ԴԱՍ 23
Մկրտություն. նպատակ, որին արժե ձգտել
Հիսուսն ասաց, որ մկրտությունը պահանջ է քրիստոնյա դառնալու համար (կարդա Մատթեոս 28։19, 20)։ Իսկ ի՞նչ է մկրտությունը, և ի՞նչ է պետք անել այդ նպատակին հասնելու համար։
1. Ինչպե՞ս պետք է կատարվի մկրտությունը
«Մկրտել» բառը ծագել է հունարեն մի բառից, որը նշանակում է «ընկղմել» ջրի մեջ։ Երբ Հիսուսը մկրտվեց, նա ընկղմվեց Հորդանան գետի մեջ, ինչից հետո «դուրս եկավ ջրից» (Մարկոս 1։9, 10)։ Նմանապես ճշմարիտ քրիստոնյաները մկրտվելիս ամբողջովին ընկղմվում՝ խորասուզվում են ջրի մեջ։
2. Ի՞նչ է ցույց տալիս մկրտությունը
Մկրտվելով մարդը ցույց է տալիս, որ նվիրվել է Եհովա Աստծուն։ Իսկ ինչպե՞ս է նա նվիրվում։ Նախքան մկրտությունը նա առանձնահատուկ աղոթք է անում Եհովային՝ ասելով, որ ցանկանում է հավիտյան ծառայել նրան։ Նա խոստանում է, որ միայն Եհովային է պաշտելու և նրա կամքը կատարելը կյանքում ամենակարևոր բանն է դարձնելու։ Նա վճռում է «ուրանալ իր անձը.... և շարունակ [Հիսուսին] հետևել» (Մատթեոս 16։24)։ Նվիրումն ու մկրտությունը հնարավորություն են տալիս մտերիմ հարաբերություններ ունենալ Եհովայի հետ և միանալ նրան պաշտողների մեծ ընտանիքին։
3. Ինչպե՞ս պատրաստվել մկրտությանը
Մկրտությանը կարող ես պատրաստվել՝ Եհովայի մասին սովորելով և նրա հանդեպ ամուր հավատ զարգացնելով (կարդա Եբրայեցիներ 11։6)։ Որքան շատ գիտելիք ձեռք բերես, և որքան հավատդ ավելանա, Եհովայի հանդեպ քո սերը այնքան ավելի կմեծանա։ Արդյունքում կցանկանաս քարոզել Աստծու մասին և ապրել նրա չափանիշներով (2 Տիմոթեոս 4։2; 1 Հովհաննես 5։3)։ Եթե «վարվես Եհովայի ծառաներին վայել կերպով» և ձգտես «ամեն հարցում հաճեցնել նրան», գուցե որոշես կյանքդ նվիրել Աստծուն ու մկրտվել (Կողոսացիներ 1։9, 10)։a
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչ կարելի է սովորել Հիսուսի մկրտության մասին աստվածաշնչյան արձանագրությունից, և թե ինչպես պատրաստվել այս կարևոր քայլին։
4. Սովորենք Հիսուսի մկրտության մասին արձանագրությունից
Հիսուսի մկրտության մասին ավելի շատ տեղեկություններ իմանալու համար կարդացեք Մատթեոս 3։13-17-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Հիսուսը նորածի՞ն էր, երբ մկրտվեց։
Նա ինչպե՞ս մկրտվեց։ Նրա վրա պարզապես ջուր ցողեցի՞ն։
Մկրտվելուց հետո Հիսուսը սկսեց կատարել մի հատուկ հանձնարարություն, որ ստացել էր Աստծուց։ Կարդացեք Ղուկաս 3։21-23-ը և Հովհաննես 6։38-ը, որից հետո քննարկեք հետևյալ հարցը.
Մկրտվելուց հետո Հիսուսը ո՞ր գործին առաջնահերթություն տվեց իր կյանքում։
5. Մկրտությունը հասանելի նպատակ է
Նվիրվելու և մկրտվելու միտքը գուցե սկզբում վախեցնի քեզ։ Սակայն առաջադիմելով ավելի վստահ կդառնաս և կկարողանաս անել այդ կարևոր քայլը։ Տեսնենք՝ ինչ են ասում նրանք, ովքեր արդեն մկրտվել են։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Հովհաննես 17։3-ը և Հակոբոս 1։5-ը, որից հետո քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչը կարող է օգնել մարդուն նախապատրաստվել մկրտության։
Ա) Մենք նվիրվում ենք Եհովային՝ նրան ասելով, որ ուզում ենք հավիտյան ծառայել իրեն
Բ) Մկրտվելով մենք ներկաներին ցույց ենք տալիս, որ նվիրվել ենք Աստծուն
6. Մկրտվել նշանակում է դառնալ Եհովայի ընտանիքի մի մասնիկը
Երբ մկրտվում ենք, համաշխարհային միասնական ընտանիք ենք ձեռք բերում ու դառնում դրա մի մասը։ Չնայած մենք իրարից տարբերվում ենք թե՛ ծագումով, թե՛ մեր անցյալով, սակայն նույն հավատալիքներն ունենք և ապրում ենք աստվածաշնչյան նույն չափանիշներով։ Կարդացեք Սաղմոս 25։14-ը և 1 Պետրոս 2։17-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Մկրտությունն ինչպե՞ս է անդրադառնում Եհովայի ու նրան պաշտող մարդկանց հետ մեր հարաբերությունների վրա։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես պատրաստ չեմ մկրտվելու»։
Եթե դու էլ ես այդպես մտածում, ինչո՞ւ ամեն դեպքում արժե՛ ձգտել այդ նպատակին։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հիսուսը սովորեցրեց, որ քրիստոնյաները պետք է մկրտվեն։ Այդ նպատակին հասնելու համար հարկավոր է ամուր հավատ զարգացնել Եհովայի հանդեպ, ապրել նրա չափանիշներով և նվիրվել նրան։
Վերհիշենք
Ի՞նչ է մկրտությունը, և ինչո՞ւ է այն կարևոր։
Մկրտվելով մարդը ի՞նչ է ցույց տալիս։
Ի՞նչ քայլեր է հարկավոր անել նախքան նվիրվելը և մկրտվելը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչ սխալ կարծիքներ կան մկրտության վերաբերյալ, և ինչ է այն իրականում։
Ինչպե՞ս կարելի է առաջադիմել և հասնել մկրտության։
«Եհովայի հանդեպ սերն ու երախտագիտությունը կմղեն քեզ մկրտվելու» («Դիտարան», 2020, մարտ)
Կարդա մի մարդու մասին, ում մկրտությունը պարզապես զգացմունքների ազդեցության տակ արված քայլ չէր։
«Նրանք ուզում էին, որ ինքս համոզվեմ ճշմարտության մեջ» («Դիտարան», 2013, փետրվարի 1)
Քննիր, թե ինչու արժե ձգտել մկրտության, և ինչպես կարող ես պատրաստվել այդ քայլին։
«Պե՞տք է արդյոք մկրտվեմ» («Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ», հատոր 2, գլուխ 37)
a Եթե անհատը նախկինում այլ կրոնի է պատկանել և մկրտվել է, նա պետք է նորից մկրտվի։ Ինչո՞ւ։ Քանի որ այդ կրոնը չի սովորեցրել աստվածաշնչյան ճշմարտությունը (տես Գործեր 19։1-5 և դաս 13)։