ԴԱՍ 32
Աստծու թագավորությունը այժմ իշխում է
Աստծու թագավորությունը սկսել է իշխել երկնքում 1914 թ.-ից։ Այդ ժամանակվանից նաև սկսվել են մարդկային կառավարությունների վերջին օրերը։ Որտեղի՞ց գիտենք։ Քննենք աստվածաշնչյան մարգարեություններն ու տեսնենք, թե 1914 թ.-ից ի վեր ինչպես են փոխվել մարդկանց վարքագիծը և աշխարհի վիճակը։
1. Ի՞նչ են մատնանշում աստվածաշնչյան մարգարեությունները
Աստվածաշնչի «Դանիել» գրքից իմանում ենք, որ Աստծու թագավորությունը սկսելու էր իշխել «յոթ ժամանակ» կոչվող ժամանակաշրջանի վերջում (Դանիել 4։16, 17)։ Դարեր անց Հիսուսը այդ նույն ժամանակահատվածը կոչեց «ազգերի համար սահմանված ժամանակ» և ասաց, որ այն դեռ չէր ավարտվել (Ղուկաս 21։24)։ Ինչպես կտեսնենք, «յոթ ժամանակը» ավարտվեց 1914 թ.-ին։
2. Մարդիկ և աշխարհում տիրող իրավիճակը ինչպե՞ս են փոխվել 1914 թ.-ից ի վեր
Հիսուսի աշակերտները հարցրին նրան. «Ո՞րն է լինելու քո ներկայության և այս աշխարհի վախճանի ժամանակների նշանը» (Մատթեոս 24։3)։ Ի պատասխան՝ Հիսուսը մարգարեացավ, թե ինչ իրավիճակ էր տիրելու աշխարհում այն բանից հետո, երբ նա երկնքում սկսեր իշխել որպես Աստծու թագավորության Թագավոր։ Հիսուսն ասաց, որ լինելու էին պատերազմներ, սննդի պակաս և երկրաշարժեր (կարդա Մատթեոս 24։7)։ Աստվածաշնչում նաև ասվում է, որ «վերջին օրերում» մարդկանց վատ հատկանիշների պատճառով «չափազանց դժվար ժամանակներ էին լինելու» (2 Տիմոթեոս 3։1-5)։ Եվ իրոք, 1914 թ.-ից սկսած՝ աշխարհն ու մարդիկ անճանաչելիորեն փոխվել են։
3. Աստծու թագավորության հաստատումից հետո աշխարհի վիճակը ինչո՞ւ է այսքան վատացել
Աստծու թագավորության Թագավոր դառնալուց կարճ ժամանակ անց Հիսուսը պատերազմեց Սատանայի ու նրա դևերի դեմ և հաղթանակ տարավ։ Աստվածաշնչում ասվում է, որ Սատանան «գցվեց երկիր, ու նրա հրեշտակներն էլ նրա հետ ցած գցվեցին» (Հայտնություն 12։9, 10, 12)։ Նա շատ զայրացած է, որովհետև գիտի, որ ոչնչանալու է։ Դրա համար էլ նա անասելի ցավ ու տառապանք է պատճառում բոլորին։ Զարմանալի չէ, որ աշխարհի վիճակը այսպիսին է։ Սակայն Աստծու թագավորությունը կլուծի մարդկության բոլոր խնդիրները։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե որտեղից գիտենք, որ Աստծու թագավորությունը իշխում է 1914 թ.-ից, և թե ինչ է դա նշանակում մեզ համար։
4. Աստվածաշնչյան մարգարեությունները մատնանշում են 1914 թ.
Աստված Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորին մարգարեական մի երազ տվեց։ Երազը և դրա բացատրությունը վերաբերում են թե՛ Նաբուգոդոնոսորի իշխանությանը, թե՛ Աստծու թագավորությանը։ Կարդացեք Դանիել 4։17-ը։a
Կարդացեք Դանիել 4։20-26-ը, այնուհետև աղյուսակի օգնությամբ քննարկեք հետևյալ հարցերը.
Ա) Ի՞նչ տեսավ Նաբուգոդոնոսորը երազում (տես 20 և 21 համարները)։
Բ) Ի՞նչ էր լինելու ծառին (տես 23 համարը)։
Գ) Ի՞նչ էր տեղի ունենալու «յոթ ժամանակի» ավարտին (տես 26 համարը)։
Ինչ կապ ունի ծառի մասին երազը Աստծու թագավորության հետ
ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆ (Դանիել 4։20-36)
Իշխանություն
Ա) Հսկայական ծառ
Իշխանության ընդհատում
Բ) «Կտրե՛ք ծառը» և «թողեք.... մինչև որ յոթ ժամանակ անցնի»
Իշխանության վերականգնում
Գ) «Թագավորությունը նորից քոնը կլինի»
Այս մարգարեության առաջին կատարման մեջ
Դ) Ո՞ւմ էր ներկայացնում ծառը (տես 22 համարը)։
Ե) Ինչպե՞ս նրա իշխանությունն ընդհատվեց։ Կարդացեք Դանիել 4։29-33-ը։
Զ) Ի՞նչ եղավ Նաբուգոդոնոսորին «յոթ ժամանակի» ավարտին։ Կարդացեք Դանիել 4։34-36-ը։
ԱՌԱՋԻՆ ԿԱՏԱՐՈՒՄ
Իշխանություն
Դ) Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը
Իշխանության ընդհատում
Ե) Մ. թ. ա. 606 թ.-ից հետո Նաբուգոդոնոսորը խելագարվում է և բառացի յոթ տարի չի կարողանում կառավարել
Իշխանության վերականգնում
Զ) Նաբուգոդոնոսորի առողջ դատողությունը վերականգնվում է, և նա կրկին սկսում է կառավարել
Այս մարգարեության երկրորդ կատարման մեջ
Է) Ո՞ւմ էր ներկայացնում ծառը։ Կարդացեք 1 Տարեգրություն 29։23-ը։
Ը) Ինչպե՞ս ընդհատվեց այդ իշխանությունը։ Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հիսուսի ժամանակներում այն դեռևս ընդհատված էր։ Կարդացեք Ղուկաս 21։24-ը։
Թ) Ե՞րբ և որտե՞ղ այդ իշխանությունը վերականգնվեց։
ԵՐԿՐՈՐԴ ԿԱՏԱՐՈՒՄ
Իշխանություն
Է) Իսրայելի թագավորներ, որոնք ներկայացնում են Աստծու իշխանությունը
Իշխանության ընդհատում
Ը) Երուսաղեմը կործանվում է, և Իսրայելի թագավորների իշխանությունը 2 520 տարով ընդհատվում է
Իշխանության վերականգնում
Թ) Հիսուսը երկնքում սկսում է իշխել որպես Աստծու թագավորության Թագավոր
Որքա՞ն տևեց «յոթ ժամանակը»
Աստվածաշունչը բացատրում է ինքն իրեն, այսինքն՝ գրքի որոշ հատվածներ կարող ենք հասկանալ մյուսների օգնությամբ։ Օրինակ՝ «Հայտնություն» գրքում ասվում է, որ երեքուկես ժամանակը հավասար է 1 260 օրվա (Հայտնություն 12։6, 14)։ Դա նշանակում է, որ «յոթ ժամանակը» այդ թվի կրկնակին է՝ 2 520 օր։ Աստվածաշնչում «օր» բառը երբեմն մատնանշում է տարի (Եզեկիել 4։6)։ Սա վերաբերում է նաև «Դանիել» գրքում արձանագրված մարգարեությանը։ Ահա թե ինչու ենք ասում, որ «յոթ ժամանակը» տևեց 2 520 տարի։
5. Աշխարհը փոխվել է 1914 թ.-ից ի վեր
Հիսուսը մարգարեացավ, թե աշխարհում ինչ պայմաններ էին տիրելու այն բանից հետո, երբ ինքը Թագավոր դառնար։ Կարդացեք Ղուկաս 21։9-11-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Թվարկվածներից որի՞ մասին ես լսել կամ որի՞ն ես ականատես եղել։
Պողոս առաքյալը նկարագրեց, թե ինչպիսին էին լինելու մարդիկ վերջին օրերում։ Կարդացեք 2 Տիմոթեոս 3։1-5-ը և քննարկեք այս հարցը.
Այս հատկանիշներից որո՞նք ես տեսնում մարդկանց մեջ։
6. Աստծու թագավորությունն արդեն իշխում է. գործելու ժամանակն է
Կարդացեք Մատթեոս 24։3, 14 համարները և քննարկեք հետևյալ հարցերը.
Ո՞ր կարևոր գործն է ցույց տալիս, որ Աստծու թագավորությունն այժմ իշխում է։
Ինչպե՞ս կարող ես մասնակցություն ունենալ այդ գործում։
Աստծու թագավորությունն այժմ իշխում է, և մոտ է օրը, երբ այն կիշխի ողջ երկրագնդի վրա։ Կարդացեք Եբրայեցիներ 10։24, 25-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ պետք է անի մեզանից յուրաքանչյուրը՝ տեսնելով, որ «օրը մոտենում է»։
Եթե իմանայիր մի բան, որը կարող է օգնել և անգամ փրկել ուրիշներին, ի՞նչ կանեիր
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչո՞ւ են Եհովայի վկաները այդքան շատ խոսում 1914 թ. մասին»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աստվածաշնչյան մարգարեությունները, ժամանակագրությունը և աշխարհում տիրող վիճակը ցույց են տալիս, որ Աստծու թագավորությունն արդեն իշխում է։ Երբ քարոզում ենք Թագավորության մասին և հաճախում ենք հանդիպումներին, ցույց ենք տալիս, որ համոզված ենք դրանում։
Վերհիշենք
Աստվածաշնչի «Դանիել» գրքում մարգարեացված «յոթ ժամանակի» ավարտին ի՞նչ տեղի ունեցավ։
Ինչո՞ւ ես համոզված, որ Աստծու թագավորությունը սկսել է իշխել 1914 թ.-ին։
Ինչպե՞ս կարող ես ցույց տալ հավատդ այն բանի հանդեպ, որ Թագավորությունն այժմ իշխում է։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե ինչ են ասում պատմաբանները և այլ մարդիկ 1914 թ.-ից հետո աշխարհում տիրող վիճակի մասին։
«Երբ բարոյական արժեքները կտրուկ անկում ապրեցին» (հոդված՝ «Արթնացե՛ք»-ից)
Կարդա և տես, թե Մատթեոս 24։14-ը ինչ ազդեցություն ունեցավ մի մարդու կյանքի վրա։
Որտեղի՞ց գիտենք, որ «Դանիել» գրքի 4-րդ գլխի մարգարեությունը վերաբերում է Աստծու թագավորությանը։
«Ե՞րբ է Աստծու թագավորությունը սկսել իշխել (մաս 1)» («Դիտարան», 2014, հոկտեմբերի 1)
Ի՞նչն է ցույց տալիս, որ «Դանիել» գրքում արձանագրված «յոթ ժամանակը» ավարտվեց 1914 թ.-ին։
«Ե՞րբ է Աստծու թագավորությունը սկսել իշխել (մաս 2)» («Դիտարան», 2014, նոյեմբերի 1)
a Տես այս դասի «Բացահայտիր ավելին» բաժնի վերջին երկու հոդվածները։