Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/11 էջ 6–7
  • Աստված անտարբե՞ր է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված անտարբե՞ր է
  • 2011 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ գիտենք Աստծու մասին
  • Տառապանք
    2015 Արթնացե՛ք
  • Մխիթարություն՝ տառապող մարդկանց
    2003 Դիտարան
  • Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Ինչո՞ւ աշխարհում այսքան շատ տառապանք կա
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
Ավելին
2011 Արթնացե՛ք
g 7/11 էջ 6–7

Աստված անտարբե՞ր է

ՈԻԺԳԻՆ երկրաշարժը 1755թ. նոյեմբերի 1-ի առավոտյան ցնցեց Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքը։ Ցունամին ու հրդեհը, որը բռնկվեց այդ սաստիկ ցնցման արդյունքում, գետնին հավասարեցրին գրեթե ողջ քաղաքը և հազարավոր կյանքեր խլեցին։

2010թ.-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժից հետո կանադական «Նեշնլ փոստ» թերթում տպագրվեց մի հոդված, որում նշվում էր. «Բոլոր դժբախտությունները հավատի մեծ փորձություն են մարդկանց համար։ Սակայն ինչպես որ Լիսաբոնի [մեծ ողբերգությունը], այնպես էլ մեր օրերում տեղի ունեցող երկրաշարժերը հավատի ավելի մեծ փորձություն են»։ Հոդվածը եզրափակվում էր հետևյալ խոսքերով. «Երևի Աստված թողել է Հայիթին»։

Որպես «Ամենակարող»՝ Եհովա Աստված անսահման զորություն ունի և կարող է վերջ դնել տառապանքին (Սաղմոս 91։1)։ Բացի այդ, կարող ենք վստահ լինել, որ նա անտարբեր չէ մեր հանդեպ։ Ինչո՞ւ։

Ի՞նչ գիտենք Աստծու մասին

Աստված կարեկցում է նրանց, ովքեր տառապում են։ Երբ իսրայելացիները Եգիպտոսի գերության մեջ էին և դաժան վերաբերմունքի էին արժանանում իրենց հսկիչների կողմից, Աստված ասաց Մովսեսին. «Արդարև, տեսա իմ ժողովրդի հարստահարումը Եգիպտոսում և լսեցի վերահսկիչների կեղեքումների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը։ Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները» (Ելք 3։7)։ Սա ցույց է տալիս, որ Աստված անտարբեր չէ մարդկանց տառապանքի հանդեպ։ Ավելին, «նրանց բոլոր նեղությունների մեջ նա էլ էր նեղվում», ինչպես դարեր անց գրեց Եսայիա մարգարեն իսրայելացիների մասին (Եսայիա 63։9)։

«Նրա բոլոր ճանապարհները արդար են» (2 Օրենք 32։4)։ Աստված իր բոլոր գործերում արդար է ու անաչառ։ Նա «իշխաններին կողմնապահություն չի անում և բարձրաստիճան մարդուն ավելի շատ ուշադրություն չի դարձնում, քան խեղճին, որովհետև նրանք բոլորը իր ձեռքերի գործն են» (Հոբ 34։19)։ Աստված «կպահպանի իրեն նվիրվածների ճանապարհը», և արդար մարդկանց «նեղություն պատճառողներին նեղությամբ կհատուցի» (Առակներ 2։8; 2 Թեսաղոնիկեցիներ 1։6, 7)։ Նա գիտի, թե որն է մարդկանց տառապանքը վերացնելու լավագույն միջոցը։ Ի տարբերություն Աստծու՝ մարդկանց առաջարկած լուծումները կարելի է համեմատել հրազենից ստացած վնասվածքի վրա կպչուն սպեղանի ամրացնելուն։ Չնայած դա կարող է փակել վնասվածքը, սակայն չի կարող բուժել հիվանդին, առավել ևս վերացնել նրա տառապանքները։

Մի՞թե բժիշկը պարզապես կպչուն սպեղանի կամրացնի հրազենից ստացած արյունահոսող վնասվածքի վրա

Աստված «ողորմած է ու գթառատ.... և սիրառատ բարությամբ.... լի» (Ելք 34։6)։ Աստվածաշնչում գործածվող «ողորմածություն» բառը նշանակում է ջերմ կարեկցանք ու խղճահարություն, որը մղում է մարդուն օգնության ձեռք մեկնելու ուրիշներին։ Իսկ եբրայերեն «գթառատություն» բառի արմատը ունի հետևյալ նշանակությունը՝ «գործերով դրսևորվող սրտացավ վերաբերմունք այն անհատի հանդեպ, ով կարիքի մեջ է»։ Ըստ մի բառարանի՝ «սիրառատ բարություն» բառակապակցությունն ունի հետևյալ իմաստը՝ «միջամտել, երբ ինչ-որ մեկը ճնշման կամ դժբախտության մեջ է» (Theological Dictionary of the Old Testament)։ Եհովա Աստված ոչ միայն ցավ է զգում, երբ մարդը տառապում է, այլև ողորմությունից, գթառատությունից ու սիրառատ բարությունից մղված՝ ցանկանում է օգնության ձեռք մեկնել նրան։ Ուստի կարող ենք վստահ լինել, որ նա վերջ կդնի տառապանքին։

Նախորդ հոդվածում քննարկվեց երեք պատճառ, որոնց հետևանքով մարդիկ տառապում են, սակայն դրանցից և ոչ մեկի համար չենք կարող մեղադրել Աստծուն։ Այժմ մանրամասնորեն քննենք դրանք։

Մարդը

Սկզբում Աստված էր Ադամի Ղեկավարը։ Սակայն երբ Ադամը ընտրության առաջ կանգնեց, որոշեց մերժել Աստծու իշխանությունը։ Անկախանալով Աստծուց՝ նա դառը պտուղներ քաղեց։ Ադամը արհամարհեց Եհովայի այն նախազգուշացումը, որը արձանագրված է Ծննդոց 2։17-ում. «Անշուշտ, պիտի մեռնես»։ Անտեսելով Աստծու կատարյալ օրենքները՝ նա դարձավ մեղքի ու անկատարության գերին։ Աստվածաշունչն ասում է. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին...» (Հռոմեացիներ 5։12)։ Սակայն Աստված կվերացնի մեղքի բոլոր հետևանքները։

Պատահականությունը

Ինչպես արդեն նշվեց, առաջին մարդ Ադամը մերժեց Աստծու առաջնորդությունը, այն նույն առաջնորդությունը, որի շնորհիվ մարդկությունը կարող էր ապահով բնակվել, նույնիսկ զերծ լինել բնական աղետներից։ Ադամին կարելի է համեմատել այն հիվանդի հետ, որը մերժում է հմուտ ու փորձառու բժշկի օգնությունը։ Եթե հիվանդը ծանոթ չէ իր հիվանդության կապված հնարավոր բարդություններին ու վտանգներին, որոնց քաջատեղյակ է բժիշկը, և չի էլ ուզում իմանալ դրանց մասին, ապա գուցե ցավալի հետևանքներ կրի։ Նույնն է պարագան նաև այսօր։ Հաճախ մարդիկ տուժում են բնական աղետներից իրենց իսկ անփութության պատճառով։ Օրինակ՝ նրանք անորակ շենքեր են կառուցում, ինչպես նաև անտեսում են տարերային ուժերը՝ տարբեր շինություններ կառուցելով վտանգավոր գոտիներում։ Այնուամենայնիվ, Աստված թույլ չի տա, որ այս իրավիճակը անվերջ շարունակվի։

«Այս աշխարհի իշխանը»

Ինչո՞ւ Սատանայի ըմբոստությունից հետո Աստված թույլ տվեց նրան ղեկավարել աշխարհը։ Ըստ մի աղբյուրի՝ «ցանկացած նոր վարչակարգ, որն իր կառավարման սկզբնական շրջանում խնդիրներ է ունենում, հակված է իր ձախողումների մեջ մեղադրելու նախկին կառավարությանը»։ Նմանապես, Սատանան իր ձախողումների մեջ կմեղադրեր Եհովային՝ նախկին Ղեկավարին, եթե վերջինս ժամանակից շուտ ոչնչացներ «այս աշխարհի իշխանին» (Հովհաննես 12։31)։ Ուստի թույլ տալով, որ բավական ժամանակ անցնի՝ Աստված փաստեց, որ Սատանան՝ որպես աշխարհի իշխան, անհաջողության է մատնվել։ Սակայն ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ տառապանքին վերջ կդրվի։ Այժմ կստանանք այս հարցի պատասխանը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը