Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2010թ. հունիսի 28-ով սկսվող շաբաթվա ընթացքում։ Դպրոցի վերակացուն 20 րոպեում կանցկացնի մայիսի 3-ով սկսվող շաբաթից մինչև հունիսի 28-ով սկսվող շաբաթն ընկած ժամանակահատվածում անցած նյութի կրկնությունը։
1. Ի՞նչ ենք սովորում այն բանից, որ Դավիթը ողբում էր Աբենների վրա (Բ Թագ. 3։31–34)։ [w05 5/15, էջ 17, պարբ. 6; w06 7/15, էջ 21, պարբ. 9, 10]
2. Հեբուսթեի սպանությունից որքա՞ն ժամանակ անցավ, մինչև որ Դավիթը թագավոր դարձավ ամբողջ Իսրայելի վրա (Բ Թագ. 5։1, 2)։ [w05 5/15, էջ 17, պարբ. 2]
3. Քանի՞ մովաբացի մահապատժի ենթարկվեց այն բանից հետո, երբ Իսրայելը հաղթեց Մովաբին (Բ Թագ. 8։2)։ [w05 5/15, էջ 17, պարբ. 3]
4. Ինչո՞ւ այն, ինչ արեց Դավիթը Մեմփիբոսթեին, կարելի է համարել ողորմություն կամ «սիրառատ բարություն» (ՆԱ), և ի՞նչ ենք սովորում դրանից (Բ Թագ. 9։7)։ [w02 5/15, էջ 19, պարբ. 5]
5. Ի՞նչ կարող ենք սովորել գեթացի Եթթիի և Դավիթ թագավորի փոխհարաբերություններից (Բ Թագ. 15։19–22)։ [w09 5/15, էջ 27, 28]
6. Ինչպե՞ս կարող ենք Աստվածաշնչով փաստել, որ Սիբայի մեղադրանքը Մեմփիբոսթեի դեմ անհիմն էր (Բ Թագ. 16։1–4)։ [ w02 2/15 էջ 14, 15, պարբ. 11, ծնթ.]
7. Երբ Դավիթը առաջարկեց 80 տարեկան Բերզելիին դառնալու իր պալատականը, ինչո՞ւ նա խնդրեց, որ իրեն առաջարկվող պատիվը ստանա Քամաամը (Բ Թագ. 19։33–37)։ [ w07 6/1, էջ 24, պարբ. 13]
8. Ինչպե՞ս էր Եհովայի «խոնարհությունը» (ՆԱ) մեծացրել Դավթին (Բ Թագ. 22։36)։ [w07 11/1, էջ 5, պարբ. 2; w04 11/1, էջ 29]
9. Ինչո՞ւ Ադոնիան փորձեց զավթել գահը, այն դեպքում երբ Դավիթը դեռ կենդանի էր (Գ Թագ. 1։5)։ [w05 7/1, էջ 28, պարբ. 5]
10. Ինչո՞ւ Եհովան պատասխանեց Սողոմոնի աղոթքին, որում նա խնդրել էր իմաստություն և խորաթափանցություն (Գ Թագ. 3։9)։ [w05 7/1, էջ 30, պարբ. 2]