Ինչպե՞ս առավելագույնս օգուտ քաղել աստվածաշնչյան այս դասընթացից
Ուսումնասիրեք ուսուցանողի օգնությամբ։ Խնդրեք, որ այս գրքույկը տված անհատը ձեզ հետ Աստվածաշունչ ուսումնասիրի, կամ հայտ լրացրեք jw.org կայքում։
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Կարդացեք յուրաքանչյուր պարբերությունը, այդ թվում՝ թավատառով գրված հարցերը (Ա) և աստվածաշնչյան համարները (Բ), որոնք ընդգծում են գլխավոր մտքերը։ Նկատի առեք, որ որոշ համարներից առաջ գրված է «կարդա»։
ՄԻՋՆԱՄԱՍ
«Իմանանք ավելին» բաժնում տեղ գտած նախաբանը (Գ) ցույց է տալիս, թե ինչի մասին է խոսվելու։ Ենթավերնագրերը (Դ) ընդգծում են գլխավոր մտքերը։ Կարդացեք աստվածաշնչյան համարները, պատասխանեք հարցերին և դիտեք տեսանյութերը (Ե)։
Ուշադրություն դարձրեք նկարներին, նկարների մակագրություններին (Զ) և մտածեք, թե ինչ կարող եք պատասխանել «Ոմանք ասում են» (Է) բաժնում տեղ գտած պնդումներին։
ՎԵՐՋԻՆ ՄԱՍ
«Ամփոփում» և «Վերհիշենք» (Ը) բաժինները օգնում են ամրապնդել սովորածը։ Ամեն դասի վերջում լրացրեք այն ավարտելու ամսաթիվը։ «Նպատակ դրեք» (Թ) բաժնում տրված են գործնական առաջադրանքներ։ «Բացահայտեք ավելին» (Ժ) բաժնում տեղ են գտել հավելյալ նյութեր, որոնք կարող եք ինքներդ կարդալ և դիտել։
Ինչպե՞ս կարող եք Աստվածաշնչում գտնել համարները
Աստվածաշնչյան համարները մեջբերելու համար նախ նշվում է գրքի անունը (Ա), գլուխը (Բ), ապա՝ համարը կամ համարները (Գ)։ Օրինակ՝ եթե գրված է Հովհաննես 17։3, նշանակում է, որ դա «Հովհաննես» գրքի 17-րդ գլխի 3-րդ համարն է։