ԴԱՍ 22
Ինչպե՞ս կարող ես քարոզել բարի լուրը
Աստվածաշնչյան ճշմարտությունները սովորելիս գուցե մտածես. «Ի՜նչ լավ կլիներ, որ բոլորը իմանային այս ամենի մասին»։ Այո՛, բոլորը կարիք ունեն իմանալու այս ճշմարտությունները։ Սակայն գուցե կաշկանդվես ուրիշներին պատմել քո սովորածը։ Եկ տեսնենք, թե ինչպես կարող ես հաղթահարել կաշկանդվածությունը և սկսել ուրախությամբ քարոզել բարի լուրը։
1. Ինչպե՞ս կարող ես սովորածդ պատմել ծանոթներիդ
Մի անգամ Հիսուսի աշակերտները ասացին. «Մենք չենք կարող չխոսել մեր տեսածի ու լսածի մասին» (Գործեր 4։20)։ Նրանք այնքան էին գնահատում ճշմարտությունը, որ ցանկանում էին որքան հնարավոր է շատ մարդկանց պատմել այն։ Դու է՞լ ունես այդպիսի ցանկություն։ Եթե այո, առիթներ փնտրիր, որ ընկերներիդ և ընտանիքիդ անդամներին նրբանկատորեն պատմես սովորածդ (կարդա Կողոսացիներ 4։6)։
Ինչի՞ց սկսել
Հարազատներիդ հետ զրուցելիս կարող ես ասել. «Այս շաբաթ հետաքրքիր բան եմ իմացել»։
Եթե ընկերդ վատառողջ է կամ մտահոգ, նրան Աստվածաշնչից մի քաջալերական համար ուղարկիր կամ ցույց տուր։
Երբ աշխատակիցներդ հարցնեն՝ ինչպես է անցել շաբաթ-կիրակիդ, մի միտք ասա, որ սովորել ես Աստվածաշնչի ուսումնասիրության կամ ժողովի ժամանակ։
Ընկերներիդ ցույց տուր jw.org կայքը։
Ինչ-որ մեկին հրավիրիր Աստվածաշնչի քո ուսումնասիրությանը կամ ցույց տուր՝ ինչպես ուսումնասիրության հայտ լրացնել jw.org կայքում։
2. Ինչո՞ւ արժե ժողովի հետ քարոզելու նպատակ դնել
Հիսուսի աշակերտները միայն իրենց ծանոթներին չէ, որ քարոզում էին։ Հիսուսը նրանց «իրենից առաջ երկու-երկու ուղարկեց բոլոր.... քաղաքները», որ քարոզեն (Ղուկաս 10։1)։ Այդ կազմակերպված քարոզչական գործունեության շնորհիվ ավելի շատ մարդիկ լսեցին բարի լուրը։ Բացի դրանից՝ միասին քարոզելը մեծ ուրախություն էր բերում աշակերտներին (Ղուկաս 10։17)։ Կարո՞ղ ես դու էլ նպատակ դնել քարոզել ժողովի հետ։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչպես կարող ես հաղթահարել կաշկանդվածությունդ ու լարվածությունդ և վայելել այն ուրախությունը, որ բերում է բարի լուրը քարոզելը։
3. Եհովան քեզ հետ կլինի
Քարոզել ցանկացողներից ոմանք գուցե անհանգստանան, թե ուրիշներն ինչ կմտածեն իրենց մասին կամ ինչպես կարձագանքեն իրենց ասածներին։
Լարվո՞ւմ ես սովորածդ ուրիշներին պատմելու մտքից։ Ինչո՞ւ։
Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցը.
Այս երիտասարդ Վկաներն ինչպե՞ս հաղթահարեցին իրենց վախերը։
Կարդացեք Եսայիա 41։10-ը, հետո քննարկեք հետևյալ հարցը.
