Հունիսի 28–ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՀՈՒՆԻՍԻ 28–ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Գ Թագաւորաց 3–6
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
□ Ծառայողական հանդիպում
5ր. Հայտարարություններ։
15ր. Պատրաստվենք՝ առաջարկելու պարբերագրերը հուլիսին։ Քննարկում ունկնդիրների հետ։ Մեկ-երկու րոպե ներկայացրու պարբերագրերի բովանդակությունը։ Այնուհետև ընտրիր երկու-երեք հոդված և խնդրիր ունկնդիրներին ասել, թե ինչ հարցեր և սուրբգրային համարներ կարելի է օգտագործել մատուցումների համար։ Ցուցադրիր, թե յուրաքանչյուր պարբերագիր ինչպես կարելի է առաջարկել։ Վերջում ցուցադրիր նաև, թե ինչպես կարելի է Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսել վերայցելության ժամանակ (տե՛ս km 8/07, էջ 3)։
15ր. Կրթիր մանկությունից։ Քննարկում ունկնդիրների հետ։ Տիմոթեոսը հայտնի էր որպես եռանդուն և հմուտ ավետարանիչ (Փիլիպ. 2։20–22)։ Դրան, ինչ խոսք, նպաստել էր այն, որ նրա մայրն ու տատը մանկուց հոգևոր կրթություն էին տվել նրան (2 Տիմոթ. 1։5; 3։15)։ Աստվածաշնչի վրա հիմնված հետևյալ խորհուրդները կօգնեն ծնողներին այնպես կրթելու իրենց երեխաներին, որ նրանք դառնան լավ ավետարանիչներ՝ 1) երեխային, որքան հնարավոր է, վաղ տարիքից տար ծառայության. հաշվի առնելով տարիքն ու ընդունակությունները՝ սովորեցրու նրան մասնակցել ծառայությանը (Առակ. 22։6), 2) լավ օրինակ եղիր ծառայությունը առաջին տեղում դնելու հարցում (Փիլիպ. 1։9, 10), 3) ընտանեկան երկրպագության ժամանակ և այլ հարմար առիթներով երեխայի մեջ սեր և գնահատանք սերմանիր քարոզչական գործի հանդեպ (Բ Օրին. 6։6, 7), 4) քո վերաբերմունքով և խոսքերով դրական տրամադրվածություն արտահայտիր ծառայության հանդեպ (Փիլիպ. 3։8; 4։8; 1 Տիմոթ. 1։12), 5) կանոնավոր ծառայեք ընտանիքով. թող այն սովորություն դառնա (Գործ. 5։41, 42), 6) ընկերակցիր եռանդուն քարոզիչների հետ (Առակ. 13։20)։ Հրավիրիր ունկնդիրներին պատմելու, թե կոնկրետ ինչպես են իրենց ծնողները օգնել, որ իրենք ծառայությունից հաճույք ստանան և արդյունավետ քարոզիչներ լինեն։