ԴԱՍ 27
Հիսուսի մահն ինչպե՞ս կարող է փրկել մեզ
Մենք մեղքեր ենք գործում, տառապում ենք ու մահանում, քանի որ առաջին մարդկային զույգը չհնազանդվեց Աստծուն։a Սակայն մենք անհույս վիճակում չենք։ Եհովան իր Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով մեզ մեղքից ու մահից ազատագրվելու հնարավորություն է տվել։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Հիսուսը իր կյանքը որպես փրկագին տվեց մեզ համար։ Փրկագին վճարում են որևէ մեկին ազատելու նպատակով։ Հիսուսի վճարած գինը իր կատարյալ մարդկային կյանքն էր (կարդա Մատթեոս 20։28)։ Երբ Հիսուսը պատրաստակամորեն հրաժարվեց երկրի վրա հավիտյան ապրելու իրավունքից, մեզ հնարավորություն տվեց ձեռք բերել այն ամենը, ինչ կորցրել էին Ադամն ու Եվան։ Դրանով Հիսուսը նաև ցույց տվեց, թե ինքն ու Եհովան որքան շատ են սիրում մեզ։ Այս դասը կօգնի, որ ավելացնես գնահատանքդ Հիսուսի տված փրկագնի հանդեպ։
1. Հիսուսի մահը ինչպե՞ս կարող է այսօր իսկ ազդել մեր կյանքի վրա
Մեղավոր լինելու պատճառով մենք մեր արարքներով հաճախ տհաճեցնում ենք Աստծուն։ Այնուամենայնիվ, երբ սրտանց զղջում ենք, Հիսուս Քրիստոսի անունով Եհովայից ներում ենք խնդրում և ամեն ինչ անում այդ սխալները չկրկնելու համար, հնարավորություն ենք ունենում Աստծու հետ մտերիմ հարաբերություններ վայելել (1 Հովհաննես 2։1)։ Աստվածաշնչում ասվում է. «Քրիստոսն էլ մեկընդմիշտ մահացավ մեղքերի քավության համար՝ արդարը՝ անարդարների համար, որպեսզի ձեզ առաջնորդի դեպի Աստված» (1 Պետրոս 3։18)։
2. Հիսուսի մահը ինչպե՞ս կարող է ազդել մեր կյանքի վրա ապագայում
Եհովան Հիսուսին ուղարկեց, որ զոհի իր կատարյալ մարդկային կյանքը, «որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում [Հիսուսի] հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)։ Հիսուսի տված փրկագնի շնորհիվ Եհովան շուտով կվերացնի Ադամի անհնազանդության բոլոր հետևանքները։ Դա նշանակում է, որ եթե հավատ դրսևորենք Հիսուսի զոհի հանդեպ, հնարավորություն կունենանք հավիտյան վայելել կյանքը դրախտային երկրի վրա (Եսայիա 65։21-23)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Խորացրու գիտելիքներդ այն մասին, թե ինչու Հիսուսը տվեց իր կյանքը, և իմացիր, թե նրա մահը ինչ հնարավորություններ է բացում քո առաջ։
3. Հիսուսի մահը մեզ ազատում է մեղքից ու մահից
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Ի՞նչ կորցրեց Ադամը՝ չհնազանդվելով Աստծուն։
Կարդացեք Հռոմեացիներ 5։12-ը, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Ադամի մեղքը ինչպե՞ս է անդրադարձել քո կյանքի վրա։
Կարդացեք Հովհաննես 3։16-ը, ապա քննարկեք հետևյալ հարցը.
Եհովան ինչո՞ւ իր Որդուն երկիր ուղարկեց։
Ա) Ադամը կատարյալ մարդ էր, ով չհնազանդվեց Աստծուն, ինչի հետևանքով բոլոր մարդիկ հայտնվեցին մեղքի ու մահվան ճիրաններում
Բ) Հիսուսը կատարյալ մարդ էր, ով հնազանդվեց Աստծուն և մարդկանց համար ճանապարհ հարթեց դեպի կատարելություն և հավիտենական կյանք
4. Հիսուսի մահը ի՞նչ հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Մեկ մարդու մահը ինչպե՞ս կարող է փրկել բոլորին։
Կարդացեք 1 Տիմոթեոս 2։5, 6-ը, որից հետո քննարկեք հետևյալ հարցը.
Ադամը կատարյալ մարդ էր, ում պատճառով բոլոր մարդիկ հայտնվեցին մեղքի ու մահվան ճիրաններում։ Հիսուսն էլ էր կատարյալ մարդ։ Ինչո՞ւ էր նրա զոհաբերած կյանքը «համապատասխան փրկագին» մարդկության համար։
5. Հիսուսի տված փրկագինը Եհովայի նվերն է քեզ
Եհովայի ընկերները փրկագինը դիտում են որպես անձամբ իրենց տրված նվեր։ Կարդացեք Գաղատացիներ 2։20-ը, ապա քննարկեք հետևյալ հարցը.
Ինչի՞ց է երևում, որ Պողոս առաքյալը փրկագինը համարում էր անձամբ իրեն տրված նվեր։
Երբ Ադամը մեղք գործեց, նա և իր բոլոր սերունդները մահվան դատապարտվեցին։ Սակայն Եհովան իր Որդու մահվան միջոցով հնարավորություն տվեց քեզ հավիտյան վայելելու կյանքը։
Հետևյալ համարները կարդալիս պատկերացրու, թե Եհովան ինչ էր զգում, երբ իր Որդին տառապում էր։ Կարդացեք Հովհաննես 19։1-7, 16-18 համարները, ապա քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչ ես զգում, երբ մտածում ես, թե Եհովան ու Հիսուսը ինչ են արել քեզ համար։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Մեկ մարդու մահը ինչպե՞ս կարող է փրկել բոլորին»։
Ի՞նչ կպատասխանես այս հարցին։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հիսուսի մահը Եհովային հիմք է տալիս, որ ների մեր մեղքերը, իսկ մեզ կյանքը հավիտյան վայելելու հնարավորություն է ընձեռում։
Վերհիշենք
Հիսուսն ինչո՞ւ մահացավ։
Հիսուսի կատարյալ կյանքը ինչո՞ւ էր համապատասխան փրկագին։
Հիսուսի մահը ի՞նչ հնարավորություններ է բացում քո առաջ։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչու է Հիսուսի կատարյալ մարդկային կյանքը փրկագին համարվում։
«Ինչպե՞ս կարող էր Հիսուսի զոհը տրվել «շատերի համար»» (վեբ հոդված)
Ի՞նչ է հարկավոր անել մեղքից ու մահից ազատվելու համար։
Արդյոք Եհովան ներո՞ւմ է լուրջ մեղքերը։
«Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ» («Դիտարան», 2013, մայիսի 1)
Քրիստոսի զոհի մասին իմանալը ինչպե՞ս օգնեց մի մարդու արմատական փոփոխություններ անել։
a «Մեղք» բառը վերաբերում է ոչ միայն սխալ արարքներին, այլև այն մեղավոր վիճակին, որ բոլորս ժառանգել ենք։