ԴԱՍ 19
Արդյո՞ք Եհովայի վկաները ճշմարիտ քրիստոնյաներ են
Մենք՝ Եհովայի վկաներս, վստահ ենք, որ ճշմարիտ քրիստոնյաներ ենք։ Քննիր, թե ինչի վրա են հիմնված մեր հավատալիքները, ինչու ենք կրում այս անունը և ինչպես ենք սեր դրսևորում միմյանց հանդեպ։
1. Ինչի՞ վրա են հիմնված Եհովայի վկաների հավատալիքները
Հիսուսն ասաց. «[Աստծու] խոսքը ճշմարտություն է» (Հովհաննես 17։17)։ Եհովայի վկաները, հետևելով Հիսուսի օրինակին, իրենց հավատալիքները միշտ հիմնում են Աստծու Խոսքի վրա։ Քննենք Եհովայի վկաների ժամանակակից պատմությունը։ 19-րդ դարի վերջում մի խումբ ազնվասիրտ մարդիկ սկսեցին խորությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը։ Նրանք իրենց հավատալիքները հիմնում էին Աստվածաշնչի վրա, նույնիսկ եթե դրանք տարբերվում էին եկեղեցու ուսմունքներից։ Որոշ ժամանակ անց այդ մարդիկ, ովքեր կոչվում էին Աստվածաշունչ ուսումնասիրողներ, սկսեցին իրենց իմացածը պատմել ուրիշներին։a
2. Ինչո՞ւ ենք կոչվում Եհովայի վկաներ
Եհովան իրեն պաշտող մարդկանց կոչում է իր վկաները, քանի որ նրանք ճշմարտությունն են հայտնում իր մասին (Եբրայեցիներ 11։4-12։1)։ Անցյալում Աստված իր ժողովրդին ասել էր. «Դուք իմ վկաներն եք» (կարդա Եսայիա 43։10)։ Հիսուսը կոչվում է «Հավատարիմ Վկա» (Հայտնություն 1։5)։ Այդ իսկ պատճառով 1931 թ.-ից մենք սկսեցինք կրել «Եհովայի վկաներ» անունը և հպարտանում ենք դրանով։
3. Ինչպե՞ս են Եհովայի վկաները Հիսուսի նման սեր դրսևորում
Հիսուսն իր աշակերտներին շատ էր սիրում. նրանք ասես իր ընտանիքի անդամները լինեին (կարդա Մարկոս 3։35)։ Նմանապես՝ Եհովայի վկաները համաշխարհային միասնական ընտանիք են։ Դրա համար մենք իրար անվանում ենք քույր և եղբայր (Փիլիմոն 1, 2)։ Մենք նաև հնազանդվում ենք «սիրեք ողջ եղբայրությունը» պատվերին (1 Պետրոս 2։17)։ Եհովայի վկաները այդ սերը դրսևորում են տարբեր կերպերով, օրինակ՝ օգնության հասնելով նեղության մեջ գտնվող իրենց հավատակիցներին։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Ծանոթացիր Եհովայի վկաների պատմությանը և տես, թե էլ ինչն է փաստում, որ մենք ճշմարիտ քրիստոնյաներ ենք։
Ճշմարիտ քրիստոնյաները իրենց հավատալիքները հիմնում են Աստվածաշնչի վրա և դրանց մասին պատմում են ուրիշներին
4. Մեր հավատալիքները հիմնում ենք Աստվածաշնչի վրա
Եհովան իր Խոսքում հայտնել էր, որ վերջին օրերում աստվածաշնչյան ճշմարտությունները աստիճանաբար բացահայտվելու էին։ Կարդացեք Դանիել 12։4-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ի՞նչն էր ավելանալու շնորհիվ այն բանի, որ Աստծու ժողովուրդը շարունակեր քննել Աստվածաշունչը։
Տես, թե Աստվածաշունչ ուսումնասիրողների մի խումբ, այդ թվում՝ Չարլզ Ռասելը, ինչպես սկսեց քննել Աստծու Խոսքը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցը.
Չարլզ Ռասելը և նրա համախոհներն ինչպե՞ս էին ուսումնասիրում Աստվածաշունչը։
Գիտեի՞ր
Որոշ դեպքերում մենք վերանայել ենք մեր հավատալիքները։ Ինչո՞ւ։ Ճիշտ ինչպես ծագող արևն է հետզհետե լուսավորում երկիրը, այնպես էլ Աստված է աստիճանաբար տալիս հասկացողություն, որ ըմբռնենք իր Խոսքը (կարդա Առակներ 4։18)։ Այսպիսով՝ թեև Աստվածաշունչը չի փոխվում, սակայն երբ սկսում ենք ավելի լավ հասկանալ այն, վերանայում ենք մեր որոշ հավատալիքներ։
5. Ապրում ենք մեր անվան համաձայն
Ինչո՞ւ ենք կրում «Եհովայի վկաներ» անունը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հաջորդող հարցը.
Ինչո՞ւ է տեղին կրել «Եհովայի վկաներ» անունը։
Եհովան ինչո՞ւ է իր համար վկաներ ընտրել մարդկանց միջից։ Աստծու մասին շատ ստեր են տարածված, ուստի նրա կամքն է, որ իր ծառաները քողազերծեն այդ ստերը՝ վկայելով, որ ինքն է ճշմարիտ Աստվածը։ Նկատի առնենք դրանցից երկուսը։
Որոշ կրոններ իրենց հետևորդներին սովորեցնում են, որ Աստված ուզում է՝ իրեն պաշտենք սրբապատկերների միջոցով։ Բայց մի՞թե դա ճշմարտություն է։ Կարդացեք Ղևտական 26։1-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Ըստ այս համարի՝ Եհովան ինչպե՞ս է վերաբերվում կուռքեր պաշտելուն։
Որոշ կրոնական առաջնորդներ սովորեցնում են, թե Հիսուսն Աստված է։ Բայց մի՞թե դա ճշմարտություն է։ Կարդացեք Հովհաննես 20։17-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ըստ այս համարի՝ արդյո՞ք Աստված և Հիսուսը միևնույն անձն են։
Ի՞նչ ես կարծում, Եհովայի վկա լինելն ու Աստծու և նրա Որդու մասին ճշմարտությունը հայտնելը պատի՞վ է։
6. Մենք սիրում ենք իրար
Աստվածաշունչը քրիստոնյաներին համեմատում է մարդու մարմնի մասերի հետ։ Կարդացեք 1 Կորնթացիներ 12։25, 26-ը և քննարկեք հետևյալ հարցերը.
Ճշմարիտ քրիստոնյաները ի՞նչ պետք է անեն, եթե իրենց հավատակիցները նեղության մեջ ընկնեն։
Նկատե՞լ ես, Եհովայի վկաները նման սեր դրսևորո՞ւմ են միմյանց հանդեպ։
Երբ Վկաները նեղ դրության մեջ են հայտնվում աշխարհի մի ծայրում, մյուս վայրերում ապրող նրանց հավատակիցները անմիջապես արձագանքում են։ Այդպիսի մի օրինակ տեսնելու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.
Եհովայի վկաների՝ աղետից տուժածներին օգնելու ջանքերը ինչպե՞ս են փաստում, որ նրանք սիրում են իրար։
Ճշմարիտ քրիստոնյաները սեր են դրսևորում նեղության մեջ եղողների հանդեպ
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Եհովայի վկաները նոր աղանդ են»։
Եհովան երբվանի՞ց է սկսել իրեն պաշտողներին վկաներ կոչել։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովայի վկաները ճշմարիտ քրիստոնյաներ են։ Մենք Աստծուն պաշտող համաշխարհային ընտանիք ենք, մեր հավատալիքները հիմնում ենք Աստվածաշնչի վրա ու ճշմարտությունն ենք պատմում Եհովայի մասին։
Վերհիշենք
Ինչո՞ւ ենք կրում «Եհովայի վկաներ» անունը։
Ինչպե՞ս ենք վերաբերվում միմյանց։
Քո կարծիքով՝ Եհովայի վկաները ճշմարի՞տ քրիստոնյաներ են։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Ավելին իմացիր մեր պատմության մասին։
«Եհովայի վկաներ. կենդանի հավատ — Մաս 1. Խավարից դեպի լույս» (1։00։53)
Տես, թե ինչպես են Եհովայի վկաները քողազերծել կեղծ ուսմունքները։
Գտիր Եհովայի վկաների մասին քո ունեցած հարցերի պատասխանները։
«Հաճախ տրվող հարցեր Եհովայի վկաների մասին» (վեբ հոդվածների բաժին)
Ստիվենը մասնակից է եղել ատելության հողի վրա կատարվող հանցագործությունների։ Տես, թե Եհովայի վկաների օրինակը ինչպես է մղել նրան փոխվելու։
«Կյանքս ավելի ու ավելի էր ընկղմվում չարության մեջ» («Դիտարան», 2015, հուլիսի 1)
a Մեր գլխավոր պարբերագրում՝ «Դիտարանում», 1879 թ.-ից ի վեր կանոնավոր հրապարակվում են հոդվածներ, որոնք բացատրում են աստվածաշնչյան ճշմարտությունները։