ԴԱՍ 21
Ինչպե՞ս է քարոզվում բարի լուրը
Շուտով Եհովան իր թագավորության միջոցով վերացնելու է մարդկանց բոլոր խնդիրները։ Յուրաքանչյուր մարդ կարիք ունի լսելու այս հիասքանչ լուրը։ Այդ պատճառով Հիսուսը իր հետևորդներին հանձնարարեց այն հայտնել բոլորին (Մատթեոս 28։19, 20)։ Ինչպե՞ս են Եհովայի վկաները հետևում Հիսուսի պատվերին։
1. Մեր օրերում ինչպե՞ս են կատարվում Մատթեոս 24։14-ի խոսքերը
Հիսուսը ասել էր, որ «Թագավորության մասին այս բարի լուրը կքարոզվի ամբողջ աշխարհում» (Մատթեոս 24։14)։ Եհովայի վկաները ուրախությամբ մասնակցում են այս կարևոր գործին։ Ամբողջ աշխարհում մենք քարոզում ենք բարի լուրը ավելի քան 1 000 լեզուներով։ Այս հսկայածավալ աշխատանքը մեծ ջանքեր և կազմակերպվածություն է պահանջում։ Այն հնարավոր չէր լինի կատարել առանց Եհովայի օգնության։
2. Ինչպե՞ս ենք քարոզում բարի լուրը
Մենք քարոզում ենք բոլոր այն վայրերում, որտեղ հնարավոր է հանդիպել մարդկանց։ Առաջին դարի քրիստոնյաների պես մենք բարի լուրը հայտնում ենք «տնից տուն» (Գործեր 5։42)։ Քարոզելու այս մեթոդի շնորհիվ ամեն տարի միլիոնավոր մարդկանց հետ ենք զրուցում։ Քանի որ մարդիկ միշտ չէ, որ տանն են լինում, քարոզում ենք նաև հանրային վայրերում։ Մենք միշտ առիթներ ենք փնտրում, որ պատմենք մարդկանց Եհովայի ու նրա նպատակների մասին։
3. Ո՞վ պետք է քարոզի բարի լուրը
Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները պարտականություն ունեն քարոզելու բարի լուրը։ Մենք լուրջ ենք վերաբերվում մեր պարտականությանը։ Քանի որ քարոզչական գործը կյանքեր է փրկում, ջանք չենք խնայում, որ մասնակցենք դրան (կարդա 1 Տիմոթեոս 4։16)։ Մենք գումար չենք ստանում այս աշխատանքի համար, որովհետև Աստվածաշնչում գրված է. «Ձրի ստացել եք, ձրի էլ տվեք» (Մատթեոս 10։7, 8)։ Չնայած ոչ բոլորն են մեզ լսում, բայց մենք շարունակում ենք քարոզել, քանի որ դա մեր երկրպագության մի մասն է, և այդպես ուրախացնում ենք Եհովայի սիրտը։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Ավելին իմացիր Եհովայի վկաների համաշխարհային քարոզչական գործունեության մասին և տես, թե Եհովան ինչպես է օգնում մեզ։
Մենք քարոզում ենք ողջ աշխարհում. Ա) Կոստա Ռիկա, Բ) Միացյալ Նահանգներ, Գ) Բենին, Դ) Թաիլանդ, Ե) Յապ, Զ) Շվեդիա
4. Մենք ջանք չենք խնայում, որ քարոզենք բոլորին
Եհովայի վկաները հատուկ ջանքեր են գործադրում, որ ամենուրեք քարոզեն բարի լուրը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչն է քեզ տպավորում, երբ տեսնում ես, թե Եհովայի վկաները բարի լուրը քարոզելու համար ինչ ջանքեր են գործադրում։
Կարդացեք Մատթեոս 22։39-ը և Հռոմեացիներ 10։13-15-ը, որից հետո քննարկեք հետևյալ հարցերը.
Մեր քարոզչությունը ինչպե՞ս է ցույց տալիս, որ սիրում ենք մեր դրացուն։
Եհովան ինչպե՞ս է վերաբերվում բարի լուրը քարոզողներին (տես 15 համարը)։
5. Մենք Աստծու համագործակիցներն ենք
Բազմաթիվ դեպքեր փաստում են, որ Եհովան ուղղորդում է քարոզչական գործը։ Ահա մի օրինակ։ Նոր Զելանդիայում Փոլ անունով մի եղբայր տնետուն ծառայության ժամանակ հանդիպեց մի կնոջ։ Այդ նույն առավոտ՝ մինչև Փոլի գալը, կինը աղոթել էր Աստծուն՝ նրան դիմելով «Եհովա» անունով, և խնդրել էր, որ ինչ-որ մեկը այցելի իրեն։ «Երեք ժամ հետո ես նրա դռան շեմին էի»,– ասում է Փոլը։
Կարդացեք 1 Կորնթացիներ 3։9-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Նմանատիպ դեպքերը ինչպե՞ս են ցույց տալիս, որ Եհովան ուղղորդում է քարոզչական գործը։
Կարդացեք Գործեր 1։8-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ Եհովայի օգնության կարիքն ունենք քարոզչական գործն անելու համար։
Գիտեի՞ր
Միջշաբաթյա հանդիպումների ժամանակ մենք սովորում ենք, թե ինչպես քարոզենք ուրիշներին։ Եթե ներկա ես գտնվել այդ հանդիպումներից մեկին, ի՞նչ ես կարծում, որքանո՞վ է գործնական այնտեղ տրվող կրթությունը։
6. Մենք քարոզում ենք, քանի որ հնազանդվում ենք Աստծուն
Առաջին դարում Հիսուսի հակառակորդները փորձում էին խանգարել նրա աշակերտներին, որ չքարոզեն։ Սակայն նրանք պաշտպանեցին բարի լուրը քարոզելու իրենց իրավունքը և «օրենքով հաստատեցին» այն (Փիլիպպեցիներ 1։7)։ Եհովայի վկաները այսօր նույն կերպ են վարվում։a
Կարդացեք Գործեր 5։27-42-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ինչո՞ւ չենք դադարի քարոզել (տես 29, 38 և 39 համարները)։
ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ինչո՞ւ են Եհովայի վկաները տնից տուն գնում»։
Ի՞նչ կպատասխանես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Հիսուսը իր հետևորդներին պատվիրեց բարի լուրը քարոզել բոլոր ազգերին։ Եհովան օգնում է իր ժողովրդին անել այդ գործը։
Վերհիշենք
Բարի լուրն ինչպե՞ս է քարոզվում ողջ աշխարհում։
Ինչպե՞ս է մեր ծառայությունը փաստում, որ սիրում ենք մեր դրացուն։
Ի՞նչ ես կարծում, քարոզչական գործը կարո՞ղ է մեզ ուրախություն պատճառել։ Ինչո՞ւ։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե Եհովայի վկաները ինչպես են քարոզում մեծ քաղաքներում։
Ինչպե՞ս են Եհովայի վկաներն օգնում փախստականներին։
Տես, թե մի կին ինչ երջանիկ կյանք է ունեցել՝ լիաժամ քարոզելով բարի լուրը։
Կարդա դատական մի քանի նշանակալից հաղթանակների մասին, որոնք նպաստել են քարոզչական գործի առաջխաղացմանը։
«Թագավորության քարոզիչները դիմում են դատարան» («Աստծու Թագավորությունը իշխում է», գլուխ 13)
a Աստված է մեզ իրավասություն տվել քարոզելու բարի լուրը։ Ուստի մենք՝ Եհովայի վկաներս, մարդկային կառավարություններից թույլտվություն ստանալու կարիք չունենք։