Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w26 մարտ էջ 14–19
  • Թող ոչինչ չշեղի քեզ ամենակարևոր բաներից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Թող ոչինչ չշեղի քեզ ամենակարևոր բաներից
  • 2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՇԵՂԵԼ ՄԵԶ
  • ՀԻՍՈՒՍԸ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՄՆԱՑ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՆԵԼՈՒ ՎՐԱ
  • Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՄՆԱԼ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐԻ ՎՐԱ
  • Որոշումներիցդ երևո՞ւմ է, որ ապավինում ես Եհովային
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2023)
  • Համեստորեն ընդունենք, որ ամեն ինչ չէ, որ գիտենք
    2025 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով շրջանային վերակացուի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
  • Համաժողովին կհնչեն հետևյալ հարցերի պատասխանները
    Շրջանային համաժողով մասնաճյուղի ներկայացուցչի մասնակցությամբ. ծրագիր 2025–2026
Ավելին
2026 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w26 մարտ էջ 14–19

ՄԱՅԻՍԻ 18-24, 2026

ԵՐԳ 35 «Միշտ ավելի կարևորն ընտրենք»

Թող ոչինչ չշեղի քեզ ամենակարևոր բաներից

«Շարունակեք ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը» (ԵՓԵՍ. 5։17)։

ԳԼԽԱՎՈՐ ՄԻՏՔԸ

Ինչպես կարող ենք կենտրոնացած մնալ հոգևոր գործերի վրա՝ չնայած շեղող հանգամանքներին։

1-2. Ինչպե՞ս կարող են կարևոր բաները շեղել մեզ։

Ե՞ՐԲ ես վերջին անգամ ջանք գործադրել, որ ուշադրությունդ չշեղվի։ Հնարավոր է՝ գործ անելիս ինչ-որ բան շեղել է քեզ, և կարիք ես ունեցել որոշելու, թե որն է ավելի կարևոր, և դրա վրա կենտրոնացնելու ողջ ուշադրությունդ։ Պատկերացրու՝ մեքենա վարելիս զանգ ես ստանում։ Այն գուցե կարևոր է, բայց հասկանում ես, որ շեղում է ուշադրությունդ։ Այդ պահին վարելու վրա կենտրոնանալը ավելի կարևոր է։

2 Մեր կյանքում բազմաթիվ կարևոր գործեր ենք անում։ Սակայն գիտենք, որ հոգևոր գործերիa վրա կենտրոնանալը ամենակարևորն է (Մատթ. 6։33)։ Ուստի ուշադիր վարորդի նման Եհովայի ժողովուրդը ձգտում է բնորոշել այն ամենը, ինչը կարող է շեղել նրա ուշադրությունը հոգևոր գործերի վրա կենտրոնանալուց (Առակ. 4։25; Մատթ. 6։22)։

3. Այս հոդվածի քննարկումը ինչպե՞ս կօգնի մեզ։

3 Մեզանից ոչ ոք չի ցանկանում, որ իր ուշադրությունը շեղվի հոգևոր գործերից։ Այնուամենայնիվ, բոլորս էլ հայտնվում ենք այնպիսի հանգամանքներում, որոնք կարող են հեշտությամբ շեղել մեզ (Ղուկ. 21։34-36)։ Ուստի Եհովային ծառայելու վրա կենտրոնացած մնալու համար եկեք տեսնենք, թե 1) ինչը կարող է շեղել մեզ, 2) ինչպես Հիսուսը կենտրոնացած մնաց Եհովայի կամքը անելու վրա, և 3) մենք ինչպես կարող ենք ընդօրինակել նրան։

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ Է ՇԵՂԵԼ ՄԵԶ

4-6. Ի՞նչը կարող է շեղել մեր ուշադրությունը։

4 Բոլորիս կյանքում էլ կան շատ բաներ, որոնք ուշադրություն են պահանջում։ Օրինակ՝ առողջական խնդիրները, ընտանեկան պարտականությունները կամ անձնական հարցերը։ Ինչ խոսք, այս ամենը կարևոր է, և դրանց պետք է ուշադրություն դարձնենք։ Բայց կարո՞ղ են դրանք շեղող հանգամանք դառնալ։ Այո՛, եթե չափից շատ մտածենք դրանց մասին և մեր ողջ ժամանակն ու էներգիան ծախսենք դրանց վրա։

5 Բացի այդ՝ մեզանից շատերի վրա ազդում են քաղաքական խռովությունները, շարունակական բախումները, տնտեսական ճգնաժամը և համաճարակները, որոնք սովորական բան են դարձել այս աշխարհում (2 Տիմոթ. 3։1)։ Այդ ամենի պատճառով գուցե այնքան մտահոգվենք, որ մեր ուշքն ու միտքը միայն դրանք լինեն։

6 Հնարավոր է՝ ճանաչում ենք այնպիսի մարդկանց, ում կյանքը տակն ու վրա է եղել նման իրադարձությունների պատճառով։ Հաշվի առնելով, թե նրանք ինչերի միջով են անցել՝ հասկանալի է, որ զգացապես ծանր վիճակում են։ Մարդիկ այնպես չեն ստեղծվել, որ տառապեն ու անընդհատ ճնշման տակ լինեն։ Ուստի զարմանալի չէ, որ ոմանք այնպիսի զգացում ունեն, որ նման ծանր հանգամանքների պատճառով զրկվել են նորմալ կյանքով ապրելու հնարավորությունից։ Արդյունքում ոմանք փորձում են սթրեսից դուրս գալ՝ իրենց կյանքը լցնելով զվարճություններով և ժամանցի տարբեր ձևերով։ Ի՞նչ կարող ենք անել, եթե մենք էլ ենք հայտնվել նշված իրավիճակներից մեկում։ Տեսնենք, թե Հիսուսի օրինակը ինչպես կօգնի մեզ կենտրոնացած մնալ Աստծուն մատուցվող մեր երկրպագության վրա և թույլ չտալ, որ որևէ բան շեղի մեզ։

ՀԻՍՈՒՍԸ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՄՆԱՑ ԵՀՈՎԱՅԻ ԿԱՄՔԸ ԱՆԵԼՈՒ ՎՐԱ

7. Ի՞նչը կարող էր շեղել Հիսուսի ուշադրությունը։

7 Շատ բաներ կային, որոնք կարող էին շեղել Հիսուսի ուշադրությունը, օրինակ՝ սոցիալական և քաղաքական հարցերը։ Նրա օրերում շատերը աղքատ էին և տառապում էին տարբեր հիվանդություններով (Մատթ. 14։14; Մարկ. 14։7)։ Բացի այդ՝ հռոմեացիները և որոշ հրեաներ անարդարացի էին վարվում նրանց հետ։ Իսկ երբ մարդիկ տեսան, որ Հիսուսը հրաշքներ անելու զորություն ունի, ցանկացան նրան իրենց թագավորը դարձնել (Հովհ. 6։14, 15)։ Դեռ ավելին՝ Հիսուսը Սատանայի թիրախում էր. վերջինս փորձեց նրան՝ առաջարկելով կարճ ճանապարհով դառնալ աշխարհի ղեկավարը (Մատթ. 4։8, 9)։ Հիսուսի մտերիմ ընկերներից մեկն էլ՝ Պետրոս առաքյալը, մի անգամ հորդորեց նրան կյանքի ավելի հեշտ ուղի բռնել՝ ասելով. «Տե՛ր, բարի՛ եղիր քո հանդեպ» (Մատթ. 16։21, 22, ծնթ.)։

8. Ի՞նչ էր անում Հիսուսը, որ ոչինչ չշեղի իր ուշադրությունը։

8 Ի՞նչ էր անում Հիսուսը, որ ոչինչ չշեղի իր ուշադրությունը։ Քննենք երեք բան։ Առաջին՝ նա որդեգրել էր Եհովայի մտածելակերպը (Հովհ. 8։28; 14։9)։ Երկրորդ՝ նա զբաղված էր մնում հոգևոր գործերով (Մատթ. 9։35)։ Եվ երրորդ՝ նա հստակ հասկանում էր, թե ինչն է ավելի կարևոր (Հովհ. 4։34)։ Հիսուսը հաստատակամորեն մերժեց Սատանայի գայթակղիչ առաջարկները և չտատանվեց, երբ Պետրոսը բարի մղումներով, բայց ոչ տեղին խորհուրդ տվեց նրան (Մատթ. 4։10; 16։23)։ Հիսուսը թույլ չտվեց, որ մարդկանց մտածելակերպը, խոսքերը և գործերը շեղեն իր ուշադրությունը Աստծու նպատակը իրագործելուց։ Ինչ խոսք, մեր կյանքում շեղող հանգամանքները գուցե այլ լինեն։ Բայց ընդօրինակելով Հիսուսին՝ թույլ չենք տա, որ ինչ-որ բան շեղի մեր ուշադրությունը։

Ի՞ՆՉԸ ԿՕԳՆԻ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ՄՆԱԼ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐԻ ՎՐԱ

9. Համաձայն Եփեսացիներ 5։17-ի՝ ի՞նչ պետք է անենք։

9 Սովորիր մտածել Եհովայի պես։ Դա կօգնի «շարունակել ըմբռնել, թե որն է Եհովայի կամքը» (կարդա Եփեսացիներ 5։17)։ Մենք կարող ենք իմանալ, թե ինչն է հաճելի Եհովային, եթե կարդանք նրա Խոսքը և խորհենք դրա շուրջ։ Անգամ երբ մեր իրավիճակի մասին կոնկրետ բան չկա գրված Աստվածաշնչում, միևնույն է, մենք կարող ենք իմանալ, թե ինչ է Եհովան ուզում, որ անենք։ Ինչպե՞ս. խորությամբ հասկանալով Եհովայի մտածելակերպը և ուղղորդվելով դրանով։

10. Ինչպե՞ս կարող ենք ըմբռնել Եհովայի մտածելակերպը։

10 Մենք կարող ենք ըմբռնել Եհովայի մտածելակերպը՝ ուսումնասիրելով Աստվածաշունչը և խորհելով մարդկանց հետ նրա վարվելակերպի շուրջ (Երեմ. 45։5)։ Որևէ հատված ընթերցելիս կարող ենք մտածել հետևյալ հարցերի մասին. «Ի՞նչ եմ սովորում Եհովայի վերաբերյալ։ Ի՞նչ փոփոխություն պետք է անեմ, որ մտածելակերպս ներդաշնակեցնեմ Եհովայի մտածելակերպին»։ Աստվածաշնչում ասվում է, որ Աստծու մտքերը բարձր են մեր մտքերից (Ես. 55։9)։ Ուստի միանգամայն տեղին է, որ նրան խնդրենք՝ սովորեցնի մեզ, թե ինչպես կատարենք իր կամքը (Սաղ. 143։10)։ Կարող ենք աղոթել նրան, որ օգնի մեզ հասկանալ իր մտածելակերպը և որդեգրել այն (1 Հովհ. 5։14)։

11. Եհովան ուզում է, որ ի՞նչ անենք։

11 Երբ սովորում ենք մտածել Եհովայի պես, տեսնում ենք, որ նա ուզում է՝ մեր ուշադրության կենտրոնում պահենք ավելի կարևոր բաները, որպեսզի պատրաստ լինենք, երբ գա այս աշխարհի վերջը (Մատթ. 24։44)։ Նա չի ուզում, որ ճկվենք մտահոգությունների բեռի տակ (Մատթ. 6։31, 32)։ Ուստի Եհովան գործնական օգնություն է առաջարկում, որ իմանանք՝ ինչպես վարվել, երբ մեր միտքը սկսում է տարվել մեր ընտանիքին, առողջությանը, աշխատանքին, կացարանին կամ այլ անձնական հարցերին առնչվող անհանգստություններով։ Նա հորդորում է մեզ վստահ լինել, որ կտա անհրաժեշտ իմաստություն և ուժ, որպեսզի հաղթահարենք մեր խնդիրները (Սաղ. 55։22; Առակ. 3։5-7)։

12. Ի՞նչը կօգնի չափից շատ չմտահոգվել աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով (Մատթեոս 5։3)։

12 Զբաղված մնա հոգևոր գործերով։ Բոլորս էլ ինչ-որ չափով մտահոգվում ենք աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով, որոնք չենք կարող վերահսկել։ Բայց որպեսզի դրանք չշեղեն մեր ուշադրությունը, մենք պետք է կենտրոնանանք հոգևոր գործերի վրա։ Չէ՞ որ Եհովան մեզ ստեղծել է հոգևոր կարիքներով, և դրանք բավարարելով՝ մենք ուրախություն ենք ստանում (կարդա Մատթեոս 5։3)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք բավարարել մեր հոգևոր կարիքները. եթե ճանաչենք Եհովային՝ իր Խոսքը ուսումնասիրելով, և սրտանց ջանքեր ներդնենք պաշտելու նրան՝ հնարավորության սահմաններում մասնակցելով սուրբ ծառայության տարբեր ձևերի։ Այդպիսով նաև կհաճեցնենք Եհովային, քանի որ մեր ժամանակը իմաստնորեն օգտագործած կլինենք (Առակ. 23։15)։

