ԴԱՍ 31
Ի՞նչ է Աստծու թագավորությունը
Աստվածաշնչի գլխավոր թեման Աստծու թագավորությունն է։ Այդ թագավորության միջոցով Եհովան իրականացնելու է երկրի առնչությամբ իր սկզբնական նպատակը։ Իսկ ի՞նչ է Աստծու թագավորությունը։ Որտեղի՞ց գիտենք, որ այն այժմ իշխում է։ Ի՞նչ է այն արդեն արել և ի՞նչ է իրականացնելու ապագայում։ Այս և հաջորդ երկու դասերում կիմանաս վերոհիշյալ հարցերի պատասխանները։
1. Ի՞նչ է Աստծու թագավորությունը, և ո՞վ է այդ թագավորության Թագավորը
Աստծու թագավորությունը Եհովայի կողմից երկնքում հաստատված մի կառավարություն է, որի Թագավորը Հիսուս Քրիստոսն է (Մատթեոս 4։17; Հովհաննես 18։36)։ Աստվածաշնչում Հիսուսի մասին ասվում է. «Նա հավիտյան կթագավորի» (Ղուկաս 1։32, 33)։ Որպես Աստծու թագավորության Թագավոր՝ Հիսուսը ղեկավարելու է ողջ երկիրը։
2. Ովքե՞ր են ղեկավարելու Հիսուսի հետ
Հիսուսը մենակ չի ղեկավարելու։ Նրա հետ «ամեն ցեղի, լեզվի, ժողովրդի և ազգի պատկանող» մարդիկ «ղեկավարելու են երկիրը» (Հայտնություն 5։9, 10)։ Իսկ ընդհանուր քանի՞ հոգի են թագավորելու Քրիստոսի հետ։ Հիսուսի՝ երկիր գալուց ի վեր միլիոնավոր մարդիկ են դարձել քրիստոնյա, սակայն նրանցից ընդամենը 144 000-ն են գնալու երկինք՝ նրա հետ թագավորելու համար (կարդա Հայտնություն 14։1-4)։ Իսկ մյուս բոլոր քրիստոնյաները դառնալու են այդ թագավորության քաղաքացիներ (Սաղմոս 37։29)։
3. Աստծու թագավորությունը ի՞նչ առումով է գերազանց մարդկային կառավարություններից
Անգամ երբ կառավարիչներին հաջողվում է ինչ-որ լավ բան անել, միշտ չէ, որ նրանք ի զորու են լինում իրագործել իրենց բոլոր ծրագրերը։ Նրանց փոխարինում են այնպիսի ղեկավարներ, որոնց չեն հետաքրքրում իրենց ենթակայության տակ եղողների շահերը։ Սակայն Աստծու թագավորության Թագավորին՝ Հիսուսին, ոչ ոք չի փոխարինելու։ Աստված «մի թագավորություն է հաստատելու, որը երբեք չի կործանվելու» (Դանիել 2։44)։ Հիսուսը ղեկավարելու է ողջ երկիրը և երբեք կողմնակալություն չի դրսևորելու։ Նա սիրառատ է, բարի ու արդար և մարդկանց սովորեցնելու է ընդօրինակել իրեն՝ միմյանց հետ վարվել սիրով, բարությամբ ու արդարությամբ (կարդա Եսայիա 11։9)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչու է Աստծու թագավորությունը ցանկացած մարդկային կառավարությունից ավելի լավը։
4. Աստծու թագավորությունը ղեկավարելու է ողջ երկիրը
Հիսուսը ավելի զորեղ է, քան ցանկացած մարդկային կառավարիչ։ Կարդացեք Մատթեոս 28։18-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ո՞րն է Հիսուսի և մարդկային ղեկավարների տարբերությունը։
Մարդկային կառավարությունները հաճախ են փոխվում, և յուրաքանչյուրը իշխում է միայն որոշակի տարածքի վրա։ Իսկ ի՞նչ կարող ենք ասել Աստծու թագավորության մասին։ Կարդացեք Դանիել 7։14-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչո՞ւ է ուրախալի այն փաստը, որ Աստծու թագավորությունը «չի կործանվելու»։
Ինչո՞ւ է ուրախալի այն փաստը, որ այդ թագավորությունը իշխելու է ողջ երկրի վրա։
5. Մարդկային կառավարությունների փոխարեն իշխելու է Աստծու թագավորությունը
Աստծու թագավորությունը ինչո՞ւ է փոխարինելու մարդկային կառավարություններին։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Ի՞նչ հետևանքներ է ունեցել մարդկանց իշխանությունը։
Կարդացեք Ժողովող 8։9-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Քո կարծիքով՝ կարիք կա՞, որ մարդկային կառավարությունների փոխարեն իշխի Աստծու թագավորությունը։ Ինչո՞ւ։
6. Աստծու թագավորության իշխանները հասկանում են մեզ
Մեր Թագավորը՝ Հիսուսը, ապրել է որպես մարդ, ուստի կարող է «ցավակից լինել մեր թուլություններին» (Եբրայեցիներ 4։15)։ Իսկ 144 000 հավատարիմ տղամարդիկ ու կանայք, ովքեր իշխելու են Հիսուսի հետ, ընտրվում են «ամեն ցեղի, լեզվի, ժողովրդի և ազգի պատկանող մարդկանցից» (Հայտնություն 5։9)։
Հիսուսն ու իր իշխանակիցները հասկանում են, թե ինչ զգացմունքներ ունենք և ինչերի միջով ենք անցնում, քանի որ իրենք էլ են մարդ եղել։ Այս միտքը մեծացնո՞ւմ է քո վստահությունը Աստծու թագավորության հանդեպ։ Բացատրիր։
Եհովան ընտրել է տարբեր ծագում ունեցող տղամարդկանց և կանանց, որ թագավորեն Հիսուսի հետ
7. Աստծու թագավորության օրենքները մարդկանց սահմանած օրենքներից շատ ավելի լավն են
Կառավարությունները սահմանում են օրենքներ, որոնք պաշտպանում են քաղաքացիներին և ծառայում նրանց շահերին։ Աստծու թագավորությունը նույնպես ունի օրենքներ, որոնց պետք է ենթարկվեն իր քաղաքացիները։ Կարդացեք 1 Կորնթացիներ 6։9-11-ը, այնուհետև քննարկեք այս հարցերը.
Ըստ քեզ՝ ինչպիսի՞ն կլինի աշխարհը, երբ բոլոր մարդիկ հետևեն վարքագծի վերաբերյալ Աստծու սահմանած օրենքներին։a
Քո կարծիքով՝ Եհովան իրավունք ունի՞ պահանջելու, որ իր թագավորության հպատակները հարգեն այդ օրենքները։ Ինչո՞ւ։
Ինչի՞ց է երևում, որ այն մարդիկ, ովքեր չեն հնազանդվում այդ օրենքներին, կարող են փոխվել (տես 11 համարը)։
Կառավարությունները իրենց քաղաքացիների շահերի ու պաշտպանության համար օրենքներ են սահմանում։ Աստծու թագավորության օրենքները անհամեմատ ավելի լավն են
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ի՞նչ է Աստծու թագավորությունը»։
Ի՞նչ կպատասխանես այս հարցին։
ԱՄՓՈՓՈՒՄ
Աստծու թագավորությունը երկնքում հաստատված իրական կառավարություն է, որը իշխելու է ողջ երկրի վրա։
Վերհիշենք
Ովքե՞ր են Աստծու թագավորության ղեկավարները։
Աստծու թագավորությունը ի՞նչ առումով է գերազանց մարդկային կառավարություններից։
Ի՞նչ է Եհովան ակնկալում իր թագավորության հպատակներից։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ըստ Հիսուսի՝ որտեղ է գտնվում Աստծու թագավորությունը։
Եհովայի վկաները ինչո՞ւ են նվիրված Աստծու թագավորությանը, ոչ թե որևէ մարդկային կառավարության։
Քննիր, թե ինչ է Աստվածաշունչն ասում 144 000 մարդկանց մասին, ում Եհովան ընտրել է որպես Հիսուսի իշխանակիցներ։
Տես, թե կալանավայրում գտնվող մի կին ինչպես համոզվեց, որ միայն Աստված կարող է արդարություն հաստատել աշխարհում։
«Հասկացա, թե ինչպես է վերջ դրվելու անարդարությանը» («Արթնացե՛ք», 2011, նոյեմբեր)
a Վարքագծի որոշ կանոններ կքննարկվեն այս գրքի 3-րդ մասում։