Արդյոք հոգին անմա՞հ է
▸ Կրոնների մեծամասնությունը սովորեցնում է, որ մարդու ներսում կա մի մասնիկ՝ լինի դա հոգի, ոգի, թե ուրվական, որն անմահ է և շարունակում է ապրել մահից հետո։ Արդյո՞ք դա ճիշտ է։
▸ Ինչպե՞ս է ծագել հոգու անմահության գաղափարը։
▸ Ինչպե՞ս է այդ ուսմունքը դրվել ժամանակակից կրոնների հիմքում։
▸ Իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում հոգին։
▸ Ինչո՞ւ ենք մահանում։
▸ Ի՞նչ է պատահում հոգուն մահվան պահին։
▸ Ի՞նչ հույս գոյություն ունի մահացածների, ինչպես նաև ապրողների համար։
▸ Նշանակություն ունի՞ արդյոք, թե ինչպե՛ս եք ընկալում «հոգի» հասկացողությունը։
Այս հարցերի ճշմարտացի և լիարժեք պատասխանները զետեղված են աշխարհի ամենահին գրքում։ Հրավիրում ենք Ձեզ քննարկելու դրանք այս գրքույկի օգնությամբ։