Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2009 թ. դեկտեմբերի 28–ով սկսվող շաբաթվա ընթացքում։
1. Քրիստոնյաներն այսօր ինչպե՞ս են առաջնորդվում Բ Օրինաց 14։1–ում արձանագրված սկզբունքով։ [w05 1.1, էջ 28; w04 9.15, էջ 27, պարբ. 4]
2. Ինչպե՞ս են Բ Օրինաց 20։5–7 համարները որպես սկզբունք կիրառվում քրիստոնեական ժողովում։ [w04 9.15, էջ 27, պարբ. 5]
3. Պատերազմ մղելու հետ կապված՝ ինչպե՞ս էին իսրայելացիները տարբերվում մյուս ժողովուրդներից։ (Բ Օրին. 20։10–15, 19, 20; 21։10–13) [cl, էջ 134, պարբ. 17]
4. Որո՞նք են Բ Օրինաց 28։2–ում «լսես» և «կհասնեն» թարգմանված եբրայերեն բառերի իմաստները։ [w01 9.15, էջ 10, պարբ. 2]
5. Ինչպե՞ս են օգնում ծնողներին Բ Օրինաց 32։9, 11, 12 համարները, որտեղ նկարագրվում է Իսրայելի հանդեպ ունեցած Եհովայի սերը։ [w01 10.1, էջ 9, պարբ. 7–9]
6. Ինչո՞ւ Ռախաբը մոլորեցրեց թագավորի մարդկանց, որոնք փնտրում էին հետախույզներին (Յեսու 2։4, 5)։ [w04 12.1, էջ 8, պարբ. 6]
7. Ի՞նչ դաս ենք սովորում իսրայելացիների օրինակից, որն արձանագրված է Յեսու 3։15, 16–ում։ [w04 12.1, էջ 9, պարբ. 5]
8. Ի՞նչ ենք սովորում այն բանից, թե ինչպես Հեսուն վերաբերվեց Աքարի կատարած գողությանը (Յեսու 7։20–25)։ [w04 12.1, էջ 11, պարբ. 4]
9. Ինչպե՞ս են Յեսու 9։22, 23 համարները հաստատում, որ Եհովայի խոսքը միշտ կատարվում է։ [w04 12.1, էջ 11, պարբ. 3]
10. Ինչպե՞ս է Քաղեբի օրինակը քաջալերական մեզ համար (Յեսու 14։10–13)։ [w04 12.1, էջ 12, պարբ. 2]