Մարտ ամսվա ծառայողական հանդիպումները
Մարտի 12–ով սկսվող շաբաթը
Երգ 112
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։ «Հարցերի արկղ»։
10 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե. «Ապրիլը՝ ‘տքնելու և ջանքեր գործադրելու’ ժամանակ» (պարբ. 1–13)։ Անցկացնում է նախագահող վերակացուն։ Աշխույժ քննարկում այն մասին, թե ապրիլ ամսվա համար ինչ նպատակ ունենք մեր առջև դրված։ Հորդորիր յուրաքանչյուրին իր բաժինը բերել այդ ամսվա ծառայությանը լիակատար մասնակցություն ունենալու նպատակին հասնելու համար։
Երգ 172 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 19–ով սկսվող շաբաթը
Երգ 123
8 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
17 րոպե. «Քարոզում ենք սիրուց մղված»։a Ընդգծիր հոդվածում մեջբերվող սուրբգրային համարները։ Հրավիրիր մի քարոզչի, որը տարիներով ակտիվ մասնակցություն է ունեցել քարոզչության մեջ՝ պատմելու, թե ինչպես է Աստծո հանդեպ սերը մղել իրեն շարունակել այդ գործը կատարել։ Խրախուսիր բոլոր քարոզիչներին մասնակցել քարոզչությանը ապրիլին և հաջորդ ամիսներին։
20 րոպե. «Ապրիլը՝ ‘տքնելու և ջանքեր գործադրելու’ ժամանակ» (պարբ. 14–30)։ Պետք է անցկացնի ծառայողական վերակացուն։ Ելույթ՝ ընտրովի հարց ու պատասխանով քննարկումով։ Յուրաքանչյուր քարոզիչ պետք է իր գործնական գրաֆիկն ունենա, որպեսզի հնարավորին չափ շատ ժամանակ տրամադրի ծառայությանն ապրիլ ամսին։ Հակիրճ ներկայացրու այդ ամիս ծրագրված քարոզչական ծառայության հանդիպումները։ Խրախուսիր որպես ենթառահվիրա ծառայել բոլոր նրանց, ովքեր ունեն դրա հնարավորությունը, և նշիր, որ հանդիպման ավարտից հետո կարելի է ձեռք բերել դիմումի օրինակները։
Երգ 28 և եզրափակիչ աղոթք։
Մարտի 26–ով սկսվող շաբաթը
Երգ 204
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու եղբայրներին, որ այս շաբաթվանից օրերը երկարում են։ Դա կարող է օգնել ենթառահվիրաներին իրենց նպատակին հասնելու հարցում։ Նշիր, որ դեռ շատ ուշ չէ՝ ապրիլի համար ենթառահվիրայության դիմում լրացնելու։ Հորդորիր բոլորին հետևել Հիշատակի երեկոյի համար տրված Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկին, որը գտնվում է «Գրությունները քննենք ամեն օր—2001 թ.» գրքույկում՝ ապրիլի 3–8-ի տակ։ Հայտարարիր, թե Հիշատակի երեկոն կայանալիք շաբաթվա ո՛ր օրն է անցկացվելու Դիտարանի ուսումնասիրությունը։ Մի մոռացեք այս կիրակի՝ ապրիլի 1–ին ներկայացվելիք հատուկ հանրային ելույթի մասին, որի վերնագիրն է՝ «Ո՞վ կարող է փրկվել»։ Հորդորիր բոլորին այդ օրվանից ևեթ մասնակցել ծառայությանը՝ այդպիսով լավ սկիզբ տալով ապրիլ ամսվա քարոզչությանը։
20 րոպե. «Եկեք բոլորս միասին պատվենք Եհովային և իր Որդուն»։ Երեցի ոգևորիչ ելույթը՝ հիմնված Աստվածաշնչի վրա։ Խրախուսիր բոլորին հնարավորին չափ շատ մասնակցություն ունենալ ապրիլին ծրագրված հատուկ գործունեությանը և ավելի մեծ ջանքեր գործադրել Հիշատակի երեկոյին մարդկանց հրավիրելու համար։
15 րոպե. Նախապատրաստել պարբերագրերի մատուցումները։ Ապրիլին առաջարկելու ենք «Դիտարան» և «Արթնացե՛ք» (ռուս.) պարբերագրերը։ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1996–ի հոկտեմբերի համարից քննիր 8–րդ էջի 3–րդ և 10–րդ պարբերությունները։ Ընտրիր ա) որևէ հոդված, բ) զրույցի հարմար թեմա, գ) հետաքրքրություն առաջացնող մի հարց և դ) տեղին սուրբգրային համար, որը կարելի է արդյունավետ կերպով գործածել ընթացիկ պարբերագրերից յուրաքանչյուրը ներկայացնելիս։ Հարկավոր է փորձել գործածել «Աստված պահանջում է» գրքույկը կամ «Գիտություն» գիրքը՝ հետաքրքրվող անհատների հետ Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսելու նպատակով։ Ելույթդ ավարտիր լավ պատրաստած մի ցուցադրումով, որտեղ կարելի տեսնել, թե ինչպես է դա հնարավոր անել առաջին այցելության ժամանակ։
Երգ 13 և եզրափակիչ աղոթք։
Ապրիլի 2–ով սկսվող շաբաթը
Երգ 212
9 րոպե. Տեղական հայտարարություններ։ Հիշեցրու մարտ ամսվա քարոզչական ծառայության հաշվետվությունները հանձնելու մասին։ Քննարկիր «Հիշեցումներ Հիշատակի երեկոյի համար» շրջանակը։
18 րոպե. Արդյունավետ կերպով գործածենք «2001 թ. տարեգիրքը» (ռուս.)։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։Ներկայացրու 31–րդ էջի «2000 թ. ընդհանուր թվերը»։ Քննարկիր «Կառավարիչ մարմնի նամակը» (էջ 3–5)։ Ունկընդիրներից ոմանք նոր «Տարեգրքից» պատմում են որևէ հաշվետվության կամ դեպքի մասին, որը հատկապես ոգևորել է իրենց և ամրացրել իրենց հավատը։ Խրախուսիր ընտանիքներին գիրքը կարդալ միասին, ինչպես որ ամբողջ աշխարհի Բեթելի ընտանիքներում է արվում տարվա ընթացքում։ Ընդգըծիր 255–րդ էջում տեղ գտած հարցերը, որոնք կարելի է գործածել սովորածը կրկնելու համար։ Հարցրու ունկնդիրներին, թե ինչպես կարելի է գործածել «Տարեգիրքը»՝ օգնելու համար Աստվածաշնչի աշակերտներին ավելի շատ գնահատել Եհովայի կազմակերպությունը և նրա մասը լինելու առանձնաշնորհումը։
18 րոպե. «Օգնենք մարդկանց ժողովի հանդիպումներին ներկա գտնվել»։b «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1996–ի հունիսի համարի ներդիրում (պարբ. 14–16) լրացուցիչ խորհուրդներ են տրվում Աստվածաշնչի աշակերտներին կազմակերպություն բերելու վերաբերյալ։ Ցույց տուր, թե ինչպես կարելի է «Աստված պահանջում է» գրքույկի (դաս 5–րդ, պարբ. 7) և «Գիտություն» գրքի (գլուխ 5–րդ, պարբ. 22) օգնությամբ սկզբից ևեթ խրախուսել հետաքրքրվող անհատին՝ հաճախելու հանդիպումներին։ Դա ցույց տալու համար մի օրինակելի քարոզիչ լավ պատրաստած ցուցադրումով ներկայացնում է, թե ինչպես կարելի է սիրով խրախուսել աշակերտին, որպեսզի վերջինս սկսի լրջորեն մտածել հանդիպմանը ներկա գտնվելու մասին։
Երգ 59 և եզրափակիչ աղոթք։
[Ծանոթագրություն]
a Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։
b Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի, ապա սկսիր հարց ու պատասխանով քննարկումը։