13. Ինչպե՞ս կարող ենք «ժամանակը ճիշտ օգտագործել»։

13 Աստվածաշնչում ասվում է, որ պետք է ձգտենք մեր «ժամանակը ճիշտ օգտագործել» (Եփես. 5։15, 16)։ Մենք հասկանում ենք, որ այս խորհուրդը պարզապես մեր առօրյան լավ կազմակերպելու մասին չէ։ Այն հորդորում է մեզ մտածել, թե ինչպես ենք օգտագործում մեր ժամանակը, նախքան Եհովան կկործանի այս չար աշխարհը։ Իսկ ինչպե՞ս կարող ենք հետևել այս խորհրդին։ Եթե շատ ժամանակ ծախսենք բացասական լուրերի անվերջ հոսքին միշտ տեղեկացված լինելու վրա, դա գուցե շեղի մեզ կարևոր գործերից, վհատեցնի ու նվազեցնի մեր եռանդը ծառայության մեջ։ Ուստի լավ կլինի՝ սահմանափակենք այն ժամանակը, որ ծախսում ենք լուրեր դիտելու կամ կարդալու վրա։ Այդպես չենք ընկնի մտատանջությունների մեջ և ժամանակ ու էներգիա կունենանք հոգևոր գործերով զբաղվելու համար։ Լավ կլինի նաև՝ հնարավորության դեպքում ընդլայնենք մեր ծառայությունը, օրինակ՝ ավելի շատ վերայցելություններ անենք։ Մենք գիտակցում ենք, թե որքան կարևոր է օգտագործել ցանկացած առիթ՝ օգնելու մարդկանց, որ «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան ու փրկվեն» (1 Տիմոթ. 2։4)։

14. Հոգևոր գործերով զբաղված լինելը ինչպե՞ս է օգնում մեզ (տես նաև նկարը)։

14 Հոգևոր գործերով զբաղված լինելը օգնում է մեզ չմոռանալ, թե ինչ օրերում ենք ապրում։ Մենք չենք կորցնում մեր հավասարակշռությունը, անգամ երբ ականատես ենք լինում քաղաքական անկարգությունների, տնտեսական ճգնաժամերի և համաճարակների։ Մենք չափից շատ չենք մտահոգվում, այլ հստակ գիտակցում ենք, որ դրանք ապացույցն են այն բանի, որ աստվածաշնչյան մարգարեություններն իրականանում են։ Այս ամենը ոչ թե վախեցնում ու շեղում է մեզ, այլ մեր սիրտը վստահությամբ է լցնում, որ ապագայի վերաբերյալ Եհովայի նպատակը իրականություն կդառնա։ Համոզված լինելով, որ Եհովան կօգնի մեզ հաղթահարել դժվարությունները՝ մենք կարողանում ենք ներքուստ խաղաղ մնալ (Սաղ. 16։8; 112։1, 6-8)։

Մի զույգ, վստահորեն առաջ նայելով, քայլում է ցուցատախտակով։ Համակցված նկարներ. աշխարհում տեղի ունեցող մտահոգիչ բաներ։ 1. Զայրացած ցուցարարների ամբոխ։ 2. Ընտրությունների արդյունքներ։ 3. Զինվորներ՝ պատերազմում։ 4. Դեղեր։ 5. Սանդղակ, որում պատկերված է մի ընկերության բաժնետոմսերի արժեքի կտրուկ անկումը։

Չնայած աշխարհում տեղի ունեցող անհանգստացնող իրադարձություններին՝ զբաղված մնա հոգևոր գործերով (տես պարբերություն 14)b


15. Ողջամիտ լինելը ո՞ր հարցում է օգնում (1 Պետրոս 4։7)։

15 Մի՛ մոռացիր, թե ինչն է իսկապես կարևոր։ Մեր օրերում մարդկանց մեծամասնության ուշքն ու միտքը հաճելի ժամանակ անցկացնելն է։ Նրանք չեն մտածում այն մասին, որ մոտենում է այս աշխարհի վերջը։ Չնայած ժամանցն իր տեղն ունի, բայց մենք պետք է «ողջամիտ» լինենք, որպեսզի այս աշխարհի տեսակետը չազդի մեզ վրա (կարդա 1 Պետրոս 4։7)։ Դա նշանակում է, որ ի թիվս այլ բաների՝ պետք է առողջ դատողություն զարգացնենք ժամանցի վերաբերյալ ճիշտ տեսակետ ունենալու և իմաստուն որոշումներ կայացնելու համար։ Այսպիսի որոշումները արտացոլում են Եհովայի մտածելակերպը և ցույց են տալիս, որ հասկացել ենք, թե ինչն է իսկապես կարևոր (2 Տիմոթ. 1։7)։

16. Ինչի՞ վրա էր Հիսուսը կենտրոնացած նախքան իր մոտալուտ մահը։

16 Հիսուսը երբեք չէր մոռանում, թե ինչն է ամենակարևորը։ Մահից առաջ՝ իր կյանքի վերջին ծանր ժամերին, նրա ողջ միտքը կենտրոնացած էր Աստծուն նվիրված մնալու և նրա կամքը կատարելու վրա։ Այդ պատճառով նա ջերմեռանդորեն աղոթեց։ Ի տարբերություն Հիսուսի՝ ով մինչև վերջ զգոն մնաց, նրա աշակերտները արթուն չմնացին։ Նրանք «այնքան էին ընկճվել, որ ուժասպառ էին եղել» (Ղուկ. 22։39-46; Հովհ. 19։30)։

17. Ինչո՞ւ են շատերը օգտվում սոցիալական ցանցերից, և ինչո՞ւ դրանք գուցե շեղեն մեզ կարևոր բաներից (տես նաև նկարը)։

17 Հիսուսի աշակերտների պես մենք էլ երբեմն գուցե զգացապես ճնշվենք։ Այս վերջին ժամանակներում տեղի ունեցող իրադարձությունները կարող են անհանգստություն առաջացնել մեր մեջ։ Ուստի շատերն այսօր իրականությունից փախչելու համար «ապրում են» սոցիալական ցանցերում։ Դրանք զվարճանքի անվերջանալի աղբյուր են նրանց համար։ Ինչ խոսք, սոցցանցերը մարդկանց հնարավորություն են տալիս կապ հաստատել աշխարհի տարբեր մասերում գտնվող իրենց ընկերների ու հարազատների հետ և լուսանկարներով ու այլ նյութերով նրանց տեղեկացնել, թե ինչ է տեղի ունենում իրենց կյանքում։ Սակայն անհատը կարող է այնքան տարվել դրանցով, որ իր ժամանակի ու էներգիայի մեծ մասը ծախսի ամենաթարմ նորություններին տեղյակ լինելու վրա։ Սոցիալական ցանցերի հանդեպ հավասարակշռված վերաբերմունք ունենալու համար կարող ենք մտածել. «Սոցցանցերից օգտվելը իրո՞ք օգտակար է ինձ համար, թե՞ դրանք մշուշով են պատում իսկապես կարևոր բաների վերաբերյալ տեսակետս»։

Մի քույր ուզում է իր տանը Աստվածաշունչ կարդալ, և այդ ընթացքում նրա հեռախոսին սոցիալական ցանցերի, ֆիլմերի և գնումների հավելվածներից ծանուցումներ են գալիս և շեղում նրա ուշադրությունը։

Առողջ դատողությունը օգնում է մեզ չտարվել սոցցանցերով, զվարճություններով և ժամանցով (տես պարբերություն 17)


18. Զվարճություններ ընտրելու հարցում ինչո՞ւ առողջ դատողության կարիք ունենք։

18 Մեզ առողջ դատողություն է անհրաժեշտ նաև, երբ ֆիլմեր, հեռուստասերիալներ կամ համացանցային հարթակներում կարճ տեսանյութեր ենք դիտում կամ էլ վիդեոխաղեր ենք խաղում։ Այս զբաղմունքները կարող են զվարճալի լինել և օգնել լիցքաթափվել, բայց մենք պետք է առողջ դատողություն ունենանք, որպեսզի որոշենք, թե ինչ տեսակի զվարճություն ենք ընտրում և որքան ժամանակ ենք դրան տրամադրում։ Տեսանյութերի համար նախատեսված հարթակները օգտատերերին շարունակ նոր առաջարկներ են հրամցնում, որոնք կարող են անբարոյականություն ու բռնություն խրախուսել։ Նմանատիպ իրավիճակում հայտնվեց Ասիայում ապրող մեր եղբայրներից մեկը։ Սկզբում առցանց մի հարթակում նա դիտում էր ֆիլմերի ամփոփ տարբերակները։ Շարունակելով դիտել առաջարկվող այլ տեսահոլովակներ՝ նա սկսեց անբարո տեսարաններ դիտել։ Ի վերջո եղբայրը պոռնկագրության ծուղակն ընկավ։ Ուրախալի է, սակայն, որ երեցների օգնությամբ ու ընկերների աջակցությամբ նա վճռական քայլեր ձեռնարկեց և ջնջեց որոշ հավելվածներ ու սահմանափակեց հեռախոսից օգտվելու ժամանակը։ Այս դեպքը ցույց է տալիս, թե ինչու պետք է առողջ դատողություն ունենանք զվարճություններ ընտրելիս։

