ԴԱՍ 25
Ի՞նչ է Աստված նպատակադրել մեզ համար
Աստվածաշունչը իրատեսորեն ասում է, որ «մարդու կյանքը կարճատև է, նեղություններով լի» (Հոբ 14։1)։ Արդյո՞ք Աստված ուզում է, որ այսպիսի կյանքով ապրենք։ Եթե ոչ, ապա նա ի՞նչ նպատակ ունի մեր առնչությամբ։ Այն երբևէ կիրագործվի՞։ Տեսնենք, թե Աստվածաշունչն ինչ է ասում այդ մասին։
1. Եհովան ինչպիսի՞ կյանքով է ուզում, որ ապրենք
Եհովան ուզում է, որ երջանիկ կյանքով ապրենք։ Երբ նա ստեղծեց առաջին մարդկանց՝ Ադամին ու Եվային, նրանց բնակեցրեց գեղեցիկ դրախտում՝ Եդեմի պարտեզում։ Այնուհետև «Աստված օրհնեց նրանց և ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը և տնօրինեք այն»» (Ծննդոց 1։28)։ Եհովան ուզում էր, որ նրանք երեխաներ ունենային, երկիրը դրախտի վերածեին և հոգ տանեին կենդանիներին։ Նրա նպատակն էր, որ բոլոր մարդիկ կատարյալ առողջություն ունենային և ապրեին հավիտյան։
Թեև ներկայումս մեր կյանքն այդպիսին չէ,a սակայն Աստծու նպատակը չի փոխվել (Եսայիա 46։10, 11)։ Նա առաջվա պես ցանկանում է, որ հնազանդ մարդիկ հավիտյան ապրեն կատարյալ պայմաններում (կարդա Հայտնություն 21։3, 4)։
2. Ինչպե՞ս կարող ենք այսօր իսկ իմաստալից կյանքով ապրել
Եհովան մեզ ստեղծել է «հոգևոր կարիքներով», այսինքն՝ նրան ճանաչելու և պաշտելու ցանկությամբ (կարդա Մատթեոս 5։3-6)։ Նա ուզում է, որ մտերիմ լինենք իր հետ, «միշտ գնանք իր ճանապարհով, սիրենք» և «ամբողջ սրտով» ծառայենք իրեն (2 Օրենք 10։12; Սաղմոս 25։14)։ Այդպես վարվելով՝ մենք կարող ենք իսկապես երջանիկ լինել՝ չնայած խնդիրներին։ Եհովային պաշտելը իմաստավորում է մեր կյանքը։
ԻՄԱՑԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե երկիրը ստեղծելիս Եհովան ինչ մեծ սեր է դրսևորել մեր հանդեպ, և թե նրա Խոսքը ինչ է սովորեցնում կյանքի իմաստի մասին։
3. Եհովան հրաշալի նպատակ ունի մարդկանց առնչությամբ
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, ապա քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ է Աստված ստեղծել մեր գեղեցիկ մոլորակը։
Կարդացեք Ժողովող 3։11-ը, ապա քննարկեք հետևյալ հարցը.
Ըստ այս համարի՝ ո՞րն է Եհովայի նպատակը մեր առնչությամբ։
4. Եհովայի նպատակը չի փոխվել
Կարդացեք Սաղմոս 37։11, 29 և Եսայիա 55։11 համարները, որից հետո քննարկեք հետևյալ հարցը.
Որտեղի՞ց գիտենք, որ Եհովայի նպատակը մեր առնչությամբ չի փոխվել։
Ինչպես որ տանտերը կարող է վերանորոգել ավերված տունը, այնպես էլ Աստված կվերականգնի անուշադրության մատնված Երկիր մոլորակը, որ իրեն սիրող մարդիկ բնակվեն դրա վրա
5. Եհովային պաշտելը իմաստավորում է մեր կյանքը
Իսկապես երջանիկ լինելու համար հարկավոր է իմանալ, թե որն է կյանքի իմաստը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ինչպե՞ս փոխվեց Թերումիի կյանքը, երբ նա գտավ դրա իմաստը։
Կարդացեք Ժողովող 12։13-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ Եհովային, որ գնահատում ենք այն ամենը, ինչ նա արել է մեզ համար։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ո՞րն է կյանքի իմաստը»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովան ուզում է, որ երկրի վրա հավիտյան վայելենք կյանքը կատարյալ պայմաններում։ Երբ ողջ սրտով պաշտում ենք նրան, մեր կյանքն իմաստով է լցվում։
Վերհիշենք
Ի՞նչ էր Աստված նպատակադրել Ադամի ու Եվայի համար։
Որտեղի՞ց գիտենք, որ մարդկանց առնչությամբ Աստծու նպատակը չի փոխվել։
Ինչպե՞ս կարող ես իրական իմաստով լցնել կյանքդ։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Քննիր, թե ինչ փաստեր կան, որ Եդեմի պարտեզն իսկապես գոյություն է ունեցել։
«Եդեմի պարտեզը հեքիա՞թ էր, թե՞ իրականություն» («Դիտարան», 2011, հունվարի 1)
Իմացիր, թե ինչու կարող ենք վստահ լինել, որ Երկիր մոլորակը կմնա հավիտյան։
Աստվածաշունչն ի՞նչ է ասում կյանքի իմաստի մասին։
Մի մարդ, ով կարծում էր, թե ամեն ինչ ունի, գտավ այն, ինչն իրականում պակասում էր իր կյանքում։ Տես, թե ինչպես։
a Հաջորդ դասից կիմանաս, թե ինչու։