ԴԱՍ 45
Ի՞նչ է նշանակում չեզոք լինել
Հիսուսն ասաց, որ իր հետևորդները չպետք է «աշխարհի մաս կազմեն» (Հովհաննես 15։19)։ Դա նշանակում է, որ մենք պետք է չեզոք լինենք՝ չներքաշվենք քաղաքականության ու պատերազմների մեջ։ Սակայն միշտ չէ, որ հեշտ է չեզոք լինել։ Այս դիրքորոշման պատճառով գուցե ծաղրանքի արժանանանք։ Իսկ ինչպե՞ս կարող ենք չեզոք լինել և նվիրված մնալ Եհովա Աստծուն։
1. Ինչպե՞ս են ճշմարիտ քրիստոնյաները վերաբերվում կառավարություններին
Քրիստոնյաները հարգում են կառավարություններին։ Մենք վարվում ենք Հիսուսի՝ «կայսրինը կայսրին տվեք» խոսքերի համաձայն և հնազանդվում ենք այն երկրի օրենքներին, որտեղ ապրում ենք, օրինակ՝ վճարում ենք հարկերը (Մարկոս 12։17)։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդկային կառավարությունները գոյություն ունեն, քանի որ Աստված է դա թույլ տվել (Հռոմեացիներ 13։1)։ Ուստի մենք հասկանում ենք, որ մարդկանց իշխանությունը հարաբերական է, կամ՝ սահմանափակ։ Մենք մեր հույսը Աստծու վրա ենք դնում և վստահ ենք, որ նրա երկնային թագավորությունն է ի զորու լուծելու մարդկության խնդիրները։
2. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ չեզոք ենք
Հիսուսի պես մենք չենք միջամտում քաղաքականությանը։ Երբ մարդիկ տեսան Հիսուսի հրաշքներից մեկը և փորձեցին նրան թագավոր դարձնել, նա թույլ չտվեց (Հովհաննես 6։15)։ Իսկ ինչո՞ւ։ Հետագայում նա ասաց. «Իմ թագավորությունը այս աշխարհի մաս չի կազմում» (Հովհաննես 18։36)։ Որպես Հիսուսի աշակերտներ՝ մենք տարբեր կերպերով կարող ենք ցույց տալ մեր չեզոքությունը։ Օրինակ՝ մենք չենք մասնակցում պատերազմներին (կարդա Միքիա 4։3)։ Թեև հարգում ենք ազգային խորհրդանիշները, որոնցից մեկը դրոշն է, սակայն չենք պաշտում դրանք (1 Հովհաննես 5։21)։ Մենք չենք սատարում կամ ընդդիմանում որևէ քաղաքական կուսակցության կամ թեկնածուի։ Այս և այլ կերպերով փաստում ենք, որ ամբողջությամբ նվիրված ենք Աստծու կառավարությանը՝ թագավորությանը։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Նկատի առ որոշ իրավիճակներ, որոնց ժամանակ կարող է փորձվել չեզոքությունդ, և տես, թե ինչպես կարող ես աստվածահաճո որոշումներ կայացնել։
3. Ճշմարիտ քրիստոնյաները չեզոք են
Հիսուսն ու իր աշակերտները օրինակ են մեզ համար։ Կարդացեք Հռոմեացիներ 13։1, 5-7 և 1 Պետրոս 2։13, 14 համարները, այնուհետև դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչո՞ւ պետք է հարգենք պետական իշխանություններին։
Ի՞նչ կերպերով կարող ենք ցույց տալ, որ հպատակվում ենք նրանց։
Պատերազմների ժամանակ որոշ ազգեր կարող են պնդել, թե չեզոք են, սակայն իրականում աջակցեն հակամարտող կողմերին։ Բայց մի՞թե դա է իսկական չեզոքությունը։ Կարդացեք Հովհաննես 17։16-ը, այնուհետև դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ է նշանակում չեզոք լինել։
Ինչպե՞ս վարվել, երբ իշխանությունները պահանջում են անել մի բան, ինչը հակասում է Աստծու օրենքներին։ Կարդացեք Գործեր 5։28, 29-ը և դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Եթե հակասություն է առաջանում մարդկանց և Աստծու սահմանած օրենքների միջև, ո՞ւմ պետք է հնազանդվենք։
Ըստ քեզ՝ ո՞ր իրավիճակներում քրիստոնյաները չեն հնազանդվի իշխանություններին։
4. Չեզոք եղիր մտքով և գործով
Կարդացեք 1 Հովհաննես 5։21-ը, այնուհետև դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը.
Այենգեն ինչո՞ւ չանդամակցեց քաղաքական կուսակցությանը և չմասնակցեց դրոշին պատիվ տալու արարողությանը։
Քո կարծիքով՝ դա իմաստո՞ւն որոշում էր։
Ուրիշ ի՞նչ իրավիճակներում կարող է փորձվել մեր չեզոքությունը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչպե՞ս կարող ենք չեզոք մնալ, երբ հետևում ենք միջազգային սպորտային մրցաշարերի։
Ինչպե՞ս կարող ենք չեզոք մնալ, անգամ երբ իշխանությունների որոշումները անձամբ մեզ վրա են անդրադառնում։
Ինչպե՞ս կարող են լրատվամիջոցները կամ շրջապատի մարդիկ ազդել մեր չեզոքության վրա։
Քրիստոնյան ո՞ր ոլորտներում պետք է չեզոք մնա թե՛ մտքով, թե՛ գործով
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչո՞ւ չեք երգում ազգային օրհներգը և չեք մասնակցում հայրենասիրական արարողությունների»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Քրիստոնյաները ամեն ջանք գործադրում են, որ մտքով, խոսքով ու գործով չեզոք լինեն։
Վերհիշենք
Իշխանությունների հանդեպ ի՞նչ պարտականություններ ունենք։
Ինչո՞ւ ենք քաղաքական հարցերում չեզոք։
Ո՞ր իրավիճակներում կարող է փորձվել մեր չեզոքությունը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Չեզոք մնալու համար ի՞նչ զոհողություններ անելու կարիք գուցե ունենանք։
Ընտանիքներն ինչպե՞ս կարող են նախօրոք պատրաստվել չեզոքությունը փորձող իրավիճակներին։
Արդյո՞ք մարդու կյանքում մեծագույն պատիվը սեփական երկիրը պաշտպանելն է։
Քննիր, թե ինչպես կարող ես «աշխարհի մաս չկազմել», երբ աշխատանքի վերաբերյալ որոշում ես կայացնում։
«Յուրաքանչյուր մարդ իր բեռը պետք է կրի» («Դիտարան», 2006, մարտի 15)