ԴԱՍ 47
Պատրա՞ստ ես մկրտության
Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում դու շատ բաներ ես սովորել Եհովայի մասին։ Հավանաբար որոշ փոփոխություններ ես արել քո կյանքում, որ կիրառես սովորածդ։ Սակայն գուցե ինչ-որ բան քեզ հետ է պահում, որ նվիրվես և մկրտվես։ Այս դասում կքննենք, թե մկրտությանը խոչընդոտող ինչ դժվարություններ կան, և թե ինչպես կարող ես հաղթահարել դրանք։
1. Մկրտվելու համար որքա՞ն գիտելիքներ պետք է ունենաս
Մկրտվելու համար դու պետք է «ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ» ունենաս (1 Տիմոթեոս 2։4)։ Սակայն դա չի նշանակում, որ նախքան մկրտվելը պետք է իմանաս աստվածաշնչյան բոլոր հարցերի պատասխանները։ Անգամ շատ տարիներ առաջ մկրտված քրիստոնյաները շարունակում են սովորել (Կողոսացիներ 1։9, 10)։ Բայց դու պետք է իմանաս աստվածաշնչյան հիմնարար ճշմարտությունները։ Ժողովի երեցները կօգնեն քեզ հասկանալ՝ ունես բավականաչափ գիտելիքներ, թե ոչ։
2. Ի՞նչ քայլեր պետք է անես նախքան մկրտվելը
Նախքան մկրտվելը դու պետք է «զղջաս և դարձի գաս» (կարդա Գործեր 3։19)։ Դա նշանակում է, որ պետք է խորապես զղջաս քո գործած մեղքերի համար և Եհովայից ներողություն խնդրես։ Դու նաև պետք է վճռես հեռու մնալ Աստծուն տհաճ գործերից և ապրել նրան հաճելի կյանքով։ Բացի այդ՝ կարևոր է, որ հաճախես ժողովներին և մասնակցես քարոզչական գործին՝ դառնալով չմկրտված քարոզիչ։
3. Ինչո՞ւ չպետք է թույլ տաս, որ վախը խանգարի քեզ
Ոմանք վախենում են, որ չեն կարողանա պահել Եհովային տված խոստումը։ Ինչ խոսք, Աստվածաշնչում նշված հավատարիմ տղամարդկանց և կանանց պես դու էլ երբեմն սխալներ կանես։ Սակայն Եհովան իր ծառաներից կատարելություն չի էլ ակնկալում (կարդա Սաղմոս 103։13, 14)։ Դու կգոհացնես նրան, եթե քո լավագույնն անես։ Նա անպայման կօգնի քեզ։ Ավելին՝ Եհովան հավաստիացնում է, որ ոչինչ «չի կարող քեզ զրկել [իր] սիրուց» (կարդա Հռոմեացիներ 8։38, 39)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Եհովային ավելի լավ ճանաչելով և նրա օգնությունն ընդունելով՝ ինչպես կարող ես հաղթահարել մկրտությանը խանգարող ցանկացած դժվարություն։
4. Ավելի լավ ճանաչիր Եհովային
Որքա՞ն լավ պետք է ճանաչես Եհովային, որպեսզի մկրտվես։ Դու պետք է այնքան լավ ճանաչես նրան, որ քո մեջ նրա հանդեպ սեր և նրա կամքը կատարելու ցանկություն առաջանա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և ուշադրություն դարձրեք, թե տարբեր երկրներում ապրող մարդիկ ինչպես են պատրաստվել մկրտության։ Այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Ի՞նչն օգնեց այս մարդկանց պատրաստվել մկրտության։
Կարդացեք Հռոմեացիներ 12։2-ը և քննարկեք այս հարցերը.
Աստվածաշնչյան ուսմունքների հետ կապված կասկածներ ունե՞ս։ Վստա՞հ ես, որ Եհովայի վկաները ճշմարտությունն են սովորեցնում։
Եթե կասկածներ ունես, ինչպե՞ս կարող ես փարատել դրանք։
5. Հաղթահարիր խոչընդոտները
Երբ որոշում ենք նվիրվել Եհովային և մկրտվել, բոլորս էլ դժվարությունների ենք բախվում։ Այդպիսի մի օրինակ տեսնելու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը.
Նարանգերելը ի՞նչ խոչընդոտներ պետք է հաղթահարեր, որ ծառայեր Եհովային։
Եհովայի հանդեպ սերն ինչպե՞ս օգնեց նրան, որ ի վերջո մկրտվի։
Կարդացեք Առակներ 29։25-ը և 2 Տիմոթեոս 1։7-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչն է քաջություն տալիս մեզ և օգնում, որ հաղթահարենք խոչընդոտները։
6. Վստահիր Եհովային
Եհովան միշտ կողքիդ կլինի և կօգնի քեզ։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչն էր խանգարում Աստվածաշունչ ուսումնասիրողին մկրտվել։
Ի՞նչն օգնեց նրան ամրացնել Եհովայի հանդեպ իր վստահությունը։
Կարդացեք Եսայիա 41։10, 13 համարները և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ կարող ես վստահ լինել, որ քեզ կհաջողվի կատարել նվիրմանդ ժամանակ քո տված խոստումը։
7. Խորացրու Եհովայի սիրո հանդեպ գնահատանքդ
Որքան շատ մտածես քո հանդեպ Եհովայի դրսևորած սիրո մասին, այնքան ավելի շնորհակալ կլինես ու կցանկանաս հավիտյան ծառայել նրան։ Կարդացեք Սաղմոս 40։5-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Եհովայի ո՞ր օրհնությունների համար ես հատկապես երախտապարտ։
Երեմիա մարգարեն սիրում էր Եհովային ու կարևորում էր նրա կամքը։ Նա մեծապես գնահատում էր Եհովայի անունը կրելու պատիվը։ Մի անգամ նա նույնիսկ ասաց. «Քո խոսքն ինձ համար ցնծություն և սրտիս ուրախությունը դարձավ, քանի որ քո անունն եմ կրում, ո՛վ Եհովա Աստված» (Երեմիա 15։16)։ Պատասխանիր ներքոհիշյալ հարցերին։
Եհովայի վկա լինելը ինչո՞ւ է առանձնահատուկ պատիվ։
Ցանկանո՞ւմ ես մկրտվել և դառնալ Եհովայի վկա։
Կա՞ մի բան, որ խանգարում է քեզ մկրտվել։
Քո կարծիքով՝ ի՞նչ պետք է անես այդ նպատակին հասնելու համար։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Մկրտվելը մեծ պատասխանատվություն է։ Վախենում եմ, որ չեմ կարողանա պահել խոստումս»։
Դու է՞լ ունես այդպիսի զգացում։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովայի օգնությամբ դու կարող ես հաղթահարել մկրտությանը խոչընդոտող ցանկացած դժվարություն։
Վերհիշենք
Որքա՞ն գիտելիքներ են անհրաժեշտ մկրտվելու համար։
Նախքան մկրտվելը ի՞նչ փոփոխություններ անելու կարիք գուցե լինի։
Ինչո՞ւ չպետք է թույլ տաս, որ վախը խանգարի քեզ անել այդ քայլը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչը պետք է լինի մկրտվելու քո շարժառիթը։
Մկրտության ճանապարհին ի՞նչ դժվարությունների գուցե բախվես և ինչպե՞ս կարող ես հաղթահարել դրանք։
Տես, թե մի մարդ ինչպես լուրջ խոչընդոտներ հաղթահարեց, որ մկրտվի։
Աթա անունով մի մարդ վարանում էր մկրտվել։ Իմացիր, թե ինչը մղեց նրան անելու այդ կարևոր քայլը։