ԴԱՍ 26
Ինչո՞ւ է աշխարհը լի չարությամբ ու տառապանքով
Երբ ողբերգական դեպք է տեղի ունենում, մարդիկ հաճախ հարցնում են. «Ինչո՞ւ նման բան պատահեց»։ Շատ մխիթարական է, որ Աստվածաշունչը սպառիչ պատասխան է տալիս այս հարցին։
1. Ինչպե՞ս սկիզբ դրվեց չարությանը
Բանսարկու Սատանան ըմբոստացավ Աստծու դեմ։ Նա ցանկանում էր իշխել ուրիշների վրա, ուստի առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, դրդեց միանալու իր ըմբոստությանը։ Այդ նպատակին հասնելու համար Սատանան խաբեց Եվային (Ծննդոց 3։1-5)։ Նա Եվային դրդեց մտածելու, թե Եհովան զրկում է նրանց ինչ-որ լավ բանից։ Նա ակնարկեց, որ մարդիկ ավելի երջանիկ կլինեն, եթե չհնազանդվեն Աստծուն։ Նաև պնդեց, որ Եվան չի մահանա. դա երբևէ ասված առաջին սուտն էր։ Այդ իսկ պատճառով Աստվածաշնչում ասվում է, որ Սատանան «ստախոս է և ստության հայրը» (Հովհաննես 8։44)։
2. Ադամն ու Եվան ի՞նչ ընտրություն արեցին
Եհովան մեծ առատաձեռնություն էր դրսևորել Ադամի ու Եվայի հանդեպ։ Նա թույլ էր տվել, որ նրանք ուտեն պարտեզի բոլոր ծառերից՝ բացի մեկից (Ծննդոց 2։15-17)։ Այնուամենայնիվ, նրանք որոշեցին ուտել այդ ծառի պտղից։ Նախ՝ Եվան «ծառից պտուղ քաղեց ու սկսեց ուտել», իսկ հետո՝ Ադամը «կերավ» (Ծննդոց 3։6)։ Նրանք երկուսն էլ չհնազանդվեցին Աստծուն։ Քանի որ Ադամն ու Եվան կատարյալ էին, նրանք սխալ գործելու հակում չունեին։ Սակայն գիտակցաբար ըմբոստանալով Աստծու դեմ՝ նրանք մեղք գործեցին և մերժեցին նրա իշխանությունը։ Այդ որոշումը ցավալի հետևանքներ ունեցավ նրանց համար (Ծննդոց 3։16-19)։
3. Ադամի ու Եվայի որոշումը ինչպե՞ս անդրադարձավ մեզ վրա
Երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, նրանք անկատար դարձան և հետագայում անկատարությունը փոխանցեցին իրենց բոլոր սերունդներին։ Աստվածաշնչում Ադամի վերաբերյալ ասվում է. «Մեկ մարդու միջոցով աշխարհ մտավ մեղքը, մեղքի միջոցով էլ՝ մահը, և քանի որ բոլոր մարդիկ մեղավոր դարձան, մահը տարածվեց բոլորի վրա» (Հռոմեացիներ 5։12)։
Մենք տառապում ենք տարբեր պատճառներով. երբեմն՝ մեր կայացրած սխալ որոշումների հետևանքով, երբեմն էլ՝ ուրիշների։ Որոշ դեպքերում էլ տառապում ենք, քանի որ սխալ ժամանակ գտնվում ենք սխալ վայրում (կարդա Ժողովող 9։11)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչու Աստված չէ չարության ու տառապանքի պատճառը, և թե նա ինչ է զգում, երբ մենք տառապում ենք։
4. Ո՞ւմ պատճառով ենք տառապում
Շատ մարդիկ կարծում են, որ Աստված է ղեկավարում աշխարհը։ Արդյո՞ք դա ճիշտ է։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Հակոբոս 1։13-ը և 1 Հովհաննես 5։19-ը, ապա քննարկեք հետևյալ հարցը.
Աստվա՞ծ է պատասխանատու տառապանքի ու չարության համար։
5. Սատանայի իշխանության հետևանքները
Կարդացեք Ծննդոց 3։1-6-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ի՞նչ սուտ ասաց Սատանան (տես 4 և 5 համարները)։
Սատանան ինչպե՞ս ակնարկեց, որ Եհովան մարդկանց զրկում է ինչ-որ լավ բանից։
Սատանան ինչպե՞ս ակնարկեց, որ երջանիկ լինելու համար մարդիկ Եհովայի ղեկավարման կարիքը չունեն։
Կարդացեք Ժողովող 8։9-ը, որից հետո քննարկեք հետևյալ հարցը.
Առանց Եհովայի ղեկավարման ինչպիսի՞ն է դարձել աշխարհը։
Ա) Ադամն ու Եվան կատարյալ էին և ապրում էին դրախտում, սակայն նրանք լսեցին Սատանային և ըմբոստացան Եհովայի դեմ
Բ) Այդ ըմբոստությունից հետո աշխարհը լցվեց մեղքով, տառապանքով ու մահով
Գ) Եհովան վերջ կդնի մեղքին, տառապանքին և մահվանը։ Մարդիկ նորից կատարյալ կլինեն և կապրեն դրախտում
6. Եհովան ցավ է ապրում, երբ մենք տառապում ենք
Եհովայի համար միևնո՞ւյն է, որ մենք տառապանքներ ենք կրում։ Տես, թե Դավիթ թագավորն ու Պետրոս առաքյալը ինչ են գրել այս առնչությամբ։ Կարդացեք Սաղմոս 31։7-ը և 1 Պետրոս 5։7-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ ես զգում՝ իմանալով, որ Եհովան տեսնում է քո տառապանքը և ապրումակցում է քեզ։
7. Աստված վերջ կդնի տառապանքին
Կարդացեք Եսայիա 65։17-ը և Հայտնություն 21։3, 4-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ է մխիթարական իմանալ, որ Եհովան վերացնելու է մարդկանց կրած տառապանքների հետևանքները։
Գիտեի՞ր
Ասելով առաջին սուտը՝ Սատանան զրպարտեց Եհովային։ Նա հարցականի տակ դրեց այն, որ Եհովան արդար ու հոգատար Ղեկավար է, և այդպիսով արատավորեց նրա համբավը։ Երբ մոտ ապագայում Եհովան վերացնի տառապանքը, նա կարդարացնի իր անունը, այլ կերպ ասած՝ կփաստի, որ իր իշխանությունն իսկապես լավագույնն է։ Եհովայի անվան արդարացումը ամենակարևոր հարցն է տիեզերքում (Մատթեոս 6։9, 10)։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Տառապանքը Աստծուց է»։
Դու ի՞նչ կասես ի պատասխան։
ԱՄՓՈՓՈՒՄ
Սատանան և առաջին մարդկային զույգն են գլխավորաբար մեղավոր աշխարհում տիրող չարության համար։ Եհովան խորապես մտահոգված է մեզնով և շուտով վերջ է դնելու տառապանքին։
Վերհիշենք
Բանսարկու Սատանան ի՞նչ սուտ ասաց Եվային։
Ադամի ու Եվայի ըմբոստությունը ի՞նչ ազդեցություն է ունեցել մեզ վրա։
Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ցավ է ապրում, երբ մենք տառապում ենք։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչ է մեղքը՝ ըստ Աստվածաշնչի։
Իմացիր ավելին Եդեմի պարտեզում Սատանայի բարձրացրած հարցի մասին։
«Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» («Դիտարան», 2014, հունվարի 1)
Պարզիր, թե որոնք են այս բարդ հարցերի պատասխանները։
«Ինչո՞ւ Հոլոքոստ եղավ։ Ինչո՞ւ Աստված չմիջամտեց» (վեբ հոդված)
Տես՝ ինչն օգնեց մի մարդու հասկանալ, թե ինչու է տառապանքն այսքան շատ։