնից,+ որը բլրի վրա էր: Սայլը քաշող ցլերին ուղղություն էին տալիս Աբինադաբի որդիները՝ Օզան և Աքիովը:

4 Այսպիսով՝ ճշմարիտ Աստծու տապանակը հանեցին Աբինադաբի տնից, որ բլրի վրա էր, ու տարան: Աքիովը գնում էր տապանակի առջևից: 5 Դավիթը և ողջ Իսրայելը տոնում էին այդ իրադարձությունը Եհովայի առաջ և գիհու փայտից պատրաստված տարբեր նվագարաններ, քնարներ, լարային այլ գործիքներ, դափեր,+ սիստրեր* ու ծնծղաներ էին նվագում:+ 6 Բայց երբ նրանք հասան Նաքոնի կալատեղ,* Օզան ձեռքը մեկնեց ու բռնեց ճշմարիտ Աստծու տապանակը,+ որովհետև քիչ էր մնում, որ ցլերը այն շուռ տային: 7 Այդ ժամանակ Եհովայի զայրույթը բորբոքվեց Օզայի դեմ: Ճշմարիտ Աստված մահով պատժեց+ նրան այդ անհարգալից արարքի համար:+ Նա մեռավ այնտեղ՝ ճշմարիտ Աստծու տապանակի մոտ: 8 Դավիթը բարկացավ* այն բանի համար, որ Եհովան սաստիկ բարկությամբ գործեց Օզայի դեմ: Այդ վայրը մինչ օրս Փարես-Օզա* է կոչվում: 9 Դավիթն այդ օրը ահով լցվեց Եհովայի հանդեպ+ և ասաց. «Եհովայի տապանակը ինչպե՞ս կարող եմ իմ քաղաք տանել»:+ 10 Եվ նա չուզեց Եհովայի տապանակը իր մոտ՝ Դավթի քաղաք+ տեղափոխել, այլ պատվիրեց, որ այն տանեն գեթացի Աբդեդոմի տուն:+

11 Եհովայի տապանակը երեք ամիս մնաց գեթացի Աբդեդոմի տանը. Եհովան օրհնում էր Աբդեդոմին ու նրա ամբողջ ընտանիքը:+ 12 Դավիթ թագավորին տեղեկացրին. «Եհովան Աբդեդոմի տան անդամներին և նրա ողջ ունեցվածքը օրհնել է, քանի որ ճշմարիտ Աստծու տապանակը նրա տանն է»: Ուստի Դավիթը ուրախությամբ գնաց, որ ճշմարիտ Աստծու տապանակը Աբդեդոմի տնից բերի Դավթի քաղաք:+ 13 Երբ Եհովայի տապանակը տանողները+ վեց քայլ առաջ գնացին, նա մի ցուլ և մի գեր հորթ զոհաբերեց:

14 Դավիթը, կտավե եփուդ* հագած,*+ մեծ ոգևորությամբ* պարում էր Եհովայի առաջ: 15 Նա և ողջ Իսրայելը Եհովայի տապանակը+ բերում էին ուրախ բացականչություններով+ ու եղջերափողի նվագակցությամբ:+ 16 Երբ Եհովայի տապանակը մտավ Դավթի քաղաք, Սավուղի դուստր Մեղքողը+ պատուհանից նայեց և տեսնելով, որ Դավիթ թագավորը թռչկոտելով պարում է Եհովայի առաջ՝ սկսեց արհամարհել նրան իր սրտում:+ 17 Այսպիսով՝ Եհովայի տապանակը բերեցին ու դրեցին իր տեղը՝ այն վրանում, որը Դավիթը կանգնեցրել էր դրա համար:+ Այնուհետև Դավիթը ողջակեզներ+ ու խաղաղության զոհեր+ մատուցեց Եհովայի առաջ:+ 18 Ողջակեզներն ու խաղաղության զոհերը մատուցելուց հետո Դավիթը օրհնեց ժողովրդին Զորքերի տեր Եհովայի անունով: 19 Նա ողջ ժողովրդին՝ Իսրայելի ամբողջ բազմությանը՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, մեկական օղակաձև հաց և արմավի, ինչպես նաև չամիչի մեկական բլիթ* բաժանեց, ինչից հետո բոլորը գնացին իրենց տները:

20 Երբ Դավիթը գնաց, որ օրհնի իր տնեցիներին, Սավուղի դուստր Մեղքողը+ դուրս եկավ նրան դիմավորելու: Նա ասաց. «Ի՜նչ փառավոր էր այսօր Իսրայելի թագավորը, երբ իր ենթակաների աղախինների աչքի առաջ մերկացրել էր* իրեն, ինչպես որ դատարկագլուխ մարդն է բոլորի առաջ իրեն մերկացնում»:+ 21 Դավիթն էլ պատասխանեց Մեղքողին. «Ես Եհովայի առաջ էի ուրախանում, ով ընտրեց ինձ, ոչ թե քո հորն ու նրա ողջ տունը, և ով նշանակեց ինձ որպես Եհովայի ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդ:+ Ուստի ես ուրախանալու եմ Եհովայի առաջ 22 և սրանից ավելի շատ եմ խոնարհեցնելու ու ցածրացնելու ինձ անգամ իմ աչքին: Իսկ քո ասած աղախինները ինձ կփառավորեն»: 23 Եվ Սավուղի դուստր Մեղքողը+ մինչև իր մահվան օրը զավակ չունեցավ:

7 Այն բանից հետո, երբ թագավորը սկսեց բնակվել իր պալատում,+ ու Եհովան խաղաղություն տվեց նրան՝ ազատելով շրջակայքում ապրող բոլոր թշնամիներից, 2 թագավորն ասաց Նաթան+ մարգարեին. «Ես ապրում եմ մայրու փայտից կառուցված պալատում,+ մինչդեռ ճշմարիտ Աստծու տապանակը վրանում է»:+ 3 Ի պատասխան՝ Նաթանն ասաց թագավորին. «Գնա և ինչ որ մտադրել ես, արա, որովհետև Եհովան քեզ հետ է»:+

4 Հենց այդ գիշեր Եհովան իր խոսքը հայտնեց Նաթանին՝ ասելով. 5 «Գնա և իմ ծառա Դավթին ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Դո՞ւ պետք է ինձ համար տուն կառուցես, որ բնակվեմ այնտեղ:+ 6 Այն օրից ի վեր, երբ իսրայելացիներին* հանեցի Եգիպտոսից, ես տան մեջ չեմ բնակվել, այլ վրանով ու խորանով+ եմ տեղից տեղ գնացել:+ 7 Այն ողջ ընթացքում, երբ իսրայելացիների հետ շրջում էի, մի՞թե Իսրայելի ցեղերի առաջնորդներին, որոնց նշանակել էի հովվելու իմ ժողովրդին՝ Իսրայելին, երբևէ հարցրել եմ, թե ինչու ինձ համար մայրու փայտից տուն չեն կառուցել»»: 8 Իմ ծառա Դավթին նաև ասա. «Ահա թե ինչ է ասում Զորքերի տեր Եհովան. «Երբ դու, արոտավայրերում հոտի հետևից գնալով,+ հովվում էիր այն, ես քեզ վերցրի և իմ ժողովրդի՝ Իսրայելի առաջնորդը դարձրի:+ 9 Ես քեզ հետ եմ լինելու, ուր էլ որ գնաս,+ քո առջևից ոչնչացնելու եմ բոլոր թշնամիներիդ+ և քո անունը երկրի մեծամեծների անվան պես հայտնի եմ դարձնելու:+ 10 Իմ ժողովրդի՝ Իսրայելի համար բնակվելու տեղ եմ ընտրելու: Նա ապրելու է այնտեղ, և նրան այլևս չեն անհանգստացնելու: Չարագործները էլ չեն ճնշելու նրան, ինչպես անում էին առաջ՝+ 11 սկսած այն օրից, երբ դատավորներ նշանակեցի+ իմ ժողովրդին՝ Իսրայելին առաջնորդելու համար: Ես խաղաղություն եմ տալու քեզ՝ ազատելով քո բոլոր թշնամիներից:+

Եհովան նաև ասել է քեզ, որ Եհովան քեզ համար տուն* է կառուցելու:+ 12 Երբ կյանքդ իր ավարտին հասնի,+ և դու հանգչես քո նախահայրերի հետ, ես քո սերնդին՝ քո որդուն,* թագավոր եմ դարձնելու և ամուր հաստատելու եմ նրա թագավորությունը:+ 13 Նա է իմ անվան համար տուն կառուցելու,+ և ես նրա թագավորության գահը հավիտենապես հաստատուն եմ դարձնելու:+ 14 Ես նրա հայրն եմ դառնալու, ու նա իմ որդին է լինելու:+ Եվ եթե նա սխալ բան անի, նախատելու եմ նրան* և հարվածներով պատժելու եմ, ինչպես մարդիկ* են անում:+ 15 Իմ հավատարիմ սիրուց չեմ զրկելու նրան, ինչպես որ զրկեցի Սավուղին,+ ում հեռացրի քո ճանապարհից: 16 Քո տունը և թագավորական իշխանությունը հավիտյան կանգուն են լինելու քո առաջ: Քո գահը ընդմիշտ հաստատուն է լինելու»»»:+

17 Նաթանը Դավթին պատմեց տեսիլքը և հաղորդեց դրանում ասված այս խոսքերը:+

18 Այդ ժամանակ Դավիթ թագավորը գնաց, նստեց Եհովայի առաջ և ասաց. «Ո՞վ եմ ես, Գերիշխա՛ն Տեր Եհովա, և ինչո՞վ է առանձնահատուկ իմ ընտանիքը,* որ դու այսքան բան ես արել ինձ համար:+ 19 Ասես դա էլ բավական չէ, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, դու նաև խոսում ես ծառայիդ տան հեռավոր ապագայի մասին: Եվ քո ասածը, Գերիշխա՛ն Տեր Եհովա, օրենք* է ողջ մարդկության համար: 20 Ուրիշ ի՞նչ կարող է ասել քո ծառա Դավիթը. չէ՞ որ դու շատ լավ ես ճանաչում ինձ,+ ո՛վ Գերիշխան Տեր Եհովա: 21 Դու արեցիր այս բոլոր մեծամեծ բաները և դրանց մասին հայտնեցիր ծառայիդ,+ որ պահես խոստումդ ու գործես կամքիդ* համաձայն: 22 Իրոք որ, դու մեծ ես,+ ո՛վ Գերիշխան Տեր Եհովա: Քեզ նմանը չկա,+ և քեզնից բացի ուրիշ Աստված չկա.+ այն ամենը, ինչ լսել ենք մեր ականջներով, հաստատում է դա: 23 Եվ երկրի վրա ո՞ր ազգն է քո ժողովրդի՝ Իսրայելի նման:+ Ո՛վ Աստված, դու փրկագնեցիր նրան, որ քո ժողովուրդը լինի,+ և հայտնի դարձրիր քո անունը՝+ նրա համար մեծամեծ և ակնածանք ներշնչող բաներ անելով:+ Դու վռնդեցիր ազգերին ու նրանց աստվածներին հանուն քո ժողովրդի, որին քեզ համար փրկագնեցիր Եգիպտոսից: 24 Իսրայելին առհավետ քո սեփական ժողովուրդը դարձրիր,+ և դու, ո՛վ Եհովա, դարձար նրա Աստվածը:+

25 Եվ հիմա, Եհո՛վա Աստված, ծառայիդ ու իր տան մասին տվածդ խոստումը հավիտյան թող ուժի մեջ լինի, և խնդրում եմ, արա այն, ինչ խոստացել ես:+ 26 Թող քո անունը հավիտյան մեծարվի,+ որպեսզի մարդիկ ասեն. «Զորքերի տեր Եհովան Իսրայելի Աստվածն է»: Եվ թող ծառայիդ՝ Դավթի տունը ամուր հաստատված լինի քո առջև:+ 27 Ո՛վ Զորքերի տեր Եհովա, Իսրայելի՛ Աստված, դու հայտնեցիր քո ծառային, որ իր համար տուն* ես կառուցելու,+ դրա համար էլ քո ծառան համարձակություն ունեցավ* այս աղոթքով քեզ դիմելու: 28 Ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, դու ես ճշմարիտ Աստվածը: Դու ես խոստացել այս լավ բաները քո ծառային, և քո խոսքերը ճշմարիտ են:+ 29 Ուստի թող քեզ համար հաճելի լինի օրհնել ծառայիդ տունը, և թող այն հավիտյան քո առջև մնա,+ քանի որ դու, ո՛վ Գերիշխան Տեր Եհովա, խոստացել ես դա, և թող ծառայիդ տունը հավիտյան օրհնված լինի քո օրհնությամբ»:+

8 Որոշ ժամանակ անց Դավիթը պարտության մատնեց փղշտացիներին+ ու հպատակեցրեց նրանց:+ Նա փղշտացիների ձեռքից վերցրեց Մեթեկամման:

2 Դավիթը հաղթեց նաև մովաբացիներին:+ Նա կարգադրեց նրանց գետնին պառկել, որ լարով չափի նրանց շարքը: Դավիթը լարի երկու չափ երկարություն չափեց ու այդ հատվածում շարված մարդկանց սպանել տվեց, հետո լարի մեկ չափ երկարություն չափեց և այդ հատվածում շարված մարդկանց ողջ թողեց:+ Այսպիսով՝ մովաբացիները Դավթի ծառաները դարձան և սկսեցին տուրք վճարել նրան:+

3 Դավիթը պարտության մատնեց Րոոբի որդուն՝ Զոբայի թագավոր Ադրազարին,+ երբ վերջինս գնում էր վերականգնելու իր իշխանությունը Եփրատի շրջանում:+ 4 Դավիթը գերի վերցրեց 1 700 հեծյալ և 20 000 հետևակ: Ապա բոլոր մարտակառքերի ձիերին ջլատեց, բայց 100-ին խնայեց:+

5 Երբ Դամասկոսի+ ասորիները եկան, որ օգնեն Զոբայի թագավոր Ադրազարին, Դավիթը ասորիներից 22 000 հոգու կոտորեց:+ 6 Դրանից հետո նա Ասորիքի* Դամասկոսում կայազորներ տեղակայեց, և ասորիները նրա ծառաները դարձան ու սկսեցին տուրք վճարել նրան: Ուր էլ որ Դավիթը գնում էր, Եհովան նրան հաղթանակ* էր շնորհում:+ 7 Դավիթը Ադրազարի ծառաներից վերցրեց նրանց ոսկե կլոր վահաններն ու բերեց Երուսաղեմ,+ 8 իսկ Բեթահից ու Բերոթայից՝ Ադրազարի քաղաքներից, Դավիթը մեծ քանակությամբ պղինձ վերցրեց:

9 Եմաթի+ թագավոր Թովուն, լսելով, որ Դավիթ թագավորը ջախջախել է Ադրազարի ամբողջ զորքը,+ 10 իր որդուն՝ Հորամին, ուղարկեց Դավթի մոտ՝ նրա ողջությունը հարցնելու և շնորհավորելու Ադրազարին հաղթելու կապակցությամբ (բանն այն է, որ Ադրազարը շատ էր պատերազմել Թովուի դեմ): Հորամն իր հետ բերեց արծաթե, ոսկե ու պղնձե իրեր: 11 Դավիթ թագավորը դրանք Եհովային նվիրեց,* ինչպես որ նվիրել էր այն արծաթն ու ոսկին, որոնք վերցրել էր իրեն հպատակեցրած բոլոր ազգերից՝+ 12 ասորիներից, մովաբացիներից,+ ամմոնացիներից, փղշտացիներից,+ ամաղեկացիներից,+ ինչպես նաև Զոբայի թագավոր Ադրազարից՝+ Րոոբի որդուց: 13 Դավիթը հայտնի դարձավ նաև Աղի հովտից վերադառնալուց հետո, որտեղ կոտորել էր 18 000 եդոմացու:+ 14 Նա Եդոմում կայազորներ տեղակայեց: Դավիթը կայազորներ հիմնեց ամբողջ Եդոմում, և բոլոր եդոմացիները նրա ծառաները դարձան:+ Ուր էլ որ նա գնում էր, Եհովան նրան հաղթանակ* էր շնորհում:+

15 Դավիթը թագավորում էր ամբողջ Իսրայելի վրա+ և իր ժողովրդին ղեկավարելիս արդարություն ու արդարադատություն էր իրագործում:+ 16 Շարուհեայի որդի Հովաբը+ զորքի հրամանատարն էր, իսկ Աքիլուդի որդի Հովսափատը+ տարեգիր էր: 17 Աքիտոբի որդի Սադոկը+ և Աբիաթարի որդի Աքիմելեքը քահանաներ էին, իսկ Սարայիան քարտուղար էր: 18 Հովիադայի որդի Բանեան+ քերեթցիների ու փելեթցիների*+ պետն էր, իսկ Դավթի որդիները դարձան գլխավոր նախարարներ:*

9 Դավիթն ասաց. «Սավուղի տնից ո՞վ է մնացել, որ նրա հանդեպ հավատարիմ սեր ցույց տամ հանուն Հովնաթանի»:+ 2 Սավուղի տնից մի ծառա կար, անունը՝ Սիբա:+ Նրան կանչեցին Դավթի մոտ, և թագավորը հարցրեց. «Դո՞ւ ես Սիբան»: Նա պատասխանեց. «Ես եմ՝ քո ծառան»: 3 Թագավորը հարցրեց. «Սավուղի տնից ո՞վ է մնացել, որ նրա հանդեպ հավատարիմ սեր ցույց տամ, ինչպիսին որ Աստված է ցույց տալիս»: Սիբան պատասխանեց թագավորին. «Մնացել է Հովնաթանի որդին. նա երկու ոտքից կաղ է»:+ 4 Թագավորը հարցրեց. «Որտե՞ղ է նա»: «Լադաբարում՝ Ամիելի որդու՝ Մաքիրի+ տանը»,– պատասխանեց Սիբան:

5 Դավիթ թագավորը անմիջապես մարդ ուղարկեց և Լադաբարից՝ Ամիելի որդու՝ Մաքիրի տնից, նրան բերել տվեց: 6 Երբ Մեմփիբոսթեն՝ Սավուղի որդի Հովնաթանի որդին, եկավ Դավթի մոտ, իսկույն ծնկի իջավ ու մինչև գետին խոնարհվեց: Դավիթն ասաց. «Մեմփիբոսթե՛»: Նա էլ պատասխանեց. «Քո ծառան լսում է»: 7 Դավիթն ասաց նրան. «Մի՛ վախեցիր, որովհետև հանուն քո հոր՝ Հովնաթանի՝ ես անպայման հավատարիմ սեր+ ցույց կտամ քո հանդեպ: Քեզ կվերադարձնեմ քո պապ Սավուղի բոլոր հողերը, և դու միշտ իմ սեղանի՛ց հաց կուտես»:+

8 Մեմփիբոսթեն մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Ո՞վ եմ ես՝ քո ծառան, որ ինձ պես մեռած շանը+ ուշադրություն ես դարձնում»: 9 Թագավորը կանչել տվեց Սիբային՝ Սավուղի սպասավորին, և ասաց նրան. «Այն ամենը, ինչ պատկանում էր Սավուղին ու նրա ամբողջ տանը, տալիս եմ քո տիրոջ թոռանը:+ 10 Դու, որդիներդ ու ծառաներդ կմշակեք նրա հողը և կհավաքեք բերքը, որ քո տիրոջ թոռան ընտանիքը ուտելիք ունենա, իսկ Մեմփիբոսթեն՝ քո տիրոջ թոռը, միշտ իմ սեղանի՛ց հաց կուտի»:+

Սիբան 15 որդի և 20 ծառա ուներ:+ 11 Նա ասաց թագավորին. «Քո ծառան կանի այն, ինչ իմ տեր թագավորը հրամայեց»: Եվ Մեմփիբոսթեն թագավորի որդիների նման սկսեց Դավթի* սեղանից հաց ուտել: 12 Իսկ Սիբայի տանն ապրող բոլոր մարդիկ նրա ծառաները դարձան: Մեմփիբոսթեն փոքր տղա ուներ, որի անունը Միքա էր:+ 13 Այսպիսով՝ Մեմփիբոսթեն, որը երկու ոտքից կաղ էր,+ բնակություն հաստատեց Երուսաղեմում, որովհետև միշտ թագավորի սեղանից էր հաց ուտում:+

10 Որոշ ժամանակ անց ամմոնացիների+ թագավորը մահացավ, և նրանից հետո սկսեց թագավորել իր որդին՝ Անոնը:+ 2 Լսելով այդ մասին՝ Դավիթն ասաց. «Ես բարություն* կցուցաբերեմ Նաասի որդի Անոնի հանդեպ, ինչպես որ նրա հայրն է իմ հանդեպ բարություն* ցուցաբերել»: Ուստի իր ծառաներին ուղարկեց, որ մխիթարի նրան: Բայց երբ Դավթի ծառաները գնացին ամմոնացիների երկիր, 3 նրանց իշխաններն ասացին իրենց տիրոջը՝ Անոնին. «Կարծում ես՝ Դավիթը հորդ հանդեպ հարգանքից մղվա՞ծ է քեզ մոտ մխիթարողներ ուղարկել: Մի՞թե նա իր ծառաներին չի ուղարկել, որ երկիրը կործանելու համար հետախուզեն ու լրտեսեն այն»: 4 Անոնն էլ բռնեց Դավթի ծառաներին, մորուքները կիսով չափ սափրեց,+ հագուստները նստատեղի կեսից կտրեց և հետ ուղարկեց նրանց: 5 Երբ Դավթին տեղեկացրին այդ մասին, նա անմիջապես մարդիկ ուղարկեց իր ծառաներին ընդառաջ, որովհետև նրանց խիստ նվաստացրել էին: Թագավորը պատվիրեց. «Մնացեք Երիքովում,+ մինչև որ ձեր մորուքները աճեն, և հետո վերադարձեք»:

6 Ամմոնացիները հասկացան, որ ատելի են դարձել Դավթի համար, ուստի պատգամաբերներ ուղարկեցին և Բեթրոոբից+ ու Զոբայից+ վարձեցին 20 000 ասորական հետևակ, Իստոբից՝* 12 000 մարդ, ինչպես նաև Մաաքայի+ թագավորին ու նրա հետ՝ 1 000 մարդ:+ 7 Երբ Դավիթը լսեց այդ մասին, ուղարկեց Հովաբին և ամբողջ զորքին, այդ թվում՝ իր ամենաուժեղ ռազմիկներին:+ 8 Ամմոնացիները դուրս եկան ու մարտական կարգով շարվեցին քաղաքի դարպասի մոտ, իսկ Զոբայի և Րոոբի ասորիները, ինչպես նաև Իստոբից* ու Մաաքայից եկած զինվորները առանձին կանգնեցին բաց դաշտում:

9 Հովաբը, տեսնելով, որ թշնամու զորքը առջևից ու հետևից գրոհում է, Իսրայելի լավագույն զինվորներից մի խումբ ընտրեց և նրանց մարտական կարգով շարեց, որ կռվեն ասորիների դեմ:+ 10 Մյուսներին նա հանձնեց իր եղբայր Աբեսսայի+ հրամանատարությանը, որպեսզի մարտական կարգով շարի նրանց՝ ամմոնացիների+ դեմ կռվելու համար: 11 Հովաբն ասաց. «Եթե ասորիները ինձ հաղթելու լինեն, ապա դո՛ւ ինձ օգնության կգաս, իսկ եթե ամմոնացիները քեզ հաղթելու լինեն, ապա ե՛ս քեզ օգնության կգամ: 12 Մենք պետք է քաջ լինենք+ և խիզախորեն կռվենք հանուն մեր ժողովրդի ու մեր Աստծու քաղաքների, իսկ Եհովան կանի այն, ինչ ճիշտ է համարում»:+

13 Հովաբն իր մարդկանցով առաջ մղվեց, որ հարձակվի ասորիների վրա, և նրանք փախուստի դիմեցին:+ 14 Տեսնելով, որ ասորիները փախուստի են դիմել՝ ամմոնացիները փախան Աբեսսայից ու մտան քաղաք: Ամմոնացիների դեմ արշավանքից հետո Հովաբը վերադարձավ Երուսաղեմ:

15 Երբ ասորիները տեսան, որ իսրայելացիները պարտության մատնեցին իրենց, կրկին մեկտեղ հավաքվեցին:+ 16 Ադրազարը+ մարդ ուղարկեց Եփրատի*+ շրջանում բնակվող ասորիների հետևից: Նրանք Ադրազարի զորքի հրամանատար Սոբակի գլխավորությամբ գնացին Հելամ:

17 Երբ այդ մասին հայտնեցին Դավթին, նա անմիջապես հավաքեց Իսրայելի ողջ զորքը, անցավ Հորդանանն ու գնաց Հելամ: Ասորիները մարտական կարգով շարվեցին, որ պատերազմեն Դավթի դեմ:+ 18 Սակայն նրանք փախան իսրայելացիներից. Դավիթը 700 ասորի կառապան ու 40 000 հեծյալ սպանեց: Նա սպանեց նաև նրանց զորագլուխ Սոբակին:+ 19 Ադրազարին ենթակա բոլոր թագավորները՝ նրա ծառաները, տեսնելով, որ Իսրայելը պարտության մատնեց իրենց, շտապ խաղաղություն կնքեցին իսրայելացիների հետ ու դարձան նրանց հպատակները:+ Իսկ ասորիները այլևս չհամարձակվեցին օգնել ամմոնացիներին:

11 Տարվա սկզբին՝* այն ժամանակ, երբ թագավորները արշավանքի են դուրս գալիս, Դավիթն ուղարկեց Հովաբին, իր մարդկանց ու Իսրայելի ողջ զորքին, որ կոտորեն ամմոնացիներին, և նրանք պաշարեցին Ռաբան:+ Ինքը, սակայն, մնաց Երուսաղեմում:+

2 Մի երեկո* Դավիթը վեր կացավ իր անկողնուց և սկսեց ման գալ արքունական պալատի տանիքում: Այնտեղից նա մի կնոջ տեսավ, որը լողանում էր. կինը շատ գեղեցիկ էր: 3 Դավիթը մարդ ուղարկեց՝ հարցուփորձ անելու այդ կնոջ մասին: Այդ մարդը նրան տեղեկացրեց. «Նա Էլիամի+ դուստրն է՝ Բերսաբեն՝+ քետացի+ Ուրիայի+ կինը»: 4 Դավիթը մարդիկ ուղարկեց և բերել տվեց Բերսաբեին:+ Նա եկավ նրա մոտ, և Դավիթը հարաբերություն ունեցավ նրա հետ:+ (Այդ ժամանակ կինը մաքրվում էր իր անմաքրությունից):*+ Դրանից հետո Բերսաբեն վերադարձավ իր տուն:

5 Կինը հղիացավ: Նա լուր ուղարկեց Դավթին, որ հղի է: 6 Դա լսելով՝ Դավիթը մարդ ուղարկեց Հովաբի մոտ, որ ասի նրան. «Քետացի Ուրիային ինձ մոտ ուղարկիր»: Եվ Հովաբը Ուրիային Դավթի մոտ ուղարկեց: 7 Երբ Ուրիան եկավ, Դավիթը հարցրեց նրան Հովաբի և զորքի ողջության, ինչպես նաև պատերազմի ընթացքի մասին: 8 Այնուհետև նա ասաց Ուրիային. «Գնա տուն և հանգիստ առ»:* Երբ Ուրիան դուրս եկավ թագավորի պալատից, նրա հետևից ուղարկեցին թագավորի նվերը:* 9 Բայց Ուրիան չգնաց իր տուն, այլ իր տիրոջ բոլոր զինվորների հետ թագավորի պալատի մուտքի մոտ քնեց: 10 Դավթին իմաց տվին. «Ուրիան չի գնացել իր տուն»: Դավիթը հարցրեց Ուրիային. «Ինչո՞ւ չգնացիր քո տուն. չէ՞ որ ճանապարհից ես եկել»: 11 Ուրիան պատասխանեց. «Տապանակը,+ Իսրայելը և Հուդան վրաններում են, և իմ տերը՝ Հովաբը, ու իմ տիրոջ զինվորները բաց դաշտում բանակ են դրել, իսկ ես գնամ իմ տուն՝ ուտեմ-խմեմ ու կնոջս հետ անկողի՞ն մտնեմ:+ Քո կյանքով եմ երդվում, ես այդ բանը չեմ անի»:

12 Դավիթն ասաց Ուրիային. «Այսօր էլ մնա այստեղ, և վաղը հետ կուղարկեմ քեզ»: Ուստի այդ և հաջորդ օրը Ուրիան մնաց Երուսաղեմում: 13 Դավիթը կանչել տվեց նրան, որ գա և իր հետ ուտի-խմի, ու հարբեցրեց նրան: Սակայն երեկոյան, երբ Ուրիան դուրս եկավ, տուն չգնաց, այլ գիշերեց իր տիրոջ զինվորների հետ: 14 Առավոտյան Դավիթը նամակ գրեց Հովաբին և Ուրիայի միջոցով ուղարկեց այն: 15 Նամակում նա գրել էր. «Ուրիային տարեք առաջնագիծ, որտեղ ամենաթեժ մարտերն են ընթանում: Իսկ դուք հետ քաշվեք նրանից, որ սպանեն նրան»:+

16 Հովաբը ուշադիր զննել էր թշնամու քաղաքը և լավ գիտեր, թե որտեղ են ուժեղ ռազմիկները, ուստի Ուրիային այնտեղ ուղարկեց: 17 Այդ քաղաքի մարդիկ դուրս եկան ու կռվեցին Հովաբի դեմ: Դավթի զինվորներից ոմանք սպանվեցին. քետացի Ուրիան էլ սպանվեց:+ 18 Հովաբը մարդ ուղարկեց, որ Դավթին պատմի պատերազմում տեղի ունեցած բոլոր բաների մասին: 19 Նա պատգամաբերին հրամայեց. «Երբ պատերազմի հետ կապված ամեն բան թագավորին պատմես վերջացնես, 20 թագավորը գուցե զայրանա ու քեզ ասի. «Ինչո՞ւ այդքան մոտեցաք քաղաքին: Չգիտեի՞ք, որ պարսպի վրայից նետեր կարձակեն: 21 Ո՞վ սպանեց Հերոբեսեթի*+ որդի Աբիմելեքին:+ Մի կին չէ՞ր, որ պարսպի վրայից նրա վրա աղացքար գցեց, և նա մեռավ Թեբեսում: Ինչո՞ւ այդքան մոտեցաք պարսպին»: Այդ ժամանակ կասես նրան. «Քո ծառան՝ քետացի Ուրիան, նույնպես զոհվեց»»:

22 Այսպիսով՝ պատգամաբերը գնաց ու Դավթին պատմեց այն ամենը, ինչ Հովաբը պատվիրել էր ասել: 23 Հետո նա ասաց Դավթին. «Այդ մարդիկ մեզնից ուժեղ էին, և նրանք դաշտում մեր դեմ դուրս եկան: Սակայն մենք հետ մղեցինք նրանց մինչև քաղաքի դարպասը: 24 Նետաձիգները պարսպի վրայից քո զինվորների վրա նետեր արձակեցին, և թագավորի զինվորներից ոմանք զոհվեցին: Զոհվեց նաև քո ծառա քետացի Ուրիան»:+ 25 Լսելով այդ մասին՝ Դավիթն ասաց պատգամաբերին. «Հովաբին ասա. «Մի՛ մտահոգվիր տեղի ունեցածի համար, քանի որ սուրը կարող է խոցել ցանկացած մեկի: Ավելի ուժգին գրոհ նախաձեռնիր քաղաքի վրա ու գրավիր այն»:+ Այդպես քաջալերիր Հովաբին»:

26 Երբ Ուրիայի կինը լսեց, որ իր ամուսինը՝ Ուրիան, մահացել է, սկսեց սուգ անել նրա համար: 27 Հենց որ սգի օրերը վերջացան, Դավիթը մարդ ուղարկեց և նրան իր տուն բերել տվեց: Բերսաբեն նրա կինը դարձավ+ ու մի որդի ծնեց նրա համար: Բայց Դավթի արածները շատ տհաճ էին Եհովային:*+

12 Եհովան Նաթանին+ Դավթի մոտ ուղարկեց: Նա էլ գնաց նրա մոտ+ ու ասաց. «Երկու մարդ կար մի քաղաքում. մեկը՝ հարուստ, մյուսը՝ աղքատ: 2 Հարուստ մարդը շատ ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ ուներ:+ 3 Իսկ աղքատ մարդը ոչինչ չուներ՝ բացի մի փոքրիկ էգ գառնուկից, որին գնել էր:+ Նա հոգ էր տանում նրան: Գառնուկը մեծացավ այդ մարդու և նրա որդիների հետ: Աղքատ մարդը իր ունեցած քիչ ուտելիքը կիսում էր նրա հետ, և գառնուկը նրա բաժակից էր խմում, նրա գրկում էր քնում ու նրա համար դստեր պես էր: 4 Մի օր հարուստ մարդու մոտ հյուր եկավ, բայց նա չուզեց իր ոչխարներից ու ցլերից մեկը վերցնել ու կերակուր պատրաստել իր մոտ եկած ճամփորդի համար: Փոխարենը վերցրեց աղքատ մարդու գառնուկը և հյուրի համար կերակուր պատրաստեց»:+

5 Դավիթը խիստ բարկացավ այդ մարդու վրա և ասաց Նաթանին. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ.+ այդ բանն արած մարդը մահվա՛ն է արժանի: 6 Եվ նա պետք է քառապատիկ հատուցի գառնուկի համար,+ քանի որ այդպես վարվեց և կարեկցանք չդրսևորեց»:

7 Նաթանն էլ ասաց Դավթին. «Այդ մարդը դո՛ւ ես: Ահա թե ինչ է ասում Եհովան՝ Իսրայելի Աստվածը. «Ես քեզ Իսրայելի թագավոր օծեցի+ և ազատեցի Սավուղի ձեռքից:+ 8 Քեզ տվեցի քո տիրոջ տունը+ և քո տիրոջ կանանց+ ծոցդ դրեցի, նաև իշխանություն տվեցի Իսրայելի և Հուդայի ժողովրդի վրա:+ Եվ եթե դա բավական չէր, ես քեզ ավելին կտայի:+ 9 Ինչո՞ւ արհամարհեցիր Եհովայի խոսքը և արեցիր այն, ինչը չար է նրա աչքին: Դու սրի մատնեցիր քետացի Ուրիային,+ ամմոնացիների սրով սպանեցիր նրան+ և հետո ամուսնացար նրա կնոջ հետ:+ 10 Ուստի սուրը երբեք չի հեռանա քո տնից,+ քանի որ արհամարհեցիր ինձ ու քետացի Ուրիայի կնոջը քեզ համար որպես կին առար»: 11 Ահա թե ինչ է ասում Եհովան. «Ես չարիք կբերեմ քեզ վրա, որը դուրս կգա քո իսկ տնից.+ աչքիդ առաջ կվերցնեմ քո կանանց ու կտամ մեկ ուրիշ տղամարդու,*+ և օրը ցերեկով* նա հարաբերություն կունենա նրանց հետ:+ 12 Թեև դու գաղտնի արեցիր այդ բաները,+ բայց ես ամբողջ Իսրայելի առաջ և օրը ցերեկով կանեմ դա»»:

13 Դավիթն ասաց Նաթանին. «Մեղք եմ գործել Եհովայի դեմ»:+ Այդ ժամանակ Նաթանն ասաց Դավթին. «Եհովան ներում է քո մեղքը:+ Դու չես մեռնի:+ 14 Բայց քանի որ դու Եհովայի հանդեպ չափազանց անհարգալից բան արեցիր, քո նորածին որդին անպատճառ կմեռնի»:

15 Դրանից հետո Նաթանն իր տուն գնաց:

Եհովան հիվանդությամբ հարվածեց այն մանկանը, որին Ուրիայի կինը ծնել էր Դավթի համար: 16 Դավիթը տղայի համար սկսեց աղաչանք անել ճշմարիտ Աստծուն և խստորեն ծոմ պահել: Նա մտնում էր իր սենյակ և գիշերները գետնի վրա պառկած էր անցկացնում:+ 17 Արքունիքի երեցները մոտեցան նրան, որ գետնից բարձրացնեն, բայց նա հրաժարվեց ու նրանց հետ հաց չկերավ: 18 Յոթերորդ օրը երեխան մահացավ, բայց Դավթի ծառաները վախեցան նրան այդ մասին հայտնել: Նրանք ասացին. «Քանի դեռ երեխան ողջ էր, խոսեցինք նրա հետ, բայց նա չլսեց մեզ: Հիմա ինչպե՞ս ասենք, որ մանուկը մահացել է: Նա գուցե մի սարսափելի բան անի»:

19 Տեսնելով, որ ծառաները իրար հետ փսփսում են՝ Դավիթը հասկացավ, որ երեխան մահացել է: Նա հարցրեց իր ծառաներին. «Երեխան մահացե՞լ է»: Նրանք պատասխանեցին. «Մահացել է»: 20 Այդ ժամանակ Դավիթը գետնից վեր կացավ, լվացվեց, իրեն յուղով օծեց,+ փոխեց հագուստը, գնաց Եհովայի տուն+ ու մինչև գետին խոնարհվեց: Հետո նա վերադարձավ իր տուն,* ասաց, որ ուտելիք բերեն, ու կերավ: 21 Ծառաները հարցրին նրան. «Ինչո՞ւ այդպես վարվեցիր: Քանի դեռ երեխան ողջ էր, ծոմ էիր պահում ու լաց լինում, իսկ երբ մահացավ, վեր կացար ու սկսեցիր հաց ուտել»: 22 Նա էլ պատասխանեց. «Քանի դեռ երեխան ողջ էր, ես ծոմ էի պահում+ ու լաց լինում, որովհետև մտածում էի. «Ո՞վ գիտի, գուցե Եհովան իմ հանդեպ բարեհաճ լինի և թույլ տա, որ երեխան ապրի»:+ 23 Հիմա, երբ նա մահացել է, ինչո՞ւ ծոմ պահեմ: Կարո՞ղ եմ նրան հետ բերել:+ Ես ինքս եմ նրա մոտ գնալու,+ բայց նա ինձ մոտ չի վերադառնալու»:+

