Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mrt հոդված 138
  • «Պատերազմների լուրեր կլսեք»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Պատերազմների լուրեր կլսեք»
  • Այլ նյութեր
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչ է սովորեցրել Հիսուսը
  • Ինչ է անելու Հիսուսը
  • Ե՞րբ կավարտվեն հակամարտությունները։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Ինչի՞ց ենք իմանում, որ Արմագեդոնը մոտ է
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ այսօր
    2015 Դիտարան
  • Պատերազմը փոխել է իր դեմքը
    2004 Դիտարան
Ավելին
Այլ նյութեր
mrt հոդված 138
Համակցված նկարներ։ Հիսուսը իր աշակերտների հետ խոսում է այն ժամանակների մասին, որոնցում մենք հիմա ապրում ենք։ Փոքր նկարներում ներկայիս պատերազմների դրվագներ են. ռմբակոծված փողոց, միջուկային ռումբի պայթյունից առաջացած սնկաձև ամպ, քաղաքի փողոցները հսկող զինվորներ, որոնց կողքին տանկեր են

ՀԻՍՈՒՍԸ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է

«Պատերազմների լուրեր կլսեք»

«Իմ կարիերայի ընթացքում, որը սկսվել է 1960-ականներից, աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցած ավելի քան 40 պատերազմ եմ լուսաբանել։ Ականատես եմ եղել, թե ինչպես է սառը պատերազմը իր գագաթնակետին հասնում, ապա անսպասելի դադարում։ Բայց 2025 թ. պես տագնապալից տարի երբեք չեմ տեսել. ոչ միայն այն պատճառով, որ մի քանի լուրջ հակամարտություններ են ընթանում, այլև այն պատճառով, որ գնալով պարզ է դառնում, որ դրանցից մեկը կարող է աննախադեպ աշխարհաքաղաքական հետևանքներ ունենալ» (Ջոն Սիմփսոն, BBC միջազգային գործերով խմբագիր, ընդգծումը մերն է)։

Մարդկանց մտահոգում են ամբողջ աշխարհում մոլեգնող պատերազմները։ Շատերին մի հարց է հետաքրքրում. «Իրավիճակը երբևէ դեպի լավը կփոխվի՞»։ Ի՞նչ է սովորեցրել Հիսուսը։

Ինչ է սովորեցրել Հիսուսը

Հիսուսը խոսել էր այն իրավիճակների մասին, որոնց մենք այսօր ականատես ենք լինում։ Նա իր հետևորդներին նախազգուշացրել էր. «Պատերազմների թնդյուն կհասնի ձեր ականջին, և պատերազմների լուրեր կլսեք» (Մատթեոս 24։6)։

Թեև ներկայիս պատերազմներն ու զինված հակամարտությունները խիստ մտահոգիչ են, սակայն մենք անհույս չենք։ Ի՞նչ հիմնավոր պատճառ ունենք այդպես ասելու։ Հիսուսը ասել է, որ լայնամասշտաբ պատերազմները այլ իրադարձությունների, վատ պայմանների ու մարդկանց վարքագծի փոփոխության հետ միասին «նշան» էին լինելու, որ «աշխարհի վախճանը» մոտ է (Մատթեոս 24։3; Ղուկաս 21։7)։ Դա նշանակում է, որ մի օր Հիսուսը վերջ է դնելու պատերազմներին, դրանք մնալու են անցյալի գրկում։ Ինչպե՞ս։

Ինչ է անելու Հիսուսը

Մոտ ապագայում Հիսուսը՝ Աստծու թագավորության թագավորը, «երկրով մեկ դադարեցնելու է պատերազմները» (Սաղմոս 46։9)։

Իսկ ինչպե՞ս է այդ խաղաղ ապագան իրականություն դառնալու, և ինչպիսի՞ն կլինի կյանքը այդ ժամանակ։ Այս հարցերի պատասխանները իմանալու համար կարդացեք «Ինչպե՞ս վերջ կդրվի պատերազմներին» հոդվածը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը