Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 3/1 էջ 3–4
  • Հալածանք կրոնի պատճառով. ինչո՞ւ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հալածանք կրոնի պատճառով. ինչո՞ւ
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Աշխարհքիցը չեն»
  • Ինչո՞ւ են Եհովայի վկաները քաղաքականապես չեզոք
    Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին
  • Դու կարո՛ղ ես դիմանալ հալածանքին
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Չեզոք մնա այս պառակտված աշխարհում
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հալածված են արդարության համար
    2003 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 3/1 էջ 3–4

Հալածանք կրոնի պատճառով. ինչո՞ւ

ԸՍՏ ձեզ՝ մարդուն իր դավանած կրոնի պատճառով հալածելը ճի՞շտ է արդյոք։ Հավանաբար կասեք՝ ոչ, համենայնդեպս այնքան ժամանակ, մինչև որ նա չի ոտնահարում մյուսների իրավունքները։ Այնուհանդերձ, կրոնի պատճառով կատարվող հալածանքները երկար պատմություն ունեն և մինչև օրս շարունակվում են։ Վերցնենք՝ Եհովայի վկաներին։ Եվրոպայում և աշխարհի տարբեր մասերում հաճախակի ոտնձգություններ են կատարվել նրանցից շատերի իրավունքների դեմ, նաև դաժան վերաբերմունքի են արժանացել՝ հատկապես քսաներորդ դարի ընթացքում։

Այդ ժամանակահատվածում Եհովայի վկաները անդադար ենթարկվել են երկարատև, վայրագ հալածանքների՝ Եվրոպայում տիրող երկու հիմնական տոտալիտար ռեժիմների պայմաններում։ Քննելով նրանց կրած դժվարությունները՝ ի՞նչ կարող ենք իմանալ կրոնի պատճառով կատարվող հալածանքների մասին։ Եվ ի՞նչ ենք սովորում տառապանքների հանդեպ նրանց դրսևորած արձագանքից։

«Աշխարհքիցը չեն»

Եհովայի վկաներն աշխատում են լինել օրինապահ, խաղաղասեր և բարձր բարոյականության տեր մարդիկ։ Նրանք չեն ընդդիմանում կառավարությանը և չեն էլ ձգտում որոշակի բախումների պատճառ դառնալ։ Բացի այդ, նրանք չեն ցանկանում լինել հավատի նահատակներ, ուստի հալածանքներ չեն գրգռում։ Այս քրիստոնյաները չեզոք են մնում քաղաքականության հետ կապված հարցերում։ Դրանով նրանք գործում են Հիսուսի խոսքերի համաձայն. «[Իմ հետևորդները] այս աշխարհքիցը չեն, ինչպէս ես էլ աշխարհքիցը չեմ» (Յովհաննէս 17։16)։ Պետությունների մեծամասնությունը հարգանքով է մոտենում Վկաների չեզոք դիրքորոշմանը։ Սակայն տոտալիտար պետությունների ղեկավարները չեն հարգում աստվածաշնչյան այն պահանջը, որ քրիստոնյաները չպետք է լինեն աշխարհի մեկ մասը։

Թե որն էր պատճառը, պարզաբանվեց Հայդելբերգի համալսարանում (Գերմանիա) 2000 թ.–ի նոյեմբերին կայացած կոնֆերանսի ժամանակ։ Կոնֆերանսի թեման էր՝ «Հաստատակամություն՝ ռեպրեսիայի ժամանակներում. Եհովայի վկաները նացիոնալ–​սոցիալիստական և կոմունիստական դիկտատուրաների պայմաններում»։ Տոտալիտարիզմը հետազոտող «Աննա Արենտ» ինստիտուտի դոկտոր Քլամենս Ֆոլնհալսը նշեց. «Տոտալիտար ռեժիմների գործունեությունը չի սահմանափակվում զուտ քաղաքականությամբ։ Դրանք ստիպում են, որ անհատն ամբողջությամբ տրվի իրենց»։

Ճշմարիտ քրիստոնյաները չեն կարող ամբողջությամբ տրվել մարդկային կառավարությանը, քանզի նրանք երդվել են Եհովա Աստծուն, որ բացարձակ նվիրվածություն կցուցաբերեն միայն նրա հանդեպ։ Տոտալիտար դիկտատուրայի պայմաններում ապրող Վկաները հասկանում էին, որ պետության և իրենց հավատի պահանջները երբեմն կարող են հակասել իրար։ Ինչպե՞ս են նրանք վարվել, երբ դեմ առ դեմ կանգնել են նման խնդիրների առջև։ Պատմությունը ցույց է տալիս, որ Եհովայի վկաները իրենց կյանքում շարունակ հետևել են այն սկզբունքին, որի մասին խոսեցին Հիսուս Քրիստոսի աշակերտները. «Աստուծոյ պէտք է աւելի հնազանդել քան թէ մարդկանց» (Գործք 5։29)։

Նույնիսկ ամենադաժան հալածանքների ժամանակ հազարավոր Վկաներ չդավաճանեցին իրենց համոզմունքներին և քաղաքական հարցերում պահպանեցին իրենց չեզոքությունը։ Ինչպե՞ս նրանք կարողացան դիմանալ։ Որտեղի՞ց նրանց այդքան ուժ։ Թույլ տանք, որ իրենք պատասխանեն այս հարցերին և տեսնենք, թե նրանց պատմածից ինչ կարող է սովորել յուրաքանչյուր ոք՝ լինի Եհովայի վկա, թե՝ ոչ։

[մեջբերում 4–րդ էջի վրա]

Եհովայի վկաները Գերմանիայում ենթարկվել են երկարատև ու վայրագ հալածանքների 20–րդ դարում տիրող երկու տոտալիտար ռեժիմների օրոք

[մեջբերում 4–րդ էջի վրա]

«Տոտալիտար ռեժիմների գործունեությունը չի սահմանափակվում զուտ քաղաքականությամբ։ Դրանք ստիպում են, որ անհատն ամբողջությամբ տրվի իրենց» (Դոկտոր Քլամենս Ֆոլնհալսը)

[նկար 4–րդ էջի վրա]

Կուսերովների ընտանիքը բանտարկվել է հավատի մեջ փոխզիջման չգնալու համար

[նկար 4–րդ էջի վրա]

Նացիստական համակենտրոնացման ճամբարում Յոհաննես Հարմզը մահապատժի է ենթարկվել իր համոզմունքների համար

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը