ԴԱՍ 14
Ինչպե՞ս Եհովային հաճելի երկրպագություն մատուցենք
Ինչպես քննարկեցինք նախորդ դասում, ոչ բոլոր կրոններն են ընդունելի Աստծուն։ Սակայն մենք կարող ենք այնպես պաշտել մեր Արարչին, որ նա գոհ լինի մեզնից։ Ո՞ր կրոնը, կամ՝ երկրպագությունն է հաճելի Աստծուն (Հակոբոս 1։27)։ Նկատի առ, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։
1. Ինչի՞ վրա պետք է հիմնված լինի մեր երկրպագությունը
Մեր երկրպագությունը պետք է հիմնված լինի Աստվածաշնչի վրա։ Հիսուսն ասաց Աստծուն. «Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Ճշմարտությունը Աստծու Խոսքում է՝ Աստվածաշնչում, բայց որոշ կրոններ անտեսում են այն։ Նրանք ճշմարտությունը փոխարինում են մարդկային ուսմունքներով ու ավանդույթներով։ Սակայն Եհովան հավանություն չի տալիս նրանց, ովքեր «շրջանցում են [իր] պատվիրանները» (կարդա Մարկոս 7։9)։ Մինչդեռ եթե Աստծուն պաշտում ենք այնպես, ինչպես սովորեցնում է Աստվածաշունչը, և ջանում ենք ուղղորդվել այնտեղ գրված խորհուրդներով, ուրախացնում ենք նրա սիրտը։
2. Ինչպե՞ս պետք է պաշտենք Եհովային
Լինելով մեր Արարիչը՝ Եհովան արժանի է մեր բացարձակ նվիրվածությանը (Հայտնություն 4։11)։ Դա նշանակում է, որ մենք պետք է սիրենք նրան և միայն նրան պաշտենք՝ չօգտագործելով կուռք, սրբապատկեր կամ որևէ այլ առարկա (կարդա Եսայիա 42։8)։
Մեր երկրպագությունը պետք է լինի «սուրբ և [Եհովային] ընդունելի» (Հռոմեացիներ 12։1)։ Դա նշանակում է, որ մենք պետք է ապրենք նրա բարոյական չափանիշներով։ Օրինակ՝ նրանք, ովքեր սիրում են Եհովային, սիրում են ամուսնության վերաբերյալ նրա սահմանած չափանիշները և հետևում են դրանց։ Նրանք նաև խուսափում են վնասակար սովորություններից, ինչպիսիք են, օրինակ, ծխախոտի, թմրանյութերի օգտագործումը և ալկոհոլի չարաշահումը։a
3. Ինչո՞ւ պետք է պաշտենք Եհովային մեր հավատակիցների հետ
Մեր շաբաթական հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս «գովերգել Եհովային.... ժողովում» (Սաղմոս 111։1, 2)։ Աստծուն երգով փառաբանելը մեր պաշտամունքի ձևերից մեկն է (կարդա Սաղմոս 104։33)։ Եհովան ուզում է, որ հաճախենք ժողովների, քանի որ սիրում է մեզ և գիտի, որ դրանց օգնությամբ կարող ենք վայելել կյանքը հավիտյան։ Ժողովում մենք քաջալերում ենք միմյանց։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե Եհովան ինչու չի ուզում, որ իրեն պաշտենք որևէ առարկայի միջոցով, և թե ինչպես կարող ենք գովաբանել նրան։
4. Մենք չպետք է սրբապատկերներ կամ կուռքեր գործածենք մեր երկրպագության մեջ
Որտեղի՞ց գիտենք, որ այդպես վարվելը տհաճ է Աստծուն։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ պատահեց, երբ աստվածաշնչյան ժամանակներում Աստծու ժողովրդից ոմանք փորձեցին պաշտել նրան կուռքի միջոցով։
Որոշ մարդիկ սրբապատկերներ կամ այլ առարկաներ են գործածում պաշտամունքի մեջ, որ իրենց ավելի մոտ զգան Աստծուն։ Բայց իրականում դա անելը նրանց հեռացնում է Աստծուց։ Կարդացեք Ելք 20։4-6 և Սաղմոս 106։35, 36 համարները, ապա քննարկեք հետևյալ հարցերը.
Նկատե՞լ ես՝ ինչ առարկաներ են մարդիկ գործածում պաշտամունքի մեջ։
Եհովան ինչպե՞ս է վերաբերվում դրան։
Իսկ դո՞ւ ինչպես ես վերաբերվում։
5. Պաշտելով միայն Եհովային՝ մենք ազատվում ենք սխալ գաղափարներից
Տես, թե Եհովային ընդունելի երկրպագությունն ինչպես կարող է ազատել մեզ սխալ գաղափարներից։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Սաղմոս 91։14-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Եհովան ի՞նչ է խոստանում մեզ, եթե պաշտենք միմիայն իրեն՝ այդպիսով ցույց տալով մեր սերը։
6. Մենք պաշտում ենք Աստծուն ժողովներում
Ժողովի ժամանակ երգելով և մեկնաբանություններ տալով՝ մենք գովաբանում ենք Եհովային և քաջալերում միմյանց։ Կարդացեք Սաղմոս 22։22-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Քեզ հաճելի՞ է ժողովի ընթացքում լսել ուրիշների մեկնաբանությունները։
Կցանկանա՞ս պատրաստվել ու մեկնաբանություն տալ։
7. Եհովային հաճելի է, երբ ուրիշներին պատմում ենք մեր սովորածի մասին
Աստվածաշնչյան ճշմարտությունները մարդկանց հայտնելու շատ ձևեր կան։ Կարդացեք Սաղմոս 9։1 և 34։1 համարները, ապա քննարկեք հետևյալ հարցը.
Աստվածաշնչից քո սովորած ո՞ր ճշմարտության մասին կուզես պատմել ինչ-որ մեկին։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ամեն մարդ ինքն է որոշում՝ ինչպես պաշտի Աստծուն»։
Իսկ դու ի՞նչ ես կարծում։
ԱՄՓՈՓՈՒՄ
Մենք հաճեցնում ենք մեր Արարչին, երբ պաշտում ենք միայն նրան, գովաբանում ենք նրան հանդիպումների ժամանակ և ուրիշներին պատմում ենք մեր սովորածը։
Վերհիշենք
Որտեղի՞ց կարող ենք իմանալ, թե որն է Աստծուն ընդունելի երկրպագությունը։
Ինչո՞ւ պետք է միայն Եհովային պաշտենք։
Ինչո՞ւ պետք է պաշտենք Աստծուն ոչ թե մենակ, այլ այն մարդկանց հետ, ովքեր ուզում են հաճեցնել նրան։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
«Այլևս կուռքերի գերին չեմ» վերնագրով պատմությունը ընթերցելիս տես, թե մի կին ինչպես դադարեց կուռքեր պաշտել։
«Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը» («Դիտարան», 2011, հուլիսի 1)
Տես, թե ինչը կարող է օգնել քեզ մեկնաբանություն տալ ժողովի ժամանակ։
Դիտիր տեսանյութ մի տղամարդու մասին, ով շատ օգուտներ քաղեց հանդիպումներից, չնայած իր համար դժվար էր դրանց հաճախելը։
Շատ մարդիկ կարծում են, թե խաչը քրիստոնեության խորհրդանիշն է։ Արդյո՞ք ճիշտ է այն օգտագործել երկրպագության մեջ։
a Այս թեմաներին կանդրադառնանք հետագա դասերում։