Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/09 էջ 18–20
  • Ինչպե՞ս ընտրել լավ ընկերներ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս ընտրել լավ ընկերներ
  • 2009 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • #1 Լավ հատկություններ
  • #2 Աստվածաշնչի չափանիշներին ներդաշնակ ապրելակերպ
  • #3 Դրական ազդեցություն
  • Ինչպե՞ս լավ ընկերներ ընտրեմ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Իմաստությամբ ընկերներ ընտրիր
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ինչպե՞ս կարող ենք լավ ընկերներ ընտրել
    2011 Դիտարան
  • Ընտրիր այնպիսի ընկերներ, որոնք սիրում են Աստծուն
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
Ավելին
2009 Արթնացե՛ք
g 4/09 էջ 18–20

Երիտասարդները հարցնում են

Ինչպե՞ս ընտրել լավ ընկերներ

«Երբ բարկացած եմ, ուզում եմ խոսել ինչ–որ մեկի հետ։ Երբ տխուր եմ, ուզում եմ՝ որևէ մեկն ինձ մխիթարի։ Իսկ երբ ուրախ եմ, ուզում եմ պատմել մեկին այդ մասին։ Չեմ պատկերացնում իմ կյանքը առանց ընկերների» (Բրիտանի)։

ԱՍՈՒՄ են, թե փոքր երեխաները խաղընկերների կարիք ունեն, իսկ չափահասները՝ ընկերների։ Ո՞րն է տարբերությունը։

Խաղընկերը պարզապես ընկերակցում է քեզ։

Իսկ ընկերը նա է, ով ունի նույն արժեքները, որ ունես դու։

Աստվածաշունչն ասում է, որ «իսկական ընկերը սիրում է ամեն ժամանակ. նա եղբայր է՝ նեղ օրվա համար ծնված» (Առակաց 17։17, ՆԱ)։ Փաստորեն, իսկական ընկեր ունենալը մեծ օրհնություն է, թեև այդքան էլ հեշտ չէ այդպիսի ընկեր գտնել։

Փաստ։ Մեծանալու ընթացքում զգում ես, որ ուզում ես այնպիսի ընկերներ ունենալ, ովքեր

1) լավ հատկություններ ունեն,

2) ապրում են Աստվածաշնչի չափանիշների համաձայն,

3) դրական ազդեցություն են թողնում քեզ վրա։

Հարց։ Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե արդյոք քո ընկերները համապատասխանում են այս պահանջներին։ Քննենք վերոնշյալ կետերը մեկ առ մեկ։

#1 Լավ հատկություններ

Ի՞նչ պետք է իմանաս։ Ամեն մեկը չի կարող լավ ընկեր լինել։ Աստվածաշնչում գրված է, որ «կան ընկերներ, որ պատրաստ են միմյանց պատառ–պատառ անելու» (Առակաց 18։24, ՆԱ)։ Գուցե խիստ են հնչում այս խոսքերը։ Բայց փորձիր մտաբերել. երբևէ ունեցե՞լ ես այնպիսի ընկեր, ով շահագործել է քեզ, կամ քո թիկունքում չարախոսել է և կեղծ լուրեր տարածել քո մասին։ Եթե այո, ապա հավանաբար արդեն կորցրել ես քո վստահությունը ընկերներիդ հանդեպa։ Միշտ հիշի՛ր. ավելի լավ է ունենալ քիչ, բայց լավ ընկերներ, քան շատ, սակայն վատ ընկերներ։

Ի՞նչ կարող ես անել։ Ընկերություն արա նրանց հետ, ովքեր այնպիսի հատկություններ ունեն, որոնք արժանի են ընդօրինակման։

«Բոլորը իմ ընկերուհու՝ Ֆիոնայի մասին դրական կարծիք ունեն։ Ես ուզում եմ, որ իմ մասին էլ լավ բաներ ասեն։ Ձգտում եմ ընկերուհուս նման լավ անուն ունենալ։ Իմ կարծիքով՝ նա հիանալի անձնավորություն է» (Իվետ, 17)։

Կատարիր այս վարժությունը։

1. Կարդա՛ Գաղատացիներ 5։22, 23։

2. Հարցրու ինքդ քեզ. «Իմ ընկերները ունե՞ն «ոգու պտղի» հատկությունները»։

3. Նշիր քո ամենամտերիմ ընկերների անունները։ Յուրաքանչյուր անվան դիմաց գրիր, թե որ հատկությունն է բնորոշ նրան։

Անունը Հատկությունը

․․․․․ ․․․․․

․․․․․ ․․․․․

․․․․․ ․․․․․

Խորհուրդ։ Եթե միայն բացասական հատկություններ են միտքդ գալիս, ժամանակն է, որ լավ ընկեր գտնես։

#2 Աստվածաշնչի չափանիշներին ներդաշնակ ապրելակերպ

Ի՞նչ պետք է իմանաս։ Եթե շտապես ընկեր ընտրելու հարցում, հավանականությունը մեծ է, որ կընտրես մեկին, ում ապրելակերպը ներդաշնակ չէ Աստվածաշնչի չափանիշներին։ Աստծու Խոսքում գրված է. «Հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (Առակաց 13։20, ՆԱ)։ Այս համարում «հիմարներ» բառը վերաբերում է ոչ թե անխելք մարդկանց, այլ նրանց, ովքեր չեն ընդունում խելամիտ խորհուրդը և ապրում են անիմաստ կյանքով։ Ինչ խոսք, այսպիսի ընկեր չէիր ցանկանա ունենալ։

Ի՞նչ կարող ես անել։ Ճիշտ չի լինի ընկերություն անել ցանկացած մարդու հետ։ Դու պիտի ընտրես քո ընկերներին (Սաղմոս 26։4)։ Դա չի նշանակում, որ պետք է կանխակալ կարծիք ունենաս մարդկանց վերաբերյալ։ Ընկերներ ընտրել նշանակում է խորաթափանց լինել և «տեսնել արդարի ու ամբարշտի տարբերությունը, Աստծուն ծառայություն անողի և ծառայություն չանողի տարբերությունը» (Մաղաքիա 3։18)։

Աստված կողմնակալ չէ, սակայն տարբերություն է դնում մարդկանց միջև, երբ որոշում է, թե ում ընդունի որպես հյուր իր վրանում (Սաղմոս 15։1–5)։ Դու նույնպես կարող ես այդպես վարվել։ Ապրիր Աստծու արդար չափանիշների համաձայն և հեշտությամբ կգտնես այնպիսի ընկերներ, ովքեր նույն սկզբունքներով են առաջնորդվում։ Նրանք կդառնան քո ամենալավ ընկերները։

«Ես շնորհակալ եմ ծնողներիս, որ օգնել են ինձ գտնելու հասակակից ընկերներ, որոնք ապրում են Աստվածաշնչի սկզբունքներով» (Քրիստոֆեր, 13)։

Կատարիր այս վարժությունը։

Պատասխանիր հետևյալ հարցերին.

◼ «Ընկերներիս ներկայությամբ լարվա՞ծ եմ, անհանգստանո՞ւմ եմ, որ կստիպեն ինձ սխալ բաներ անել»։

❑ Այո ❑ Ոչ

◼ «Խուսափո՞ւմ եմ իմ ընկերներին ծնողներիս հետ ծանոթացնելուց»։

❑ Այո ❑ Ոչ

Խորհուրդ։ Եթե պատասխանես՝ այո, ուրեմն փնտրիր լավ ընկերներ։ Գուցե սկսես ընկերակցել քեզնից տարիքով մեծ անձանց հետ, ովքեր օրինակելի քրիստոնյաներ են։

#3 Դրական ազդեցություն

Ի՞նչ պետք է իմանաս։ Աստվածաշնչում գրված է. «Վատ ընկերակցությունները ապականում են օգտակար սովորությունները» (1 Կորնթացիներ 15։33)։ Լորեն անունով մի երիտասարդ աղջիկ ասում է. «Ես ինձ մենակ էի զգում, այդ պատճառով էլ որոշեցի անել դասընկերներիս ասածներն ու նրանց պես վարվել։ Միայն այդ դեպքում նրանք ինձ հետ ընկերություն կանեին»։ Սակայն Լորենը հասկացավ, որ երբ փորձում է հարմարվել ընկերների չափանիշներին, դառնում է խաղաքար, որի հետ նրանք վարվում են այնպես, ինչպես ուզում են։ Մի՞թե դու դրան ես արժանի։

Ի՞նչ կարող ես անել։ Խզիր կապերդ նրանց հետ, ովքեր ստիպում են քեզ հարմարվել իրենց չափանիշներին։ Եթե այդ քայլն անես, քեզ ավելի լավ կզգաս և կգտնես այնպիսի ընկերներ, որոնք դրական ազդեցություն կթողնեն քեզ վրա (Հռոմեացիներ 12։2)։

«Իմ մտերիմ ընկերը՝ Քլինտը, հավասարակշռված է և միշտ հասկանում է ուրիշներին։ Նա քաջալերության մեծ աղբյուր է ինձ համար» (Ջասոն, 21)։

Կատարիր այս վարժությունը։

Հարցրու ինքդ քեզ.

◼ «Ընկերներիս հաճելի լինելու համար խոսո՞ւմ եմ նրանց պես, հագնվո՞ւմ եմ նրանց նման, վարվո՞ւմ եմ այնպես, ինչպես նրանք»։

❑ Այո ❑ Ոչ

◼ «Գնո՞ւմ եմ կասկածելի տեղեր, ուր չէի գնա, եթե ընկերներիս հետ չլինեի»։

❑ Այո ❑ Ոչ

Խորհուրդ։ Եթե պատասխանես այո, ապա դիմիր ծնողներիդ կամ մեկ ուրիշ հասուն անհատի՝ խորհուրդ ստանալու համար։ Եթե Եհովայի վկա ես, կարող ես մոտենալ քրիստոնյա երեցի և ասել, որ լավ ընկերներ ընտրելու հարցում օգնության կարիք ունես։

«Երիտասարդները հարցնում են...» խորագրից ավելի շատ հոդվածներ կարելի է գտնել www.watchtower.org/ype վեբ կայքում։

[Ծանոթագրություն]

a Ինչ խոսք, սխալներ գործում են բոլորը (Հռոմեացիներ 3։23)։ Ուստի, երբ ընկերդ վիրավորում է քեզ, բայց հետո անկեղծորեն զղջում է, ներիր, քանի որ «սերը ծածկում է մեղքերի շատությունը» (1 Պետրոս 4։8)։

ՄՏԱԾԻՐ

◼ Ընկերոջդ ո՞ր հատկությունն է քեզ դուր գալիս և ինչո՞ւ։

◼ Ո՞ր հատկությունը պիտի զարգացնես լավ ընկեր դառնալու համար։

[Շրջանակ 19–րդ էջի վրա]

ՀԱՍԱԿԱԿԻՑՆԵՐԻԴ ԿԱՐԾԻՔԸ

«Երբ ծնողներս խորհուրդ տվեցին ընկերություն չանել մի խումբ երիտասարդների հետ, սկզբում չհամաձայնվեցի, քանի որ կարծում էի, թե միայն նրանց հետ կարող եմ ընկերություն անել։ Սակայն ծնողներս ճիշտ էին։ Երբ սկսեցի մտածել նրանց խորհրդի մասին, հասկացա, որ շատ ավելի լավ ընկերներ կարող եմ ունենալ» (Քոլ)։

«Կարծում եմ, որ ժողովի անդամներին ճանաչելու լավագույն ձևերից մեկը նրանց հետ ծառայության գնալն է։ Ես այդպես եմ անում և շփվում եմ թե՛ երիտասարդների, թե՛ տարեցների հետ։ Ժամանակ եմ անցկացնում նրանց հետ, ովքեր սիրում են Եհովային» (Իվետ)։

«Ես աղոթում էի ընկերներ ունենալու մասին, բայց հետո հասկացա, որ ինքս ոչինչ չեմ անում։ Ուստի որոշեցի նախաձեռնություն վերցնել և Թագավորության սրահում մոտենալ մարդկանց ու զրուցել նրանց հետ։ Շուտով շատ ընկերներ ձեռք բերեցի։ Այլևս ինձ մենակ չեմ զգում» (Սեմ)։

[Շրջանակ 20–րդ էջի վրա]

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Խոսիր ծնողներիդ հետ։ Հարցրու նրանց, թե ինչ ընկերներ են ունեցել պատանեկան տարիքում։ Ափսոսո՞ւմ են, որ այդպիսի ընկերներ են ընտրել։ Եթե այո, ապա ինչո՞ւ։ Հարցրու, թե ինչպես կարող ես խուսափել այնպիսի խնդիրներից, որ նրանք ժամանակին ունեցել են։

Ծանոթացրու ընկերներիդ ծնողներիդ հետ։ Եթե չես ուզում այդպես անել, հարցրու ինքդ քեզ. «Ո՞րն է պատճառը։ Իմ ընկերները այնպիսի անձնավորություններ են, որոնց ծնողներս չե՞ն հավանի»։ Եթե այո, ապա պետք է լրջորեն խորհես ընկերներ ընտրելու մասին։

[Շրջանակ 20–րդ էջի վրա]

ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԼԱՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ

◼ Ուշադրությամբ լսիր։ Ցույց տուր, որ մտահոգված ես ընկերոջդ բարօրությամբ (Փիլիպպեցիներ 2։4)։

◼ Ներողամիտ եղիր։ Կատարելություն մի՛ ակնկալիր։ «Բոլորս էլ շատ ենք սայթաքում» (Հակոբոս 3։2)։

◼ Ազատություն տուր։ Մի՛ պահանջիր, որ ընկերներդ միշտ քեզ հետ ժամանակ անցկացնեն։ Անկեղծ ընկերները քո կողքին կլինեն, երբ նրանց կարիքն ունենաս։ (Ժողովող 4։9, 10)։

[Նկար 18–րդ էջի վրա]

Երբ փորձում ես հարմարվել ընկերներիդ չափանիշներին, դառնում ես խաղաքար, որի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը