Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 2/15 էջ 32
  • Ի՞նչ արժե մաքուր խիղճը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ի՞նչ արժե մաքուր խիղճը
  • 2002 Դիտարան
2002 Դիտարան
w02 2/15 էջ 32

Ի՞նչ արժե մաքուր խիղճը

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ կարգադրություն է ստացել իր R$20 000–ը ետ վերցնելու». ահա այսպիսի մի տարօրինակ վերնագիր վերջերս հայտնվեց բրազիլական «Correio do Povo» թերթում։ Հոդվածում պատմվում էր տեղի փոստատարներից մեկի՝ Լուիզ Ալվու դե Արահյոյի մասին, որը մի հողակտոր էր վաճառել պետական իշխանություններին։ Գործարքի հետ կապված փաստաթղթերը ձևակերպելուց հետո Լուիզը ի զարմանս իրեն հայտնաբերել էր, որ պայմանավորված գնից 20 000 բրազիլական ռեալ (մոտ 8 000 ամերիկյան դոլար) ավել է ստացել։

Ավել գումարը հարկավոր էր վերադարձնել. բայց արի ու տես, որ դա այդքան էլ հեշտ գործ չէր։ Լուիզը մի քանի անգամ այդ հարցով դիմեց իշխանություններին, բայց՝ անօգուտ։ Ի վերջո, նրան խորհուրդ տվեցին փաստաբան վարձել և հարցը լուծել դատարանում։ «Ըստ երևույթին ինչ–որ մեկը սխալվել է, իսկ փաստաթղթային քաշքշուքների հետևանքով ոչ ոք չի իմացել՝ ինչպես շտկել իրավիճակը,— ասում է դատավորը, որի կայացրած որոշման համաձայն՝ կառավարությունը պետք է ետ վերցներ իր գումարը և փակեր դատական ծախսերը։— Նման գործի կյանքումս առաջին անգամ եմ հանդիպում»։

Լուիզը, որը Եհովայի վկա է, բացատրում է. «Աստվածաշնչով դաստիարակված իմ խիղճը թույլ չէր տա, որ յուրացնեի այն, ինչը իրականում ինձ չէր պատկանում։ Ես պարտավոր էի փորձել վերադարձնել գումարը»։

Շատերի համար նման մտածելակերպը տարօրինակ է, նույնիսկ՝ անտրամաբանական։ Սակայն, Աստծո Խոսքը ցույց է տալիս, որ ճշմարիտ քրիստոնյաները իշխանությունների հետ գործ ունենալիս մաքուր խիղճ պիտի պահպանեն. նրանք դա շատ կարևոր են համարում (Հռովմայեցիս 13։5)։ Ուստի՝ Եհովայի վկաները որոշել են պահպանել ‘մաքուր խղճմտանք՝ ամեն ինչում բարի ընթացք ցույց տալով’ (Եբրայեցիս 13։18)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը