Ինչպե՞ս կրկնապատկել ժողովի հանդիպումներից ստացած ուրախությունը
1 Ժողովի հանդիպումներն էական դեր են խաղում մեր հոգևոր բարօրության հարցում։ Այդ հանդիպումներից ստացած ուրախությունն անմիջականորեն կապված է այն բանի հետ, թե ի՛նչ ենք մենք անում հանդիպումներից առաջ, ընթացքում և դրանցից հետո։ Ինչպե՞ս կարող ենք օգնել ինքներս մեզ, նաև մյուսներին՝ կրկնապատկել ժողովի հանդիպումներից ստացած ուրախությունը։
2 Հանդիպումներից առաջ։ Որպեսզի հանդիպումները մեզ ուրախություն պատճառեն, այդ հարցում մեծ դեր է խաղում նախօրոք պատրաստվելը։ Երբ լավ ենք նախապատրաստվում, ավելի ուշադիր ենք լինում և ավելի ակտիվ։ Բացի այդ, ժողովում մեզ հանձնարարված ցանկացած առաջադրանք հարկավոր է լավ պատրաստել՝ հետապնդելով տեղեկությունը ճշգրտությամբ փոխանցելու և ունկնդիրների ցուցաբերած հետաքրքրությունը պահպանելու նպատակ՝ համաձայն տրված ցուցումների։ Նախօրոք պետք է լավ կրկնել նյութը։ Եթե ակտիվորեն մեր աջակցությունը ցույց տանք բոլորի համար օգտակար այդ հանդիպումներին, ապա նկատելի կդառնա մեր հոգևոր առաջխաղացումը և կկրկնապատկվի մեր ուրախությունը (Ա Տիմոթ. 4։15, 16)։
3 Հանդիպումների ընթացքում։ Մեզ ուրախություն կպատճառի նաև հանդիպումների ընթացքում մեկնաբանություններ տալը։ Պատասխաններին տրամադրված ժամանակահատվածի ընթացքում ունկնդիրների մասնակցությունը յուրաքանչյուրս պետք է նկատի որպես անձնական առաջադրանք։ Սովորաբար լավագույնն են համարվում հակիրճ և դիպուկ մեկնաբանությունները։ Համառոտակի քաջալերիչ դեպքեր պատմելը կարող է ոգևորել բոլորիս, ուստի պետք է ուշադիր լինենք, որպեսզի հարմար պահերին առիթը բաց չթողնենք (Առակ. 15։23; Գործք 15։3)։ Հանդիպման մասերից որևէ մեկը ներկայացնելիս խանդավառությամբ և համոզվածությամբ խոսելով՝ ելույթը ավելի հետաքրքիր, ռեալ և գործնական կդարձնենք։
4 Հանդիպումներից հետո։ Ժողովի անդամներին որևէ հաճելի խոսք ասելը, ընկերաբար ողջունելը կամ հանդիպմանը քննարկված որոշ հիմնական կետեր վերհիշելը օգտակար կլինի բոլորիս համար։ Ժողովի հանդիպումներին երիտասարդների, տարեցների և նորերս ժողով այցելող անհատների մասնակցության առիթով մեր ուրախությունն արտահայտելը էլ ավելի է խորացնում քրիստոնյաների միջև սերը։ Հանդիպումներին անկանոն հաճախող անհատներին վատաբանելու փոխարեն՝ մենք պետք է նրանց հետ կիսենք այդ միջոցառումից ստացած մեր ուրախությունը՝ այդպիսով քաջալերելով նրանց անձամբ ներկա գտնվել (Եբր. 10։24, 25)։
5 Եկեք ինքներս մեզ չզրկենք միմյանց քաջալերելու հնարավորությունից (Հռովմ. 1։11, 12)։ Բարեխղճորեն ու սրտանց ամեն ջանք թափելով՝ մեզ կհաջողվի պահպանել այն ուրախությունը, որը ստանում ենք քրիստոնեական հանդիպումներից։