Պատմության մեջ ամենակարևոր իրադարձությունը
Այդ իրադարձությունը Հիսուս Քրիստոսի մահն էր։ Ինչո՞ւ։
Այն փաստեց, որ Աստված արդար է, և ապացուցեց, որ մարդը կարող է կատարյալ անարատություն պահել Աստծու հանդեպ։
Հիսուսի մահը մարդկությանը երկրային դրախտում հավիտյան ապրելու հեռանկար տվեց։
Իր մահվան գիշերը Հիսուսը հաստատեց Հիշատակի երեկոն։ Դա մի պարզ արարողություն էր։ Երեկոյի ժամանակ Հիսուսն ասաց իր առաքյալներին. «Սա՛ արեք իմ հիշատակի համար» (Ղուկաս 22։19, 20)։
Իսկ դուք կհիշե՞ք
Եհովայի վկաները հրավիրում են ձեզ նշելու պատմության մեջ տեղի ունեցած ամենակարևոր իրադարձությունը։ Այս տարի այն նշվելու է մարտի 22–ին՝ շաբաթ օրը՝ արևամուտից հետո։ Հանդիպման կոնկրետ վայրը և ժամը կարող եք իմանալ ձեր հարևանությամբ ապրող Եհովայի վկաներից։ Այդ հանդիպման ժամանակ փող չի հավաքվում։ Այցելուները հրավիրվում են լսելու ուսանելի ելույթ և ներկա գտնվելու այդ պարզ արարողությանը։