24 Դավիթը մխիթարեց իր կնոջը՝ Բերսաբեին:+ Նա մտավ նրա մոտ ու հարաբերություն ունեցավ նրա հետ: Որոշ ժամանակ անց Բերսաբեն մի որդի ծնեց, որի անունը Սողոմոն* դրեցին:+ Եհովան սիրեց նրան:+ 25 Եվ քանի որ Եհովան սիրեց նրան, ուղարկեց Նաթան+ մարգարեին՝ ասելով, որ նրա անունը Հեդիդիա* դնեն:

26 Հովաբը շարունակեց կռվել ամմոնացիների+ թագավորանիստ քաղաքի՝ Ռաբայի+ դեմ և գրավեց այն:+ 27 Նա պատգամաբերների միջոցով Դավթին այս խոսքը հաղորդեց. «Ես կռվեցի Ռաբայի+ դեմ ու գրավեցի ջրերի* քաղաքը: 28 Հիմա հավաքիր մնացած զորքը, բանակ դիր քաղաքի դիմաց ու գրավիր այն, որ չլինի թե ես գրավեմ քաղաքը, և հաղթանակը ինձ վերագրվի»:*

29 Դավիթը հավաքեց ամբողջ զորքը և գնաց Ռաբա, կռվեց դրա դեմ ու գրավեց այն: 30 Նա Մեղքոմի* գլխից հանեց թագը, որը զարդարված էր թանկարժեք քարերով ու կշռում էր մեկ տաղանդ* ոսկի: Թագը դրեցին Դավթի գլխին: Դավիթը նաև մեծ քանակությամբ ավար վերցրեց այդ քաղաքից,+ 31 իսկ դրա բնակիչներին դուրս հանեց ու հարկադիր աշխատանքի դրեց. նրանք պետք է քարեր սղոցեին, աշխատեին երկաթե սուր գործիքներով ու երկաթե կացիններով և աղյուս պատրաստեին: Նա այդպես վարվեց ամմոնացիների բոլոր քաղաքների հետ: Այնուհետև Դավիթն իր ողջ զորքով վերադարձավ Երուսաղեմ:

13 Դավթի որդի Աբիսողոմը Թամար անունով մի գեղեցիկ քույր ուներ,+ և Ամնոնը,+ որը նույնպես Դավթի որդին էր, սիրահարվեց նրան: 2 Ամնոնը այն աստիճան էր տառապում իր քրոջ համար, որ հիվանդացավ: Պատճառն այն էր, որ Թամարը կույս էր, և Ամնոնին անհնար էր թվում նրան մի բան անելը: 3 Ամնոնը մի ընկեր ուներ, որի անունը Հովնադաբ էր:+ Նա Դավթի եղբոր՝ Սիմաայի+ որդին էր: Հովնադաբը շատ խելացի մարդ էր: 4 Նա հարցրեց Ամնոնին. «Թագավորի՛ որդի, ինչո՞ւ ես ամեն առավոտ այդքան տխուր, ինձ չե՞ս ասի»: Ամնոնը պատասխանեց նրան. «Ես սիրահարվել եմ Թամարին՝ իմ եղբայր Աբիսողոմի քրոջը»:+ 5 Հովնադաբն էլ ասաց նրան. «Պառկիր քո անկողնում ու հիվանդ ձևացիր: Եվ երբ որ հայրդ գա քեզ տեսնելու, ասա նրան. «Խնդրում եմ, թող քույրս՝ Թամարը, գա և ինձ հաց տա՝ ուտեմ: Եթե նա իմ աչքի առաջ հիվանդի համար նախատեսված կերակուր* պատրաստի և իր ձեռքով մատուցի, ես կուտեմ»»:

6 Ուստի Ամնոնը պառկեց ու հիվանդ ձևացավ: Երբ թագավորը եկավ նրան տեսնելու, Ամնոնն ասաց. «Խնդրում եմ, թող քույրս՝ Թամարը, գա, իմ աչքի առաջ երկու սրտաձև բլիթ թխի և իր ձեռքով մատուցի ինձ, որ ուտեմ»: 7 Դավիթը մարդ ուղարկեց տուն՝ Թամարի մոտ, որ ասի. «Գնա քո եղբոր՝ Ամնոնի տուն և նրա համար կերակուր* պատրաստիր»: 8 Թամարը գնաց Ամնոնի տուն, որտեղ նա պառկած էր, ալյուր վերցրեց, խմոր հունցեց և նրա աչքի առաջ բլիթներ թխեց: 9 Հետո վերցրեց տապակը, որի մեջ բլիթներն էին, և դրանք մատուցեց նրան: Բայց Ամնոնը հրաժարվեց ուտելուց և ասաց. «Թող բոլորը դուրս գան»: Եվ բոլորը դուրս եկան:

10 Ամնոնն ասաց Թամարին. «Կերակուրը* բեր ննջասենյակ և քո ձեռքով մատուցիր, որ ուտեմ»: Թամարն էլ վերցրեց իր պատրաստած սրտաձև բլիթներն ու տարավ իր եղբայր Ամնոնի ննջասենյակ: 11 Երբ դրանք մոտեցրեց նրան, որ ուտի, Ամնոնը բռնեց նրան ու ասաց. «Պառկիր ինձ հետ, քո՛ւյր իմ»: 12 Բայց նա պատասխանեց. «Ո՛չ, եղբա՛յրս, մի՛ անարգիր ինձ: Իսրայելում այդպիսի բան չի արվում:+ Մի՛ արա այդ խայտառակ արարքը:+ 13 Ինչպե՞ս եմ ապրելու այդ ամոթով: Իսկ դու... չէ՞ որ դու Իսրայելում ստոր մարդ կհամարվես: Խնդրում եմ, խոսիր թագավորի հետ, նա չի հրաժարվի ինձ քեզ տալ»: 14 Սակայն Ամնոնը չլսեց Թամարին և ուժով տիրացավ նրան: Նա բռնաբարեց նրան ու այդպիսով անարգեց: 15 Դրանից հետո Ամնոնը ուժգին ատելությամբ լցվեց Թամարի հանդեպ, և այդ ատելությունն ավելի մեծ էր, քան այն սերը, որ տածել էր նրա հանդեպ: Ուստի Ամնոնն ասաց. «Վե՛ր կաց, գնա՛»: 16 Սակայն Թամարը պատասխանեց. «Ո՛չ, եղբա՛յրս, եթե ինձ հիմա դուրս հանես, ավելի մեծ չարիք գործած կլինես, քան այն, ինչ արդեն արել ես»: Բայց Ամնոնը չուզեց լսել նրան:

17 Ամնոնը կանչեց իր երիտասարդ սպասավորին ու ասաց. «Դո՛ւրս արա սրան և դուռը հետևից կողպի՛ր»: 18 (Թամարի հագին մի առանձնահատուկ* զգեստ կար. թագավորի կույս աղջիկները այդպիսի վերնազգեստ էին հագնում): Սպասավորը նրան դուրս ուղեկցեց և դուռը հետևից կողպեց: 19 Թամարը գլխին մոխիր լցրեց,+ պատռեց հագի գեղեցիկ զգեստը և ձեռքերը գլխին դրած՝ լաց լինելով գնաց:

20 Աբիսողոմը՝+ Թամարի եղբայրը, հարցրեց նրան. «Քո եղբայր Ամնո՞նն է այս բանն արել քեզ: Քո՛ւյրս, լուռ մնա. նա քո եղբայրն է:+ Փորձիր այլևս չմտածել այդ մասին»:* Դրանից հետո Թամարը բնակվեց իր եղբայր Աբիսողոմի տանը՝ բոլորից մեկուսացած: 21 Այս ամենը լսելով՝ Դավիթ թագավորը խիստ բարկացավ:+ Բայց նա չէր ուզում վիրավորել իր որդու՝ Ամնոնի զգացմունքները, քանի որ իր առաջնեկն էր, և սիրում էր նրան: 22 Իսկ Աբիսողոմը ատում էր+ Ամնոնին, որովհետև նա անարգել էր իր քույր Թամարին,+ բայց նրան ոչինչ չէր ասում՝ ո՛չ լավ բան, ո՛չ վատ:

23 Երկու տարի անց, երբ Եփրեմի+ մոտակայքում՝ Բաալ-Հասորում, խուզում էին Աբիսողոմի ոչխարներին, Աբիսողոմը թագավորի բոլոր որդիներին այնտեղ հրավիրեց:+ 24 Նա գնաց թագավորի մոտ ու ասաց. «Ծառադ իր ոչխարներին է խուզում: Խնդրում եմ, թող թագավորը և իր ծառաները գան ինձ հետ»: 25 Սակայն թագավորը պատասխանեց Աբիսողոմին. «Ո՛չ, որդի՛ս: Եթե բոլորս գանք, քեզ համար բեռ կլինենք»: Ու թեև Աբիսողոմը համոզում էր, նա չհամաձայնվեց, բայց օրհնեց նրան: 26 Այդ ժամանակ Աբիսողոմն ասաց. «Եթե դու չես գալիս, խնդրում եմ, գոնե թող իմ եղբայր Ամնոնը մեզ հետ գա»:+ Թագավորն էլ հարցրեց նրան. «Ինչո՞ւ նա պետք է գա քեզ հետ»: 27 Բայց Աբիսողոմը համոզեց թագավորին, և նա Ամնոնին ու իր մյուս բոլոր որդիներին ուղարկեց նրա հետ:

28 Աբիսողոմը հրամայեց իր սպասավորներին. «Ուշադի՛ր եղեք. հենց որ Ամնոնի սիրտը զվարթանա գինուց, ես ձեզ կասեմ՝ սպանե՛ք Ամնոնին: Այդ ժամանակ կսպանե՛ք նրան: Մի՛ վախեցեք, չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում: Ուժե՛ղ և քա՛ջ եղեք»: 29 Աբիսողոմի սպասավորները արեցին այն, ինչ Աբիսողոմը հրամայել էր՝ սպանեցին Ամնոնին: Իսկ թագավորի մյուս որդիները վեր կացան, հեծան իրենց ջորիներն ու փախան: 30 Երբ նրանք դեռ ճանապարհին էին, Դավթին լուր հասավ. «Աբիսողոմը սպանել է թագավորի բոլոր որդիներին. նրանցից ոչ մեկը ողջ չի մնացել»: 31 Լսելով այդ մասին՝ թագավորը վեր կացավ, պատռեց իր հագուստներն ու գետնին պառկեց: Նրա բոլոր ծառաներն էլ պատռեցին իրենց հագուստները և կանգնեցին նրա մոտ:

32 Սակայն Հովնադաբը՝+ Դավթի եղբոր՝ Սիմաայի+ որդին, ասաց. «Թող իմ տերը չմտածի, թե թագավորի բոլոր երիտասարդ որդիներն են սպանվել, քանի որ միայն Ամնոնն է մահացել:+ Դա Աբիսողոմի հրամանով է եղել: Նա այդ բանը իր մտքին դրել էր+ դեռ այն օրը, երբ Ամնոնը անարգել էր իր քրոջը՝+ Թամարին:+ 33 Թող իմ տերը ուշադրություն չդարձնի այն լուրին,* թե թագավորի բոլոր որդիները մահացել են. միայն Ամնոնն է մահացել»:

34 Այդ ընթացքում Աբիսողոմը փախուստի դիմեց:+ Շատ չանցած՝ քաղաքի ժամապահը բարձրացրեց իր աչքերն ու տեսավ, որ շատ մարդիկ են գալիս հետևի ճանապարհով՝ սարի կողքով: 35 Այդ ժամանակ Հովնադաբը+ թագավորին ասաց. «Տե՛ս, թագավորի որդիները հետ են գալիս: Քո ծառայի ասածը ճիշտ էր»: 36 Երբ նա խոսեց վերջացրեց, թագավորի որդիները, բարձրաձայն լաց լինելով, ներս մտան: Թագավորն էլ իր բոլոր ծառաների հետ դառնագին լաց եղավ: 37 Դավիթը իր որդու համար շատ օրեր սուգ արեց: Իսկ Աբիսողոմը փախավ Թոլմիի+ մոտ, որը Գեսուրի թագավոր Ամիուդի որդին էր: 38 Նա գնաց Գեսուր+ և երեք տարի այնտեղ մնաց:

39 Ի վերջո Դավիթ թագավորը հաշտվեց Ամնոնի մահվան հետ և փափագում էր գնալ ու տեսնել Աբիսողոմին:

14 Հովաբը՝ Շարուհեայի որդին,+ իմացավ, որ թագավորը փափագում է տեսնել Աբիսողոմին:+ 2 Ուստի մարդ ուղարկեց Թեկուե,+ այնտեղից մի խելացի կին բերել տվեց ու ասաց նրան. «Խնդրում եմ, սգավոր ձևացիր. սգավորի հագուստ հագիր և յուղով մի՛ օծվիր:+ Այնպես պահիր քեզ, ասես երկար ժամանակ է, ինչ սգում ես մահացածի համար: 3 Ապա մտիր թագավորի մոտ ու նրան այս խոսքերն ասա»: Եվ Հովաբը սովորեցրեց նրան, թե ինչ պետք է ասի:*

4 Թեկուեցի կինը մտավ թագավորի մոտ և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Օգնիր ինձ, ո՛վ թագավոր»: 5 Թագավորը հարցրեց. «Ի՞նչ է պատահել»: Նա էլ պատասխանեց. «Ես մի այրի կին եմ. ամուսինս մահացել է: 6 Աղախինդ երկու որդի ուներ: Նրանք կռվեցին դաշտում, և չկար մեկը, որ բաժաներ նրանց: Մի որդիս հարձակվեց մյուսի վրա ու սպանեց նրան: 7 Եվ հիմա մեր ամբողջ գերդաստանը դուրս է եկել քո աղախնի դեմ ու ասում է. «Իր եղբորը սպանողին մեր ձե՛ռքը հանձնիր, որ մահվան մատնենք նրան եղբոր կյանքը խլելու համար,+ նույնիսկ եթե դա անելով՝ ժառանգին վերացրած կլինենք»: Այդպես նրանք կհանգցնեն իմ ճրագը՝* ամուսնուս համար չթողնելով ո՛չ անուն, ո՛չ էլ սերունդ* երկրի երեսին»:

8 Թագավորն ասաց կնոջը. «Գնա տուն. ես կհրամայեմ, որ այս հարցին լուծում տրվի»: 9 Թեկուեցի կինը պատասխանեց. «Տե՛ր իմ թագավոր, թող որ մեղքն ինձ վրա ու իմ հոր տան վրա լինի. թագավորն ու նրա գահը անմեղ են»: 10 Թագավորն ասաց. «Եթե որևէ մեկը նորից քեզ մի բան ասի, նրան ինձ մոտ բեր, և նա այլևս քեզ չի անհանգստացնի»: 11 Սակայն կինն ասաց. «Խնդրում եմ, թող թագավորը հիշի Եհովային՝ իր Աստծուն, որպեսզի արյան վրիժառուն+ ավելի մեծ աղետ չբերի՝ որդուս սպանելով»: Նա էլ պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ.+ քո որդու գլխից մի մազ անգամ չի պակասի»: 12 Ապա կինն ասաց. «Թույլ տուր, որ աղախինդ մի խոսք ասի իր տեր թագավորին»: Նա էլ ասաց. «Խոսիր»:

13 Կինն ասաց. «Այդ դեպքում ինչո՞ւ նման բան որոշեցիր անել Աստծու ժողովրդի դեմ:+ Այդպես խոսելով՝ թագավորն իրեն մեղավոր է դարձնում, քանի որ իր իսկ արտաքսված որդուն հետ չի բերում:+ 14 Մենք բոլորս մեռնելու ենք ու նմանվելու ենք գետնին թափված ջրի, որը հնարավոր չէ հավաքել: Բայց Աստված կյանք* չի խլում, նա պատճառներ է փնտրում, որ արտաքսվածին հետ բերի, որպեսզի նա իրենից ընդմիշտ հեռու չմնա: 15 Ես եկա, որ այս բաներն ասեմ իմ տեր թագավորին, քանի որ ժողովուրդը վախեցրեց ինձ, և աղախինդ մտածեց. «Խոսեմ թագավորի հետ: Գուցե թագավորը կատարի իր աղախնի խնդրանքը: 16 Գուցե նա լսի ու ազատի իր աղախնին այն մարդու ձեռքից, որն ուզում է ոչնչացնել ինձ ու իմ միակ որդուն՝ զրկելով Աստծու տված ժառանգությունից»:+ 17 Ապա աղախինդ մտածեց. «Թող որ իմ տեր թագավորի խոսքերը հանգստացնեն ինձ»: Չէ՞ որ իմ տեր թագավորը ճշմարիտ Աստծու հրեշտակի նման՝ բարին տարբերում է չարից: Թող քո Աստված Եհովան քեզ հետ լինի»:

18 Թագավորն ասաց կնոջը. «Խնդրում եմ, ինչ որ հարցնեմ, կպատասխանես, ոչինչ չթաքցնես»: Կինն էլ ասաց. «Հարցրու, տե՛ր իմ թագավոր»: 19 Նա հարցրեց. «Հովա՞բն է այս ամենի հետևում կանգնած»:+ Կինն էլ պատասխանեց. «Քո կյանքով եմ երդվում, տե՛ր իմ թագավոր, ճիշտ այնպես է, ինչպես իմ տեր թագավորն ասաց:* Այո՛, քո ծառա Հովաբն է պատվիրել աղախնիդ գալ և ասել այս խոսքերը:* 20 Ծառադ՝ Հովաբն է դա արել, որ դու այս հարցին այլ կերպ նայես: Բայց իմ տերը ճշմարիտ Աստծու հրեշտակի նման իմաստուն է և գիտի, թե երկրում ինչ է կատարվում»:

21 Հետո թագավորն ասաց Հովաբին. «Լա՛վ, ես կանեմ դա:+ Գնա ու հետ բեր երիտասարդ Աբիսողոմին»:+ 22 Հովաբն էլ, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց ու գովաբանեց թագավորին: Նա ասաց. «Ո՛վ իմ տեր թագավոր, հիմա ծառադ գիտի, որ ունի քո բարեհաճությունը, որովհետև դու, ո՛վ թագավոր, լսեցիր ծառայիդ խնդրանքը»: 23 Դրանից հետո Հովաբը գնաց Գեսուր+ և Աբիսողոմին բերեց Երուսաղեմ: 24 Սակայն թագավորն ասաց. «Թող նա վերադառնա իր տուն, բայց չգա ինձ տեսնելու»: Աբիսողոմը վերադարձավ իր տուն և չգնաց թագավորին տեսնելու:

25 Ամբողջ Իսրայելում չկար Աբիսողոմի նման մեկը, որ այդքան շատ գովաբանվեր իր գեղեցկության համար: Ոտքի թաթից մինչև գլխի ծայրը նա ոչ մի թերություն չուներ: 26 Երբ կտրում էր իր գլխի մազերը (ամեն տարվա վերջում նա կտրում էր մազերը, որովհետև շատ ծանր էին իր համար), դրանք թագավորական կշռաքարով* 200 սիկղ* էին կշռում: 27 Աբիսողոմը երեք տղա+ և մի աղջիկ ուներ: Աղջկա անունը Թամար էր. նա շատ գեղեցիկ էր:

28 Աբիսողոմը երկու տարի ապրեց Երուսաղեմում, բայց թագավորի առաջ չներկայացավ:+ 29 Հետո նա կանչել տվեց Հովաբին, որ նրան թագավորի մոտ ուղարկի, բայց Հովաբը չուզեց գնալ: Աբիսողոմը նորից՝ երկրորդ անգամ կանչել տվեց Հովաբին, բայց նա դարձյալ հրաժարվեց գնալ: 30 Ի վերջո Աբիսողոմն ասաց իր ծառաներին. «Հովաբի արտը իմ արտի կողքն է: Այնտեղ գարի է ցանված: Գնացե՛ք ու հրկիզե՛ք այն»: Աբիսողոմի ծառաներն էլ գնացին ու հրկիզեցին արտը: 31 Այդ ժամանակ Հովաբը գնաց Աբիսողոմի տուն և հարցրեց նրան. «Ծառաներդ ինչո՞ւ են հրկիզել իմ արտը»: 32 Աբիսողոմը պատասխանեց. «Ես քեզ մոտ մարդ ուղարկեցի, որ ասի. «Եկ այստեղ, որ քեզ թագավորի մոտ ուղարկեմ, որպեսզի իմ անունից ասես նրան. «Ես ինչո՞ւ եկա Գեսուրից:+ Ավելի լավ կլիներ՝ այնտեղ մնայի: Թող թագավորը թույլ տա՝ տեսնեմ նրան, և եթե ինչ-որ բանում մեղավոր եմ, թող սպանի ինձ»»»:

33 Հովաբը գնաց թագավորի մոտ և ամեն բան հաղորդեց նրան: Թագավորը կանչեց Աբիսողոմին: Նա էլ եկավ նրա մոտ ու ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց նրա առաջ: Ապա թագավորը համբուրեց Աբիսողոմին:+

15 Այդ ամենից հետո Աբիսողոմը ձեռք բերեց մի կառք և ձիեր, նաև ծառայության վերցրեց 50 մարդու, որոնք պետք է վազեին իր առջևից:+ 2 Վաղ առավոտյան նա վեր էր կենում ու կանգնում դեպի քաղաքի դարպասները տանող ճանապարհին:+ Եվ երբ ինչ-որ մեկը իր դատական գործով թագավորի մոտ էր գնում,+ Աբիսողոմը ձայն էր տալիս նրան ու հարցնում. «Դու ո՞ր քաղաքից ես»: Նա պատասխանում էր. «Քո ծառան Իսրայելի այսինչ ցեղից է»: 3 Աբիսողոմն էլ ասում էր նրան. «Քո խնդրանքը արդարացի է ու տեղին, բայց թագավորի մոտ չկա մեկը, ով կքննի քո գործը»: 4 Հետո ավելացնում էր. «Այ եթե ինձ դատավոր նշանակեին այս երկրում, այդ ժամանակ ով որ դատական գործ կամ վեճ ունենար, ինձ մոտ կգար, ու ես հոգ կտանեի, որ նրա համար արդար որոշում կայացվեր»:

5 Երբ որևէ տղամարդ մոտենում էր, որ խոնարհվեր նրա առաջ, նա մեկնում էր ձեռքն ու բռնում նրան՝ թույլ չտալով դա անել, ապա համբուրում էր:+ 6 Աբիսողոմն այսպես էր վարվում այն բոլոր իսրայելացիների հետ, որոնք գնում էին թագավորի մոտ՝ ներկայացնելու իրենց դատական գործը: Այսպիսով՝ Աբիսողոմը գողացավ իսրայելացիների սրտերը:+

7 Չորս* տարի անց Աբիսողոմն ասաց թագավորին. «Խնդրում եմ, թույլ տուր՝ գնամ Քեբրոն+ ու կատարեմ Եհովային տվածս երդումը, 8 որովհետև երբ ծառադ ապրում էր Ասորիքի Գեսուրում,+ երդվեց.+ «Եթե Եհովան ինձ վերադարձնի Երուսաղեմ, ես ընծա* կմատուցեմ Եհովային»»: 9 Թագավորն էլ ասաց նրան. «Գնա խաղաղությամբ»: Ուստի Աբիսողոմը գնաց Քեբրոն:

10 Նա գաղտնի կերպով պատգամաբերներ ուղարկեց Իսրայելի բոլոր ցեղերի մոտ և նրանց ասաց. «Հենց որ եղջերափողի ձայնը լսեք, հայտարարեք. «Աբիսողոմը թագավո՛ր է դարձել Քեբրոնում»»:+ 11 Աբիսողոմի հետ Երուսաղեմից 200 մարդ էր գնացել, որոնց նա հրավիրել էր: Նրանք ոչինչ չէին կասկածում ու ոչ մի բանից տեղյակ չէին: 12 Զոհեր մատուցելու ժամանակ Աբիսողոմը մարդ ուղարկեց Գելոն+ քաղաք ու կանչել տվեց Դավթի խորհրդականին՝+ գելոնացի Աքիտոփելին:+ Դավադրությունը թափ էր առնում, և Աբիսողոմին միացող մարդկանց թիվն աճում էր:+

13 Որոշ ժամանակ անց մի մարդ եկավ Դավթի մոտ ու տեղեկացրեց. «Իսրայելացիները Աբիսողոմի կողմն են անցել»: 14 Դավիթն անմիջապես ասաց բոլոր ծառաներին, որ իր հետ Երուսաղեմում էին. «Վե՛ր կացեք՝ փախչենք,+ որովհետև մեզնից ոչ ոք չի ազատվի Աբիսողոմից: Շտապե՛ք, այլապես գուցե նա արագ հասնի մեզ ու կործանում բերի մեզ վրա, քաղաքն էլ սրի քաշի»:+ 15 Թագավորի ծառաները պատասխանեցին. «Ինչ որ մեր տեր թագավորը որոշի, ծառաներդ պատրաստ են անելու»:+ 16 Ուստի թագավորը իր տան բոլոր անդամների հետ ճանապարհ ընկավ: Բայց տասը հարճի+ չտարավ իր հետ, որ մնան ու տան* համար հոգ տանեն: 17 Որոշակի ճանապարհ անցնելուց հետո թագավորն ու իրեն ուղեկցող մարդիկ կանգ առան Բեթ-Մերհագում:*

18 Դավթի հետ գնացած բոլոր ծառաները, բոլոր քերեթցիներն ու փելեթցիները,+ ինչպես նաև 600 գեթացիներ,+ որոնք նրա* հետ հեռացել էին Գեթից,+ անցնում էին թագավորի առջևով, և նա ուշադիր հետևում էր նրանց: 19 Թագավորն ասաց գեթացի Եթթայիին.+ «Ինչո՞ւ ես գալիս մեզ հետ: Հետ դարձիր ու նոր թագավորի մոտ մնա. առանց այն էլ դու օտարական ես և փախել ես քո երկրից: 20 Դու երեկ ես եկել, ուստի ինչպե՞ս կարող եմ այսօր ստիպել քեզ, որ մեզ հետ թափառես, երբ ինքս էլ չգիտեմ, թե ուր եմ գնում: Հետ դարձիր ու եղբայրներիդ էլ քեզ հետ տար: Թող Եհովան սեր ու նվիրվածություն,* ինչպես նաև հավատարմություն ցուցաբերի քո հանդեպ»:+ 21 Սակայն Եթթային պատասխանեց. «Երդվում եմ Եհովայի գոյությամբ և իմ տեր թագավորի կյանքով. որտեղ իմ տեր թագավորը լինի, այնտեղ էլ քո ծառան կլինի: Ես պատրաստ եմ նույնիսկ մեռնելու քեզ հետ»:+ 22 Դավիթն ասաց Եթթայիին.+ «Լա՛վ, անցիր»: Եվ գեթացի Եթթային իր բոլոր մարդկանց ու նրանց ընտանիքների հետ անցավ հովիտը:

23 Թագավորը կանգնել էր հովտի մոտ: Մինչ ողջ ժողովուրդը անցնում էր Կեդրոնի հովիտը՝+ բռնելով անապատ տանող ճանապարհը, Երուսաղեմում ու դրա շրջակայքում բնակվող մարդիկ* բարձրաձայն լաց էին լինում: 24 Այնտեղ էր նաև Սադոկը.+ նրա հետ էին այն բոլոր ղևտացիները,+ որոնք ճշմարիտ Աստծու ուխտի տապանակն+ էին տանում: Նրանք ցած դրեցին ճշմարիտ Աստծու տապանակը:+ Աբիաթարը+ նույնպես այնտեղ էր, երբ ողջ ժողովուրդը, դուրս գալով քաղաքից, անցնում էր հովիտը: 25 Թագավորն ասաց Սադոկին. «Ճշմարիտ Աստծու տապանակը հետ տար քաղաք:+ Եթե ես արժանանամ Եհովայի բարեհաճությանը, նա ինձ էլ հետ կդարձնի ու թույլ կտա, որ տեսնեմ տապանակն ու դրա գտնվելու տեղը:+ 26 Բայց եթե նա ասի՝ «Դու իմ հավանությունը չունես», այդ դեպքում թող ինձ անի այն, ինչ ճիշտ է համարում»: 27 Թագավորն ասաց Սադոկ քահանային. «Դու տեսանող* չե՞ս:+ Աբիաթարի հետ խաղաղությամբ քաղաք վերադարձիր: Թող ձեզ հետ գան նաև քո որդին՝ Աքիմաասը, և Աբիաթարի որդին՝ Հովնաթանը:+ 28 Իսկ ես կսպասեմ անապատում՝ Հորդանանի ծանծաղուտների մոտ, մինչև որ ձեզնից տեղեկություն ստանամ»:+ 29 Ուստի Սադոկն ու Աբիաթարը ճշմարիտ Աստծու տապանակը հետ տարան Երուսաղեմ և այնտեղ մնացին:

30 Դավիթը բարձրանում էր Ձիթենյաց լեռը,+ բարձրանում էր ու լաց լինում: Նա ծածկել էր գլուխը, և ոտքերը բոբիկ էին: Նրա հետ եղող բոլոր մարդիկ էլ, գլուխները ծածկած, բարձրանում էին ու լաց լինում: 31 Դավթին հայտնեցին. «Աքիտոփելն էլ է Աբիսողոմի+ հետ դավադրություն+ կազմակերպողների մեջ»: Այդ ժամանակ Դավիթն ասաց. «Ո՜վ Եհովա, խնդրում եմ, այնպես արա, որ Աքիտոփելի խորհուրդը հիմարություն համարվի»:+

32 Երբ Դավիթը հասավ լեռան գագաթը, որտեղ խոնարհվում էին Աստծու առաջ, նրան դիմավորեց արաքացի+ Քուսին՝+ հագուստը պատռած ու գլխին հող լցրած: 33 Դավիթն ասաց նրան. «Եթե ինձ հետ գաս, ինձ համար բեռ կլինես: 34 Բայց եթե վերադառնաս քաղաք ու Աբիսողոմին ասես՝ «Ես քո ծառան եմ, ո՛վ թագավոր: Առաջ քո հոր ծառան էի, իսկ հիմա քո ծառան եմ»,+ ապա Աքիտոփելի խորհուրդը կխափանես և այդպիսով ինձ օգնած կլինես:+ 35 Այնտեղ քեզ հետ կլինեն Սադոկ ու Աբիաթար քահանաները: Ինչ որ լսես թագավորի տնից, կհայտնես Սադոկին ու Աբիաթարին:+ 36 Նրանց հետ են իրենց երկու որդիները՝ Աքիմաասը՝+ Սադոկի որդին, ու Հովնաթանը՝+ Աբիաթարի որդին: Նրանց միջոցով ինձ հաղորդեք այն ամենը, ինչ կլսեք»: 37 Այսպիսով՝ Քուսին՝ Դավթի ընկերը,*+ վերադարձավ Երուսաղեմ: Հենց այդ ժամանակ Աբիսողոմը քաղաք էր մտնում:

16 Երբ Դավիթը մի փոքր իջել էր լեռան գագաթից,+ Մեմփիբոսթեի+ ծառա Սիբան+ նրան ընդառաջ եկավ թամբած երկու ավանակներով, որոնց վրա բարձված էին 200 հաց, չամիչի 100 բլիթ,* ամառային պտուղների* 100 բլիթ և մի մեծ սափոր գինի:+ 2 Թագավորը հարցրեց Սիբային. «Սրանք ինչո՞ւ ես բերել»: Սիբան պատասխանեց. «Ավանակները թագավորի տնեցիների համար են՝ որպես փոխադրամիջոց, հացն ու ամառային պտուղները երիտասարդների համար են, իսկ գինին նրանց համար է, ովքեր ուժասպառ կլինեն անապատում»:+ 3 Թագավորը հարցրեց. «Իսկ որտե՞ղ է քո տիրոջ թոռը»:*+ Սիբան պատասխանեց թագավորին. «Նա մնացել է Երուսաղեմում, քանի որ ասաց. «Այսօր Իսրայելի ժողովուրդը ինձ կվերադարձնի իմ պապի* թագավորական իշխանությունը»»: + 4 Թագավորն էլ ասաց Սիբային. «Այն ամենը, ինչ Մեմփիբոսթեին է պատկանում, քոնն է»:+ Սիբան պատասխանեց. «Ես խոնարհվում եմ քո առաջ: Թող որ արժանանամ քո բարեհաճությանը, տե՛ր իմ թագավոր»:+

5 Երբ Դավիթ թագավորը հասավ Բահուրիմ, այնտեղից մի մարդ դուրս եկավ և գալով դեպի Դավիթը՝ սկսեց անիծել նրան:+ Նա Սավուղի տոհմից էր՝ Գերայի որդին, անունը՝ Սեմեի:+ 6 Նա քարեր էր շպրտում Դավիթ թագավորի ու նրա բոլոր ծառաների վրա, ինչպես նաև մյուս մարդկանց և թագավորի աջ ու ձախ կողմում կանգնած ռազմիկների վրա: 7 Սեմեին անիծելով ասում էր. «Հեռացի՛ր այստեղից, հեռացի՛ր, ո՛վ արյունապարտ, անպիտա՛ն մարդ: 8 Եհովան հատուցում է քեզ Սավուղի ազգականների արյունը թափելու և թագավորությունը նրանից խլելու համար: Այժմ Եհովան թագավորությունը քո որդու՝ Աբիսողոմի ձեռքն է տալիս: Քեզ վրա աղետ է եկել, որովհետև դու արյունապարտ ես»:+

9 Այդ ժամանակ Շարուհեայի+ որդի Աբեսսան թագավորին ասաց. «Ո՞վ է այս սատկած շունը,+ որ անիծի իմ տեր թագավորին:+ Թույլ տուր՝ գնամ ու կտրեմ նրա գլուխը»:+ 10 Սակայն թագավորն ասաց. «Ձեր ի՞նչ գործն է, Շարուհեայի՛ որդիներ:+ Թող անիծի,+ քանի որ Եհովան է նրան ասել՝+ անիծիր Դավթին: Ո՞վ կարող է ասել նրան. «Ինչո՞ւ ես այդպես վարվում»»: 11 Եվ Դավիթն ասաց Աբեսսային ու իր բոլոր ծառաներին. «Եթե իմ հարազատ որդին է ուզում ինձ սպանել, ով իմ միսն ու արյունն է,*+ էլ ի՞նչ կարող եմ սպասել Բենիամինյանից:+ Թողեք, որ անիծի ինձ, որովհետև Եհովան է ասել նրան: 12 Գուցե Եհովան տեսնի իմ թշվառ վիճակը,+ և գուցե Սեմեիի՝ այսօրվա անեծքների փոխարեն Եհովան ինձ բարիքով հատուցի»:+ 13 Դավիթն իր մարդկանց հետ շարունակեց ճանապարհը: Սեմեին Դավթին զուգահեռ քայլում էր լեռան լանջով. նա բղավելով անիծում էր նրան+ և հող ու քար էր նետում նրա վրա:

14 Ի վերջո թագավորը և իր բոլոր մարդիկ հոգնած հասան իրենց որոշած տեղը և հանգիստ առան:

15 Այդ ընթացքում Աբիսողոմը և նրան աջակցող բոլոր իսրայելացիները եկան Երուսաղեմ: Նրանց հետ էր նաև Աքիտոփելը:+ 16 Դավթի ընկերը՝* արաքացի+ Քուսին,+ եկավ Աբիսողոմի մոտ ու բացականչեց. «Կեցցե՛ թագավորը:+ Կեցցե՛ թագավորը»: 17 Աբիսողոմն ասաց Քուսիին. «Այսպե՞ս ես ընկերոջդ նվիրված:* Ինչո՞ւ չես գնացել նրա հետ»: 18 Քուսին պատասխանեց Աբիսողոմին. «Ես նրա՛ կողմից եմ, ում ընտրել են Եհովան, այս մարդիկ ու մնացած բոլոր իսրայելացիները: Ես քեզ հետ կմնամ: 19 Եվ հետո՝ ո՞ւմ պետք է ծառայեմ, եթե ոչ ընկերոջս որդուն: Ինչպես քո հորը ծառայեցի, այնպես էլ քեզ կծառայեմ»:+

20 Աբիսողոմն ասաց Աքիտոփելին. «Խորհուրդ տուր,+ ի՞նչ անենք»: 21 Աքիտոփելն էլ պատասխանեց. «Հարաբերություն ունեցիր քո հոր հարճերի հետ,+ որոնց նա թողել է այստեղ, որ տան* համար հոգ տանեն:+ Այդ ժամանակ ողջ Իսրայելը կիմանա, որ քեզ գարշելի ես դարձրել հորդ համար, և աջակիցներդ քաջությամբ կլցվեն»: 22 Ուստի Աբիսողոմի համար վրան խփեցին տանիքում,+ և նա ամբողջ Իսրայելի աչքի առաջ+ հարաբերություն ունեցավ իր հոր հարճերի հետ:+

23 Այդ օրերին Աքիտոփելի խորհուրդները+ համարվում էին ճշմարիտ Աստծու խոսք:* Ինչպես Դավիթը, այնպես էլ Աբիսողոմը այդպես էին վերաբերվում Աքիտոփելի յուրաքանչյուր խորհրդին:

17 Աքիտոփելն ասաց Աբիսողոմին. «Թույլ տուր՝ 12 000 մարդ ընտրեմ ու այս գիշեր հետապնդեմ Դավթին: 2 Երբ նա հոգնած և ուժասպառ եղած լինի,*+ կհարձակվեմ նրա վրա և խուճապի մեջ կգցեմ: Թագավորի մարդիկ կփախչեն, ու ես միայն նրան կսպանեմ:+ 3 Նրա բոլոր մարդկանց քո կողմը կդարձնեմ: Երբ չլինի նա, ում փնտրում ես, այդ ժամանակ ողջ ժողովուրդը հետ կդառնա, ու բոլորը կխաղաղվեն»: 4 Այս խոսքերը դուր եկան Աբիսողոմին ու Իսրայելի երեցներին:

5 Սակայն Աբիսողոմն ասաց. «Արաքացի Քուսիին+ էլ կանչեք, որ լսենք, թե նա՛ ինչ կասի»: 6 Երբ Քուսին եկավ, Աբիսողոմն ասաց նրան. «Աքիտոփելն այսպիսի խորհուրդ է տվել: Նրա ասածի պե՞ս անենք: Եթե ոչ, դու ինքդ խորհուրդ տուր»: 7 Քուսին պատասխանեց Աբիսողոմին. «Աքիտոփելի խորհուրդը այս անգամ լավը չէ»:+

8 Քուսին ավելացրեց. «Դու շատ լավ գիտես, որ հայրդ և նրա մարդիկ զորեղ են+ ու ցասումով լցված, ինչպես իր ձագերին կորցրած արջը:+ Բացի այդ՝ հայրդ ռազմիկ է,+ և նա չի գիշերի ժողովրդի հետ: 9 Հիմա Դավիթը թաքնված է որևէ քարայրում* կամ մեկ ուրիշ տեղ:+ Եթե նա առաջինը հարձակվի, այդ մասին լսողները կասեն. «Աբիսողոմի աջակիցները պարտություն են կրել»: 10 Նույնիսկ քաջարի մարդը՝ նա, ով առյուծի սիրտ ունի,+ վախից կդողա, որովհետև ողջ Իսրայելը գիտի, որ հայրդ ուժեղ մարդ է,+ և նրա մարդիկ քաջ են: 11 Սա է իմ խորհուրդը. ծովեզերքի ավազահատիկների չափ շատ մարդ հավաքիր՝+ ամբողջ Իսրայելին՝ Դանից մինչև Բերսաբեե,+ և նրանց կռվի առաջնորդիր: 12 Որտեղ էլ որ գտնենք Դավթին, կհարձակվենք նրա վրա այնպես, ինչպես ցողն է իջնում գետնի վրա, և ոչ ոք չի փրկվի՝ ո՛չ նա, ո՛չ էլ նրա մարդկանցից որևէ մեկը: 13 Իսկ եթե նա նահանջի ու մի որևէ քաղաք մտնի, մենք ողջ Իսրայելի հետ կգնանք ու կքանդենք քաղաքը և պարաններով քարերը քարշ կտանք հովիտ. այնտեղ մի մանր քար էլ չի մնա»:

14 Այդ ժամանակ Աբիսողոմն ու բոլոր իսրայելացիներն ասացին. «Արաքացի Քուսիի խորհուրդը Աքիտոփելի խորհրդից լավն է»:+ Բանն այն է, որ Եհովան վճռել էր խափանել Աքիտոփելի ողջամիտ խորհուրդը,+ որպեսզի Եհովան աղետ բերեր Աբիսողոմի վրա:+

15 Դրանից հետո Քուսին Սադոկ և Աբիաթար+ քահանաներին հայտնեց, թե Աքիտոփելը ինչ խորհուրդ է տվել Աբիսողոմին ու Իսրայելի երեցներին, և թե ինքը ինչ խորհուրդ է տվել: 16 Նաև ասաց. «Շտապ լուր ուղարկեք Դավթին ու նախազգուշացրեք. «Այս գիշեր մի՛ մնա տափաստանում՝* Հորդանանի ծանծաղուտների մոտ, այլ անցիր գետի մյուս կողմը, այլապես դու, ո՛վ թագավոր, և քո մարդիկ կկործանվեք»»:+

17 Հովնաթանն+ ու Աքիմաասը+ Ենռոգելի մոտ էին.+ նրանք չէին համարձակվում քաղաք մտնել, որպեսզի ոչ ոք չտեսներ իրենց: Այդ ժամանակ մի աղախին եկավ ու նրանց հաղորդեց նախազգուշացումը: Նրանք էլ գնացին, որ հայտնեն Դավիթ թագավորին: 18 Սակայն մի երիտասարդ տեսավ նրանց ու այդ մասին հայտնեց Աբիսողոմին: Հովնաթանն ու Աքիմաասը շտապ հեռացան ու գնացին Բահուրիմ՝+ մի մարդու տուն, որն իր բակում ջրհոր ուներ: Նրանք թաքնվեցին ջրհորում: 19 Այդ մարդու կինը մի ծածկոց փռեց ջրհորի բերանին և վրան մանրացված հացահատիկ լցրեց. ոչ ոք ոչինչ չնկատեց: 20 Աբիսողոմի ծառաները եկան այդ կնոջ տուն ու հարցրին. «Որտե՞ղ են Աքիմաասն ու Հովնաթանը»: Կինը պատասխանեց. «Գետի կողմը գնացին»:+ Ծառաները փնտրեցին նրանց, բայց չգտան, ուստի վերադարձան Երուսաղեմ:

21 Նրանց գնալուց հետո Հովնաթանն ու Աքիմաասը դուրս եկան ջրհորից և գնացին Դավիթ թագավորի մոտ: Նրանք հայտնեցին, թե ինչ խորհուրդ է տվել Աքիտոփելը, և ասացին. «Վեր կացեք ու շտապ անցեք գետը»:+ 22 Դավիթն ու իր բոլոր մարդիկ իսկույն վեր կացան ու անցան Հորդանանը: Նախքան կլուսանար, բոլորը անցան գետը:

23 Երբ Աքիտոփելը տեսավ, որ իր խորհրդին չհետևեցին, մի էշ թամբեց, հեծավ և ճանապարհ ընկավ դեպի իր քաղաք՝ իր տուն:+ Նա ընտանիքի անդամներին ցուցումներ տվեց,+ ապա գնաց ու կախվեց:+ Նրան թաղեցին իր նախահայրերի գերեզմանում:

24 Այդ ընթացքում Դավիթը գնաց Մանայիմ,+ իսկ Աբիսողոմն ու նրան աջակցող բոլոր իսրայելացիներն անցան Հորդանանը: 25 Աբիսողոմը Հովաբի փոխարեն+ Ամեսային+ նշանակեց զորքի հրամանատար: Ամեսայի ծնողներն էին Եթրան՝ մի իսրայելացի, և Աբիգեան,+ որը Նաասի դուստրն էր և Հովաբի մոր՝ Շարուհեայի քույրը: 26 Աբիսողոմը իսրայելացիների հետ բանակ դրեց Գաղաադում:+

27 Երբ Դավիթը գնաց Մանայիմ, Սոբին, որը ամմոնացիների Ռաբա+ քաղաքից Նաասի որդին էր, լադաբարցի Մաքիրը՝+ Ամիելի որդին, և գաղաադցի Բերզելին,+ որը Ռոգելիմից էր, 28 բերեցին անկողիններ, տաշտեր, կավե անոթներ, ցորեն, գարի, ալյուր, բոված հացահատիկ, բակլա, ոսպ, բոված ընդեղեն, 29 մեղր, կարագ, ոչխարներ և պանիր:* Նրանք այդ ամենը բերեցին Դավթի ու նրա մարդկանց համար,+ որովհետև ասացին. «Մարդիկ տափաստանում հոգնած են, սոված ու ծարավ»:+

18 Դավիթը հաշվեց իր հետ եղող մարդկանց և նրանց վրա հազարապետներ ու հարյուրապետներ նշանակեց:+ 2 Այնուհետև նա մարդկանց մեկ երրորդին Հովաբի+ հրամանատարությանը* հանձնեց, մեկ երրորդին՝ Հովաբի եղբոր՝ Շարուհեայի+ որդի Աբեսսայի+ հրամանատարությանը և մեկ երրորդին էլ՝ գեթացի Եթթայիի+ հրամանատարությանը: Ապա թագավորն ասաց զինվորներին. «Ես նույնպես կգամ ձեզ հետ»: 3 Բայց նրանք ասացին. «Դու մի՛ արի:+ Եթե մենք փախչենք, և եթե անգամ մեր կեսն էլ մեռնի, նրանց համար միևնույն կլինի, որովհետև նրանք քեզ են փնտրում. դու մեր 10 000 զինվորն արժես:+ Ավելի լավ կլինի՝ մնաս քաղաքում ու այնտեղից մեզ օգնություն ուղարկես»: 4 Թագավորն ասաց նրանց. «Ինչը ճիշտ եք համարում, այն էլ կանեմ»: Եվ նա կանգնեց քաղաքի դարպասի մոտ, իսկ բոլոր զինվորները 100-հոգանոց և 1 000-հոգանոց խմբերով դուրս եկան քաղաքից: 5 Թագավորը Հովաբին, Աբեսսային ու Եթթայիին հրամայեց. «Հանուն ինձ՝ չվնասեք երիտասարդ Աբիսողոմին»:*+ Բոլորը լսեցին, որ թագավորը զորագլուխներին Աբիսողոմի վերաբերյալ այդ հրամանը տվեց:

6 Զորքը դուրս եկավ դաշտ՝ իսրայելացիներին ընդառաջ, և ճակատամարտը տեղի ունեցավ Եփրեմի անտառում:+ 7 Դավթի մարդիկ պարտության մատնեցին+ իսրայելացիներին,+ և այդ օրը մեծ կոտորած եղավ. 20 000 մարդ ընկավ: 8 Պատերազմը ծավալվել էր ամբողջ շրջանում: Այդ օրը անտառում եղած վտանգների պատճառով զոհվածներն ավելի շատ էին, քան սրով սպանվածները:

9 Աբիսողոմը, ջորի հեծած, հանկարծ դուրս եկավ Դավթի մարդկանց դեմ հանդիման: Նրա ջորին վազեց սաղարթախիտ մի մեծ ծառի տակով, և Աբիսողոմի մազերը խճճվեցին ծառի ճյուղերի մեջ: Նա օդում* կախված մնաց, իսկ ջորին առաջ վազեց: 10 Մի մարդ տեսավ դա և Հովաբին+ ասաց. «Ես տեսա Աբիսողոմին՝ մի մեծ ծառից կախված»: 11 Հովաբն էլ այդ մարդուն հարցրեց. «Որ տեսար, ինչո՞ւ տեղնուտեղը չսպանեցիր նրան: Ես քեզ մեծ ուրախությամբ տասը կտոր արծաթ ու մի գոտի կտայի»: 12 Բայց նա պատասխանեց Հովաբին. «Նույնիսկ եթե ինձ 1 000 կտոր արծաթ տրվեր, ձեռքս չէի բարձրացնի թագավորի որդու վրա, որովհետև բոլորս լսեցինք, որ թագավորը քեզ, Աբեսսային ու Եթթայիին այս հրամանը տվեց. «Ուշադիր եղեք, որ ոչ ոք չվնասի երիտասարդ Աբիսողոմին»:+ 13 Եթե ես չհնազանդվեի ու խլեի նրա կյանքը, դա երբեք թագավորից գաղտնի չէր մնա, իսկ դու ինձ չէիր պաշտպանի»: 14 Հովաբն էլ ասաց. «Չեմ ուզում ժամանակ վատնել քեզ վրա»: Նա իր ձեռքը երեք մեծ սեպ* առավ, գնաց ու դրանցով խոցեց Աբիսողոմի սիրտը, երբ նա կախված էր ծառի ճյուղերից ու դեռ ողջ էր: 15 Ապա Հովաբի տասը զինակիրները մոտեցան ու սպանեցին Աբիսողոմին:+ 16 Հովաբը եղջերափող հնչեցրեց, որ զորքն այլևս չհետապնդի Իսրայելին և հետ դառնա: Այդպիսով նա դադարեցրեց կռիվը: 17 Նրանք Աբիսողոմին վերցրին ու անտառում մի մեծ փոսի մեջ գցեցին, վրան էլ հսկայական քարակույտ դիզեցին:+ Եվ բոլոր իսրայելացիները փախան իրենց տները:

18 Աբիսողոմն իր կենդանության օրոք Թագավորի հովտում+ իր համար մի սյուն էր կանգնեցրել, քանի որ ասել էր. «Որդի չունեմ, որ իմ անվան հիշատակը պահի»:+ Ուստի սյունը իր անվամբ էր կոչել, և այն մինչ օրս Աբիսողոմի հուշարձան է կոչվում:

19 Աքիմաասը՝+ Սադոկի որդին, Հովաբին ասաց. «Թույլ տուր՝ վազեմ ու թագավորին լուր տանեմ, որովհետև Եհովան արդարություն իրագործեց՝ նրան ազատելով իր թշնամիներից»:+ 20 Բայց Հովաբը պատասխանեց. «Ո՛չ, այսօր լուրը դո՛ւ չես տանի: Դու մեկ ուրիշ անգամ լուր կտանես, բայց ոչ այսօր, քանի որ թագավորի որդին է մահացել»:+ 21 Հետո Հովաբը մի քուշեցու+ ասաց. «Գնա՛ ու թագավորին պատմի՛ր տեսածդ»: Քուշեցին խոնարհվեց Հովաբի առաջ ու վազելով գնաց: 22 Սադոկի որդի Աքիմաասը նորից ասաց Հովաբին. «Ինչ լինելու է, թող լինի: Թույլ տուր՝ վազեմ քուշեցու հետևից»: Սակայն Հովաբը պատասխանեց. «Ինչո՞ւ վազես, որդի՛ս, ուրիշ լուր չկա հայտնելու»: 23 Բայց նա կրկին ասաց. «Ինչ լինելու է, թող լինի: Թույլ տուր՝ վազեմ»: Հովաբն էլ ասաց. «Վազի՛ր»: Աքիմաասը վազեց Հորդանանի շրջանի* ճանապարհով և ի վերջո առաջ անցավ քուշեցուց:

24 Դավիթը նստած էր քաղաքի ներքին և արտաքին դարպասների միջև:+ Ժամապահը+ բարձրացավ դարպասի տանիք, որը պարսպին կից էր, և տեսավ, որ մի մարդ է վազում: 25 Ժամապահը ձայն տվեց ու թագավորին տեղեկացրեց այդ մասին: Թագավորն էլ ասաց. «Եթե նա մենակ է, ուրեմն լուր ունի հայտնելու»: Մինչ նա մոտենում էր, 26 ժամապահը տեսավ, որ մի մարդ էլ է վազելով գալիս: Նա ձայն տվեց դռնապանին. «Մեկ ուրիշ մարդ էլ է վազում»: Թագավորն ասաց. «Նա էլ է լուր բերում»: 27 Ժամապահն ասաց. «Տեսնում եմ, որ առաջինը Սադոկի որդու՝ Աքիմաասի+ պես է վազում»: Թագավորն էլ պատասխանեց. «Նա լավ մարդ է, լավ լուրով է գալիս»: 28 Աքիմաասը, թագավորին դիմելով, բացականչեց. «Ամեն ինչ լա՛վ է»: Ապա ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց ու ասաց. «Թող փառավորվի քո Աստված Եհովան, ով իմ տեր թագավորի ձեռքը հանձնեց այն մարդկանց, որոնք ապստամբել* էին նրա դեմ»:+

29 Թագավորը հարցրեց. «Որդիս՝ Աբիսողոմը, ողջ-առո՞ղջ է»: Աքիմաասը պատասխանեց. «Ես մեծ իրարանցում տեսա, երբ Հովաբը ինձ և թագավորի մեկ այլ ծառայի ուղարկում էր, բայց չիմացա, թե ինչի պատճառով էր»:+ 30 Թագավորն ասաց. «Մի կողմ անցիր ու կանգնիր այստեղ»: Նա էլ մի կողմ անցավ ու կանգնեց:

31 Այդ ժամանակ քուշեցին տեղ հասավ+ ու ասաց. «Լուր ունեմ իմ տեր թագավորի համար. այսօր Եհովան արդարություն իրագործեց՝ ազատելով քեզ նրանց ձեռքից, ովքեր ապստամբել էին քո դեմ»:+ 32 Բայց թագավորը հարցրեց նրան. «Որդիս՝ Աբիսողոմը, ողջ-առո՞ղջ է»: Քուշեցին պատասխանեց. «Տե՛ր իմ թագավոր, թող քո բոլոր թշնամիներին ու նրանց, ովքեր ապստամբել էին քո դեմ և ուզում էին վնասել քեզ, լինի այն, ինչ եղավ այդ երիտասարդին»:+

33 Այդ լուրը ցնցեց թագավորին: Նա բարձրացավ դարպասի վերնամասում գտնվող սենյակը ու սկսեց լաց լինել: Նա քայլում էր և ասում. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, որդի՜ս, որդի՜ս, Աբիսողո՜մ: Երանի՜ թե ես մեռնեի քո փոխարեն, որդի՜ս, Աբիսողո՜մ, որդի՜ս»:+

19 Հովաբին տեղեկացրին. «Թագավորը լաց է լինում ու սուգ է անում Աբիսողոմի համար»:+ 2 Եվ հաղթանակի* օրը բոլոր զինվորների համար սգի վերածվեց, որովհետև նրանք լսեցին, որ թագավորը ողբ է անում իր որդու համար: 3 Այդ օրը զորքը լուռ վերադարձավ քաղաք,+ ինչպես որ ռազմի դաշտից փախած ամոթահար զորքն է վերադառնում: 4 Թագավորը ծածկել էր երեսը և բարձրաձայն ողբալով՝ ասում էր. «Որդի՜ս, Աբիսողո՜մ, Աբիսողո՜մ, որդի՜ս, որդի՜ս»:+

5 Հովաբը գնաց թագավորի տուն ու նրան ասաց. «Դու այսօր ամոթով թողեցիր քո բոլոր զինվորներին, որոնք փրկեցին քո կյանքը, քո որդիների,+ դուստրերի,+ կանանց ու հարճերի կյանքը:+ 6 Դու սիրում ես քեզ ատողներին և ատում ես քեզ սիրողներին: Այսօր դու հստակ ցույց տվեցիր, որ քո զորագլուխներն ու զինվորները քեզ համար ոչինչ են: Ես համոզված եմ, որ եթե այսօր միայն Աբիսողոմը ողջ մնար, իսկ մենք բոլորս մահանայինք, դա քեզ չէր տխրեցնի: 7 Հիմա վե՛ր կաց, դո՛ւրս արի և քաջալերի՛ր զինվորներիդ,* որովհետև, Եհովայով եմ երդվում, եթե դուրս չգաս, այս գիշեր քեզ մոտ մի մարդ անգամ չի մնա: Եվ դա քեզ համար ավելի վատ կլինի, քան այն բոլոր չարիքները, որոնք վրա են հասել քեզ պատանեկությունիցդ ի վեր»: 8 Այս խոսքերից հետո թագավորը վեր կացավ ու նստեց քաղաքի դարպասի մոտ: Ամբողջ ժողովրդին տեղեկացրին. «Թագավորը նստած է դարպասի մոտ»: Եվ ժողովուրդը հավաքվեց նրա առաջ:

Մնացած իսրայելացիները,* սակայն, փախել էին, ամեն մեկը՝ իր տուն:+ 9 Իսրայելի բոլոր ցեղերում մարդիկ վիճում էին ու ասում. «Թագավորը մեզ փրկել է մեր թշնամիներից,+ ազատել է փղշտացիների ձեռքից, բայց հիմա նա Աբիսողոմի պատճառով երկրից փախել է:+ 10 Իսկ Աբիսողոմը, որին թագավոր օծեցինք,+ զոհվել է պատերազմում:+ Ուրեմն ինչո՞ւ ոչինչ չեք անում թագավորին հետ բերելու համար»:

11 Դավիթ թագավորը մարդ ուղարկեց Սադոկ+ և Աբիաթար+ քահանաների մոտ, որ նրանց ասի. «Խոսեք Հուդայի երեցների+ հետ և ասեք նրանց. «Իմ տուն լուր է հասել, որ ողջ Իսրայելն ուզում է հետ բերել ինձ: Ինչո՞ւ դուք պետք է վերջինը լինեք թագավորին արքունիք վերադարձնողների մեջ: 12 Դուք իմ եղբայրներն եք՝ իմ միսն ու արյունը:* Ինչո՞ւ պետք է վերջինը լինեք թագավորին վերադարձնողների մեջ»: 13 Իսկ Ամեսային+ ասեք. «Դու իմ միսն ու արյունը չե՞ս: Թող Աստված խստորեն պատժի ինձ, եթե Հովաբի փոխարեն այսուհետ դու չլինես իմ զորքի հրամանատարը»»:+

14 Նա շահեց Հուդայի բոլոր մարդկանց սրտերը,* և նրանք թագավորին այս լուրն ուղարկեցին. «Վերադարձեք թե՛ դու և թե՛ քո բոլոր մարդիկ»:

15 Թագավորը ճանապարհ ընկավ ու հասավ Հորդանան: Հուդայի բնակիչները գնացին Գաղգաղա,+ որ դիմավորեն և ուղեկցեն նրան, երբ նա անցնի Հորդանանը: 16 Այդ ժամանակ Բենիամինյաններից Սեմեին՝+ Գերայի որդին, որը Բահուրիմից էր, Հուդայի մարդկանց հետ շտապ գնաց Դավիթ թագավորին դիմավորելու. 17 նրա հետ Բենիամինի ցեղից 1 000 մարդ կար: Սիբան՝+ Սավուղի տան սպասավորը, իր 15 որդիների և 20 ծառաների հետ նույնպես շտապ գնաց Հորդանան՝ թագավորին դիմավորելու: 18 Նա* անցավ ծանծաղուտը, որպեսզի թագավորի տան անդամներին օգնի անցնել գետը և անի այն, ինչ թագավորը կցանկանա: Երբ Դավիթը պատրաստվում էր անցնել Հորդանանը, Գերայի որդի Սեմեին ընկավ նրա ոտքերի առաջ 19 և ասաց. «Թող իմ տերը ների ինձ ու չհիշի այն չարիքը, որ ծառադ գործեց+ այն օրը, երբ իմ տեր թագավորը դուրս եկավ Երուսաղեմից, և թող թագավորը չպահի դա իր սրտում: 20 Քո ծառան լավ գիտի, որ մեղք է գործել, դրա համար էլ այսօր Հովսեփի ամբողջ տնից ես եմ առաջինը եկել՝ իմ տեր թագավորին դիմավորելու»:

21 Այդ ժամանակ Շարուհեայի որդի+ Աբեսսան+ ասաց. «Մի՞թե Սեմեին չպետք է մեռնի այն բանի համար, որ անիծել է Եհովայի օծյալին»:+ 22 Բայց Դավիթը պատասխանեց. «Ձեր ի՞նչ գործն է, Շարուհեայի՛ որդիներ:+ Ինչո՞ւ եք ուզում այսօր իմ կամքին հակառակ գործել: Մի՞թե այսօր Իսրայելում ինչ-որ մեկը պետք է սպանվի. չէ՞ որ ես կրկին Իսրայելի թագավորն եմ»: 23 Հետո թագավորն ասաց Սեմեիին. «Դու չես մեռնի»: Եվ երդում տվեց նրան:+

24 Սավուղի թոռ Մեմփիբոսթեն+ նույնպես գնաց թագավորին դիմավորելու: Թագավորի հեռանալու օրվանից մինչև այն օրը, երբ նա խաղաղությամբ վերադարձավ, Մեմփիբոսթեն իր ոտքերը չէր լվացել,* բեղերը չէր կտրել և հագուստը չէր լվացել: 25 Երբ նա գնաց Երուսաղեմ՝* թագավորին դիմավորելու, թագավորը հարցրեց նրան. «Մեմփիբոսթե՛, ինչո՞ւ չեկար ինձ հետ»: 26 Նա էլ պատասխանեց. «Ո՛վ իմ տեր թագավոր, իմ ծառան+ խաբեց ինձ: Քանի որ ես* կաղ եմ, ասացի. «Էշս թամբիր, որ հեծնեմ ու գնամ թագավորի հետ»:+ 27 Իսկ նա զրպարտեց ծառայիդ իմ տեր թագավորի առաջ,+ բայց իմ տեր թագավորը ճշմարիտ Աստծու հրեշտակի պես է: Ուստի արա այն, ինչը ճիշտ ես համարում: 28 Իմ տեր թագավորը կարող էր հորս տան բոլոր անդամներին մահվան դատապարտել, բայց փոխարենը դու ծառայիդ տեղ տվեցիր քեզ հետ սեղան նստողների մեջ:+ Այս ամենից հետո ի՞նչ իրավունք ունեմ որևէ բան պահանջելու թագավորից»:

29 Սակայն թագավորն ասաց նրան. «Բավակա՛ն է՝ խոսես այդ մասին: Ես որոշել եմ, որ դու և Սիբան ձեր մեջ բաժանեք արտը»:+ 30 Մեմփիբոսթեն պատասխանեց. «Թող նա ամբողջը վերցնի: Ինձ համար բավական է այն, որ իմ տեր թագավորը խաղաղությամբ իր տուն է վերադարձել»:

31 Գաղաադցի Բերզելին+ Ռոգելիմից գնաց Հորդանանի շրջան, որ թագավորին ուղեկցի մինչև Հորդանան գետը: 32 Բերզելին շատ ծեր էր՝ 80 տարեկան: Երբ թագավորը բնակվում էր Մանայիմում, նա սննդով էր ապահովում նրան,+ քանի որ շատ հարուստ մարդ էր: 33 Թագավորն ասաց Բերզելիին. «Անցիր ինձ հետ գետը և Երուսաղեմում միշտ իմ սեղանից հաց կուտես»:+ 34 Սակայն Բերզելին պատասխանեց թագավորին. «Քանի՞ տարի է ինձ մնացել ապրելու, որ թագավորի հետ Երուսաղեմ գնամ: 35 Հիմա ես 80 տարեկան եմ:+ Մի՞թե կարող եմ լավը վատից տարբերել: Մի՞թե ծառադ կարող է իր կերածի ու խմածի համը զգալ կամ երգիչների ու երգչուհիների ձայնը լսել:+ Ինչո՞ւ ծառադ իմ տեր թագավորի համար բեռ դառնա: 36 Ծառայիդ համար արդեն իսկ բավական է այն, որ կարողացավ թագավորին ուղեկցել մինչև Հորդանան: Ինչի՞ համար թագավորը այդպիսի վարձատրություն տա ինձ: 37 Թույլ տուր՝ ծառադ վերադառնա, որ իր քաղաքում մեռնի, որտեղ իր հոր ու մոր գերեզմանն է:+ Բայց ահա քո ծառա Քամաամը.+ թող նա գնա իմ տեր թագավորի հետ, և նրա համար արա այն, ինչը հաճելի է քեզ»:

38 Թագավորն էլ պատասխանեց. «Թող Քամաամը ինձ հետ գա, ու ես նրա համար կանեմ այն, ինչը հաճելի է քեզ, և ինչ որ խնդրես ինձնից, կանեմ քեզ համար»: 39 Այսպիսով՝ ամբողջ ժողովուրդը սկսեց անցնել Հորդանանը, և երբ թագավորը պատրաստվում էր անցնել գետը, համբուրեց Բերզելիին+ և օրհնեց նրան, ինչից հետո Բերզելին վերադարձավ տուն: 40 Երբ թագավորը գետն անցավ, որ գնա Գաղգաղա,+ Քամաամն էլ անցավ նրա հետ: Թագավորին ուղեկցում էին Հուդայի ողջ ժողովուրդն ու իսրայելացիների կեսը:+

41 Մյուս իսրայելացիները եկան թագավորի մոտ ու ասացին. «Ինչո՞ւ մեր եղբայրները՝ Հուդայի մարդիկ, առանց մեր իմացության տարան* մեր թագավորին և նրան, նրա տան անդամներին ու նրա բոլոր մարդկանց անցկացրին Հորդանանը»:+ 42 Հուդայի մարդիկ պատասխանեցին իսրայելացիներին. «Որովհետև թագավորը մեր ազգականն է:+ Ինչո՞ւ եք զայրանում: Մենք ինչ-որ բա՞ն ենք կերել թագավորի հաշվին, կամ մի՞թե նա մեզ նվեր է տվել»:

43 Սակայն իսրայելացիները ասացին Հուդայի մարդկանց. «Մենք թագավորության մեջ տասը ցեղ ենք, ուստի Դավթի նկատմամբ ավելի շատ իրավունք ունենք, քան դուք: Ինչո՞ւ մեզ արհամարհեցիք: Չպե՞տք է արդյոք առաջինը մենք գնայինք հետ բերելու մեր թագավորին»: Բայց Հուդայի մարդկանց փաստարկները իսրայելացիների փաստարկներից ավելի համոզիչ էին:*

20 Բենիամինի ցեղից Սաբեե+ անունով մի խռովարար մարդ կար՝ Բիքրիի որդին: Նա եղջերափող հնչեցրեց+ ու ասաց. «Մենք Դավթի հետ ոչ մի առնչություն չունենք, Հեսսեի որդու հետ ընդհանուր ժառանգություն չունենք:+ Ամեն մարդ թող իր աստծու մոտ* վերադառնա, ո՛վ Իսրայել»:+ 2 Եվ Իսրայելի բոլոր մարդիկ թողեցին Դավթին ու գնացին Բիքրիի որդի Սաբեեի հետևից,+ իսկ Հուդայի մարդիկ մնացին թագավորի հետ և Հորդանանից մինչև Երուսաղեմ ուղեկցեցին նրան:+

3 Երբ Դավիթը գնաց Երուսաղեմ՝ իր տուն,*+ այն տասը հարճերին, որոնց թողել էր, որ տան համար հոգ տանեին,+ բնակեցրեց մի տան մեջ՝ պահակների հսկողության տակ: Նա նրանց ապահովում էր սննդով, բայց հարաբերություն չէր ունենում նրանց հետ:+ Մինչև մահ նրանք մեկուսացած մնացին և այրիների պես ապրեցին, թեև իրենց ամուսինը ողջ էր:

4 Թագավորն ասաց Ամեսային.+ «Երեք օրվա ընթացքում ինձ մոտ հավաքիր Հուդայի մարդկանց, և դու էլ ներկայացիր»: 5 Ուստի Ամեսան գնաց Հուդային մեկտեղ հավաքելու, սակայն թագավորի նշանակած ժամանակից ուշ եկավ: 6 Այդ ժամանակ Դավիթն ասաց Աբեսսային.+ «Հիմա Բիքրիի որդի Սաբեեն+ կարող է մեզ ավելի մեծ վնաս պատճառել, քան Աբիսողոմը պատճառեց:+ Վերցրու իմ* ծառաներին ու հետապնդիր նրան, որ չլինի թե ամրացված քաղաքներ գտնի ու մեզնից փախչի»: 7 Ուստի Հովաբի+ մարդիկ, քերեթցիները, փելեթցիներն+ ու բոլոր զորեղ ռազմիկները գնացին նրա* հետևից: Նրանք դուրս եկան Երուսաղեմից, որ հետապնդեն Բիքրիի որդի Սաբեեին: 8 Երբ նրանք Գաբաոնում+ գտնվող մեծ քարի կողքին էին, Ամեսան+ նրանց ընդառաջ եկավ: Հովաբը հագել էր իր զինվորական հագուստը և սուրն իր պատյանով կապել էր մեջքին: Երբ նա քայլեց դեպի Ամեսան, սուրը պատյանից դուրս ընկավ:

9 Հովաբը հարցրեց Ամեսային՝ «Եղբա՛յրս, ամեն ինչ լա՞վ է», և աջ ձեռքով բռնեց Ամեսայի մորուքից՝ ձևացնելով, թե ուզում է համբուրել նրան: 10 Ամեսային չանհանգստացրեց այն, որ Հովաբի ձեռքին սուր կա: Հովաբը սուրը խրեց նրա որովայնը,+ ու փորոտիքը գետնին թափվեց: Նա ստիպված չեղավ հարվածը կրկնել. մեկ հարվածը բավական էր նրան սպանելու համար: Դրանից հետո Հովաբն ու իր եղբայրը՝ Աբեսսան, գնացին հետապնդելու Բիքրիի որդի Սաբեեին:

11 Հովաբի երիտասարդ ռազմիկներից մեկը կանգնել էր Ամեսայի մոտ և ասում էր. «Ով Հովաբի կողմից է, և ով աջակցում է Դավթին, թող Հովաբի հետևից գնա»: 12 Ամեսան ճանապարհի մեջտեղը թավալվում էր արյան մեջ: Երբ այդ երիտասարդը տեսավ, որ Ամեսայի կողքով անցնողները կանգ են առնում, ճանապարհից նրան քաշեց դեպի դաշտ ու մի հագուստով ծածկեց: 13 Եվ երբ նրան ճանապարհից հեռացրեց, բոլորը գնացին Հովաբի հետևից, որ հետապնդեն Բիքրիի որդի Սաբեեին:+

14 Սաբեեն անցավ Իսրայելի բոլոր ցեղերի տարածքներով՝ հասնելով մինչև Աբել-Բեթ-Մաաքա:+ Բոլոր Բիքրիյանները մեկտեղ հավաքվեցին ու գնացին նրա հետևից:

15 Հովաբն ու իր մարդիկ եկան, պաշարեցին Աբել-Բեթ-Մաաքան և պատնեշ կանգնեցրին քաղաքի դիմաց, որը շրջապատված էր բերդապատնեշով: Երբ Հովաբի բոլոր մարդիկ փորում էին պարսպի տակ, որպեսզի այն փուլ տային, 16 դրա վրայից մի իմաստուն կին ձայն տվեց. «Լսե՜ք, լսե՜ք: Խնդրում եմ, Հովաբին ասեք, որ մոտ գա. ուզում եմ խոսել նրա հետ»: 17 Հովաբը մոտեցավ կնոջը, և կինը հարցրեց. «Դո՞ւ ես Հովաբը»: «Ես եմ»,– պատասխանեց նա: Կինն ասաց. «Լսիր քո աղախնի խոսքերը»: Նա էլ ասաց. «Լսում եմ»: 18 Կինը շարունակեց. «Հին ժամանակներում ասում էին՝ «Խորհուրդ հարցրեք Աբել քաղաքում», և խնդիրը կլուծվի: 19 Ես Իսրայելի խաղաղասեր ու հավատարիմ մարդկանց անունից եմ խոսում: Դու ուզում ես կործանել մի քաղաք, որը մոր պես է Իսրայելի համար: Ինչո՞ւ վերացնես Եհովայի սեփականությունը»:*+ 20 Հովաբը պատասխանեց. «Անհնա՛ր է, որ ես կործանեմ ու վերացնեմ այն: 21 Դրա համար չեմ եկել: Եփրեմի լեռնային շրջանից+ Սաբեե+ անունով մի մարդ՝ Բիքրիի որդին, Դավիթ թագավորի դեմ է դուրս եկել:* Ի՛նձ տվեք նրան, և ես կհեռանամ քաղաքից»: Կինն ասաց Հովաբին. «Նրա գլուխը պարսպի վրայից քեզ մոտ կգցենք»:

22 Այդ իմաստուն կինն անմիջապես գնաց ու խոսեց ժողովրդի հետ: Նրանք կտրեցին Բիքրիի որդի Սաբեեի գլուխը և Հովաբի մոտ գցեցին: Այդ ժամանակ Հովաբը եղջերափող հնչեցրեց, և իրենք հեռացան քաղաքի մոտից. ամեն մեկն իր տուն գնաց,+ իսկ Հովաբը վերադարձավ Երուսաղեմ՝ թագավորի մոտ:

23 Հովաբը Իսրայելի ողջ զորքի հրամանատարն էր,+ իսկ Բանեան՝+ Հովիադայի+ որդին, քերեթցիների ու փելեթցիների*+ պետն էր: 24 Ադորամը+ հարկադիր աշխատանք կատարողների վերակացուն էր, իսկ Հովսափատը՝+ Աքիլուդի որդին, տարեգիրն էր: 25 Սևան քարտուղարն էր, Սադոկն+ ու Աբիաթարը+ քահանաներ էին, 26 իսկ Հայիրի սերնդից Իրան դարձավ Դավթի գլխավոր նախարարներից մեկը:*

21 Դավթի օրոք երեք տարի շարունակ սով եղավ,+ և Դավիթը Եհովային խնդրեց, որ ուղղություն տա: Եհովան պատասխանեց նրան. «Սավուղն ու իր տունը արյունապարտ են, քանի որ նա կոտորել է գաբաոնացիներին»:+ 2 Թագավորը կանչեց գաբաոնացիներին+ ու խոսեց նրանց հետ: (Գաբաոնացիները իսրայելացիներ չէին, այլ ամորհացիներ էին,+ որոնց իսրայելացիները ողջ էին թողել, քանի որ երդվել էին խնայել նրանց:+ Բայց Սավուղը փորձել էր բնաջնջել գաբաոնացիներին, որովհետև չափազանց մեծ նախանձախնդրությամբ էր վերաբերվում Իսրայելի և Հուդայի ժողովրդին): 3 Դավիթն ասաց գաբաոնացիներին. «Ի՞նչ անեմ ձեզ համար և ինչպե՞ս քավեմ մեր մեղքը, որ դուք օրհնեք Եհովայի ժողովրդին»:* 4 Գաբաոնացիները պատասխանեցին. «Արծաթով ու ոսկով+ հնարավոր չէ փոխհատուցել այն, ինչ Սավուղն ու իր ընտանիքը արել են մեզ: Բացի այդ՝ մենք իրավունք չունենք Իսրայելում որևէ մարդ սպանելու»: Դավիթն էլ ասաց. «Ինչ որ ասեք, կանեմ ձեզ համար»: 5 Նրանք ասացին թագավորին. «Այս մարդը ծրագրել էր վերացնել մեզ Իսրայելի տարածքից և փորձել էր բնաջնջել,+ 6 ուստի թող մեզ յոթ մարդ տան նրա սերնդից: Մենք Եհովայի առաջ կկախենք նրանց դիերը+ Եհովայի ընտրյալի՝ Սավուղի քաղաքում՝ Գաբաայում»:+ Թագավորն ասաց. «Ես կտամ նրանց»:+

7 Սակայն թագավորը խղճաց Մեմփիբոսթեին՝+ Սավուղի որդի Հովնաթանի որդուն, քանի որ ինքն ու Սավուղի որդի Հովնաթանը երդում էին տվել Եհովայի առաջ:+ 8 Ուստի թագավորը բռնեց Այիայի դստեր՝ Ռեսփայի+ երկու որդիներին՝ Արմոնիին ու Մեմփիբոսթեին, որոնց նա ծնել էր Սավուղի համար, ինչպես նաև Սավուղի դստեր՝ Մեղքողի*+ հինգ որդիներին, որոնց նա ծնել էր Եդրիելի՝+ մաուլացի Բերզելիի որդու համար, 9 և գաբաոնացիների ձեռքը տվեց: Նրանք Եհովայի առաջ կախեցին նրանց դիերը լեռան վրա:+ Յոթն էլ միասին մեռան: Նրանց սպանեցին հնձի առաջին օրերին՝ գարու հնձի սկզբին: 10 Այիայի դուստրը՝ Ռեսփան,+ մի քուրձ վերցրեց ու փռեց ապառաժի վրա: Նա մնաց այնտեղ հնձի սկզբից մինչև երկնքից նրանց դիերի վրա անձրև թափվելը: Ռեսփան չէր թողնում, որ ցերեկը երկնքի թռչունները նստեն նրանց վրա, և գիշերը վայրի գազանները մոտենան:

11 Դավթին հայտնեցին, թե ինչ է արել Սավուղի հարճ Ռեսփան՝ Այիայի դուստրը: 12 Դավիթն էլ գնաց Հաբիս-Գաղաադի+ առաջնորդների* մոտ և վերցրեց Սավուղի ու նրա որդու՝ Հովնաթանի ոսկորները: Այդ մարդիկ գողացել էին նրանց դիերը Բեթ-Սանի հրապարակից, որտեղ փղշտացիները կախել էին դրանք Գելբուեի վրա Սավուղին սպանելուց հետո:+ 13 Նա այնտեղից բերեց Սավուղի ու նրա որդի Հովնաթանի ոսկորները, նաև հավաքել տվեց մահապատժի ենթարկվածների ոսկորները:+ 14 Սավուղի ու նրա որդու՝ Հովնաթանի ոսկորները թաղեցին Բենիամինի երկրում՝ Սելայում՝+ Սավուղի հոր՝ Կիսի+ գերեզմանում: Այն բանից հետո, երբ Դավիթ թագավորի մարդիկ կատարեցին նրա հրամանները, Աստված լսեց երկրի համար արվող աղաչանքները:+

15 Փղշտացիների և իսրայելացիների միջև կրկին պատերազմ բռնկվեց:+ Դավիթը և իր ռազմիկները գնացին ու կռվեցին փղշտացիների դեմ: Դավիթն ուժասպառ եղավ: 16 Ռաֆայիմների+ սերնդից Եսբիբենոբ անունով մի մարդ, որի պղնձե նիզակը կշռում էր 300 սիկղ,*+ և որը զինված էր նոր սրով, ուզում էր սպանել նրան: 17 Շարուհեայի որդի Աբեսսան+ իսկույն Դավթին օգնության հասավ.+ նա հարձակվեց փղշտացու վրա ու սպանեց նրան: Այդ ժամանակ Դավթի մարդիկ երդվեցին Դավթին. «Դու մեզ հետ այլևս չես գա պատերազմի,+ որպեսզի Իսրայելի ճրագը չհանգի»:+

18 Դրանից հետո Գոբում* իսրայելացիների ու փղշտացիների միջև նորից պատերազմ տեղի ունեցավ:+ Այդ ժամանակ հուսացի Սիբակը+ սպանեց Սաֆին, որը ռաֆայիմների+ սերնդից էր:

19 Գոբում իսրայելացիների ու փղշտացիների միջև կրկին պատերազմ եղավ,+ և Ելեանան՝ բեթլեհեմցի Արիորգիմի որդին, սպանեց գեթացի Գողիաթին, որի նիզակի կոթը ջուլհակահաստոցի* գլանի էր նման:+

20 Հետո պատերազմ տեղի ունեցավ Գեթում: Այնտեղ մի աժդահա մարդ կար, որը նույնպես ռաֆայիմների սերնդից էր: Նա իր ձեռքերին ու ոտքերին վեցական մատ ուներ, ընդհանուր հաշվով՝ 24 մատ:+ 21 Այդ մարդը ծաղրում էր Իսրայելին,+ ուստի Հովնաթանը՝ Դավթի եղբայր Սեմեիի որդին,+ սպանեց նրան:

22 Այս չորսը գեթացի էին՝ ռաֆայիմների սերնդից: Նրանք ընկան Դավթի ու նրա ռազմիկների ձեռքով:+

22 Դավիթն այս երգի+ խոսքերը Եհովային ուղղեց այն օրը, երբ Եհովան ազատեց նրան իր բոլոր թշնամիների+ և Սավուղի ձեռքից:+ 2 Նա ասաց.

«Եհովան իմ վեմն է, իմ ամրոցը,+ նա է ինձ փրկում:+

 3 Իմ Աստվածը իմ ժայռն է.+ նրա մոտ եմ ես ապաստանում:

Իմ վահանն է+ նա, իմ հզոր փրկիչը,* իմ ապահով ապաստանը,+

Իմ պատսպարանն+ ու իմ ազատարարը:+

Դու ես փրկում ինձ բռնությունից:

 4 Եհովային եմ կանչում օգնության՝

Նրան, ով արժանի է գովաբանության.

Նա ինձ կփրկի իմ թշնամիներից:

 5 Մահվան ալիքները մոլեգնեցին շուրջս,+

Հեղեղի պես հորդած անպիտան մարդիկ ինձ սարսափեցրին:+

 6 Գերեզմանն* իր կապանքներով ինձ պարուրեց,+

Մահն իմ առաջ ծուղակներ դրեց:+

 7 Իմ նեղության մեջ ես Եհովային կանչեցի,+

Օգնության աղաղակով շարունակ իմ Աստծուն դիմեցի:

Իր տաճարից նա լսեց իմ ձայնը,

Նրա ականջին հասավ օգնության իմ կանչը:+

 8 Երկիրը սկսեց ցնցվել, երերալ,+

Երկնքի հիմքերը սասանվեցին,+

Նրա բարկությունից ցնցվեցին:+

 9 Նրա քթից ծուխ ելավ,

Նրա բերանից սպառող կրակ դուրս եկավ,+

Եվ բոցավառ ածուխներ ժայթքեցին նրանից:

10 Նա խոնարհեցրեց երկինքը, երբ իջնում էր:+

Նրա ոտքերի տակ թանձր խավար էր:+

11 Նա թռավ-եկավ՝ քերովբե հեծած,+

Ու երևաց՝ ոգեղեն էակի* թևերին նստած:+

12 Հետո իրեն պատեց խավարով՝

Մուգ ու թանձր անձրևաբեր ամպերով,

Ասես ծածկեց վրանով:+

13 Նրա շուրջը փայլատակող լույսերից ածուխներ բոցավառվեցին:

14 Երկնքից Եհովան որոտաց,+

Բարձրյալն իր ձայնը թնդացրեց:+

15 Նա արձակեց իր նետերն+ ու թշնամիներիս ցրեց,

Շանթեր տեղաց ու նրանց խուճապի մատնեց:+

16 Եհովայի սաստումից,

Նրա ռունգերի ահեղ շնչից+

Ծովի հատակը երևաց,+

Երկրի հիմքերը մերկացան:

17 Բարձունքից նա իր ձեռքը մեկնեց,

Բռնեց ինձ ու խոր ջրերից դուրս հանեց:+

18 Նա փրկեց ինձ իմ զորեղ թշնամիներից,+

Ինձ ատողներից, որ ուժեղ էին ինձանից:

19 Իմ նեղության օրը նրանք իմ դեմ դուրս եկան,+

Բայց Եհովան աջակից եղավ ինձ:

20 Նա ինձ մի անվտանգ* տեղ բերեց,+

Փրկեց ինձ, որովհետև հավանեց:+

21 Եհովան ինձ վարձատրում է իմ արդարության համար,+

Վարձահատույց է լինում իմ անմեղության* համար,+

22 Որովհետև Եհովայի ճանապարհներից ես չեմ հեռացել,

Չարիք չեմ գործել՝ իմ Աստծուն չեմ թողել:

23 Նրա բոլոր օրենքները+ մտքումս եմ պահում.

Նրա կանոններից ես չեմ շեղվի:+

24 Նրա առաջ անարատ+ կմնամ,

Հանցանք գործելուց կզգուշանամ:+

25 Թող Եհովան իմ արդարության համար ինձ հատուցի,+

Իր առաջ անմեղ լինելուս համար թող վարձատրի:+

26 Նվիրվածի հետ դու նվիրվածությամբ ես վարվում,+

Անարատ մարդու* հետ՝ անարատությամբ,+

27 Մաքուրի հետ մաքուր ես,+

Իսկ խարդախի հետ՝ խորագետ:*+

28 Խոնարհ մարդկանց դու փրկում ես,+

Բայց գոռոզներին բարեհաճությամբ չես նայում

Ու նրանց ցածրացնում ես:+

29 Ո՛վ Եհովա, դու իմ ճրագն ես.+

Եհովան է լուսավորում ինձ շրջապատող խավարը:+

30 Քո օգնությամբ կարող եմ հրոսակախմբի դեմ կռվել,

Աստծու զորությամբ կարող եմ պարիսպ մագլցել:+

31 Ճշմարիտ Աստծու ճանապարհը կատարյալ է,+

Եհովայի խոսքը մաքուր* է:+

Իր մոտ ապաստանողների համար նա վահան է:+

32 Ո՞վ է Աստված՝ Եհովայից բացի,+

Ո՞վ է վեմ՝ մեր Աստծուց բացի:+

33 Ճշմարիտ Աստված իմ ամրոցն է,+

Նա կհարթեցնի իմ ճանապարհը:+

34 Ոտքերս եղնիկի ոտքերի պես է դարձնում,

Զառիթափ բարձունքի վրա ինձ հաստատուն կանգնեցնում:+

35 Ձեռքերս մարզում է, որ կարողանամ պատերազմել,

Բազուկներս կարող են պղնձե աղեղ ծռել:

36 Քո փրկարար վահանով դու ինձ պաշտպանում ես,

Եվ քո խոնարհությամբ ինձ բարձրացնում ես:+

37 Դու ընդարձակում ես ճանապարհը ոտքերիս,

Այնպես որ ես չեմ սայթաքի քայլելիս:+

38 Թշնամիներիս կհետապնդեմ ու կոչնչացնեմ

Եվ հետ չեմ դառնա, մինչև որ նրանք չբնաջնջվեն:

39 Ես նրանց կվերացնեմ,

Եվ այնպես կջախջախեմ, որ էլ վեր չեն կենա.+

Նրանք կընկնեն ոտքերիս տակ:

40 Կռվի համար ինձ զորությամբ կզինես,+

Իմ ոսոխներին ոտքերիս տակ կգցես:+

41 Իմ առաջ փախուստի կմատնես իմ թշնամիներին,*+

Եվ ես կվերացնեմ* ինձ ատողներին:+

42 Նրանք աղաղակում են օգնության համար, բայց փրկող չկա:

Նույնիսկ Եհովային են կանչում, բայց նա չի պատասխանում:+

43 Ես նրանց փոշու կվերածեմ,

Փողոցի ցեխի պես կճխլեմ ու կտրորեմ:

44 Իմ ժողովրդի մեղադրանքից դու ինձ կազատես,+

Կպաշտպանես ինձ, որ ազգերի գլուխը լինեմ:+

Ժողովուրդը, որին չեմ ճանաչել, կծառայի ինձ:+

45 Օտարազգիները ստրկաբար կխոնարհվեն իմ առաջ.+

Այն, ինչ կլսեն իմ մասին, կմղի նրանց ենթարկվելու ինձ:

46 Նրանք իրենց քաջությունը կկորցնեն*

Եվ դողալով իրենց ամրոցներից դուրս կելնեն:

47 Կենդանի Աստված է Եհովան:

Իմ Վեմը թող գովաբանվի,+

Իմ փրկության վեմը թող մեծարվի:+

48 Ճշմարիտ Աստված ինձ համար վրեժխնդիր է լինում,+

Ժողովուրդներին ինձ է հպատակեցնում+

49 Եվ փրկում է ինձ իմ թշնամիներից:

Դու ինձ վեր ես հանում,+ որ հարձակվողները չհասնեն ինձ,

Եվ ազատում ես բռնարար մարդու ձեռքից:+

50 Դրա համար, ո՛վ Եհովա, ազգերի մեջ երախտագիտությունս կհայտնեմ քեզ+

Եվ քո անունը կգովերգեմ:*+

51 Նա մեծ հաղթանակներով* փրկում է իր թագավորին,+

Հավատարիմ սիրով է սիրում իր օծյալին՝

Դավթին ու նրա սերնդին հավիտյան»:+

23 Սրանք են Դավթի վերջին խոսքերը.+

«Հեսսեի որդու՝ Դավթի խոսքերը՝+

Այն մարդու, որը փառավորվեց,+

Հակոբի Աստծու օծյալի՝+

Իսրայելի քաղցրաձայն երգչի խոսքերը:+

 2 Եհովայի ոգին խոսեց իմ միջոցով,+

Եվ նրա խոսքը իմ լեզվին էր:+

 3 Իսրայելի Աստվածը խոսեց,

Իսրայելի Վեմը+ ինձ ասաց.

«Երբ մարդկանց վրա իշխողն արդար է+

Եվ աստվածավախությամբ* է իշխում,+

 4 Դա նման է անամպ առավոտի,

Առավոտյան լույսի, երբ արեգակը շողում է,+

Նման է անձրևից հետո ճառագող պայծառ լույսի,

Որ խոտ է աճեցնում երկրի վրա»:+

 5 Մի՞թե այդպիսին չէ իմ տունը Աստծու առաջ.

Նա հավիտենական ուխտ* է կապել ինձ հետ՝+

Հաստատուն ուխտ, որում մանրամասն սահմանված է ամեն բան:

Այն իմ լիակատար փրկությունն է ու իմ ողջ ուրախությունը.

Մի՞թե այդ պատճառով չէ, որ նա ծաղկեցնում է իմ տունը:+

 6 Բայց բոլոր անպիտան մարդիկ դեն են նետված+ ինչպես փշոտ թփեր,

Որոնք ձեռքով հնարավոր չէ բռնել:

 7 Դրանց դիպչողը երկաթե զենքով ու նիզակի կոթով պետք է զինված լինի.

Դրանք տեղում պետք է ամբողջությամբ այրվեն»:

8 Սրանք են Դավթի զորեղ ռազմիկները.+ Թահքեմոնյան Հոսեբ-Բասեբեթ. նա երեք ամենաուժեղների մեջ գլխավորն էր:+ Այս ռազմիկը մի անգամ իր նիզակով 800 մարդ սպանեց: 9 Հաջորդը Եղիազարն էր՝+ Աքուքի որդի Դոդայի+ որդին՝ մեկը այն երեք զորեղ ռազմիկներից, որոնք Դավթի հետ էին, երբ ծաղրեցին Իսրայելի դեմ պատերազմելու դուրս եկած փղշտացիներին: Երբ իսրայելացիները նահանջեցին, 10 նա մնաց ու շարունակեց սպանել փղշտացիներին, մինչև որ սուրը բռնելուց ձեռքը հոգնեց ու թմրեց:+ Այդ օրը Եհովան մեծ հաղթանակ տարավ,*+ և զինվորները վերադարձան, որ Եղիազարին միանալով՝ վերցնեն սպանվածների իրերը:

11 Նրանից հետո Սամման էր՝ հարարացի Ագեի որդին: Մի անգամ, երբ փղշտացիները հավաքվեցին Լեքիում, որտեղ մի արտ կար, որում առատորեն ոսպ էր ցանված, իսրայելացի զինվորները փախան փղշտացիներից: 12 Բայց Սամման կանգնեց արտի մեջտեղում ու սկսեց պաշտպանել այն՝ կռվելով փղշտացիների դեմ, և Եհովան մեծ հաղթանակ* պարգևեց իր ժողովրդին:+

13 Հնձի ժամանակ 30 զորավարներից երեքը գնացին Դավթի մոտ՝ Ոդողոմի քարայր:+ Փղշտացիները վրաններ էին խփել ու բանակ դրել ռաֆայիմների հովտում:+ 14 Դավիթն այդ ժամանակ ապաստարանում էր,+ իսկ փղշտացիների կայազորներից մեկը՝ Բեթլեհեմում: 15 Դավիթն իր փափագն արտահայտեց՝ ասելով. «Ա՜խ, երանի՜ թե ջուր խմեի Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից»: 16 Այդ ժամանակ երեք զորեղ ռազմիկները ներխուժեցին փղշտացիների բանակատեղի, Բեթլեհեմի դարպասի մոտի ջրհորից ջուր հանեցին ու բերեցին Դավթին: Բայց նա հրաժարվեց խմել այդ ջրից և այն թափեց Եհովայի առաջ:+ 17 Նա ասաց. «Ո՜վ Եհովա, անհնա՛ր է, որ այս բանն անեմ: Ինչպե՞ս կարող եմ խմել այն մարդկանց արյունը,+ որոնք իրենց կյանքը վտանգի են ենթարկել»: Եվ նա չխմեց ջրից: Ահա այս բաներն են արել Դավթի երեք զորեղ ռազմիկները:

18 Աբեսսան՝+ Շարուհեայի որդի+ Հովաբի եղբայրը, երեքհոգանոց մեկ այլ խմբում գլխավորն էր: Մի անգամ նա իր նիզակով 300 մարդ սպանեց: Աբեսսան առաջին երեքի նման մեծ համբավ ուներ:+ 19 Թեև նա իր երեքհոգանոց խմբում մյուս ռազմիկներից ավելի շատ էր աչքի ընկնում և նրանց գլխավորն էր, բայց առաջին երեքին չէր հասնում:

20 Բանեան՝+ Հովիադայի որդին, խիզախ մարդ էր,* որը շատ սխրանքներ էր գործել Կաբեսելում:+ Նա սպանել էր մովաբացի Արիելի երկու որդիներին: Նաև մի ձյունոտ օր իջել էր հորի մեջ և առյուծի էր սպանել:+ 21 Բացի այդ՝ նա սպանել էր մի աժդահա եգիպտացու: Չնայած եգիպտացու ձեռքին նիզակ էր եղել, Բանեան ձեռնափայտով հարձակվել էր նրա վրա, ձեռքից խլել էր նիզակը և հենց նրա նիզակով էլ սպանել էր նրան: 22 Այս բաներն էր արել Հովիադայի որդի Բանեան: Առաջին երեք զորեղ ռազմիկների նման նա էլ մեծ համբավ ուներ: 23 Թեև նա 30-ի մեջ ավելի շատ էր աչքի ընկնում, բայց այդ երեքին չէր հասնում: Սակայն Դավիթը նրան նշանակեց իր թիկնապահների պետ:

24 Երեսունի մեջ էին Ասայելը՝+ Հովաբի եղբայրը, նաև Ելեանան՝ բեթլեհեմցի Դոդայի որդին,+ 25 հարոդացի Սամման, հարոդացի Ելիկան, 26 փալեթացի Քելեսը,+ Իրան՝+ թեկուեցի Եկգեսի որդին, 27 անաթոթացի+ Աբիեզերը,+ հուսացի Մեբունան, 28 Աքուքի սերնդից Սելմոնը, նետոֆացի Մաարան,+ 29 Ալաբը՝ նետոֆացի Բաանահի որդին, Եթթային՝ Բենիամինյանների Գաբաայից Ռիբայի որդին, 30 փարաթոնցի Բանեան,+ Ադդային՝ Գաասի+ գետահովիտներից,* 31 բեթարաբացի Աբիելբոնը, բարումացի Ազամոթը, 32 սալաբիմացի Ելիաբան, Հասենի որդիները, Հովնաթանը, 33 հարարացի Սամման, Աքիամը՝ հարարացի Սարարի որդին, 34 Ելիֆալետը՝ մի մաքաթացու որդու՝ Ահասբայի որդին, Էլիամը՝ գելոնացի Աքիտոփելի+ որդին, 35 կարմեղոսցի Եզրոն, արբեցի Փաարան, 36 Իգալը՝ Զոբայից Նաթանի որդին, Բանին՝ Գադի ցեղից, 37 ամմոնացի Սելեկը, բեերոթացի Նահարան՝ Շարուհեայի որդի Հովաբի զինակիրը, 38 հեթերացի Իրան, հեթերացի+ Գարեբը, 39 քետացի Ուրիան.+ ընդհանուր հաշվով՝ 37 հոգի:

24 Եհովայի բարկությունը նորից բորբոքվեց իսրայելացիների դեմ,+ երբ մեկը Դավթին դրդեց գործել նրանց դեմ՝ ասելով. «Գնա ու հաշվառում կատարիր+ Իսրայելում և Հուդայում»:+ 2 Ուստի թագավորը զորքի հրամանատար Հովաբին,+ որն իր հետ էր, ասաց. «Անցի՛ր Իսրայելի բոլոր ցեղերով՝ Դանից մինչև Բերսաբեե,+ և հաշվառո՛ւմ անցկացրու, որպեսզի իմանամ ժողովրդի* թիվը»: 3 Բայց Հովաբն ասաց թագավորին. «Թող քո Աստված Եհովան ժողովրդի թիվը հարյուրապատկի, և թող իմ տեր թագավորի աչքերը տեսնեն դա, բայց իմ տեր թագավորն ինչո՞ւ է ուզում այդ բանն անել»:

4 Սակայն թագավորն իր կամքը պարտադրեց Հովաբին և մյուս զորագլուխներին, ուստի նրանք, թագավորի մոտից դուրս գալով, գնացին Իսրայելի ժողովրդին հաշվառելու:+ 5 Նրանք անցան Հորդանան գետն ու ճամբար դրեցին Արոերում+ և գետահովտի* մեջտեղում գտնվող քաղաքի հարավային* կողմում, ապա գնացին Գադի ուղղությամբ, իսկ հետո՝ Հազեր:+ 6 Այնուհետև նրանք գնացին Գաղաադ+ ու Թահթիմադասի երկիր, հետո՝ Դան-Եաան, այնտեղից էլ՝ Սիդոն:+ 7 Ապա գնացին Տյուրոսի+ ամրոց և խևացիների+ ու քանանացիների բոլոր քաղաքները: Ի վերջո հասան Բերսաբեե,+ որը Հուդայի Նեգևում է:+ 8 Այսպիսով՝ նրանք անցան ամբողջ երկրով և ինը ամիս ու 20 օր հետո վերադարձան Երուսաղեմ: 9 Հաշվառման տվյալները Հովաբը հանձնեց թագավորին. Իսրայելում սուր կրող 800 000 ռազմիկ կար, իսկ Հուդայում՝ 500 000:+

10 Հաշվառում անցկացնելուց հետո Դավթի սիրտը սկսեց դատապարտել* իրեն:+ Ուստի նա ասաց Եհովային. «Ես ծանր մեղք եմ գործել՝+ այդ բանն անելով: Բայց հիմա, խնդրում եմ, Եհո՛վա, ներիր քո ծառայի մեղքը,+ որովհետև մեծ հիմարություն եմ արել»:+ 11 Երբ Դավիթն առավոտյան վեր կացավ, Եհովան Գադ+ մարգարեին՝ Դավթի տեսանողին,* ասաց. 12 «Գնա ու Դավթին ասա. «Ահա թե ինչ է ասում Եհովան. «Երեք պատիժ եմ դնում քո առաջ: Ընտրիր, թե դրանցից որ մեկով պատժեմ քեզ»»»:+ 13 Գադը գնաց Դավթի մոտ ու ասաց. «Ընտրիր. կա՛մ քո երկրում յոթ տարի սով է լինելու,+ կա՛մ երեք ամիս դու փախչելու ես քեզ հետապնդող հակառակորդներից,+ կա՛մ էլ երեք օր համաճարակ է լինելու քո երկրում:+ Հիմա լավ մտածիր ու ասա, թե ինչ պատասխանեմ ինձ Ուղարկողին»: 14 Դավիթն ասաց Գադին. «Շատ ծանր դրության մեջ եմ: Բայց ավելի լավ է՝ մենք Եհովայի ձեռքն ընկնենք,+ քանի որ նա շատ գթասիրտ է,+ քան ընկնեմ մարդկանց ձեռքը»:+

15 Դրանից հետո Եհովան Իսրայելին հարվածեց համաճարակով,+ որը առավոտից շարունակվեց մինչև սահմանված ժամանակի ավարտը. ամբողջ երկրում՝ Դանից մինչև Բերսաբեե,+ 70 000 մարդ մեռավ:+ 16 Երբ հրեշտակը ձեռքը մեկնեց Երուսաղեմի կողմը, որ կործանի այն, Եհովան ափսոսաց,* որ աղետ է բերել,+ և ժողովրդին կործանող հրեշտակին ասաց. «Բավակա՛ն է: Ձեռքդ հե՛տ քաշիր»: Այդ ժամանակ Եհովայի հրեշտակը հեբուսացի+ Օռնայի կալատեղի մոտ էր:+

17 Երբ Դավիթը տեսավ հրեշտակին, որը կոտորում էր ժողովրդին, Եհովային ասաց. «Ե՛ս եմ մեղք գործել, ե՛ս եմ հանցավոր: Այս գառներն+ ի՞նչ են արել: Խնդրում եմ, ինձ ու իմ հոր տունը պատժիր»:+

18 Այդ օրը Գադը եկավ Դավթի մոտ ու ասաց. «Գնա ու հեբուսացի Օռնայի կալատեղում Եհովայի համար զոհասեղան կանգնեցրու»:+ 19 Եվ Դավիթը գնաց այնտեղ, ինչպես որ Եհովան Գադի միջոցով պատվիրել էր իրեն: 20 Երբ Օռնան տեսավ, որ թագավորը ծառաների հետ իր մոտ է գալիս, իսկույն դուրս եկավ և ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեց նրա առաջ: 21 Օռնան հարցրեց. «Ինչո՞ւ է իմ տեր թագավորը եկել իր ծառայի մոտ»: Դավիթը պատասխանեց. «Եկել եմ, որ քեզնից կալատեղը գնեմ ու Եհովայի համար զոհասեղան կառուցեմ, որպեսզի ժողովրդի կոտորածը դադարի»:+ 22 Բայց Օռնան ասաց Դավթին. «Թող իմ տեր թագավորը վերցնի կալատեղը և զոհաբերի, ինչ ուզում է: Ահա ցլերը՝ ողջակեզի համար, և կամնը* ու ցլերի լծասարքը՝ որպես վառելափայտ: 23 Այս ամենը, ո՛վ թագավոր, Օռնան տալիս է թագավորին»: Նա նաև ասաց. «Թող քո Աստված Եհովան իր բարեհաճությունը ցույց տա քեզ»:

24 Սակայն թագավորը պատասխանեց Օռնային. «Ո՛չ, ես պետք է գնեմ քեզանից: Ես ձրի վերցրած կենդանիներ որպես ողջակեզ չեմ մատուցի իմ Աստված Եհովային»: Եվ Դավիթը 50 սիկղ* արծաթով գնեց կալատեղն ու ցլերը:+ 25 Դավիթն այնտեղ Եհովայի համար զոհասեղան կառուցեց+ և ողջակեզներ ու խաղաղության զոհեր մատուցեց: Եհովան լսեց երկրի համար արվող աղաչանքը,+ և Իսրայելում կոտորածը դադարեց:

Կամ՝ «կոտորեց»:

Ձեռքի զարդ:

Բռց.՝ «Քո արյունը քո իսկ գլխին է»:

Կամ՝ «Ուղիղ»:

Վերաբերում է նրանց մտերիմ ընկերությանը:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Կամ՝ «մրցեն»:

Նշանակում է «կայծքարե դանակների դաշտ»:

Կամ հնարավոր է՝ «ողջ Բեթրոնը»:

Բռց.՝ «շան գլուխ»:

Բռց.՝ «Թող Եհովան այսպես և սրանից ավելին անի»: Սա երդման ձև էր, որով հաստատում էին ասվածը:

Բռց.՝ «արյան»:

Հավանաբար, խոսքը հաշմանդամ տղամարդու մասին է, որը ստիպված է կանացի գործ անել:

Բռց.՝ «պղնձի»:

Բռց.՝ «անարդարության որդիների»:

Կամ՝ «որպեսզի նրան սգո հաց տան»:

Բռց.՝ «նրա ձեռքերը թուլացան»:

Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:

Բռց.՝ «քո ոսկորն ու քո միսն ենք»:

Բռց.՝ «Իսրայելում դու էիր դուրս հանողը ու ներս բերողը»:

Կամ՝ «ջրաթունելով»:

Կամ հնարավոր է՝ «և նա այն կոչեց»:

Կամ՝ «Մելոնի»: Եբր. բառը նշանակում է «լիցք»: Սա, հավանաբար, ամրոցաձև շինություն էր:

Նշանակում է «ճեղքվածքների տեր»:

Ակներևաբար, նրանք այդ կուռքերը տարան ու վերացրին:

Բռց.՝ «բակայի թփերի»: Եբր. բակա բառի ճշգրիտ նշանակությունը հայտնի չէ:

Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:

Կամ հնարավոր է՝ «միջև»:

Հարվածային երաժշտական գործիք:

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:

Կամ՝ «տրտմեց»:

Նշանակում է «Օզայի դեմ բորբոքված զայրույթ»:

Գոգնոցանման հագուստ՝ բաղկացած առջևի և հետևի մասերից:

Բռց.՝ «եփուդով գոտևորված»:

Բռց.՝ «ամբողջ ուժով»:

Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված արմավների, ինչպես նաև չամիչների մասին է:

Այսինքն՝ նա առանց արքայական հագուստի էր:

Բռց.՝ «Իսրայելի որդիներին»:

Խոսքը թագավորական դինաստիայի մասին է:

Բռց.՝ «նրան, ով առաջ կգա քո ընդերքից»:

Բռց.՝ «նախատելու եմ նրան մարդկանց գավազանով»:

Կամ հնարավոր է՝ «Ադամի որդիները»:

Բռց.՝ «տունը»:

Կամ՝ «պատվեր»:

Կամ՝ «սրտիդ»:

Խոսքը թագավորական դինաստիայի մասին է:

Բռց.՝ «սիրտ գտավ»:

Այժմ՝ Սիրիա: Մինչև մ.թ. 7-րդ դարը հայերն այն կոչել են Ասորիք:

Կամ՝ «փրկություն»:

Բռց.՝ «Եհովայի համար սրբագործեց»: Բառարանում տես «Սրբագործել»:

Կամ՝ «փրկություն»:

Ըստ ամենայնի, Դավթի անձնական թիկնապահների:

Բռց.՝ «դարձան քահանաներ»:

Կամ հնարավոր է՝ «իմ»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Կամ՝ «Տոբից»:

Կամ՝ «Տոբից»:

Բռց.՝ «Գետի»:

Այսինքն՝ գարնանը:

Կամ՝ «Մի օր՝ երեկոյան կողմ»:

Հավանաբար, խոսքը դաշտանի հետ կապված անմաքրության մասին է:

Բռց.՝ «ոտքերդ լվա»:

Կամ՝ «թագավորի բաժինը»: Հավանաբար, խոսքը ուտելիքի այն բաժնի մասին է, որը հյուրընկալողը ուղարկում էր պատվարժան հյուրին:

Նույն Հերոբահաղն է՝ Գեդեոնը (Դտ 6:32):

Բռց.՝ «չար էին Եհովայի աչքին»:

Կամ՝ «դրացուդ»:

Բռց.՝ «այս արեգակի աչքերի առաջ»:

Կամ՝ «պալատ»:

Ծագել է եբր. մի բառից, որը նշանակում է «խաղաղություն»:

Նշանակում է «Յահի կողմից սիրված»:

Հավանաբար, խոսքը ջրի աղբյուրների մասին է:

Բռց.՝ «և իմ անունը կանչվի դրա վրա»:

Հավանաբար, ամմոնական աստված, որը կոչվում է նաև Մողոք:

Մոտ 34,2 կգ: Տես հավելված Բ14:

Կամ՝ «մխիթարության հաց»:

Կամ՝ «մխիթարության հաց»:

Կամ՝ «Մխիթարության հացը»:

Կամ՝ «նախշազարդ», «գույնզգույն»:

Կամ՝ «Թող որ սրտիդ համար հոգս չլինի այս բանը»:

Կամ՝ «սրտին մոտ չընդունի այն լուրը»:

Բռց.՝ «խոսքերը նրա բերանը դրեց»:

Բռց.՝ «իմ ածուխը, որ մնացել է»: Այսինքն՝ սերունդ ունենալու վերջին հույսը:

Բռց.՝ «մնացորդ»:

Կամ՝ «հոգի»:

Բռց.՝ «ոչ ոք չի կարող աջ կամ ձախ շեղվել այն ամենից, ինչ ասաց իմ տեր թագավորը»:

Բռց.՝ «նա է այս խոսքերը աղախնիդ բերանը դրել»:

Սա, հնարավոր է, ստանդարտ կշռաչափ էր, որը պահվում էր արքունիքում, կամ «թագավորական» սիկղ էր, որը տարբերվում էր սովորական սիկղից:

Մոտ 2,3 կգ: Տես հավելված Բ14:

Կամ հնարավոր է՝ «Քառասուն»:

Կամ՝ «երկրպագություն»: Բռց.՝ «ծառայություն»:

Կամ՝ «պալատի»:

Նշանակում է «հեռավոր տուն»:

Խոսքը 19-րդ համարում հիշատակված Եթթայիի մասին է:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Բռց.՝ «ողջ երկիրը»:

Եբր.՝ ռոե: Բառարանում տես «Տեսանող»:

Կամ՝ «վստահված անձը»:

Այս համարում խոսքը, ամենայն հավանականությամբ, իրար սեղմած և բլիթի տեսք տված չրերի մասին է:

Մասնավորապես թուզ, հավանաբար նաև արմավ:

Բռց.՝ «որդին»:

Բռց.՝ «հոր»:

Կամ՝ «ով ինձնից է դուրս եկել»:

Կամ՝ «վստահված անձը»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Կամ՝ «պալատի»:

Կամ՝ «այնպիսին էին, ասես մարդ ճշմարիտ Աստծու խոսքը հարցներ»:

Կամ՝ «և նրա ձեռքերը թուլացած լինեն»:

Կամ՝ «փոսում», «կիրճում»:

Կամ հնարավոր է՝ «անապատային հարթավայրում»:

Կամ՝ «կովի կաթնաշոռ»:

Բռց.՝ «ձեռքը»:

Կամ՝ «մեղմորեն կվարվեք երիտասարդ Աբիսողոմի հետ»:

Բռց.՝ «երկնքի ու երկրի միջև»:

Կամ հնարավոր է՝ «տեգ», «նիզակ»: Բռց.՝ «գավազան»:

Բռց.՝ «շրջանի»: Այսինքն՝ այն տարածքի, որն ընդգրկում է Հորդանանի հովտի ստորին հատվածը մինչև Սեգոր:

Բռց.՝ «իրենց ձեռքը բարձրացրել»:

Բռց.՝ «փրկության»:

Բռց.՝ «խոսի՛ր ծառաներիդ սրտով»:

Այսինքն՝ նրանք, ովքեր աջակցել էին Աբիսողոմին:

Բռց.՝ «իմ ոսկորն ու իմ միսը»:

Կամ՝ «Հուդայի բոլոր մարդկանց սրտերը մեկ մարդու սրտի պես դեպի իրեն դարձրեց»:

Կամ հնարավոր է՝ «Նրանք»:

Եբր. այս արտահայտությունը կարող է վերաբերել նաև ոտքի եղունգները կտրելուն:

Կամ հնարավոր է՝ «Երուսաղեմից»:

Բռց.՝ «ծառադ»:

Բռց.՝ «գողացան»:

Բռց.՝ «Հուդայի մարդկանց խոսքը իսրայելացիների խոսքից ավելի խիստ էր»:

Կամ հնարավոր է՝ «վրանը»:

Կամ՝ «պալատ»:

Բռց.՝ «քո տիրոջ»:

Ամենայն հավանականությամբ, Աբեսսայի:

Բռց.՝ «ժառանգությունը»:

Բռց.՝ «իր ձեռքը բարձրացրել»:

Այսինքն՝ Դավթի անձնական թիկնապահների:

Բռց.՝ «Դավթի քահանա»:

Բռց.՝ «ժառանգությունը»:

Կամ հնարավոր է՝ «Մերոբի»:

Կամ հնարավոր է՝ «հողատերերի»:

Մոտ 3,4 կգ: Տես հավելված Բ14:

1Տգ 20:4-ում՝ Գազեր:

Կտորեղեն գործելու հաստոց:

Բռց.՝ «փրկության եղջյուրը»: Բառարանում տես «Եղջյուր»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Կամ՝ «քամու»:

Կամ՝ «լայնարձակ»:

Բռց.՝ «ձեռքերի մաքրության»:

Բռց.՝ «Անարատ հզորի»:

Կամ հնարավոր է՝ «խարդախի հետ անմիտի պես ես վարվում»: Այսինքն՝ Աստծու վարվելակերպը այդպիսին է խարդախ մարդու տեսանկյունից:

Կամ՝ «զտված»:

Բռց.՝ «Իմ թշնամիների ծոծրակը կտաս ինձ»:

Բռց.՝ «կլռեցնեմ»:

Կամ՝ «կթուլանան»:

Կամ՝ «նվագակցությամբ կգովերգեմ»:

Կամ՝ «գործերով»:

Բառարանում տես «Աստվածավախություն»:

Բառարանում տես «Ուխտ»:

Բռց.՝ «մեծ փրկություն արեց»:

Կամ՝ «փրկություն»:

Բռց.՝ «մի խիզախ մարդու որդի էր»:

Կամ՝ «հեղեղատներից»: Բառարանում տես «Հեղեղատ»:

Ակներևաբար, խոսքը զինվորագրման տարիքի տղամարդկանց մասին է:

Կամ՝ «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:

Բռց.՝ «աջ»:

Կամ՝ «նրա խիղճը սկսեց տանջել»:

Եբր.՝ խոզե: Բառարանում տես «Տեսանող»:

Կամ՝ «վշտացավ»:

Հացահատիկը մանրելու գործիք:

Մոտ 570 գ: Տես հավելված Բ14:

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը