Վերհիշենք 3-րդ մասը
Քեզ ուսուցանողի հետ քննարկիր հետևյալ հարցերը.
Կարդացեք Առակներ 27։11-ը։
Ինչո՞ւ ես ցանկանում նվիրված լինել Եհովային։
(Տես դաս 34)։
Ինչպե՞ս կարող ես ճիշտ որոշում կայացնել, երբ Աստվածաշնչում քեզ հուզող հարցին առնչվող հստակ օրենք չկա։
(Տես դաս 35)։
Ինչպե՞ս կարող ես ազնիվ լինել ամեն ինչում։
(Տես դաս 36)։
Կարդացեք Մատթեոս 6։33-ը։
Աշխատանքին և փողին առնչվող որոշումներ կայացնելիս ինչպե՞ս կարող ես «առաջին տեղում դնել Աստծու թագավորությունը»։
(Տես դաս 37)։
Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ կյանքի վերաբերյալ ունես Եհովայի տեսակետը։
(Տես դաս 38)։
Կարդացեք Գործեր 15։29-ը։
Ինչպե՞ս կարող ես հնազանդվել արյան վերաբերյալ Եհովայի տված պատվերին։
Քո կարծիքով՝ այս պահանջը խելամի՞տ է։
(Տես դաս 39)։
Կարդացեք 2 Կորնթացիներ 7։1-ը։
Ի՞նչ է նշանակում ֆիզիկապես և բարոյապես մաքուր լինել։
(Տես դաս 40)։
Կարդացեք 1 Կորնթացիներ 6։9, 10-ը։
Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը սեռական հարաբերությունների վերաբերյալ։ Համաձա՞յն ես դրան։
Ի՞նչ է Աստվածաշունչն ասում ալկոհոլ օգտագործելու մասին։
Կարդացեք Մատթեոս 19։4-6, 9 համարները։
Աստված ի՞նչ չափանիշներ է սահմանել ամուսնության վերաբերյալ։
Ինչո՞ւ է անհրաժեշտ օրինականորեն գրանցել ամուսնությունն ու ամուսնալուծությունը։
(Տես դաս 42)։
Ո՞ր տոներն ու տոնակատարություններն են տհաճ Եհովային և ինչո՞ւ։
(Տես դաս 44)։
Կարդացեք Հովհաննես 17։16-ը և Գործեր 5։29-ը։
Ինչպե՞ս կարող ես չեզոք լինել։
Եթե հակասություն առաջանա Աստծու և մարդկանց սահմանած օրենքների միջև, ինչպե՞ս կվարվես։
(Տես դաս 45)։
Կարդացեք Մարկոս 12։30-ը։
Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ սիրում ես Եհովային։