19. Ի՞նչ կարող է պատահել, եթե չափից շատ ժամանակ հատկացնենք ժամանցին։

19 Մենք պետք է առողջ դատողությամբ առաջնորդվենք նաև, երբ ժամանց ենք ընտրում կամ արձակուրդ ծրագրում։ Բոլորս էլ կարիք ունենք հանգստանալու և լիցքաթափվելու, ինչը օգտակար է մեզ համար և օգնում է առողջ մնալ։ Բայց եթե չափից շատ կենտրոնանանք դրա վրա, վտանգ կա, որ կդառնանք անհավասարակշռված և կվատնենք այն ժամանակը, որը պետք է տրամադրեինք ավելի կարևոր բաներին (Փիլիպ. 1։10)։ Յուրաքանչյուրս պետք է որոշի՝ ինչ անել և որքան ժամանակ ծախսել դրա վրա։ Երբ նման որոշումներ ենք կայացնում, կարող ենք նախ մտածել այս հարցերի շուրջ. «Հանգստի ու արձակուրդի վրա ծախսած ժամանակս ցույց տալի՞ս է, որ առողջ դատողությամբ եմ առաջնորդվում։ Հասկանո՞ւմ եմ, թե ինչն է իսկապես կարևոր։ Քանի որ «ամեն ինչի վերջը մոտեցել է», պատրա՞ստ եմ դրան»։

20. Ի՞նչ օգուտ կստանանք, եթե չշեղվենք պակաս կարևոր բաներով։

20 Մենք օգուտներ կքաղենք, եթե թույլ չտանք՝ որևէ բան շեղի մեզ մեր հոգևոր գործերից (Ես. 48։17)։ Եհովայի օգնությամբ մենք կկարողանանք դիմակայել կյանքի մարտահրավերներին, աշխարհի իրադարձությունները մեզ չեն ցնցի, և մեր ուշքն ու միտքը ժամանցը չի լինի։ Ուստի եկեք վճռենք Եհովայի մտածելակերպն ունենալ, զբաղված մնալ հոգևոր գործերով և հստակ հասկանալ, թե ինչն է իսկապես կարևոր։ Այսպես վարվելով՝ ոչ միայն չենք շեղվի պակաս կարևոր բաներով, այլև «կառչած կլինենք իսկական կյանքին» (1 Տիմոթ. 6։19)։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆՔ ՉՇԵՂՎԵԼ ՊԱԿԱՍ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՆԵՐՈՎ, ԵԹԵ՝

  • ունենանք Եհովայի մտածելակերպը,

  • զբաղված մնանք հոգևոր գործերով,

  • հստակ հասկանանք, թե ինչն է իսկապես կարևոր։

ԵՐԳ 129 Դիմանանք մինչև վերջ

a ԲԱՌԱՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ։ Հոգևոր գործեր ասելով՝ հասկանում ենք այն ամենը, ինչը կապ ունի Եհովային մատուցվող մեր երկրպագության հետ։ Դրանցից են Աստվածաշունչը ուսումնասիրելը, ժողովներին հաճախելը, ընտանեկան երկրպագությանը մասնակցելը և քարոզելը։ Մենք Եհովային երկրպագություն ենք մատուցում նաև, երբ հանդիպման վայրեր ենք կառուցում ու սպասարկում դրանք, աջակցում ենք աղետից տուժածներին օգնելու գործին, որպես կամավորներ տարբեր գործեր ենք անում համաժողովների ժամանակ կամ ծառայում ենք Բեթելում։

b ՆԿԱՐ։ Ամուսնական զույգը զբաղված է մնում քարոզչական գործով և չափից շատ չի մտահոգվում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը