Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/08 էջ 30–31
  • Մեծ հաջողությունների հասած թագավորը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեծ հաջողությունների հասած թագավորը
  • 2008 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Գրերի ստեղծումը
  • Աստծու անունը հայտնի է դառնում սվահիլի լեզվով
    2012 Դիտարան
  • «Մաքուր լեզվով» վա՞րժ ես խոսում
    2008 Դիտարան
  • Գիրք, որը «խոսում» է կենդանի լեզուներով
    Գիրք բոլորի համար
  • Հաղթահարում են հնուց եկած մի խոչընդոտ
    2016 Արթնացե՛ք
Ավելին
2008 Արթնացե՛ք
g 4/08 էջ 30–31

Մեծ հաջողությունների հասած թագավորը

ՄԵՐ ԹՂԹԱԿԻՑԸ՝ ԿԱՄԵՐՈՒՆԻՑ

ԲԱՄՈՒՄ մեծ էթնիկական խմբի 17–րդ թագավորը եղել է Իբրահիմ Նջոյյան։ Բամում ժողովուրդը դեռևս բնակվում է արևմտյան Կամերունի դաշտավայրերում։ Նջոյյան թագավորել է 1889–ից մինչև իր մահը՝ 1933 թվականը։ Հոդվածին կից նկարում բերված են Բամումի կառավարիչների անունները, որոնք իշխել են 14–րդ դարից մինչև մեր օրերը։ Նջոյյայի իշխանության տարիներին ֆրանսիացիներն ու գերմանացիները փորձում էին գաղութացնել այդ տարածքը։

Երիտասարդ տարիքից Նջոյյան աչքի է ընկել որպես շատ խելացի և խորաթափանց մարդ։ Նա շրջապատված է եղել բանիմաց ու նորարարություններ անող մարդկանցով, որոնք ունեցել են նույն գաղափարներն ու նպատակները, ինչ որ ինքը։ Իր կառուցած շքեղ պալատը, որ տեսնում եք այս էջին, վկայում է ճարտարապետության բնագավառում նրա ունեցած գիտելիքների և փորձի մասին։ Նրան է վերագրվում նաև այս էջում պատկերված աղացի հայտնագործումը, որն օգտագործվել է հացահատիկ աղալու համար։ Սակայն ուշադրության է արժանի հատկապես այն, որ նա բամում լեզվի համար գրերի նոր համակարգ է ստեղծել։

Գրերի ստեղծումը

Մինչև 19–րդ դարի վերջը բամում ժողովրդի պատմությունը հիմնականում պահպանվել է բանավոր խոսքի միջոցով սերնդեսերունդ փոխանցվելու շնորհիվ։ Նջոյյան գիտակցում էր, որ որոշ մանրամասներ կորցնելու կամ ավելացնելու վտանգ կար։ Նա սովորեց արաբերեն լեզուն՝ ուսումնասիրելով այն գրքերը, որոնք ձեռք էր բերել իր թագավորության տարածքով անցնող առևտրականներից և վաճառականներից։ Հավանաբար նա գիտեր նաև վաի լեզվի գիրը, որն այդ ժամանակ օգտագործվում էր Լիբերիայում։ Ուստի կարողացավ իր լեզվի համար գրերի համակարգ ստեղծել։

Նջոյյան սկզբում ստեղծեց մի քանի հարյուր նշաններ՝ հիմնականում պատկերագրեր և գաղափարագրեր։ Այս նոր գրերը սովորելու համար հարկավոր էր հիշել, թե ինչ էր արտահայտում յուրաքանչյուր միավոր։ Տարիների ընթացքում նա իր վստահելի օգնականների աջակցությամբ պարզեցրեց գրերի այդ համակարգը։ Նրանք նվազեցրին նշանների թիվը՝ անցնելով վանկագրության համակարգին։ Այս նոր համակարգում մի շարք նշաններ, կամ՝ տառեր միավորելով՝ առանձին բառեր կազմվեցին։ Գրերի այդ համակարգը սովորելու համար ավելի քիչ տառեր և դրանց համապատասխանող հնչյուններ պետք էր մտապահել։ Երբ Նջոյյան ավարտեց այս աշխատանքը, գրերի նոր համակարգը, որը կոչվում էր ակաուկու, ուներ 70 տառ։

Նջոյյան խրախուսում էր օգտագործել բամումական գիրը՝ պահանջելով, որ այն դասավանդվի դպրոցներում և գործածվի կառավարության բոլոր համակարգերում։ Նա պատվիրեց, որ այս նոր գրերով արձանագրվի իր դինաստիայի և երկրի ժամանակագրական պատմությունը։ Այսպիսով առաջին անգամ Բամումի բնակիչները կարողացան կարդալ իրենց ավանդության, օրենքների և սովորությունների մասին։ Նջոյյան բամումական գրով նույնիսկ դեղատոմսեր է գրել տվել։ Նրա պալատի արխիվներում ավելի քան 8 000 այսպիսի բնագիր փաստաթղթեր են պահպանվել մինչև այսօր։

Գրերի այս նոր համակարգի առավելությունն ակնհայտ եղավ 1902–ին գերմանացի գաղութարարների գալուց կարճ ժամանակ անց։ Չնայած Նջոյյան օգտվում էր երկրի տնտեսական զարգացումից, սակայն նա միշտ չէ, որ համաձայն էր գերմանական իշխանությունների հետ։ Ուստի նա գործածում էր բամումական նոր գիրը, որը գերմանացիները չէին հասկանում։ Որքա՞ն գոյություն ունեցավ այդ գիրը։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914–1918) Գերմանիան կորցրեց Նջոյյայի պետության վրա իր իշխանությունը։ Ի վերջո, նորաստեղծ Ազգերի Լիգան Բամումի մանդատը փոխանցեց Ֆրանսիային։ Թեպետ Նջոյյան պատրաստ էր նոր գաղափարներ ընդունելու, սակայն նա հպարտ էր իր ժառանգության համար և ամեն գնով ցանկանում էր պահպանել ու զարգացնել իր ժողովրդի մշակույթը։ Դա հանգեցրեց այն բանին, որ նա հակառակվեց իր պետության վրա ունեցած Ֆրանսիայի գաղութատիրությանը։ Ինչպես լինում էր այն ղեկավարների պարագայում, որոնք հավատարիմ չէին մնում գաղութարարներին, 1931–ին նա գահընկեց եղավ Ֆրանսիայի կողմից։ Երկու տարի անց Նջոյյան մահացավ, երբ աքսորված էր։

Քանի որ ֆրանսիացիները արգելեցին դպրոցներում օգտագործել բամումական գիրը, և այլևս չկար Նջոյյան, որ խրախուսեր գործածել այն, շուտով Բամումի ժողովրդի մեծ մասը մոռացավ այդ գիրը։ Երբ քրիստոնեական աշխարհի միսիոներները եկան այստեղ, նրանք սովորեցին բամում ժողովրդի խոսակցական լեզուն և կազմեցին քերականական մի ձեռնարկ՝ դպրոցներում օգտագործելու համար։ Ի տարբերություն Նջոյյայի՝ նրանք վերցրին արդեն գոյություն ունեցող լատինական այբուբենի և նրա հնչյունական համակարգի մեծ մասը։

Վերջին ժամանակներում միջոցներ են ձեռնարկվում բամումական գրի հանդեպ կրկին հետաքրքրություն արթնացնելու համար։ Ներկայիս սուլթանը՝ Իբրահիմ Մբոմբո Նջոյյան, մի դպրոց բացեց իր պապի կառուցած թագավորական պալատում։ Այստեղ տեղի դպրոցականները նորից սովորում են բամումական գիրը, որպեսզի այն չդադարի գոյություն ունենալուց։

[Նկար 31–րդ էջի վրա]

Ցուցատախտակ, որի վրա ներկայացված է Բամումի դինաստիան 14–րդ դարից մինչև այսօր՝ ձախ կողմում գրված լատինական այբուբենով, իսկ աջ կողմում՝ բամումական գրով

[Նկար 30–րդ էջի վրա]

All photos: Courtesy and permission of Sultan Ibrahim Mbombo Njoya, Foumban, Cameroon

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2026 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը