Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 12/11 էջ 28
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2011 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Պապը այլևս օրգանների դոնոր չէ
  • Կյանքը փողի դիմաց
2011 Արթնացե՛ք
g 12/11 էջ 28

Դիտում ենք աշխարհը

Հետազոտությունները ցույց են տվել, որ Անգլիայում փողի ավտոմատ սարքերի թվային կոճակներից հիվանդություն ձեռք բերելու հավանականությունը մեծ է, քանի որ դրանց վրա նույնքան վնասակար բակտերիաներ կան, որքան հասարակական զուգարանների նստատեղերի վրա (THE TELEGRAPH, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)։

«Երբեմն գիտնականները զարմանում են, որ երկրաշարժեր են տեղի ունենում [օրինակ՝ Նոր Զելանդիայում և Հայիթիում տեղի ունեցած անցած տարվա երկրաշարժերը], քանի որ դրանք տեղի են ունենում չհայտնաբերված ճեղքերի մոտակայքում.... Դա իր հերթին անհանգստություն պատճառող հարց է առաջ քաշում՝ որքա՞ն շատ մեծ երկրաշարժեր կարող են տեղի ունենալ մեզ անհայտ ճեղքերի պատճառներով» (THE NEW YORK TIMES, ԱՄՆ)։

«Աշխարհի չորս ամենահարուստ անհատները.... ավելի շատ հարստություն ունեն, քան աշխարհի ամենաաղքատ 57 երկրները» (FOREIGN POLICY, January/February 2011, ԱՄՆ)։

Լեհական բիզնես ձեռնարկությունների տերերի 90 տոկոսը տեղեկացնում է, որ իրենք խարդախության և գողության զոհ են դարձել իրենց աշխատողների կողմից վերջին երկու տարիներին (GAZETA PRACA, ԼԵՀԱՍՏԱՆ)։

Բրազիլիայում կաթոլիկ եկեղեցին արդեն 300 դոլար տուգանք է պահանջում հարսնացուներից, եթե նրանք ուշացած են ներկայանում հարսանեկան արարողությանը։ Նախքան արարողությունը զույգը պետք է չեկ գրի, և այն կվերադարձվի, եթե նրանք ժամանակին գան (G1, ԲՐԱԶԻԼԻԱ)։

Պապը այլևս օրգանների դոնոր չէ

«Հովսեփ Ռատցինգերը երբ կաթոլիկ եկեղեցու կարդինալ էր, օրգանների դոնոր էր»,— նշվում է իտալական թերթերից մեկում։ Սակայն պապ ընտրվելուց հետո Բենեդիկտոս XVI այլևս օրգանների դոնոր չէ։ Ինչո՞ւ։ «Պապի մարմինը պատկանում է Եկեղեցուն»,— բացատրում է Վատիկանի բարձրաստիճան հոգևորականներից մեկը՝ արքեպիսկոպոս Զիգմունդ Զիմովսկին։ «Ուստի հասկանալի է, թե ինչու է պապի մարմինը նրա մահից հետո անձեռնմխելի մնում։ Պատճառն այն է, որ ապագայում մարմինը կարող է երկրպագության առարկա դառնալ»։

Կյանքը փողի դիմաց

Արդյոք մարդիկ կհամաձայնվե՞ն իրենց մեկ տարվա կյանքը վաճառել մեկ միլիոն եվրոյով։ Ինչպես նշում է մի հետազոտություն, Գերմանիայում չորս տղամարդուց մեկը և վեց կանանցից մեկը այսպես կվարվեր։ Եվ որքան երիտասարդ մարդիկ են մասնակցել քվեարկությանը, այնքան ավելի շատերն են հակված եղել այսպիսի գործարք անելու. 14-ից 29 տարեկան անհատների 29 տոկոսը և 30-ից 39 տարեկան անհատների 25 տոկոսը համաձայնվել են նման փոխանակության։ Սակայն տարեց մարդիկ ավելի շատ են գնահատում իրենց կյանքը։ 50-ից 59 տարեկան մարդկանց միայն 13 տոկոսը և 60 տարեկանից բարձր անհատների 11 տոկոսն են ցանկացել իրենց կյանքի մեկ տարին վաճառել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը