ԴԱՍ 33
Ի՞նչ է իրագործելու Աստծու թագավորությունը
Աստծու թագավորությունն արդեն իշխում է երկնքում։ Շուտով այն մեծ փոփոխություններ է անելու երկրի վրա։ Տեսնենք, թե ինչ դրական փոփոխություններ են սպասվում Աստծու թագավորության կառավարման ներքո։
1. Աստծու թագավորությունը երկրի վրա ինչպե՞ս կվերականգնի խաղաղությունն ու արդարությունը
Հիսուսը՝ Աստծու թագավորության Թագավորը, Արմագեդոն պատերազմի ժամանակ կկործանի անօրեններին ու բոլոր կառավարությունները (Հայտնություն 16։14, 16)։ Այդ ժամանակ կկատարվի հետևյալ աստվածաշնչյան խոստումը. «Եվս մի փոքր ժամանակ, և անօրեններն այլևս չեն լինի» (Սաղմոս 37։10)։ Թագավորության միջոցով Հիսուսը խաղաղություն ու արդարություն կհաստատի ողջ երկրի վրա (կարդա Եսայիա 11։4)։
2. Ինչպիսի՞ն կլինի կյանքը, երբ իրագործվի Աստծու կամքը երկրի առնչությամբ
Աստծու թագավորության ներքո «արդարները երկիրը կժառանգեն և հավիտյան այնտեղ կապրեն» (Սաղմոս 37։29)։ Պատկերացրու, թե ինչպիսին կլինի կյանքը նոր աշխարհում։ Բոլորը արդար ու բարի կլինեն, կսիրեն Եհովային ու միմյանց, հիվանդություններ չեն լինի, և մարդիկ կապրեն հավիտյան։
3. Ի՞նչ կանի Աստծու թագավորությունը չար մարդկանց կործանումից հետո
Չար մարդկանց կործանումից հետո Հիսուսը կթագավորի 1 000 տարի։ Այդ ընթացքում նա իր 144 000 թագավորակիցների հետ կօգնի մարդկանց ազատվել մեղքից և կատարյալ դառնալ։ Հազարամյակի վերջում երկիրը գեղեցիկ դրախտի կվերածվի, որի վրա կապրեն Եհովայի օրենքներին հնազանդվող երջանիկ մարդիկ։ Այդ ժամանակ Հիսուսն իշխանությունը կհանձնի իր Հորը։ Վերջապես Եհովայի անունը սրբացված կլինի (Մատթեոս 6։9, 10)։ Կփաստվի, որ Եհովան լավ Ղեկավար է, ով հոգ է տանում իր հպատակների մասին։ Նա կվերացնի Սատանային, դևերին և նրանց, ովքեր կըմբոստանան իր իշխանության դեմ (Հայտնություն 20։7-10)։ Աստծու թագավորության հաստատած կատարյալ պայմանները հավիտյան կմնան։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Աստված իր թագավորության միջոցով կիրագործի ապագայի վերաբերյալ իր տված բոլոր խոստումները։
4. Աստծու թագավորությունը կոչնչացնի մարդկային կառավարությունները
«Մարդը մարդու վրա իշխում է ի վնաս նրա» (Ժողովող 8։9)։ Իր թագավորության միջոցով Աստված կփոխհատուցի մարդկանց կրած վնասները և կվերականգնի արդարությունը։
Կարդացեք Դանիել 2։44-ը և 2 Թեսաղոնիկեցիներ 1։6-8-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Եհովան ու Հիսուս Քրիստոսը ինչպե՞ս են վարվելու մարդկային կառավարությունների և նրանց աջակիցների հետ։
Եհովայի ու Հիսուսի մասին ստացած գիտելիքներդ ինչպե՞ս են հավաստիացնում, որ նրանք արդարությամբ և անկողմնակալությամբ կգործեն։
5. Հիսուսը լավագույն Թագավորն է
Որպես Աստծու թագավորության Թագավոր՝ Հիսուսը շատ բաներ է անելու ի շահ իր հպատակների։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և տեսեք, թե Հիսուսն ինչպես է արդեն իսկ ցույց տվել, որ մարդկանց օգնելու և՛ ցանկություն, և՛ աստվածատուր զորություն ունի։
Երկրի վրա Հիսուսն իր գործերով ցույց տվեց, թե ապագայում ինչ է իրագործելու Թագավորությունը։ Ստորև նշված ո՞ր օրհնությունների իրականացմանն ես հատկապես սպասում։ Կարդացեք համարները, որոնք գրված են այդ օրհնությունների կողքին։
ԵՐԿՐԻ ՎՐԱ ԵՂԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՍՈՒՍԸ |
ԵՐԿՆՔԻՑ ԹԱԳԱՎՈՐԵԼԻՍ ՀԻՍՈՒՍԸ |
|---|---|
|
|
|
|
|
|
|
|
6. Աստծու թագավորությունը երջանիկ կյանք կպարգևի մարդկանց
Աստծու թագավորությունը լիովին կիրագործի մարդկանց առնչությամբ Աստծու սկզբնական նպատակը, և նրանք հավիտյան կապրեն դրախտի վերածված երկրի վրա։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և տեսեք, թե Եհովան ինչպես իր Որդու՝ Հիսուսի միջոցով կիրագործի իր նպատակը։
Կարդացեք Սաղմոս 145։16-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Եհովան կգոհացնի «ամեն կենդանի արարածի փափագը»։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Եթե միասնական լինենք, կկարողանանք լուծել աշխարհի խնդիրները»։
Աստծու թագավորությունն ի՞նչ խնդիրներ է լուծելու, որոնք մարդկային կառավարությունները չեն կարող վերացնել։
ԱՄՓՈՓՈՒՄ
Թագավորությունը կիրագործի Աստծու նպատակը։ Ամբողջ երկրագունդը դրախտի կվերածվի, ու Եհովային պաշտող մարդիկ հավիտյան կապրեն այնտեղ։
Վերհիշենք
Աստծու թագավորությունն ինչպե՞ս է սրբացնելու Եհովայի անունը։
Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Աստծու թագավորությունը կիրագործի Աստվածաշնչում գրված խոստումները։
Այդ խոստումներից որի՞ն ես անհամբեր սպասում։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ի՞նչ է Արմագեդոնը։
Քննիր, թե ինչ դեպքեր են տեղի ունենալու այն ժամանակահատվածում, որը Հիսուսը կոչեց «մեծ նեղություն» (Մատթեոս 24։21)։
Տես, թե ընտանիքներն ինչպես կարող են միասին խորհրդածել Թագավորության ապագա օրհնությունների շուրջ։
«Բազմաթիվ հարցեր անպատասխան էին մնում» վերնագրով պատմությունից կիմանաս, թե մի քաղաքական ընդդիմադիր ինչպես գտավ իր հարցերի պատասխանները։
«Աստվածաշունչը փոխում է կյանքերը» («Դիտարան», 2012, հունվարի 1)