Դեկտեմբերի 27-ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. 2 Տարեգրություն 25–28
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
□ Ծառայողական հանդիպում
5 ր. Հայտարարություններ։ «2011թ. օրացույցն ընդգծում է ընտանեկան երկրպագության կարևորությունը»։ Ելույթ։
10 ր. Մտքի պլան՝ օգտակար միջոց լավ վկայություն տալու համար։ Քննարկում՝ հիմնված «Ծառայության դպրոց» դասագրքի վրա (էջ 167–էջ 168, պարբ. 1)։ Քարոզիչը մենախոսություն է ներկայացնում, որի ընթացքում հաջորդ ամսվա թողարկման համար մատուցում է պատրաստում և նախքան ծառայության գնալը կազմում է մտքի պլան։
10 ր. Ալևորությունը գեղեցկության պսակ է (Առակ. 16։31)։ Քննարկում՝ հիմնված 2010թ. «Տարեգրքի» վրա (էջ 110, պարբ. 1–3, ռուս., անգլ.)։ Յուրաքանչյուր դեպք քննարկելուց հետո խնդրիր, որ ունկնդիրներն ասեն, թե ինչ դասեր են քաղել դրանից։
10 ր. Պատրաստվենք՝ առաջարկելու հունվար ամսվա պարբերագրերը։ Քննարկում։ Մեկ-երկու րոպե ներկայացրու պարբերագրերի բովանդակությունը, այնուհետև ընտրիր երկու կամ երեք հոդված և խնդրիր ունկնդիրներին առաջարկելու հարցեր և աստվածաշնչյան համարներ, որոնք կարելի է օգտագործել մատուցման մեջ։ Ցուցադրիր, թե յուրաքանչյուր պարբերագիր ինչպես կարելի է առաջարկել։