Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lff դաս 7
  • Ինչպիսի՞ն է Եհովան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպիսի՞ն է Եհովան
  • Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՓՈՓՈՒՄ
  • ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
  • Ինչպիսի՞ անձնավորություն է Հիսուսը
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Մկրտությունից հետո շարունակիր հագնել «նոր անձնավորությունը»
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչո՞ւ արժե առաջնորդվել Աստծու ոգով
    2011 Դիտարան
  • Ի՞նչ է սուրբ ոգին
    2009 Դիտարան
Ավելին
Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
lff դաս 7
Դաս 7։ Մթնշաղին մի մարդ, ծովափին կանգնած, նայում է օվկիանոսին

ԴԱՍ 07

Ինչպիսի՞ն է Եհովան

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

Ինչպիսի՞ն ես պատկերացնում Եհովա Աստծուն։ Նրան պատկերացնում ես որպես անհասանելի մե՞կը, ով աստղերի պես հեռու է քեզնից։ Թե՞ կարծում ես, որ նա հզոր, անդեմ ուժ է, ինչպես փոթորիկը։ Ինչպիսի՞ն է Եհովան իրականում։ Իր Խոսքում՝ Աստվածաշնչում, Եհովան հայտնում է իր հատկանիշներից մի քանիսի մասին և ասում է, որ հետաքրքրված է քեզնով։

1. Ինչո՞ւ չենք կարող տեսնել Աստծուն

«Աստված Ոգի է» (Հովհաննես 4։24)։ Եհովան ֆիզիկական մարմին չունի։ Նա անտեսանելի անձ է և ապրում է երկնքում։

2. Ի՞նչ հատկանիշներ ունի Եհովան

Թեև Եհովան անտեսանելի է, սակայն նա իրական անձ է և այնպիսի գրավիչ հատկանիշներ ունի, որոնք մտերմացնում են մեզ իր հետ։ Աստվածաշնչում ասվում է. «Արդարություն է սիրում Եհովան, նա չի լքի նրանց, ովքեր նվիրված են իրեն» (Սաղմոս 37։28)։ Նա նաև «անչափ գորովալից է ու գթառատ», հատկապես նրանց հանդեպ, ովքեր տառապանքներ են կրում (Հակոբոս 5։11)։ «Եհովան մոտ է նրանց, ում սիրտը կոտրված է, ընկճվածներին նա փրկում է» (Սաղմոս 34։18)։ Իսկ գիտեի՞ր, որ մեր արարքներն ազդում են Եհովայի զգացմունքների վրա։ Երբ մարդ վատ արարքներ է գործում, Աստված ցավ է զգում և հիասթափություն ապրում (Սաղմոս 78։40, 41)։ Իսկ երբ լավ գործեր է անում, Աստված ուրախանում է (կարդա Առակներ 27։11)։

3. Եհովան ինչպե՞ս է ցույց տալիս, որ սիրում է մեզ

Եհովայի գլխավոր հատկանիշը սերն է։ Աստվածաշնչում ասվում է. «Աստված սեր է» (1 Հովհաննես 4։8)։ Եհովան իր սիրո մասին հայտնում է ոչ միայն իր Խոսքի, այլև իր ստեղծածների միջոցով (կարդա Գործեր 14։17)։ Օրինակ՝ ուշադրություն դարձրու, թե նա ինչպես է ստեղծել մեզ։ Մենք ունենք գեղեցիկ գույներ տեսնելու, հաճելի երաժշտություն լսելու և համեղ կերակուրներ վայելելու ունակություն։ Նա ուզում է, որ մենք վայելենք կյանքը։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Իմացիր, թե Եհովան ինչի միջոցով է անում իր հրաշալի գործերը և թե ինչպես է դրսևորում իր հիանալի հատկանիշները։

4. Սուրբ ոգին՝ Աստծու գործուն ուժը

Համակցված նկարներ։ Աստծու գործերը՝ արված սուրբ ոգու միջոցով։ 1. Մոլորակները և տիեզերքը։ 2. Աստվածաշունչը գրողներից մեկը սուրբ ոգու ներշնչմամբ արձանագրում է Աստծու մտքերը

Սովորաբար մենք ձեռքերով ենք գործ անում, իսկ Եհովան գործում է իր սուրբ ոգու միջոցով։ Աստվածաշնչից իմանում ենք, որ սուրբ ոգին ոչ թե անձ է, այլ ուժ, որի միջոցով Աստված իրագործում է իր կամքը։ Կարդացեք Ղուկաս 11։13-ը և Գործեր 2։17-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.

  • Ասվում է, որ Աստված իր սուրբ ոգին «կթափի» բոլոր նրանց վրա, ովքեր խնդրում են այն։ Ուրեմն սուրբ ոգին ա՞նձ է, թե՞ Աստծու գործուն ուժը։ Բացատրիր։

Եհովան իր սուրբ ոգու միջոցով հրաշալի բաներ է իրագործում։ Կարդացեք Սաղմոս 104։30-ը և 2 Պետրոս 1։20, 21-ը ու քննարկեք հետևյալ հարցը.

  • Եհովան ինչե՞ր է արել իր սուրբ ոգու միջոցով։

Համակցված նկարներ։ Աստծու գործերը՝ արված սուրբ ոգու միջոցով։ 1. Մոլորակները և տիեզերքը 2. Աստվածաշունչը գրողներից մեկը սուրբ ոգու ներշնչմամբ արձանագրում է Աստծու մտքերը

5. Եհովան գրավիչ հատկանիշներ ունի

Մովսեսն Աստծու հավատարիմ ծառան էր, սակայն ցանկանում էր ավելի լավ ճանաչել իր Ստեղծչին։ Ուստի նա Աստծուն ասաց. «Խնդրում եմ, սովորեցրու ինձ քո ճանապարհները, որ ճանաչեմ քեզ» (Ելք 33։13)։ Ի պատասխան նրա խնդրանքին՝ Եհովան նշեց իր հատկանիշներից մի քանիսը։ Կարդացեք Ելք 34։4-6-ը և քննարկեք հետևյալ հարցերը.

  • Եհովան իր ո՞ր հատկանիշների մասին հայտնեց Մովսեսին։

  • Եհովայի ո՞ր հատկանիշներն են ամենաշատը դուր գալիս քեզ։

6. Եհովան հետաքրքրված է մարդկանցով

Մի կին աղոթում է

Աստծու ժողովուրդը՝ իսրայելացիները, ստրուկներ էին Եգիպտոսում։ Ի՞նչ էր զգում Եհովան, երբ տեսնում էր նրանց տառապանքը։ Միացրեք ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ և հետևեք ընթերցանությանը կամ կարդացեք Ելք 3։1-10-ը, ապա քննարկեք հետևյալ հարցերը.

ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. «Եհովան անտարբեր չմնաց նրանց տառապանքի նկատմամբ» (2։45)

  • Ըստ այս համարների՝ Եհովան ի՞նչ է զգում, երբ մարդիկ տառապում են (տես 7 և 8 համարները)։

  • Քո կարծիքով՝ Եհովան իսկապես ուզո՞ւմ է օգնել մարդկանց։ Իսկ նա կարո՞ղ է դա անել։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։

7. Բնությունը պատմում է Եհովայի հատկանիշների մասին

Համակցված նկարներ։ Կետը իր ձագի հետ, ծաղիկներ և կոլիբրի

Եհովան հայտնում է իր հատկանիշների մասին արարչագործության միջոցով։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։ Այնուհետև կարդացեք Հռոմեացիներ 1։20-ը և քննարկեք հետևյալ հարցը.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ստեղծագործությունը բացահայտում է Աստծու սերը. մարդ» (1։57)

  • Եհովայի ո՞ր հատկանիշներն ես տեսնում արարչագործության մեջ։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստված անձ չէ. նա ուժ է և ամենուր է»։

  • Իսկ դու ի՞նչ ես կարծում։

  • Ինչո՞ւ ես այդպես մտածում։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովան անտեսանելի Ոգի է։ Նա բազմաթիվ գրավիչ հատկանիշներ ունի, որոնցից ամենաակնառուն սերն է։

Վերհիշենք

  • Ինչո՞ւ չենք կարող տեսնել Եհովային։

  • Ի՞նչ է սուրբ ոգին։

  • Ի՞նչ հատկանիշներ ունի Եհովան։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ուսումնասիրիր Եհովայի չորս գլխավոր հատկանիշները, որպեսզի ավելի լավ ճանաչես նրան։

«Ի՞նչ հատկություններ ունի Աստված» («Դիտարան», 2019, № 1)

Քննիր ապացույցներ, որոնք ժխտում են այն ուսմունքը, թե Աստված միաժամանակ ամենուրեք է և ամեն ինչում։

«Աստված ամենագո՞ է» (վեբ հոդված)

Իմացիր, թե Աստվածաշունչն ինչու է սուրբ ոգու մասին խոսում որպես Աստծու ձեռքերի։

«Ի՞նչ է սուրբ ոգին» (վեբ հոդված)

Մի կույր մարդ դժվարանում էր հավատալ, որ Աստված հետաքրքրված է իրենով։ Տես, թե ինչը փոխեց նրա մտածելակերպը։

«Այժմ ինձ պիտանի եմ զգում» («Դիտարան», 2015, հոկտեմբերի 1)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը