Պատրա՞ստ ես հանդիպումների ժամանակ գովերգելու Եհովային
1 Հանդիպումներին նախապատրաստվելու մեջ մտնում է նաև Եհովային փառաբանող երգերը սովորելը։ Ինչպե՞ս կարող ես դա անել։ Քննիր հետևյալը։
2 Հասկացիր խոսքերի իմաստը։ Յուրաքանչյուր երգ ունի բնաբան, և յուրաքանչյուր երգի վերջում տրված են լրացուցիչ սուրբգրային համարներ, որոնք ընդգծում են խոսքերի սուրբգրային հիմքը։
3 Փորձիր։ Ամեն շաբաթ ընտանեկան երկրպագությանը մի քիչ ժամանակ կարելի է հատկացնել նոր երգերին ծանոթանալուն։ Երգարանի դաշնամուրային ձայնագրությունները կօգնեն, որ սովորեք յուրաքանչյուր հանդիպման համար նախատեսված երգերը։ Օգտակար կարող են լինել նաև որոշ նոր երգերի վոկալ կատարումները լսելը («Գովերգենք Եհովային» (վոկալ կատարում, սեղմապնակ 1))։
4 Պատրաստ կլինե՞ս այս շաբաթվա վերջում ամբողջ սրտով երգելու, երբ «Դիտարանի» ուսումնասիրությանը երգենք «Գովերգենք Եհովային» նոր երգարանից։ Պատրաստ կլինես, եթե ժամանակ տրամադրես երգերի իմաստը հասկանալուն և երգերը փորձելուն։