Եթե վախենում ես քարոզել, աղոթքն ինչպե՞ս կարող է օգնել քեզ։
Գիտեի՞ր
Եհովայի վկաներից շատերը ժամանակին մտածում էին, թե երբեք չեն կարողանա քարոզել։ Օրինակ՝ Սերգեյը թերարժեքության զգացում ուներ և շփվող մարդ չէր։ Բայց հետո նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Սերգեյը պատմում է. «Չնայած վախենում էի, սակայն սկսեցի ուրիշներին պատմել սովորածս։ Ի զարմանս ինձ՝ դրա շնորհիվ հաղթահարեցի թերարժեքության զգացումը, և հավատս ավելի ամրացավ»։
4. Հարգալից եղիր
Քարոզելիս ուշադրություն դարձրու ոչ միայն այն բանին, թե ինչ ես ասում, այլև թե ինչպես ես ասում։ Կարդացեք 2 Տիմոթեոս 2։24-ը և 1 Պետրոս 3։15-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.
Ուրիշներին քարոզելիս ինչպե՞ս կարող ես կիրառել այս աստվածաշնչյան համարները։
Ընտանիքիդ անդամները կամ ընկերներդ գուցե չհամաձայնեն քեզ հետ։ Ի՞նչ կարող ես անել այդ դեպքում։ Ի՞նչ չպետք է անես։
Ինչո՞ւ ավելի լավ կլինի՝ քոնը պնդելու փոխարեն նրբանկատ հարցեր տաս։
5. Բարի լուրը քարոզելը ուրախություն է բերում
Եհովան Հիսուսին հանձնարարել էր քարոզել բարի լուրը։ Հիսուսն ինչպե՞ս էր վերաբերվում այդ գործին։ Կարդացեք Հովհաննես 4։34-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Առողջարար, համեղ սնունդը պահպանում է մեր կյանքը և ուրախություն է պատճառում։ Հիսուսը ինչո՞ւ Աստծու կամքը կատարելը, որը ներառում էր բարի լուրը քարոզելը, համեմատեց կերակուրի հետ։
Ըստ քեզ՝ բարի լուրը քարոզելը ինչպե՞ս կարող է ուրախություն պատճառել։
Առաջարկներ
Միջշաբաթյա հանդիպումներին փորձիր զրույց սկսելու ձևեր սովորել։
Քեզ ուսուցանողին հարցրու, թե ինչպես կարող ես միջշաբաթյա հանդիպմանը ուսումնական առաջադրանքներ ստանալ։ Դրանք կօգնեն, որ ավելի պատրաստված լինես ուրիշներին պատմելու քո սովորածը։
«Ոմանք ասում են»/«Ոմանք գուցե հարցնեն» բաժինը կօգնի, որ հմտանաս և կարողանաս պատասխանել տարածված հարցերին ու առարկություններին։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ի՞նչ նորություն ունես»։
Ինչպե՞ս կարող ես այս հնարավորությունը օգտագործել, որ պատմես, թե ինչ ես սովորել Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ։
ԱՄՓՈՓՈՒՄ
Ուրիշներին բարի լուրը պատմելը ուրախություն է բերում, և դա անելը ավելի հեշտ կարող է լինել, քան կարծում ես։
Վերհիշենք
Ինչո՞ւ է կարևոր բարի լուրը պատմել ուրիշներին։
Ինչպե՞ս կարող ես դա հարգալից ձևով անել։
Եթե կաշկանդվում ես քարոզել, ինչպե՞ս կարող ես հաղթահարել այդ զգացումը։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես jw.org կայքի այցեքարտով բարի լուրը քարոզելու չորս պարզ կերպ։
Իմացիր, թե որ չորս բաները կարող են օգնել քեզ քարոզել բարի լուրը։
«Պատրա՞ստ ես դառնալու «մարդկանց որսորդ»» («Դիտարան», 2020, սեպտեմբեր)
Ծանոթացիր աստվածաշնչյան մի կերպարի հետ, ում օրինակը կարող է քարոզելու քաջությամբ լցնել անգամ փոքրիկներին։
Իմացիր, թե ինչպես կարող ես Աստվածաշնչի մասին խոսել ընտանիքիդ այն անդամների հետ, ովքեր դեռ չեն ճանաչում Եհովային։
«Ինչ կարող ես անել, որպեսզի ճշմարտությունը հասնի հարազատիդ սրտին» («Դիտարան», 2014, մարտի 15)