Ինչպես առաջարկել պարբերագրերը
Դիտարան 1 հունվ.
«Ինչ եք կարծում, Աստծուն մտահոգո՞ւմ է այն, որ մեր երկիր մոլորակը կործանվում է։ [Թույլ տուր պատասխանել։ Կարդա՛ Հայտնություն 11։18։] Այս հոդվածում բերված են աստվածաշնչային հիմքեր այն մասին, թե ինչու կարող ենք լավատես լինել մեր երկրի ապագայի առնչությամբ»։ Ցույց տուր 18–րդ էջի հոդվածը։
Արթնացե՛ք հունվ.–մարտ
«Մարդիկ հաճախ հաջողությունը կապում են փողի և հեղինակության հետ։ Իսկ ըստ ձեզ՝ ինչի՞ց է կախված հաջողությունը։ [Թույլ տուր պատասխանել։] Տեսեք, թե Աստվածաշնչի համաձայն ինչն է հաջողություն բերում [կարդա՛ Սաղմոս 1։1–3։] Այս հոդվածում խոսվում է հաջողության վեց քայլերի մասին»։ Ուշադրություն հրավիրիր 6–րդ էջից սկսվող հոդվածի վրա։
Դիտարան 1 փետր.
«Ձեր կարծիքով՝ Աստված բոլո՞ր կրոններն է ընդունում։ [Թույլ տուր պատասխանել։] Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, թե ինչ է ասում Հիսուսը։ [Կարդա՛ Մատթեոս 15։8, 9։] Այս հոդվածն ընթերցելիս կիմանաք, թե արդյոք Աստված ընդունում է երկրպագության բոլոր ձևերը»։ Ցույց տուր 9–րդ էջի հոդվածը։