Դեկտեմբերի 28–ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28–ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 84
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
lv, գլուխ 14, պարբ. 15–19; շրջանակ, էջ 167
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշունչ ընթերցանություն. Յեսու 12–15
Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
□ Ծառայողական հանդիպում
Երգ 35
5ր. Հայտարարություններ։ Ներկաների ուշադրությունը հրավիրիր «Պատրա՞ստ ես հանդիպումների ժամանակ գովերգելու Եհովային» հոդվածի վրա։ Հորդորիր բոլորին, որ հունվարից սկսած՝ նոր երգարանները իրենց հետ բերեն։
10ր. Ինչպես պատասխանել։ Քննարկիր ունկնդիրների հետ քարոզչական տարածքում հանդիպող հիմնական առարկությունները։ Ընդգրկիր կարճ ցուցադրում՝ օգտագործելով այդ առարկություններից մեկը (տե՛ս «Տրամաբանել», էջ 59–63, ռուս. [էջ 64–68, անգլ.])։
10ր. Աստվածաշնչի ուսումնասիրություններ սկսենք։ Հայտարարիր, թե հաջորդ անգամ երբ ենք Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու։ Ի՞նչ արդյունքների ենք հասել՝ տարածքում Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելով։ Մի ռահվիրա կամ այլ քարոզիչ ներկայացնում է (կարող է պատմել կամ ցուցադրել) մի մատուցում, որը արդյունավետ է եղել։
10ր. Հունվար ամսին տարածելու համար նախատեսված գրականությունը։ Հակիրճ ներկայացրու այդ գրականության առանձնահատկությունները։ Մի քարոզչի հետ քննարկիր, թե ինչպես, օգտագործելով հունվար ամսին տարածվելիք գրականությունը, կարելի է ուսումնասիրություն սկսել ոչ պաշտոնական իրադրությունում։ Հորդորիր բոլորին նպատակ դնելու, որ այդ ամիս Աստվածաշնչի ուսումնասիրություն սկսեն։
Երգ 193