ԴԱՍ 08
Դու կարող ես լինել Եհովայի ընկերը
Եհովան ուզում է, որ իրեն ավելի լավ ճանաչես։ Ինչո՞ւ։ Քանի որ որքան լավ իմանաս նրա հատկանիշները, գործելակերպն ու նպատակը, այնքան ավելի շատ կցանկանաս լինել նրա ընկերը։ Իսկ հնարավո՞ր է լինել Աստծու ընկերը (կարդա Սաղմոս 25։14)։ Ի՞նչ կարող ես անել, որ դառնաս նրա ընկերը։ Աստվածաշունչը պատասխանում է այս հարցերին և հայտնում է, թե ինչու է Եհովան լավագույն Ընկերը։
1. Եհովան ի՞նչ հրավեր է տալիս քեզ
«Մոտեցեք Աստծուն, և նա կմոտենա ձեզ» (Հակոբոս 4։8)։ Ի՞նչ են նշանակում այս խոսքերը։ Եհովան քեզ հրավիրում է դառնալ իր ընկերը։ Ոմանք գուցե դժվարանան պատկերացնել, թե ինչպես կարող են ընկերություն անել մեկի հետ, ում չեն տեսնում, ուր մնաց՝ Աստծու հետ։ Սակայն Աստծու հետ մտերմությունը հնարավոր է, քանի որ իր Խոսքում՝ Աստվածաշնչում, նա բավականաչափ տեղեկություն է հայտնում իր մասին։ Երբ կարդում ենք Աստվածաշունչը, մտերմանում ենք նրա հետ, թեև չենք կարող տեսնել նրան։
2. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Եհովան լավագույն Ընկերն է
Եհովայից շատ քեզ ոչ ոք չի սիրում։ Նա ուզում է, որ երջանիկ լինես և չվարանես դիմել իրեն, երբ էլ օգնության կարիք ունենաս։ Դու կարող ես քո «ամբողջ հոգսը նրան հանձնել, որովհետև նա հոգ է տանում քո մասին» (1 Պետրոս 5։7)։ Եհովան միշտ պատրաստ է աջակցել, մխիթարել ու լսել իր ընկերներին (կարդա Սաղմոս 94։18, 19)։
3. Ովքե՞ր կարող են դառնալ Եհովայի ընկերը
Եհովան սիրում է բոլոր մարդկանց, «բայց ուղղամիտ մարդու հետ նա մտերմություն է անում» (Առակներ 3։32)։ Եհովան ուզում է, որ իր ընկերները ձգտեն անել այն, ինչ ինքը ճիշտ է համարում, և խուսափեն այն բաներից, որոնք չար են իր աչքում։ Ոմանք գուցե մտածեն, թե երբեք չեն կարողանա ապրել Աստծու սահմանած բարու և չարի չափանիշներով։ Բայց պետք է հիշել, որ Եհովան մեծ սիրտ ունի։ Նա ընդունում է այն բոլոր մարդկանց, ովքեր իսկապես սիրում են իրեն և ամեն բան անում են իրեն հաճեցնելու համար (Սաղմոս 147։11; Գործեր 10։34, 35)։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Ավելին իմացիր այն մասին, թե ինչպես կարող ես դառնալ Եհովայի ընկերը, և թե ինչու է նա լավագույն Ընկերը։
4. Աբրահամը Եհովայի ընկերն էր
Աբրահամի մասին (նաև կոչվել է Աբրամ) աստվածաշնչյան պատմությունը օգնում է որոշ չափով հասկանալ, թե ինչ է նշանակում լինել Աստծու ընկերը, և թե դա ինչ օրհնություններ է բերում։ Կարդացեք Աբրահամի մասին Ծննդոց 12։1-4 համարներում և քննարկեք հետևյալ հարցերը.
Եհովան Աբրահամին ի՞նչ ասաց, որ անի։
Եհովան ի՞նչ խոստացավ նրան։
Աբրահամն ինչպե՞ս արձագանքեց Եհովայի ասածին։
5. Եհովան ի՞նչ է ակնկալում իր ընկերներից
Սովորաբար մենք որոշ ակնկալիքներ ենք ունենում մեր ընկերներից։
Ի՞նչ ես ակնկալում քո ընկերներից։
Կարդացեք 1 Հովհաննես 5։3-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Եհովան ի՞նչ է ակնկալում իր ընկերներից։
Եհովային հնազանդվելու համար գուցե հարկ լինի փոխել մեր վարքը և բնավորության գծերը։ Կարդացեք Եսայիա 48։17, 18-ը և քննարկեք հետևյալ հարցը.
Եհովան ինչո՞ւ է ուզում, որ իր ընկերները փոփոխություններ անեն։
Լավ ընկերը խորհուրդներ է տալիս մեր իսկ բարօրության համար։ Եհովան էլ է այդպես վարվում
6. Ինչ է անում Եհովան իր ընկերների համար
Եհովան իր ընկերներին օգնում է հաղթահարել խնդիրները։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցը.
Եհովան ինչպե՞ս է օգնել այս կնոջը, որ հաղթահարի իր բացասական մտքերն ու զգացմունքները։
Կարդացեք Եսայիա 41։10, 13 համարները և քննարկեք հետևյալ հարցերը.
Եհովան ի՞նչ է խոստանում իր բոլոր ընկերներին։
Քո կարծիքով՝ Եհովան քեզ համար լավ ընկեր կլինի՞։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։
Մտերիմ ընկերները օգնում են կարիքի ժամանակ։ Նմանապես Եհովան կօգնի քեզ
7. Եհովայի հետ մտերմանալու համար մենք պետք է հաղորդակցվենք նրա հետ
Հաղորդակցությունն ամրացնում է ընկերությունը։ Կարդացեք Սաղմոս 86։6, 11 համարները և քննարկեք հետևյալ հարցերը.
Ինչպե՞ս կարող ենք հաղորդակցվել Եհովայի հետ։
Իսկ նա ինչպե՞ս է հաղորդակցվում մեզ հետ։
Մենք Եհովայի հետ խոսում ենք աղոթքների միջոցով, իսկ նա մեզ հետ խոսում է Աստվածաշնչի միջոցով
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստծու հետ հնարավոր չէ ընկերանալ»։
Աստվածաշնչյան ո՞ր համարի օգնությամբ ցույց կտաս, որ հնարավոր է լինել Աստծու ընկերը։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովան ուզում է լինել քո ընկերը և կօգնի, որ մտերմանաս իր հետ։
Վերհիշենք
Եհովան ինչպե՞ս է օգնում իր ընկերներին։
Եհովան ինչո՞ւ է ակնկալում, որ իր ընկերները փոփոխություններ անեն։
Քո կարծիքով՝ Եհովան չափից շա՞տ բան է պահանջում իր ընկերներից։ Ինչո՞ւ ես այդպես կարծում։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Աստծու հետ մտերմությունն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կյանքիդ վրա։
«Եհովա. Աստված, որին արժե ճանաչել» («Դիտարան», 2003, փետրվարի 15)
Իմացիր, թե ինչպես կարող ես մտերմանալ Աստծու հետ։
Տես, թե մի կին ինչու է կարծում, որ Եհովայի հետ մտերմությունը փրկել է իր կյանքը։
Լսիր, թե պատանիներն ինչ են ասում Եհովայի հանդեպ ունեցած իրենց զգացմունքների մասին։