Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lff դաս 15
  • Ո՞վ է Հիսուսը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է Հիսուսը
  • Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՓՈՓՈՒՄ
  • ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Հիսուս Քրիստոս՝ Աստծո գիտության բանալի
    Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Հիսուս Քրիստոս. ձեր հարցերի պատասխանները
    2012 Դիտարան
Ավելին
Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
lff դաս 15
Դաս 15։ Հիսուսը քայլում է ցորենի արտով

ԴԱՍ 15

Ո՞վ է Հիսուսը

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

Հիսուսը պատմության մեջ ամենահայտնի մարդկանցից մեկն է։ Սակայն շատերը, բացի անունից, ուրիշ ոչինչ չգիտեն նրա մասին։ Եվ ընդհանուր առմամբ մարդիկ տարբեր կարծիքներ ունեն, թե ով է նա իրականում։ Իսկ ի՞նչ է Աստվածաշունչն ասում Հիսուսի մասին։

1. Ո՞վ է Հիսուսը

Հիսուսը հզոր ոգեղեն էակ է, ով ապրում է երկնքում։ Եհովան առաջինը նրան է արարել։ Այդ իսկ պատճառով նա կոչվում է «բոլոր ստեղծվածների մեջ առաջնեկը» (Կողոսացիներ 1։15)։ Աստվածաշնչում Հիսուսը նաև կոչվում է Աստծու «միածին Որդի», քանի որ միայն նա է ստեղծվել անմիջականորեն Եհովայի կողմից (Հովհաննես 3։16)։ Հիսուսը սերտորեն համագործակցել է իր Հոր՝ Եհովայի հետ՝ օգնելով նրան ստեղծել մնացած բոլոր բաները (կարդա Առակներ 8։30)։ Հիսուսը շարունակում է մտերիմ հարաբերություններ ունենալ Եհովայի հետ։ Նա հավատարմորեն ծառայում է որպես Աստծու խոսնակ։ Լինելով «Խոսքը»՝ նա հայտնում է Եհովայի պատգամները և հրահանգները (Հովհաննես 1։14)։

2. Հիսուսն ինչո՞ւ եկավ երկիր

Մոտ 2 000 տարի առաջ Եհովան իր սուրբ ոգու միջոցով Հիսուսի կյանքը երկնքից հրաշքով փոխադրեց մի երիտասարդ կույսի արգանդ։ Այդ օրիորդի անունը Մարիամ էր։ Այդպես Հիսուսը ծնվեց որպես մարդ (կարդա Ղուկաս 1։34, 35)։ Հիսուսը եկավ երկիր, որ լինի խոստացված Մեսիան, կամ՝ Քրիստոսը և փրկի մարդկությանը։a Հիսուսի առնչությամբ կատարվեցին Մեսիայի վերաբերյալ Աստվածաշնչում գրված բոլոր մարգարեությունները, ինչի շնորհիվ մարդիկ կարող էին հասկանալ, որ նա է «Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին» (Մատթեոս 16։16)։

3. Որտե՞ղ է Հիսուսը հիմա

Իր երկրային կյանքի ավարտից հետո Հիսուսը հարություն առավ որպես հրեշտակ և վերադարձավ երկինք։ Այնտեղ «Աստված առավել բարձր դիրքի արժանացրեց նրան» (Փիլիպպեցիներ 2։9)։ Այժմ Հիսուսը մեծ իշխանություն ունի, և դիրքով միայն Եհովան է նրանից բարձր։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե իրականում ով է Հիսուսը, և ինչու է նրա մասին սովորելը անչափ կարևոր։

Հիսուսն ու Հովհաննես Մկրտիչը կանգնած են ջրի մեջ։ Հիսուսի մկրտությունից անմիջապես հետո երկնքից մի ձայն է լսվում

4. Հիսուսը Ամենակարող Աստվածը չէ

Աստվածաշունչը սովորեցնում է, որ թեև Հիսուսը հզոր ոգեղեն էակ է, սակայն հպատակվում է իր Հորը և Աստծուն՝ Եհովային։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ իմանալու համար, թե Աստծու դիրքը ինչով է տարբերվում Հիսուսի դիրքից։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիսուս Քրիստոսն Աստվա՞ծ է» (3։22)

Հետևյալ աստվածաշնչյան համարներն օգնում են հասկանալ Հիսուսի և Եհովայի դիրքերի միջև եղած տարբերությունը։ Կարդացեք աստվածաշնչյան համարները և քննարկեք հաջորդող հարցերը։

Կարդացեք Ղուկաս 1։30-32-ը։

  • Հրեշտակի խոսքերն ինչպե՞ս են ցույց տալիս, որ Հիսուսն ու Եհովան՝ «Բարձրյալը», նույն անձը չեն։

Կարդացեք Մատթեոս 3։16, 17-ը։

  • Հիսուսի մկրտության ժամանակ երկնքից հնչած ձայնը ի՞նչ ասաց։

  • Քո կարծիքով՝ դա ո՞ւմ ձայնն էր։

Կարդացեք Հովհաննես 14։28-ը։

  • Ո՞վ է ավելի մեծ, և ո՞վ ունի ավելի շատ իշխանություն՝ հա՞յրը, թե՞ որդին։

  • Ի՞նչ ես սովորում նրանից, որ Հիսուսը Եհովային Հայր կոչեց։

Կարդացեք Հովհաննես 12։49-ը։

  • Արդյո՞ք Հիսուսը կարծում էր, որ ինքը և իր Հայրը նույն անձն են։ Իսկ դու ի՞նչ եզրահանգման եկար։

5. Ինչն է փաստում, որ Հիսուսը Մեսիան էր

Աստվածաշնչում բազմաթիվ մարգարեություններ կան, որոնք օգնեցին մարդկանց ճանաչել Մեսիային՝ նրան, ում Աստված ընտրել էր որպես մարդկության Փրկիչ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, որպեսզի ծանոթանաք Հիսուսի վերաբերյալ մարգարեություններից մի քանիսին, որոնք կատարվեցին, երբ նա երկրի վրա էր։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հիսուսի մասին մարգարեությունների կատարումը» (3։03)

Կարդացեք հետևյալ աստվածաշնչյան մարգարեությունները, ապա քննարկեք հաջորդող հարցերը։

Կարդացեք Միքիա 5։2-ը և իմացեք, թե որտեղ պետք է ծնվեր Մեսիան։b

  • Այս մարգարեությունը կատարվե՞ց Հիսուսի առնչությամբ (Մատթեոս 2։1)։

Կարդացեք Սաղմոս 34։20-ը և Զաքարիա 12։10-ը ու տեսեք, թե այս մարգարեությունների մեջ Մեսիայի մահվան վերաբերյալ ինչ մանրամասներ կան։

  • Այս մարգարեությունները կատարվեցի՞ն (Հովհաննես 19։33-37)։

  • Քո կարծիքով՝ Հիսուսը կարո՞ղ էր ինչ-որ կերպ նպաստել այս մարգարեությունների կատարմանը։

  • Սրանից ի՞նչ հետևություն կարող ես անել։

6. Ինչու է կարևոր ճանաչել Հիսուսին

Աստվածաշունչը ընդգծում է Հիսուսի և նրա դերի մասին սովորելու կարևորությունը։ Կարդացեք Հովհաննես 14։6 և 17։3 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.

  • Հիսուսի մասին սովորելը ինչո՞ւ է շատ կարևոր։

Հիսուսը ուսուցանում է մի խումբ տղամարդկանց, կանանց և երեխաների

Հիսուսը ճանապարհ բացեց, որ դառնանք Աստծու ընկերը։ Նա ճշմարտությունը սովորեցրեց Եհովայի մասին, և նրա միջոցով մենք կարող ենք հավիտենական կյանք ստանալ

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Եհովայի վկաները չեն ընդունում Հիսուսին»։

  • Ի պատասխան այս պնդմանը՝ ի՞նչ կասես։

ԱՄՓՈՓՈՒՄ

Հիսուսը հզոր ոգեղեն էակ է։ Նա Աստծու Որդին է և Մեսիան։

Վերհիշենք

  • Ինչո՞ւ է Հիսուսը կոչվում «բոլոր ստեղծվածների մեջ առաջնեկը»։

  • Նախքան երկիր գալը ի՞նչ էր անում Հիսուսը։

  • Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսն է Մեսիան։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ավելին իմացիր այն մասին, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Հիսուսն էր Մեսիան։

«Մեսիական մարգարեությունները փաստո՞ւմ են, որ Հիսուսն էր Մեսիան» (վեբ հոդված)

Տես, թե Աստված ինչ առումով է Հիսուսի Հայրը։

«Ինչո՞ւ է Հիսուս Քրիստոսը կոչվում Աստծու Որդի» (վեբ հոդված)

Ինչո՞ւ Երրորդությունը աստվածաշնչյան ուսմունք չէ։

«Հիսուսն Աստվա՞ծ է» («Դիտարան», 2009, ապրիլի 1)

Այս հոդվածում կտեսնես, թե ինչպես փոխվեց մի կնոջ կյանքը, երբ նա, ուսումնասիրելով Աստվածաշունչը, իմացավ Հիսուսի մասին ճշմարտությունը։

«Հրեա կինը բացատրում է, թե ինչու է վերանայել իր համոզմունքները» («Արթնացե՛ք», 2013, մայիս)

a 26-27-րդ դասերում կքննարկենք, թե ինչու մարդկությունը փրկության կարիք ունի, և ինչպես է Հիսուսը փրկում մեզ։

b Իմանալու համար, թե համաձայն մարգարեության՝ Մեսիան երբ պետք է հայտնվեր, տես «Հավելյալ տեղեկություն 2»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը