Մի ամբողջ աշխա՜րհ է կործանվել
Մի պահ նայեք ձեզ շրջապատող աշխարհին՝ իր քաղաքներով, մշակույթով, գիտական նվաճումներով և միլիարդավոր բնակչությամբ։ Թվում է՝ այն միշտ էլ գոյություն է ունենալու։Ո՞ւմ մտքով կանցնի, որ այս աշխարհը մի օր կարող է ամբողջապես ոչնչանալ։ Նման մի բան դժվար է պատկերացնել, այնպես չէ՞։ Իսկ երբևէ լսե՞լ եք այն մասին, որ համաձայն մի շատ վստահելի աղբյուրի՝ նախկինում գոյություն է ունեցել մեկ ուրիշ աշխարհ, որն ամբողջապես վերացել է։
ԽՈՍՔԸ համայնական կարգերով ապրող հասարակության մասին չէ։ Կործանված աշխարհը քաղաքակիրթ է եղել՝ ունեցել է քաղաքներ և բավական առաջընթաց է ապրել արվեստի ու գիտության բնագավառում։ Սակայն, Աստվածաշունչը պատմում է, որ նահապետ Աբրահամի ծնվելուց 352 տարի առաջ՝ 2–րդ ամսին, 17–րդ օրը, հանկարծակի մի ջրհեղեղ է սկսվել, որը քշել–տարել է մի ամբողջ աշխարհ։a
Սակայն, վստահելի՞ է արդյոք այդ արձանագրությունը։ Մի՞թե իրականում այդպիսի բան է տեղի ունեցել։ Մեզանից առաջ գոյություն ունեցե՞լ է մի հին աշխարհ, որը սկզբում բարգավաճել է, հետո՝ կործանվել։ Եթե՝ այո, ապա ինչո՞ւ։ Ի՞նչ պատճառով։ Կարո՞ղ ենք որևէ դաս քաղել նրա կործանման պատմությունից։
Իսկապե՞ս հին աշխարհ է կործանվել
Եթե իսկապես նման ահավոր մի աղետ է տեղի ունեցել, ապա այն ամբողջությամբ մոռացված չի կարող լինել։ Հենց դա է պատճառը, որ շատ ժողովուրդների մոտ հուշեր են պահպանվել այդ կործանման մասին։ Քննարկենք մի օրինակ, որը կապված է Գրություններում նշված ճշգրիտ ամսաթվի հետ։ Հին օրացույցի երկրորդ ամիսը համապատասխանում է այսօրվա հոկտեմբեր ամսվա կեսից մինչև նոյեմբեր ամսվա կեսն ընկած ժամանակահատվածին։ Ուստի՝ 17–րդ օրը մոտավորապես նոյեմբերի մեկն է։ Պատահական չէ, ուրեմն, որ շատ երկրներում մահացածներին նվիրված տոնակատարությունները նշվում են տարվա այդ ժամանակ։
Ջրհեղեղի հետ կապված ուրիշ վկայություններ էլ կան. դրանք պահպանվել են մարդկային ավանդություններում։ Գրեթե բոլոր հին ժողովուրդներն ունեն մի լեգենդ, համաձայն որի՝ իրենց նախածնողները փրկվել են մի համաշխարհային ջրհեղեղից. օրինակ՝ աֆրիկյան պիգմեյները, եվրոպական կելտերը, հարավամերիկյան ինկերը։ Նույնը կարելի է ասել նաև՝ Ալյասկայի, Ավստրալիայի, Լիտվայի, Հյուսիսային Ամերիկայի որոշ մասերի, Հնդկաստանի, Մեքսիկայի, Միկրոնեզիայի, Նոր Զելանդիայի և Չինաստանի ժողովուրդների մասին. և այս ցուցակը դեռ երկար կարելի է շարունակել։
Ինչ խոսք, ժամանակի ընթացքում այդ լեգենդները ծաղկեցվել են։ Սակայն բոլորի մեջ էլ կան մի քանի ընդհանուր մանրամասնություններ, ինչը ապացույց է այն բանի, որ նրանք ծագել են միևնույն աղբյուրից։ Ահա այդ մանրամասնությունները. Աստված, զայրացած լինելով չարության մեջ թաղված մարդկության վրա, մեծ ջրհեղեղ է բերում։ Գրեթե բոլոր մարդիկ կործանվում են՝ բացառությամբ մի քանի արդարների, որոնք նավ կառուցելով՝ կարողանում են փրկել թե՛ իրենց և թե՛ կենդանիներին։ Որոշ ժամանակ անց նրանք թռչուններ են բաց թողնում ցամաք գտնելու նպատակով։ Ի վերջո՝ նավը կանգ է առնում մի սարի վրա։ Այնտեղից դուրս գալուց հետո փրկվածները զոհ են մատուցում։
Ինչի՞ մասին է սա խոսում։ Հնարավոր չէ, որ այս նմանությունները լոկ պատահականություն լինեն։ Այս բոլոր լեգենդները հաստատում են Աստվածաշնչի հին վկայությունը, համաձայն որի՝ մենք բոլորս ծագել ենք Ջրհեղեղից փրկված մարդկանցից. այն ջրհեղեղի, որը մի աշխարհ կործանեց։ Ուրեմն՝ հնում պատահածն իմանալու համար լեգենդների կամ առասպելների դիմելու անհրաժեշտություն չկա, քանի որ մենք ունենք Աստվածաշնչի Եբրայերեն գրությունների՝ ճշգրտությամբ պահպանված արձանագրությունը (Ծննդոց, 6–8 գլուխներ)։
Աստվածաշնչում Աստծո ներշնչմամբ ներկայացվում է մարդկության պատմությունը՝ կյանքի ծագումից սկսած։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ այն լոկ պատմական արձանագրություն չէ։ Այնտեղ գտնվող ճշգրիտ մարգարեություններն ու խորը իմաստությունը ցույց են տալիս, որ մարդկության հետ Աստծո հաղորդակցման միջոցը լինելու նրա հավակնությունը լիովին արդարացի է։ Ի տարբերություն առասպելների՝ Աստվածաշնչի պատմական արձանագրության մեջ հիշատակվում են անուններ, տարեթվեր, ինչպես նաև ծագումնաբանական և աշխարհագրական մանրամասներ։ Այնտեղ նկարագրվում է Ջրհեղեղից առաջ եղած կյանքը և բացատրվում, թե ինչու հանկարծակի կործանվեց մի ամբողջ աշխարհ։
Ո՞րն էր այդ նախաջրհեղեղյան հասարակության կործանման պատճառը։ Այս հարցի պատասխանը կքննարկվի հաջորդ հոդվածում։ Ի դեպ, այն շատ կարևոր է հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, թե որքանով է ապահով ներկա քաղաքակրթության ապագան։
[ծանոթագրություն]
[շրջանակ 4-րդ էջի վրա]
(Ամբողջական պատկերի համար տե՛ս հրատարակությունը)
Ջրհեղեղի լեգենդները՝ աշխարհով մեկ
Երկիրը Համապատասխանությունը 1 2 3 4 5 6 7 8 9 10
Հունաստան 7 ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆
Հռոմ 6 ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆
Լիտվա 6 ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆
Ասորեստան 9 ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆
Տանզանիա 7 ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆
Հնդկաստան – հնդկաստանցիներ 6 ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆
Նոր Զելանդիա – մաորի 5 ◆ ◆ ◆ ◆ ◆
Միկրոնեզիա 7 ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆
Վաշինգտոն (ԱՄՆ) – յակիմա 7 ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆
Միսսիսիպի (ԱՄՆ) – չոքթո 7 ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆
Մեքսիկա – միչոական 5 ◆ ◆ ◆ ◆ ◆
Հարավային Ամերիկա – կեչուա 4 ◆ ◆ ◆ ◆
Բոլիվիա – չիրիգուանո 5 ◆ ◆ ◆ ◆ ◆
Գայանա – արավակի 6 ◆ ◆ ◆ ◆ ◆ ◆
1. Աստծո զայրույթը ամբարշտության վրա։
2. Ջրհեղեղով կործանվելը։
3. Աստծո հրամանով տեղի ունենալը։
4. Աստծո կողմից նախազգուշացվելը։
5. Մի քանի հոգու փրկությունը ողջ մարդկությունից։
6. Նավի միջոցով փրկվելը։
7. Կենդանիների փրկությունը։
8. Թռչնի կամ մեկ ուրիշ արարածի բաց թողնվելը։
9. Վերջիվերջո սարի վրա կանգ առնելը։
10. Զոհ մատուցելը։