ԴԱՍ 01
Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել ձեզ
Գրեթե բոլորիս էլ հուզում են այնպիսի հարցեր, որոնք առնչվում են կյանքի իմաստին, տառապանքին, մահվանը և ապագային։ Մեզ նաև մտահոգում են առօրյայի հետ կապված հարցեր, օրինակ՝ ինչպե՞ս ապրուստ հայթայթել կամ ինչպե՞ս երջանիկ ընտանիք ունենալ։ Շատերն ասում են, որ Աստվածաշունչը ոչ միայն օգնում է իրենց գտնել կյանքի կարևոր հարցերի պատասխանները, այլև տալիս է առօրյա կյանքին առնչվող գործնական խորհուրդներ։ Աստվածաշունչն իսկապես օգտակար գիրք է բոլորի համար։ Առաջարկում ենք համոզվել դրանում։
1. Ի՞նչ կարևոր հարցերի է պատասխանում Աստվածաշունչը
Աստվածաշունչը պատասխանում է հետևյալ կարևոր հարցերին. «Ինչպե՞ս է կյանքն առաջացել։ Ո՞րն է կյանքի իմաստը։ Ինչո՞ւ են անմեղ մարդիկ տառապում։ Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո։ Եթե բոլորը խաղաղություն են ուզում, ինչո՞ւ են պատերազմներն այսքան շատ։ Ի՞նչ կլինի ապագայում Երկիր մոլորակին»։ Աստվածաշունչը խրախուսում է, որ փնտրենք այս հարցերի պատասխանները։ Այն արդեն օգնել է միլիոնավոր մարդկանց գտնել դրանք։
2. Աստվածաշունչը ինչպե՞ս է օգնում վայելել առօրյա կյանքը
Աստվածաշունչը մեզ լավ խորհուրդներ է տալիս։ Օրինակ՝ այն սովորեցնում է՝ ինչպես երջանիկ ընտանիք ունենալ, ինչպես հաղթահարել սթրեսը և ինչպես հաճույք ստանալ աշխատանքից։ Այս ձեռնարկի օգնությամբ կիմանաք, թե Աստվածաշունչն ինչ է սովորեցնում այս և շատ այլ հարցերի մասին։ Քննարկումների արդյունքում գուցե համաձայնեք, որ «ամբողջ Գիրքը [այն ամենը, ինչ գրված է Աստվածաշնչում].... օգտակար է» (2 Տիմոթեոս 3։16)։
Այս հրատարակությունը չի փոխարինում Աստվածաշնչին, ընդհակառակը, խրախուսում է ուսումնասիրել այն։ Ուստի հորդորում ենք ձեզ կարդալ դասերում ընդգրկված աստվածաշնչյան համարները և դրանք համեմատել ձեր սովորածի հետ։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացեք, թե Աստվածաշունչը ինչպես է օգնել շատերին, ինչպես կարող եք հաճույք ստանալ այն կարդալուց, և ինչու լավ կլինի, որ ուրիշները օգնեն ձեզ հասկանալ այն։
3. Աստվածաշունչը կարող է ուղղորդել մեզ
Աստվածաշունչը կարելի է նմանեցնել լապտերի պայծառ լույսի։ Այն օգնում է, որ ճիշտ որոշումներ կայացնենք և հասկանանք, թե ինչ է սպասվում ապագայում։
Կարդացեք Սաղմոս 119։105-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Այս խոսքերը գրողը ի՞նչ տեսակետ ուներ Աստվածաշնչի վերաբերյալ։
Իսկ ո՞րն է ձեր տեսակետը։
4. Աստվածաշունչը պատասխանում է մեր հարցերին
Մի կին Աստվածաշնչում գտավ տարիներ շարունակ իրեն մտահոգող հարցերի պատասխանները։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչ հարցեր ուներ այս կինը։
Աստվածաշնչի ուսումնասիրությունը ինչպե՞ս օգնեց նրան։
Աստվածաշունչը խրախուսում է, որ հարցեր տանք։ Կարդացեք Մատթեոս 7։7-ը և քննարկեք հետևյալը.
Ի՞նչ հարցեր ունեք, որոնց պատասխանները կուզեք իմանալ Աստվածաշնչից։
5. Դուք կարող եք հաճույք ստանալ Աստվածաշնչի ընթերցանությունից
Շատերը հաճույքով են կարդում Աստվածաշունչը և մեծ օգուտներ են ստանում դրանից։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Այս երիտասարդներն ինչպե՞ս են վերաբերվում ընթերցանությանը։
Իսկ ինչո՞ւ են նրանք այլ կերպ վերաբերվում Աստվածաշունչ կարդալուն։
Աստվածաշունչը տալիս է այնպիսի գիտելիքներ, որոնք կարող են մխիթարել և հուսադրել մեզ։ Կարդացեք Հռոմեացիներ 15։4-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Կցանկանա՞ք իմանալ, թե Աստվածաշունչն ինչպես է մխիթարում և ինչ հույս է տալիս։
6. Աստվածաշունչը հասկանալու համար օգնության դիմեք
Շատերը նկատել են, որ Աստվածաշունչը ինքնուրույն կարդալուց բացի՝ արդյունավետ է նաև այն քննարկել ուրիշների հետ։ Կարդացեք Գործեր 8։26-31-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչպե՞ս կարող ենք հասկանալ Աստվածաշունչը (տես 30 և 31 համարները)։
Եթովպացի տղամարդը Սուրբ Գիրքը հասկանալու համար օգնության կարիք ուներ։ Այսօր նույնպես շատերը օգտակար են համարում Աստվածաշունչն ուրիշների հետ քննարկելը
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստվածաշունչ ուսումնասիրելը ժամանակի կորուստ է»։
Իսկ դուք ի՞նչ եք կարծում և ինչո՞ւ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աստվածաշունչը առօրյա կյանքին առնչվող խորհուրդներ է տալիս, կարևոր հարցերի է պատասխանում, ինչպես նաև հույս և մխիթարություն է տալիս մարդկանց։
Վերհիշենք
Ի՞նչ խորհուրդներ կարող ենք գտնել Աստվածաշնչում։
Ի՞նչ կարևոր հարցերի է պատասխանում Աստվածաշունչը։
Ի՞նչ կցանկանայիք իմանալ Աստվածաշնչից։
ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԱՎԵԼԻՆ
Նկատի առեք, թե Աստվածաշնչի խորհուրդները որքան գործնական են այսօր։
«Աստվածաշնչյան սկզբունքներ. իմաստություն, որը երբեք չի հնանում» («Դիտարան», 2018, № 1)
Տեսեք, թե Աստվածաշունչն ինչպես օգնեց մի մարդու, ով մանկուց տառապում էր թերարժեքության զգացումից։
Քննեք, թե Աստվածաշնչում ինչ գործնական խորհուրդներ կան ընտանիքների համար։
«Ընտանեկան երջանկության 12 գաղտնիք» («Արթնացե՛ք», 2018, № 2)
Աստվածաշնչից իմացեք, թե իրականում ով է ղեկավարում այս աշխարհը։
«Ինչո՞ւ արժե ուսումնասիրել Աստվածաշունչը» (ամբողջական տարբերակ) (3։14)