Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ie էջ 30–31
  • Չքնաղ հեռանկար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Չքնաղ հեռանկար
  • Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Դուք նույնպես կարող եք ապրել հավիտյան
  • Կյանք մահից հետո. ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    1999 Դիտարան
  • Դու կարող ես ապրել Աստծո խաղաղ նոր աշխարհում
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • Մեծ բազմությունը՝ Եհովայի աթոռի առջև
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • «Տեսա մարդկանց մի մեծ բազմություն»
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Ի՞նչ է տեղի ունենում մահից հետո
ie էջ 30–31

Չքնաղ հեռանկար

«Ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի»։ (ՅՈՎՀԱՆՆԷՍ 11։26)

1. Ինչպիսի՞ պայմաններում են հարություն առնելու միլիոնավոր մահացածներ։

ՀԱՐՈՒԹՅԱՆ ժամանակ միլիոնավոր մարդիկ կյանք կստանան ոչ թե դատարկ Երկրի վրա, այլ կարթնանան հիանալի պայմաններում, որտեղ նրանց համար արդեն պատրաստի բնակավայր, հագուստեղեն և առատ կերակուր կլինի (Գործք 24։15)։ Ո՞վ է այս բոլոր նախապատրաստությունները տեսնելու։ Ակներևաբար այն մարդիկ, ովքեր ապրելու են երկրի վրա մինչև երկրային հարության սկսվելը։ Բայց ովքե՞ր են նրանք։

2–4. Ի՞նչ չքնաղ հեռանկար է սպասում նրանց, ովքեր ապրում են «վերջին օրերում»։

2 Աստվածաշնչի մարգարեությունների կատարումը ցույց է տալիս, որ մենք այսօր ապրում ենք իրերի ներկա համակարգի «վերջին օրերում»a (Բ Տիմոթէոս 3։1)։ Եհովա Աստված մտադիր է շատ շուտով միջամտելու մարդկանց գործերին և երկրի երեսից սրբելու չարությունը (Սաղմոս 37։10, 11; Առակաց 2։21, 22)։ Այդ ժամանակ ի՞նչ կպատահի նրանց, ովքեր հավատարմորեն ծառայում են Աստծուն։

3 Եհովան արդարներին չարերի հետ միասին չի կործանելու (Սաղմոս 145։20)։ Նա երբեք այդպես չի վարվել և այժմ էլ նման կերպ չի վարվի, երբ Երկիրը մաքրի չարությունից (համեմատեք Ծննդոց 18։22, 23, 26)։ Աստվածաշնչի եզրափակիչ գրքում նկարագրվում է «մի մեծ բազմութիւն, — որին թիւ չկար, — բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից», որոնք դուրս էին եկել «մեծ նեղութիւնիցը» (ԱԹ) (Յայտնութիւն 7։9–14)։ Այո՛, մի մեծ բազմություն է վերապրելու մեծ նեղությունից, որի ժամանակ ներկա չար աշխարհն իր վախճանին կհասնի, իսկ փրկվածները կմտնեն Աստծո նոր աշխարհ։ Այնտեղ հնազանդ մարդկությունը լիովին կօգտվի Աստծո հոյակապ կարգադրություններից, որոնց միջոցով Աստված պատրաստվում է ազատել մարդկությանը մեղքից ու մահից (Յայտնութիւն 22։1, 2)։ Այսպիսով՝ «մեծ բազմութիւնը» կարող է երբեք մահ չտեսնել։ Ի՜նչ չքնաղ հեռանկար։

4 Բայց իրո՞ք արժանահավատ հույս է դա։ Անկասկա՛ծ։ Հիսուս Քրիստոսն ինքը խոստացավ, որ կգա ժամանակ, երբ մարդիկ երբեք այլևս չեն մահանա։ Իր բարեկամ Ղազարոսին հարություն տալուց առաջ նա ասաց Մարթային. «Ով կենդանի է ու ինձ հաւատում է, յաւիտեան չի մեռնի» (Յովհաննէս 11։26)։

Դուք նույնպես կարող եք ապրել հավիտյան

5, 6. Ի՞նչ պետք է անել Դրախտ–​երկրի վրա հավիտյան ապրելու համար։

5 Կցանկանայի՞ք հավիտյան ապրել Դրախտ–​երկրի վրա։ Ուզո՞ւմ եք կրկին տեսնել ձեր սիրելի հարազատներին։ Ուրեմն ջանացեք ճշգրիտ գիտություն ստանալ Աստծո կամքի և նպատակների վերաբերյալ։ Աստծուն ուղղված իր աղոթքներից մեկում Հիսուսն ասել է. «Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր» (Յովհաննէս 17։3)։

6 Աստծո կամքն է, որ «բոլոր մարդիկ փրկուեն եւ հասնեն ճշմարտութեան գիտութեանը» (Ա Տիմոթէոս 2։3, 4)։ Այժմ ժամանակն է իմանալու, որ դուք էլ Աստծո կամքն արդեն կատարող միլիոնավոր այլ մարդկանց հետ միասին կարող եք հավիտյան ապրել Դրախտ–​երկրի վրա։ Եհովայի վկաները սիրով կօգնեն ձեզ ավելին իմանալ Աստծո և նրա պահանջների մասին։ Նրանց կարելի է հանդիպել մոտակա Թագավորության սրահներից մեկում, կամ էլ կարող եք գրել հաջորդ էջում բերված հասցեներից մեկով։

[ծանոթագրություն]

a  Տե՛ս «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» գիրքը, էջ 98–107, հրատարակված՝ «Դիտարան» ընկերության կողմից։

[նկար 31–րդ էջի վրա]

«Մեծ բազմութիւնը» կարող է ընդհանրապես մահ չտեսնել

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը