ՀԻՍՈՒՍԸ ՍՈՎՈՐԵՑՐԵԼ Է
Ժամանակ հատկացրեք Աստծու հետ մտերմանալու համար
Ձեր կյանքը կբարելավվի, եթե ժամանակ հատկացնեք Աստծուն ճանաչելու և նրա հետ մտերմանալու համար։ Այդպես անելով՝ կբավարարեք ձեր հոգևոր կարիքները։ Տեսնենք, թե Հիսուսը ինչ է սովորեցրել այս թեմայի վերաբերյալ։
Ինչ է սովորեցրել Հիսուսը
«Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են, որ հոգևոր կարիքներ ունեն» (Մատթեոս 5։3)։
Բոլորս էլ ուզում ենք իմանալ հետևյալ հարցերի պատասխանները. «Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչո՞ւ է կյանքը լի տառապանքով։ Ի՞նչ է լինում մահից հետո»։ Մեր երջանկությունը կախված է այս հարցերի պատասխաններն իմանալուց և մեր հոգևոր կարիքները բավարարելուց։
«Մարդ չպետք է միայն հացով ապրի, այլ պետք է ապրի նաև Եհովայիa բերանից դուրս եկող ամեն խոսքով» (Մատթեոս 4։4)։
Ինչպես որ ֆիզիկական սննդի կարիք ունենք, այնպես էլ ունենք հոգևոր սննդի կարիք։ Հիսուսը հստակ նշեց, որ մեր հոգևոր քաղցը հագեցնելու համար պետք է կանոնավորաբար ուշադրություն դարձնենք Աստծու ասածներին։
«Քո խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։
Հիսուսը ցույց տվեց, որ Աստված մեր հոգևոր կարիքները բավարարում է գլխավորաբար իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։
Հորդորում ենք ժամանակ հատկացնել Աստծու հետ մտերմանալու և ձեր հոգևոր կարիքները բավարարելու համար, որպեսզի մնայուն երջանկություն գտնեք։ Ահա մի քանի միջոցներ, որոնք կարող են օգտակար լինել այդ հարցում։
Կարդացեք Աստվածաշունչը (անվճար է)։
Սկսեք Աստվածաշնչի անվճար, ինտերակտիվ դասընթաց անհատական ուսուցչի օգնությամբ։
a Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83:18)։ Տես «Ո՞վ է Եհովան» հոդվածը։