Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lff դաս 4
  • Ո՞վ է ճշմարիտ Աստված

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ է ճշմարիտ Աստված
  • Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՓՈՓՈՒՄ
  • ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
  • Ինչո՞ւ պետք է գործածենք Աստծու անունը
    2012 Դիտարան
  • Աստծու անունը
    2017 Արթնացե՛ք
  • Ի՞նչ է Աստծու անունը
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Աստծու անվան գործածությունն ու նշանակությունը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
lff դաս 4
Դաս 4։ Փայլուն աստղեր և համաստեղություններ

ԴԱՍ 04

Ո՞վ է ճշմարիտ Աստված

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

Մարդիկ իրենց գոյության գրեթե ողջ ընթացքում պաշտել են շատ աստվածների և աստվածուհիների։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ կա մեկ ճշմարիտ Աստված, ով «մյուս բոլոր աստվածներից մեծ է» (2 Տարեգրություն 2։5)։ Ո՞վ է այդ Աստվածը։ Ի՞նչն է նրան ավելի մեծ դարձնում մյուս բոլոր աստվածներից, որոնց պաշտում են մարդիկ։ Այս դասում կիմանաս, թե ինչ է Աստված հայտնում քեզ իր մասին։

1. Ի՞նչ է Աստծու անունը, և ի՞նչն է ցույց տալիս, որ նա ուզում է՝ իմանանք այն

Աստվածաշնչում Աստված ներկայանում է մեզ՝ ասելով. «Ես Եհովան եմ։ Սա է իմ անունը» (կարդա Եսայիա 42։5, 8)։ Շատ աստվածաշնչագետների կարծիքով՝ «Եհովա» անունը եբրայերենում նշանակում է «նա դարձնում է»։ Եհովան ուզում է, որ իմանանք իր անունը (Ելք 3։15)։ Ինչո՞ւ ենք համոզված դրանում։ Նա հոգ է տարել, որ Աստվածաշնչում իր անունը գրվի ավելի քան 7 000 անգամ։a «Եհովա» անունը պատկանում է նրան, ով «ճշմարիտ Աստվածն է վերևում՝ երկնքում, ու ներքևում՝ երկրի վրա» (2 Օրենք 4։39)։

2. Աստվածաշունչը ի՞նչ է հայտնում Եհովայի մասին

Աստվածաշնչում ասվում է, որ թեև մարդիկ շատ աստվածների են պաշտում, սակայն միակ ճշմարիտ Աստվածը Եհովան է։ Ինչո՞ւ։ Պատճառները մի քանիսն են։ Նա գերագույն իշխանություն ունի և «ամբողջ երկրին տիրող միակ Բարձրյալն է» (կարդա Սաղմոս 83։18)։ Նա նաև «Ամենակարողն» է, ինչը նշանակում է, որ ի զորու է անելու այն, ինչ ցանկանում է։ Եհովան է «ստեղծել բոլոր բաները»՝ թե՛ ողջ տիեզերքը, թե՛ կյանքը երկրի վրա (Հայտնություն 4։8, 11)։ Եհովան միակն է, ով միշտ գոյություն է ունեցել և գոյություն կունենա հավիտյան (Սաղմոս 90։2)։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Ուսումնասիրիր Աստծու տիտղոսների և նրա առանձնահատուկ անվան միջև տարբերությունը։ Այնուհետև քննարկեք, թե Աստված ինչպես և ինչու է մեզ հայտնել իր անունը։

Մի մարդ հայացքը հառել է գիշերային երկնքին։ Երկնքում գրված է «Եհովա» անունը

3. Աստված ունի շատ տիտղոսներ, բայց մեկ անուն

Անվան և տիտղոսի միջև տարբերությունը հասկանալու համար դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, ապա քննարկեք հետևյալ հարցը.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ տիտղոսներ, բայց մեկ անուն» (0։41)

  • Ո՞րն է անվան և տիտղոսի (օրինակ՝ Տեր) տարբերությունը։

Աստվածաշնչում ասվում է, որ մարդիկ շատ աստվածների ու տերերի են պաշտում։ Կարդացեք Սաղմոս 136։1-3-ը և քննարկեք հետևյալ հարցը.

  • Ո՞վ է «աստվածների Աստվածը» և «տերերի Տերը»։

4. Եհովան ուզում է, որ իմանաս ու գործածես իր անունը

Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան ուզում է՝ իմանանք իր անունը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աստված անուն ունի՞» (հատված, 3։11)

«Աստված անուն ունի՞» տեսանյութից մի դրվագ։ Մի տղամարդ Աստվածաշնչի՝ 1611 թ. «Ջեյմս թագավորի թարգմանության» մեջ Սաղմոս 83։18-ում կարդում է Աստծու անունը՝ Եհովա
  • Քո կարծիքով՝ Եհովան ուզո՞ւմ է, որ մարդիկ իմանան իր անունը։ Ինչո՞ւ։

Եհովան ուզում է, որ մարդիկ գործածեն իր անունը։ Կարդացեք Հռոմեացիներ 10։13-ը, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը.

  • Ինչո՞ւ է կարևոր գործածել «Եհովա» անունը։

  • Ի՞նչ ես զգում, երբ ինչ-որ մեկը հիշում է քո անունը և քեզ անունով է դիմում։

  • Քո կարծիքով՝ Եհովան ի՞նչ է զգում, երբ գործածում ես իր անունը։

5. Եհովան ուզում է, որ մտերմանաս իր հետ

Կամբոջայից մի կին, ում անունը Սոթեն է, պատմում է, թե ինչ մեծ ուրախություն ապրեց, երբ իմացավ Աստծու անունը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փնտրում էի ճշմարիտ Աստծուն» (8։18)

Համակցված նկարներ։ «Փնտրում էի ճշմարիտ Աստծուն» տեսանյութից դրվագներ։ 1. Սոթենը, ծառի տակ նստած, նայում է երկնքին և աղոթում ճշմարիտ Աստծուն։ 2. Հերոլդը սովորեցնում է Սոթենին, որ Աստծու անունը Եհովա է
  • Աստծու անունը իմանալը ինչպե՞ս անդրադարձավ Սոթենի վրա։

Ինչ-որ մեկի հետ ընկերություն անելու համար նախ պետք է նրա անունն իմանաս։ Կարդացեք Հակոբոս 4։8 համարի առաջին մասը և քննարկեք հետևյալ հարցերը.

  • Եհովան ի՞նչ հրավեր է ուղղում քեզ։

  • Աստծու անունն իմանալն ու գործածելը ինչպե՞ս կօգնի քեզ ավելի մտերմանալ նրա հետ։

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Աստված մեկն է. նշանակություն չունի, թե ինչպես ես դիմում նրան»։

  • Հավատո՞ւմ ես, որ Աստծու անունը Եհովա է։

  • Ինչպե՞ս կբացատրես, որ Աստված ուզում է՝ գործածենք իր անունը։

ԱՄՓՈՓՈՒՄ

Միակ ճշմարիտ Աստծու անունը Եհովա է։ Նա ուզում է՝ իմանանք և գործածենք իր անունը, որ մտերմանանք իր հետ։

Վերհիշենք

  • Ինչո՞վ է Եհովան տարբերվում մյուս բոլոր աստվածներից, որոնց մարդիկ պաշտում են։

  • Ինչո՞ւ պետք է գործածենք Աստծու անունը։

  • Ինչի՞ց է երևում, որ Աստված ուզում է՝ մտերմանաս իր հետ։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ուսումնասիրիր Աստծու գոյության մասին վկայող հինգ համոզիչ փաստարկ։

«Գոյություն ունի՞ Աստված» (վեբ հոդված)

Տես, թե ինչու է տրամաբանական, որ Աստված միշտ գոյություն է ունեցել։

«Ո՞վ է ստեղծել Աստծուն» («Դիտարան», 2014, օգոստոսի 1)

Իմացիր, թե ինչու պետք է գործածենք Աստծու անունը, թեև հայտնի չէ դրա ճշգրիտ արտասանությունը։

«Ո՞վ է Եհովան» (վեբ հոդված)

Նշանակություն ունի՞, թե ինչպես ենք դիմում Աստծուն։ Տես, թե ինչու կարող ենք ասել, որ նա միայն մեկ անուն ունի։

«Քանի՞ անուն ունի Աստված» (վեբ հոդված)

a Կարդա Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության Ա4 հավելվածը, որ ավելին իմանաս Աստծու անվան նշանակության և այն մասին, թե ինչու են որոշ թարգմանիչներ Աստվածաշնչի իրենց թարգմանություններից հանել այդ անունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը