Հունիսի 25-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈՒՆԻՍԻ 25-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 63 և աղոթք
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
bt, գլուխ 22, պարբ. 15–21 (25ր)
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Եզեկիել 1–5 (10ր)
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն (20ր)
□ Ծառայողական հանդիպում
10 ր. Հայտարարություններ։ Օգտագործելով 4-րդ էջում գտնվող մատուցումը՝ ցուցադրիր, թե ինչպես կարելի է ուսումնասիրություն սկսել հուլիս ամսվա առաջին շաբաթ օրը։
15 ր. Իմաստությամբ օգտագործիր ժամանակը, երբ ծառայում ես (Եփես. 5։15, 16)։ Քննարկում՝ հիմնված հետևյալ հարցերի վրա։ 1) Ինչպե՞ս կարող ենք իմաստուն կերպով օգտագործել ժամանակը, երբ՝ ա) անց ենք կացնում քարոզչական ծառայության հանդիպում, բ) քարոզչական ծառայության հանդիպումը ավարտվել է, գ) խմբով մեքենայով գնացել ենք ծառայության, և խմբի անդամներից մեկի և հետաքրքրություն ցուցաբերած մարդու զրույցը երկարում է, դ) մեծ տարածքում «վերայցելությունները» ցրված են, իրարից հեռու են։ 2) Ինչպե՞ս ենք ժամանակը խնայում, երբ՝ ա) քարոզչական ծառայության հանդիպմանը քաղցած չենք գնում, բ) յուրաքանչյուրս ժամանակին է գալիս քարոզչական ծառայության հանդիպման, գ) ուշադիր ենք լինում, թե քարոզչական ծառայության հանդիպումն անցկացնողը մեզ ում հետ է նշանակում, և նրա կատարած նշանակումներից հետո առանց անհրաժեշտության զույգերի փոփոխություն չենք անում, դ) նախքան տարածք գնալը գիտենք, թե որտեղից ենք սկսելու ծառայությունը։
10 ր. Հուլիս ամսին տարածելու համար նախատեսված գրականություն։ Քննարկում։ Համառոտ ներկայացրու, թե ինչ առանձնահատկություններ ունեն հուլիսին առաջարկվող հրատարակությունները, այնուհետև ցուցադրիր մեկ-երկու մատուցում։
Երգ 29 և աղոթք