Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lff դաս 55
  • Աջակցիր քո ժողովին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աջակցիր քո ժողովին
  • Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՓՈՓՈՒՄ
  • ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
  • Շնորհակալ ենք Եհովային ձեր սիրո համար
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • «Նվիրաբերություն Եհովային»
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2018)
  • Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը աշխատանքի և փողի վերաբերյալ
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ինչո՞ւ պետք է մեր ունեցածից տանք նրան, ով ամեն ինչ ունի
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
lff դաս 55
Դաս 55։ Եղբայրներն ու քույրերը մասնակցում են իրենց Ժողովների սրահի բակի սպասարկման աշխատանքներին

ԴԱՍ 55

Աջակցիր քո ժողովին

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

Ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ հազարավոր ժողովներում ուրախությամբ ծառայում են Եհովային։ Նրանք շնորհակալ են այն խորհուրդների ու հրահանգների համար, որ ստանում են հանդիպումների ժամանակ, և տարբեր կերպերով փորձում են աջակցել իրենց ժողովին։ Դու է՞լ ունես նման տրամադրվածություն։

1. Ինչպե՞ս կարող ես օգտագործել ժամանակդ և ուժերդ, որ աջակցես քո ժողովին

Բոլորս էլ կարող ենք մեր լուման ներդնել ժողովին օգնելու հարցում։ Ձեր ժողովում կա՞ն մեծահասակ կամ վատառողջ հավատակիցներ։ Կարո՞ղ ես օգնել նրանց գալ հանդիպումներին կամ գործնական այլ օգնություն ցույց տալ, օրինակ՝ գնումներ կամ տնային գործեր անել նրանց համար (կարդա Հակոբոս 1։27)։ Մենք կարող ենք նաև մասնակցել Ժողովների սրահի մաքրության և սպասարկման աշխատանքներին։ Ոչ ոք մեզ չի ստիպում դա անել։ Աստծու և մեր եղբայրների հանդեպ սերն է մղում, որ «պատրաստակամությամբ» օգնության ձեռք մեկնենք (Սաղմոս 110։3)։

Մկրտված քարոզիչները կարող են աջակցել ժողովին նաև այլ կերպերով։ Աստվածաշնչյան պահանջներին համապատասխանող եղբայրները կարող են նշանակվել ծառայող օգնական, իսկ հետագայում՝ երեց։ Թե՛ եղբայրները և թե՛ քույրերը կարող են ակտիվորեն աջակցել քարոզչական գործին՝ ծառայելով ռահվիրա։ Որոշ Վկաներ էլ հնարավորություն ունեն մասնակցելու երկրպագության վայրերի շինարարությանը կամ տեղափոխվելու այնպիսի ժողով, որն օգնության կարիք ունի։

2. Ինչպե՞ս աջակցել ժողովին նյութական միջոցներով

Մենք կարող ենք «պատվել Եհովային [մեր] ունեցած արժեքավոր բաներով» (Առակներ 3։9)։ Մեզ համար մեծ պատիվ է գումարով կամ այլ նյութական միջոցներով աջակցել ժողովին և համաշխարհային քարոզչական գործին (կարդա 2 Կորնթացիներ 9։7)։ Մեր նվիրատվությունները նաև օգտագործվում են աղետից տուժածներին օգնելու համար։ Շատերը կանոնավորաբար «ինչ-որ բան մի կողմ են դնում», որ նվիրատվություն անեն (կարդա 1 Կորնթացիներ 16։2)։ Մենք կարող ենք նվիրատվություն անել՝ գումարը գցելով մեր երկրպագության վայրերում գտնվող արկղերի մեջ կամ donate.jw.org կայքի միջոցով։ Եհովան մեզ հնարավորություն է տվել մեր նյութական միջոցները ճիշտ օգտագործելով ցույց տալ, որ սիրում ենք իրեն։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Տես, թե ինչ կերպերով կարելի է աջակցել ժողովին։

3. Կարող ենք աջակցել ֆինանսապես

Եհովան և Հիսուսը սիրում են ուրախությամբ տվող մարդկանց։ Օրինակ՝ Հիսուսը գովեց մի այրու, որը թեև շատ աղքատ էր, բայց նվիրատվություն արեց։ Կարդացեք Ղուկաս 21։1-4-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.

  • Եհովային ուրախացնելու համար պե՞տք է արդյոք շատ փող նվիրաբերել։

  • Եհովան և Հիսուսը ինչպե՞ս են վերաբերվում սրտանց արված մեր նվիրատվություններին։

Իմանալու համար, թե ինչպես են օգտագործվում մեր նվիրատվությունները՝ դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցը.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Նվեր՝ Եհովային» (4։47)

  • Նվիրատվությունները ի՞նչ օգուտներ են բերում ողջ աշխարհի ժողովներին։

Տարեց քույրը նվիրատվություն է անում

4. Կարող ենք սրտանց օգնության ձեռք մեկնել

Աստվածաշնչյան ժամանակներում Եհովային պաշտող մարդիկ ջանք չէին խնայում, որ լավ վիճակում պահեն իրենց երկրպագության վայրերը։ Նրանք գումար նվիրաբերելուց ավելին էին անում։ Կարդացեք 2 Տարեգրություն 34։9-11-ը և քննարկեք այս հարցը.

  • Յուրաքանչյուր իսրայելացի ինչպե՞ս էր աջակցում Եհովայի տան վերանորոգման աշխատանքներին։

Տեսնելու համար, թե Եհովայի վկաները ինչպես են հետևում աստվածաշնչյան այդ օրինակին՝ դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հոգ տանենք մեր երկրպագության վայրերի մասին» (3։31)

Տեսարան՝ «Հոգ տանենք մեր երկրպագության վայրերի մասին» տեսանյութից։ Տղամարդիկ, կանայք և երեխաները մաքրում են իրենց Ժողովների սրահը
  • Ինչո՞ւ է կարևոր, որ Ժողովների սրահը լինի մաքուր և վերանորոգված։

  • Ի՞նչ կերպերով կարող ես մասնակցել երկրպագության վայրերի մասին հոգ տանելու գործին։

Մի խումբ Վկաներ մասնակցում են Ժողովների սրահի շինարարությանը

5. Եղբայրները կարող են հավելյալ պատասխանատվություններ ստանձնել

Աստծու Խոսքը հորդորում է քրիստոնյա տղամարդկանց հնարավորինս շատ աջակցել ժողովին։ Նման օրինակ տեսնելու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Եղբայրնե՛ր, ձգտեք «լավ գործի»» (5։19)

  • Ռայանը ինչպե՞ս սկսեց լիարժեքորեն աջակցել ժողովին։

Աստվածաշնչում գրված է, թե երեցներն ու ծառայող օգնականները ինչ պահանջների պետք է համապատասխանեն։ Կարդացեք 1 Տիմոթեոս 3։1-13-ը և քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ի՞նչ է ակնկալվում այն եղբայրներից, ովքեր ցանկանում են դառնալ ծառայող օգնական կամ երեց։

  • Ի՞նչ է ակնկալվում նրանց ընտանիքներից (տես 4 և 11 համարները)։

  • Երբ եղբայրները ձգտում են համապատասխանել այս չափանիշներին, ինչպե՞ս է դա անդրադառնում ժողովի վրա։

A young brother pushing the wheelchair of an elderly brother as they preach from house to house.

ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը»։

  • Ի՞նչ կպատասխանես։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովան շատ է գնահատում, երբ ժողովին աջակցելու համար տրամադրում ենք մեր ժամանակը, ուժերը և նյութական միջոցները։

Վերհիշենք

  • Ինչպե՞ս կարող ենք մեր ուժն ու ժամանակը օգտագործել ժողովին աջակցելու համար։

  • Ինչպե՞ս կարող ենք մեր նյութական միջոցներով աջակցել ժողովին։

  • Ի՞նչ կերպերով կցանկանայիր աջակցել ժողովին։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ինչո՞ւ այլևս տասանորդ վճարելու կարիք չկա։

«Ի՞նչ է Աստվածաշունչն ասում տասանորդ վճարելու մասին» (վեբ հոդված)

Աստվածաշնչում ասվում է, որ մկրտված տղամարդիկ որոշ դերեր են ստանձնում։ Բայց ի՞նչ, եթե կարիք առաջանա, որ մկրտված կինը կատարի դրանք։

«Գլխավորությունը ժողովում» («Դիտարան», 2021, փետրվար)

Ծանոթացիր մի քանի քաջ Վկաների հետ, ովքեր անձնազոհություն են դրսևորում, որ գրականություն հասցնեն իրենց հավատակիցներին։

«Աստվածաշնչյան գրականություն ենք տարածում Կոնգոյում» (4։25)

Տես, թե մեր կազմակերպության ֆինանսավորումը ինչպես է տարբերվում այլ կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման ձևից։

«Ինչպե՞ս է ֆինանսավորվում Եհովայի վկաների գործունեությունը» (վեբ հոդված)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը