ԴԱՍ 02
Աստվածաշունչը հույս է տալիս
Ողջ աշխարհում մարդիկ բախվում են խնդիրների, որոնց պատճառով մտահոգվում են, վհատվում ու ցավ զգում։ Դուք է՞լ եք ունենում այդպիսի զգացումներ։ Գուցե տառապում եք որևէ հիվանդությամբ կամ հարազատ եք կորցրել։ Թերևս մտածում եք՝ կյանքը կփոխվի՞։ Աստվածաշունչը հուսադրող պատասխան է տալիս այս հարցին։
1. Ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը
Աստվածաշունչը ոչ միայն բացատրում է, թե ինչու այսքան շատ խնդիրներ կան աշխարհում, այլև բարի լուր է հայտնում այն մասին, որ մեր խնդիրները ժամանակավոր են և շուտով վերանալու են։ Աստվածաշնչյան խոստումները կարող են «լավ ապագայի» հույս տալ մեզ (կարդա Երեմիա 29։11, 12)։ Դրանք օգնում են դիմագրավել ներկայիս խնդիրները, դրական մտածելակերպ ունենալ ու հարատև երջանկություն վայելել։
2. Ինչպիսի՞ ապագա է խոստանում Աստվածաշունչը
Աստվածաշնչում ասվում է, որ ապագայում «այլևս ո՛չ մահ կլինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ և ո՛չ էլ ցավ» (կարդա Հայտնություն 21։4)։ Աղքատությունը, անարդարությունը, հիվանդությունները, մահը և մնացած խնդիրները, որոնք կարող են հուսահատության պատճառ դառնալ, կվերանան։ Աստվածաշունչը խոստանում է, որ մարդիկ հավիտյան կվայելեն կյանքը դրախտի վերածված երկրի վրա։
3. Ի՞նչը կօգնի ձեզ վստահել Աստվածաշնչում գրված խոստումներին
Շատ մարդիկ լավատեսությամբ են նայում ապագային, սակայն չեն կարող վստահ լինել, որ իրենց հույսերը երբևէ կիրականանան։ Մինչդեռ լավ ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումները անպայման իրականություն կդառնան։ Դուք կամրացնեք դրանց հանդեպ ձեր վստահությունը, եթե «խորությամբ քննեք սուրբ գրքերը» (Գործեր 17։11)։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը՝ կկարողանաք ինքներդ որոշել՝ հավատալ այնտեղ գրված խոստումներին, թե ոչ։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Ուսումնասիրեք ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումներից մի քանիսը։ Տեսեք, թե այսօր Աստվածաշնչի տված հույսն ինչպես է օգնում շատերին։
4. Աստվածաշունչը խոստանում է հավիտենական կյանք կատարյալ պայմաններում
Ուշադրություն դարձրեք հետևյալ խոստումներին, որոնք գրված են Աստվածաշնչում։ Դրանցից հատկապես որո՞նք կուզեիք՝ իրականանային։ Ինչո՞ւ։
Կարդացեք աստվածաշնչյան համարները, որոնք նշված են այդ խոստումների կողքին, և քննարկեք հետևյալ հարցերը.
Ձեր կարծիքով՝ աստվածաշնչյան այս խոսքերը հուսադրո՞ղ են։ Դրանք կարո՞ղ են հույսով լցնել ձեր ընտանիքին և ընկերներին։
Պատկերացրեք մի աշխարհ, որտեղ
ՈՉ ՈՔ |
ԲՈԼՈՐԸ |
|---|---|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5. Աստվածաշնչյան խոստումները կարող են փոխել ձեր կյանքը
Շատերը հուսալքվում և նույնիսկ զայրանում են, երբ տեսնում են, թե ինչ է տեղի ունենում իրենց շուրջը։ Նրանցից ոմանք պայքարում են՝ փորձելով փոխել իրավիճակը։ Իմացեք, թե լավ ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումներն այսօր ինչպես են օգնում մարդկանց։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, ապա քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչն էր մտահոգում Ռաֆիկային։
Չնայած անարդարությունը չվերացավ, Աստվածաշունչն ինչպե՞ս օգնեց նրան։
Ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումները կարող են օգնել մեզ պայքարել հուսահատության դեմ և հաջողությամբ դիմագրավել դժվարությունները։ Կարդացեք Առակներ 17։22-ը և Հռոմեացիներ 12։12-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումներին հավատալը կարո՞ղ է այսօր իսկ բարելավել ձեր կյանքը։ Ինչո՞ւ եք այդպես կարծում։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստվածաշնչում գրված խոստումները հեքիաթ են»։
Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրել այդ խոստումներին առնչվող փաստերը։
ԱՄՓՈՓՈՒՄ
Երջանիկ ապագա խոստանալով՝ Աստվածաշունչը մեզ հույս է տալիս և օգնում է դիմագրավել խնդիրները։
Վերհիշենք
Մարդիկ ինչո՞ւ կարիք ունեն իմանալու Աստծու խոստումների մասին։
Աստվածաշունչն ի՞նչ է ասում ապագայի մասին։
Լավ ապագայի վերաբերյալ հույսը ինչպե՞ս կարող է օգնել ձեզ այսօր։
ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ԱՎԵԼԻՆ
Իմացեք, թե ինչ մեծ զորություն ունի հույսը։
Տեսեք, թե լավ ապագայի հույսն ինչպես կարող է օգնել քրոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց։
«Քրոնիկական հիվանդություն. Աստվածաշունչը կարո՞ղ է օգնել» (վեբ հոդված)
Երաժշտական տեսանյութը դիտելիս ձեզ ու ձեր ընտանիքին պատկերացրեք դրախտում։
Կարդացեք, թե ապագայի վերաբերյալ աստվածաշնչյան հույսն ինչպես փոխեց հասարակական մի ակտիվիստի կյանքը։
«Այլևս չեմ մտածում, թե աշխարհը ես պետք է փոխեմ» («Դիտարան», 2013, հուլիսի 1)