2011թ. օրացույցն ընդգծում է ընտանեկան երկրպագության կարևորությունը
«Եհովայի վկաների 2011թ. օրացույցի» թեման ընտանեկան երկրպագությունն է։ Այն ուշադրություն է դարձնում ժամանակակից ամենատարբեր ընտանիքների վրա և զուգահեռներ անցկացնում աստվածաշնչյան ժամանակներում ապրած ընտանիքների հետ։ Օրինակ՝ այնտեղ պատկերված են թե՛ բազմանդամ ընտանիքներ, թե՛ ամուսնական զույգեր, թե՛ ամուրիներ, որոնք բոլորը մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում են Աստծու Խոսքը։
Պատկերված աստվածաշնչյան կերպարներին մեծ հաճույք էր պատճառում Աստծու օրենքների մասին սովորելը, և դա օգնում էր նրանց տոկալու զանազան փորձությունների ներքո (Սաղ. 1։2, 3)։ Յուրաքանչյուր նկարի նպատակն է հիշեցնել, թե որքան կարևոր է բաց չթողնել ընտանեկան երկրպագությունը, անկախ նրանից՝ մեր ընտանիքը մեծ է, թե փոքր, կամ բոլորն են ծառայում Եհովային, թե միայն մեկը կամ մի քանիսը։ Օրացույցի մեջ հատուկ տեղ կա նշելու, թե ձեր ընտանիքը որ օրն է ընտանեկան երկրպագություն անցկացնում։ Իսկ դուք նշե՞լ եք այդ օրը։