Հոկտեմբեր ամսվա ծառայողական հանդիպումները
Հոկտեմբերի 4–ով սկսվող շաբաթը
Երգ 172
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ընտրովի հայտարարություններ «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկից։
17 րոպե. «Աստծո մարգարեական Խոսքը ամբողջությամբ կկատարվի»։ Հոդվածի առաջաբանը պետք է մեկ րոպեից քիչ տևի. ապա սկսիր քննարկումը հարց ու պատասխանով։ Ընդգծիր որոշ մանրամասնություններ նորերս հրատարակված գրքից, որոնք վկայակոչում են, թե որքան նշանակալից օրերում ենք ապրում։
18 րոպե. Տարածի՛ր ամսագրերը։ Նշիր անցած ամիս ժողովի քարոզիչների տարածած ամսագրերի ընդհանուր թիվը։ Համեմատիր Ընկերության կողմից ստացված ամսագրերի թիվը տարածածների թվի հետ։ Եթե տարբերությունը մեծ է, այդ դեպքում ի՞նչ է անհրաժեշտ ձեռնարկել։ Հրավիրիր ունկնդիրներին հետևյալ հարցերի շուրջը մեկնաբանություններ տալ. 1) Յուրաքանչյուր քարոզիչ պետք է պատվիրի այնպիսի քանակությամբ, որ կարողանա հասցնել դրանք տարածել։ 2) Ամեն շաբաթ օր հատուկ պետք է տրամադրել ամսագրեր տարածելուն։ 3) Ծառայության քո անձնական ծրագրում ամսական մի քանի օր հատկացրու ամսագրերով ծառայելուն։ 4) Ծառայությունդ պլանավորիր այնպես, որ ավելի շատ մասնակցես ոչ պաշտոնական վկայություն տալուն՝ ամսագրերի օգնությամբ խոսակցությունը սկսելով։ 5) Գործարար և կոնկրետ մասնագիտություն ունեցող մարդկանց համար հատուկ հոդվածներ ընտրիր, որոնցով գուցե քեզ կհաջողվի հետաքրքրել նրանց։ 6) Ամսագրերի վերջին համարներով կանոնավորաբար վերայցելությունների ճշգրիտ նշումներ կատարիր և ամսագրերի մատակարարման երթուղի ստեղծիր։ 7) Հարմար առիթի դեպքում գործածիր նաև հին ամսագրերը, որպեսզի չկուտակվեն։ Ելույթ ունեցողը ներկայացնում է ընթացիկ ամսագրերը և ընդգծում այն հոդվածները, որոնք, հնարավոր է, որ հետաքրքրություն առաջացնեն։ Մեկ մեծահասակ և մեկ երիտասարդ քարոզիչ հակիրճ ցուցադրում են, թե ինչպես կարելի է ամսագրեր առաջարկել (տե՛ս «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1995 թ. սեպտեմբեր ամսվա համարի ներդիրը)։
Երգ 150 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 11–ով սկսվող շաբաթը
Երգ 160
10 րոպե. Տեղական հայտարարություններ։ Ֆինանսական հաշվետվություն։
15 րոպե. Տեղական կարիքներ։
20 րոպե.: «Ինչպե՞ս կրկնապատկել ժողովի հանդիպումներից ստացած ուրախությունը»։ Հարց ու պատասխան։ Կոնկրետ նշիր այն մեթոդները, թե ինչպես կարող ենք հանդիպումների ժամանակ քաջալերել և ուշադիր լինել միմյանց նկատմամբ։ Հրավիրիր ունկնդիրներին օրինակներ բերել իրենց անձնական փորձառությունից։
Երգ 152 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 18–ով սկսվող շաբաթը
Երգ 13
13 րոպե. Տեղական հայտարարություններ և դեպքեր ծառայությունից։ Հարցերի արկղ։
13 րոպե. «Տեղափոխվո՞ւմ ես»։ Քարտուղարի քաջալերական ելույթը։ Եթե մեկ այլ ժողով տեղափոխվելու անհրաժեշտություն է առաջացել, նոր միջավայրում հարմարվելը շատ կարևոր է հոգևորապես տկարանալու վտանգից խուսափելու համար։ Նշիր, որ տեղափոխություն ծրագրելիս անհրաժեշտ է նախօրոք տեղյակ պահել երեցներին և խնդրել նրանց օգնությունը նոր ժողովի հետ կապ հաստատելու համար։
19 րոպե. «Ինչպե՞ս կզրուցես հրեայի հետ»։ Հարց ու պատասխան։ Թվարկիր այն դեպքերը, երբ կարելի է հրեայի հետ խոսակցության ընդհանուր նյութ գտնել։ Լավ պատրաստած մատուցում ցուցադրիր։ Հուդայականության վերաբերյալ ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տես «Մեր թագավորական ծառայությունը» թերթիկի 1998 թ. փետրվար ամսվա համարի ներդիրը, «Ինչպե՞ս վարել Աստվածաշնչի թեմայով զրույցը» գրքույկը, էջ 13, 14, և «Մարդկությունը Աստծուն որոնելու ճանապարհին» գիրքը, գլուխ 9 (անգլ.)։
Երգ 222 և եզրափակիչ աղոթք։
Հոկտեմբերի 25–ով սկսվող շաբաթը
Երգ 195
15 րոպե. Տեղական հայտարարություններ։ Նախապատրաստիր ունկնդիրներին նոյեմբեր ամսին առաջարկել «Աստված պահանջում է» բրոշյուրը և «Գիտություն» գիրքը։ Բացատրիր, թե ինչպիսի մատուցում կարելի է օգտագործել «Աստված պատասխանո՞ւմ է աղոթքներին» թեման սկսելու համար։ Օգտվիր բրոշյուրի 7–րդ դասում կամ գրքի 16–րդ գլխի 12—14 պարբերություններում տրված կետերից։ Ներկայացրու Աստվածաշնչից մեկ մեջբերում պարունակող մատուցում։
15 րոպե. Պատասխանել Աստվածաշնչին վերաբերող հարցերին։ Քարոզիչներից մեկը դիմում է ծառայողական օգնականին և ասում, թե հետաքրքրվող անհատին Աստվածաշնչից ինչ հարց է հուզում։ Հարցին անմիջապես պատասխանելու փոխարեն՝ ծառայողական օգնականը բացատրում է, թե ինչպես կարելի գտնել այդ հարցի պատասխանը։ Առաջին հերթին նա անդրադառնում է «Դպրոցի ուղեցույց» գրքի 7–րդ դասի 8–րդ և 9–րդ պարբերություններում տրված խորհուրդներին։ Ապա նրանք երկուսով միասին քննում են իրենց տարածքում բնակիչների կողմից հաճախակի տրվող մի որևէ հարց։ Անդրադառնում են այդ հարցի հետ կապված թեմաներին, ինչպես նաև գտնում են համոզիչ կետեր, որոնք հստակեցնում են տվյալ հարցի վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը։ Քաջալերիր ունկնդիրներին Աստվածաշնչին վերաբերող հարցերի շուրջը նման օգտակար հետազոտություն կատարել։
15 րոպե. Նպատակներ, որոնց կարելի է հետապնդել։ Ելույթ և քննարկում ունկնդիրների հետ։ Քննարկիր «Դիտարան» ամսագրի 1997 թ. մարտի 15–ի համարի (ռուս.) 11–րդ էջի շրջանակում տրված գործնական նպատակները։ Հորդորիր նաև մասնակցել ենթառահվիրայական կամ ընդհանուր ռահվիրայական ծառայությանը։ Բացատրիր, թե այդ նպատակներին հասնելն ինչպիսի օրհնություն կլինի մեզ համար։ Հրավիրիր ունկնդիրներին պատմել մի քանի դեպքեր, երբ որոշակի աստվածապետական նպատակներին հասնելը ուրախություն է պարգևել իրենց։
Երգ 14 և եզրափակիչ աղոթք։