Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2012թ. հունիսի 25-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Յուրաքանչյուր հարցից հետո նշված է համապատասխան ամսաթիվը, որպեսզի հնարավոր լինի ամեն շաբաթ դպրոցին պատրաստվելիս հետազոտություն անել։
1. Ի՞նչ կարող ենք սովորել այն բանից, որ Երեմիան սովամահ չեղավ տնտեսական ծանր պայմաններում (Երեմ 37։21)։ [Մայ. 7, jr, էջ 113, պարբ. 9; w03 1/15, էջ 12, պարբ. 11; w97-E(U) 9/15, էջ 3, պարբ. 4– էջ 4, պարբ. 1]
2. Ի՞նչ օգուտ կարող ենք քաղել համարձակության և հնազանդության այն օրինակից, որ թողել է Երեմիան (Երեմ. 38։4, 17, 18)։ [Մայ. 7, w02 10/1, էջ 15, պարբ. 17]
3. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան, իր խոսքի համաձայն, կպաշտպանի իր ծառաներին (Երեմ. 39։16-18)։ [Մայ. 14, jr, էջ 190, 191, պարբ. 16, 17]
4. Ի՞նչ «մեծամեծ» բաներ էր փնտրում Բարուքն իր համար, և ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես նա արձագանքեց Եհովայի խորհրդին (Երեմ. 45։5)։ [Մայ. 21, w06 8/15, էջ 18, պարբ. 1; էջ 19, պարբ. 6]
5. Ինչո՞ւ է Եգիպտոսի ձայնը համեմատվում օձի ձայնի հետ (Երեմ. 46։22)։ [Մայ. 21, w07 3/15, էջ 11]
6. Բաբելոնը վերջնականապես «քարերի կույտ» վերածվելու ի՞նչ փաստ գոյություն ունի (Երեմ. 51։37)։ [Հուն. 4, w98 4/1, էջ 30 [անգլ., ռուս.՝ էջ 20], պարբ. 20]
7. Ի՞նչ են «Եհովայի «ոտքերի պատվանդանը» և նրա «տաղավարը» (Ողբ 2։1, 6)։ [Հուն. 11, w07 6/1, էջ 9, պարբ. 1]
8. Ի՞նչ նկատի ուներ Երեմիան, երբ ասաց, որ Եհովան «հիշելու է և խոնարհվելու է» իր վրա, և ինչո՞ւ դա մեծ նշանակություն ունի մեզ համար (Ողբ 3։20)։ [Հուն. 18, w07 6/1, էջ 11, պարբ. 2]
9. Ինչո՞ւ է անհատի համար օգտակար, որ սովորի դժվարությունների լուծը կրել երիտասարդ տարիքում (Ողբ 3։27)։ [Հուն. 18, w07 6/1, էջ 11, պարբ. 4; w87-E 2/15, էջ 24, պարբ. 1 [w87-U 7/15, էջ 22, պարբ. 5]]
10. Ինչպե՞ս է Եզեկիելի օրինակն օգնում մեզ համարձակորեն խոսելու՝ չնայած մարդկանց անտարբերությանը (Եզեկ. 3։8, 9)։ [Հուն. 25, w08 7/15, էջ 8, պարբ. 6, 7]