Փետրվարի 9–ով սկսվող շաբաթվա ծրագիրը
ՓԵՏՐՎԱՐԻ 9–ՈՎ ՍԿՍՎՈՂ ՇԱԲԱԹԸ
Երգ 118
□ Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում
gt գլուխ 133 և 1–32 գլուխների կրկնություն
□ Աստվածապետական ծառայության դպրոց
Աստվածաշնչի ընթերցանություն. Ծննդոց 25–28
№ 1. Ծննդոց 25։1–18
№ 2. Մեծ Ուսուցիչը բարի գործեր էր անում մարդկանց համար (lr գլուխ 6)
№ 3. td 19Ա Հիսուսին կախեցին մահապատժի ցցից՝ որպես անարգանք
□ Ծառայողական հանդիպում
Երգ 211
5 ր. Հայտարարություններ։
8 ր. Ժողովի երկու հանդիպումներին այցելելու հրավիրատոմս։ Բացատրիր եղբայրներին և քույրերին, որ հրավիրատոմսը կստանան միայն այն ժողովները, որոնք ունեն Թագավորության սրահներ։ Մյուս ժողովները կարող են ստանալ հրավիրատոմսեր, երբ կունենան իրենց Թագավորության սրահը։ Եթե ձեր ժողովը ստացել է հրավիրատոմսերը, ապա խնդրիր մի քարոզչի ցուցադրման միջոցով ներկայացնել, թե ինչպես պետք է օգտագործել դրանք տնետուն ծառայության և վերայցելություններ կատարելու ժամանակ։ Թերթիկը պետք է տալ բոլոր նրանց, ովքեր հետաքրքրություն կցուցաբերեն։
10 ր. Դեպքեր ծառայությունից։ Պատմիր, թե ձեր ժողովի տարածքում ինչ հետաքրքիր դեպքեր են եղել, երբ անցած ամիս հատուկ ընտրված օրը Աստվածաշնչի տնային ուսումնասիրություններ է առաջարկվել։ Քաջալերիր բոլորին, որ մասնակցեն Աստվածաշնչի ուսումնասիրություն առաջարկելու հատուկ օրվան։
12 ր. «Հատուկ քարոզարշավ. հրավիրում ենք Հիշատակի երեկոյին»։ Հարց ու պատասխանով քննարկում։ Եթե ժողովում կան հրավիրատոմսեր, ապա մեկական օրինակ բաժանիր բոլոր ներկաներին և քննարկիր թերթիկի բովանդակությունը։ Ցուցադրման միջոցով ներկայացրու, թե ինչպես պետք է հրավիրատոմսը առաջարկել։
Երգ 87